SlideShare a Scribd company logo
1 of 6
Տեղական ինքնակառավարումը
(գործող սահմանադրության 7-րդ և
նոր սահմանադրության 9-րդ
գլուխներ)
Գործող
սահմանադրություն
Նոր
սահմանադրություն
Հոդված 104. …տեղական
ինքնակառավարումը
համայնքի իրավունքն ու
կարողությունն է…
Հոդված 179. 1. Տեղական
ինքնակառավարումը
տեղական
ինքնակառավարման
մարմինների իրավունքն ու
կարողությունն է ….
Գործող սահմանադրություն
Հոդված 107. Համայնքն իր
ինքնակառավարման իրավունքն
իրականացնում է տեղական
ինքնակառավարման մարմինների՝
համայնքի ավագանու և համայնքի
ղեկավարի միջոցով, որոնք օրենքով
սահմանված կարգով ընտրվում են չորս
տարի ժամկետով:
Հոդված 181. 1. Տեղական
ինքնակառավարման մարմիններն են
համայնքի ավագանին եւ համայնքի
ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի
ժամկետով:
Հոդված 110. Համայնքները, հանրության
շահերից ելնելով, կարող են օրենքով
միացվել միմյանց կամ առանձնացվել…
Մինչև օրենսդրական նախաձեռնության
ներկայացումը կառավարությունը
համապատասխան համայնքներում
նշանակում է տեղական հանրաքվեներ:
Տեղական հանրաքվեների
արդյունքները կցվում են
օրենսդրական նախաձեռնությանը:
Համայնքները կարող են միավորվել
կամ բաժանվել` անկախ տեղակ
հանրաքվեների արդյունքից….
Հոդված 190. Հանրային շահերից ելնելով՝
համայնքները կարող են օրենքով
միավորվել կամ բաժանվել։ Ազգային
ժողովը համապատասխան օրենք
ընդունելիս պարտավոր է լսել այդ
համայնքների կարծիքը։
Առաջին հայացքից թվում է թե, փոփոխությունը
կատարվել է համայնքի բնակչի իրավունքները
ընդլայնելու նպատակով, սակայն ուշադիր
լինելու դեպքում, կնկատենք, որ տվյալ հոդվածն
էական ոչ մի փոփոխություն չի կրել: Չի նշվում,
որ համայնքի կարծիքը լսելուց հետո՝ որոշում
ընդունելու ժամանակ պարտավոր են հաշվի
առնել այն:
Նոր սահմանադրություն
Նոր սահմանադրություն
Նոր ավելացված հոդվածներ
Հոդված 188. Իրավական եւ մասնագիտական հսկողությունը
1. Համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ
Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված
դեպքերում եւ կարգով իրականացնում է իրավական հսկողություն։
2. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների
իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմիններն
օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում են
իրավական եւ մասնագիտական հսկողություն:
Այս կետն առկա է ենթաօրենսդրական ակտերում, սակայն դրա
սահմանադրության մեջ առկա լինելը, նշանակում է որ
կարևորություն է տրվում իրավական և մասնագիտական
հսկողությանը:
Հոդված 189. Միջհամայնքային միավորումները
2.Միջհամայնքային միավորումը կարող է իրականացնել միայն
այնպիսի լիազորություններ, որոնք նրան վերապահված են
օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով», որով
պարզաբանվում է միջհամայնքային միավորման
լիազորությունները:
Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և
հանրաքվեն (Գործող սահմանադրության 8-րդ և նոր
սահմանադրության 15-րդ գլուխներում )
Այստեղ ավելի մանրամասն է
նկարագրված
սահմանադրության
փոփոխման, ընդունման և
հանրաքվեի դնելու
ընթացակարգը(հոդված 111)
Այստեղ սահմանված է,
բացառապես հանրաքվեի միջոցով
փոփոխության ենթակա
հոդվածները և հստակեցված են
մնացած հոդվածների
փոփոխության նախաձեռնության
պայմանները (հոդված 202):
Սահմանադրություն ընդունելու
կամ փոփոխելու նախաձեռնության
իրավունք ունեն ընտրական
իրավունք ունեցող 200 000
քաղաքացի: Սահմանադրության
մյուս հոդվածներում
փոփոխություններ կատարելու
նախաձեռնության իրավունք ունեն
ընտրական իրավունք ունեցող
150000 քաղաքացի :
Գործող սահմանադրություն Նոր սահմանադրություն
Գործող սահմանադրության 111-113-րդ հոդվածներում
նկարագրվում է սահմանադրության ընդունման,
փոփոխությանների և հանրաքվե իրականացնելու համար
անհրաժեշտ պայմաններն ու գործընթացները:
Նոր Սահմանադրության 204-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով
սահմանվում է.
2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել
միայն հանրաքվեով: Նման փոփոխություն կարող է կատարվել
համապատասխան օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո:
3. Հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք
վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման
առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր
վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը եւ
անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ
Հանրաքվեի մասին օրենքով սահմանված այլ հարցերի:
Հոդվածի 114. Սահմանադրության
1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները
փոփոխման ենթակա չեն:
Հոդված 203. Սահմանադրության 1-
ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ
հոդվածները փոփոխման ենթակա
չեն :
Մնացած հոդվածների փոփոխման կարգը սահմանվում է օրենքով:
Որպես օրինակ վերցնենք Նոր սահմանադրությունը: Դեկտեմբերի 6-ին
կայանալիք հանրաքվեի արդյունքներով, եթե այն ընդունվի, ապա այն
փոփոխելու համար պետք է սպասել ևս մեկ տարի:
Նոր Սահմանադրության 205-րդ հոդվածը ևս վերաբերվում է
հանաքվեի միջոցով մեր կարծիքն արտահայտելուն. «1. Վերպետական
միջազգային կազմակերպություններին Հայաստանի
Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի
Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը
լուծվում են հանրաքվեների միջոցով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե
անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության
առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների
ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Եվ ըստ Հոդված 207-ի.՝
հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել
հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան
հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ
քառորդը:
Եվ ըստ 208-րդ հոդվածի hանրաքվե չի անցկացվում, եթե
հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն:

More Related Content

Viewers also liked

Digital Signage Overview
Digital Signage OverviewDigital Signage Overview
Digital Signage OverviewSteve Shroyer
 
Project I Can See In Color
Project I Can See In ColorProject I Can See In Color
Project I Can See In ColorShanae Speller
 
Scratch på Åstorps bibliotek
Scratch på Åstorps bibliotekScratch på Åstorps bibliotek
Scratch på Åstorps bibliotekAnna Larsson
 
Monografia FECAP | Pós-Graduação Marketing Digital
Monografia FECAP | Pós-Graduação Marketing DigitalMonografia FECAP | Pós-Graduação Marketing Digital
Monografia FECAP | Pós-Graduação Marketing DigitalMárjorye Cruz
 
Mobile internet in India July 2015 (promo copy)
Mobile internet in India July 2015 (promo copy)Mobile internet in India July 2015 (promo copy)
Mobile internet in India July 2015 (promo copy)Nikhil Pahwa
 

Viewers also liked (9)

Digital Signage Overview
Digital Signage OverviewDigital Signage Overview
Digital Signage Overview
 
linkedin
linkedinlinkedin
linkedin
 
Hello Brain
Hello BrainHello Brain
Hello Brain
 
Mpls p2 p
Mpls   p2 pMpls   p2 p
Mpls p2 p
 
Project I Can See In Color
Project I Can See In ColorProject I Can See In Color
Project I Can See In Color
 
Money Matters 2016
Money Matters 2016   Money Matters 2016
Money Matters 2016
 
Scratch på Åstorps bibliotek
Scratch på Åstorps bibliotekScratch på Åstorps bibliotek
Scratch på Åstorps bibliotek
 
Monografia FECAP | Pós-Graduação Marketing Digital
Monografia FECAP | Pós-Graduação Marketing DigitalMonografia FECAP | Pós-Graduação Marketing Digital
Monografia FECAP | Pós-Graduação Marketing Digital
 
Mobile internet in India July 2015 (promo copy)
Mobile internet in India July 2015 (promo copy)Mobile internet in India July 2015 (promo copy)
Mobile internet in India July 2015 (promo copy)
 

Recently uploaded

Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան ՍուրենԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան ՍուրենՀասմիկ Ղազարյան
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան ՋիվանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան ՋիվանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան ԴավիդԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան ԴավիդՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան ԼենաՀասմիկ Ղազարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxՀասմիկ Ղազարյան
 

Recently uploaded (9)

Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1--1 դասարան, Մենուա Գրիգորյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան ՍուրենԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ամիրջանյան Սուրեն
 
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա ՇահինյանԱրևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
Արևելան դպրոց, 1-1 դասարան, Սոֆիա Շահինյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան ՋիվանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Ավետիսյան Ջիվան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն ԳրիգորյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Արսեն Գրիգորյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար ԳասպարյանԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Էդգար Գասպարյան
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան ԴավիդԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Արզումանյան Դավիդ
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  ԼենաԱրևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան  Լենա
Արևելյան դպրոց, 1-1 դասարան, Միսակյան Լենա
 
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptxԱրևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
Արևելյան դպրոց, 1-1 դասարան Միքայել Մեհրաբյան.pptx
 

Սահմանադրական փոփոխություններ

  • 1. Տեղական ինքնակառավարումը (գործող սահմանադրության 7-րդ և նոր սահմանադրության 9-րդ գլուխներ) Գործող սահմանադրություն Նոր սահմանադրություն Հոդված 104. …տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է… Հոդված 179. 1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է ….
  • 2. Գործող սահմանադրություն Հոդված 107. Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի միջոցով, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են չորս տարի ժամկետով: Հոդված 181. 1. Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Հոդված 110. Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել… Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղակ հանրաքվեների արդյունքից…. Հոդված 190. Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։ Առաջին հայացքից թվում է թե, փոփոխությունը կատարվել է համայնքի բնակչի իրավունքները ընդլայնելու նպատակով, սակայն ուշադիր լինելու դեպքում, կնկատենք, որ տվյալ հոդվածն էական ոչ մի փոփոխություն չի կրել: Չի նշվում, որ համայնքի կարծիքը լսելուց հետո՝ որոշում ընդունելու ժամանակ պարտավոր են հաշվի առնել այն: Նոր սահմանադրություն
  • 3. Նոր սահմանադրություն Նոր ավելացված հոդվածներ Հոդված 188. Իրավական եւ մասնագիտական հսկողությունը 1. Համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում է իրավական հսկողություն։ 2. Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմիններն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրականացնում են իրավական եւ մասնագիտական հսկողություն: Այս կետն առկա է ենթաօրենսդրական ակտերում, սակայն դրա սահմանադրության մեջ առկա լինելը, նշանակում է որ կարևորություն է տրվում իրավական և մասնագիտական հսկողությանը: Հոդված 189. Միջհամայնքային միավորումները 2.Միջհամայնքային միավորումը կարող է իրականացնել միայն այնպիսի լիազորություններ, որոնք նրան վերապահված են օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով», որով պարզաբանվում է միջհամայնքային միավորման լիազորությունները:
  • 4. Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն (Գործող սահմանադրության 8-րդ և նոր սահմանադրության 15-րդ գլուխներում ) Այստեղ ավելի մանրամասն է նկարագրված սահմանադրության փոփոխման, ընդունման և հանրաքվեի դնելու ընթացակարգը(հոդված 111) Այստեղ սահմանված է, բացառապես հանրաքվեի միջոցով փոփոխության ենթակա հոդվածները և հստակեցված են մնացած հոդվածների փոփոխության նախաձեռնության պայմանները (հոդված 202): Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն ընտրական իրավունք ունեցող 200 000 քաղաքացի: Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններ կատարելու նախաձեռնության իրավունք ունեն ընտրական իրավունք ունեցող 150000 քաղաքացի : Գործող սահմանադրություն Նոր սահմանադրություն
  • 5. Գործող սահմանադրության 111-113-րդ հոդվածներում նկարագրվում է սահմանադրության ընդունման, փոփոխությանների և հանրաքվե իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններն ու գործընթացները: Նոր Սահմանադրության 204-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանվում է. 2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով: Նման փոփոխություն կարող է կատարվել համապատասխան օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի հետո: 3. Հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը եւ անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ Հանրաքվեի մասին օրենքով սահմանված այլ հարցերի: Հոդվածի 114. Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն: Հոդված 203. Սահմանադրության 1- ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն : Մնացած հոդվածների փոփոխման կարգը սահմանվում է օրենքով:
  • 6. Որպես օրինակ վերցնենք Նոր սահմանադրությունը: Դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի արդյունքներով, եթե այն ընդունվի, ապա այն փոփոխելու համար պետք է սպասել ևս մեկ տարի: Նոր Սահմանադրության 205-րդ հոդվածը ևս վերաբերվում է հանաքվեի միջոցով մեր կարծիքն արտահայտելուն. «1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Եվ ըստ Հոդված 207-ի.՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Եվ ըստ 208-րդ հոդվածի hանրաքվե չի անցկացվում, եթե հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն: