Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Տեղեկություններ
1.
2. Վայք քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց
ձորի մարզում։
Այն մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից գտնվում է 20կմ, իսկ
Երևան քաղաքից 140կմ հեռավորության վրա և հանդիսանում է
Երևան-Գորիս-Արցախ ճանապարհի հանգույց։
Քաղաքի ներկա տարածքը տեղադրված է Արփա գետի միջին
հոսանքում, գետի ողողահունի համեմատաբար լայնացած
մասում։ Տարածքը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից
շրջապատված է Եղեգիսի, իսկ հարավից Վայոց ձորի
լեռնաշղթաների ճյուղավորությունների խիստ կտրտված և թեք
լանջերով, միայն հյուսիս-արևմտյան մասում Եղեգիսի
լեռնաշղթայի հարավային ճյուղավորությունների վրա
հանդիպում են համեմատաբար հարթեցված հեղեղատարով քիչ
կտրտված տեղամասեր։ Բացարձակ բարձրությունները
տատանվում են 1200-1300 մետր։
Վայք քաղաքը ունի մեկ ավագ դպրոց, մեկ հիմնական դպրոց,
մեկ վարժարան, դեղատուն, 2 մանկապարտեզ, կապի հանգույց։
3. • Վայքի տարածքով հոսում
է Արփա գետը, որը սկիզբ
է առնում Վարդենիսի և
Զանգեզուրի
լեռնաշղթաների
միացման կետից` 3200մ
բարձրությունից, հոսում է
հիմնականում նեղ
կիրճով, երբեմն
ողողահունը լայնանում է,
օրինակ` Վայքի
տարածքում։Վայք
քաղաքի և նրա
գյուղատնտեսական
հողերի ոռոգման համար
հիմնականում
օգտագործվում է Արփա
գետի ջուրը։
4.
5. • Գորիսը քաղաք է Սյունիքի մարզում, մոտ
240 կմ հեռավորության վրա Երևան
մայրաքաղաքից և 70 կմ`
մարզկենտրոն Կապանից։ Գտնվում
է Վարարակ գետի (Որոտանի վտակ) ափին։
• Գորիսը քաղաքի կոչում ստացավ 1885 թ.
Ռուսական Կայսրության կողմից: Քաղաքը
ունի 20.000 բնակչություն (2001 թ.) և
գտնվում է 1370 մ բարձրության վրա։
• Քաղաքը գտնվում է ստրատեգիկ
կարևորագույն Երևան – Ստեփանակերտ
ճանապարհի վրա։
6.
7. • Շուշի` բերդաքաղաք Արցախում, համանուն
շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է
Լեռնային Ղարաբաղի նախկին
մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը
կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի,
այնպես էլ ողջԱնդրկովկասի մշակութային
և տնտեսական կյանքում։ Ավերվել է և
հայաթափվել է 1920-ին, ազատագրվել
է 1992թվականին։
8.
9. • Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց
Եկեղեցի, Շուշիի մայր տաճարն է,
կառուցված 1868-1887 թթ.:Գանձասարից
հետո` Արցախի երկրորդ կարևորագույն
հոգևոր կենտրոնն է: Կազմված է եկեղեցու և
զանգակատնից : Ներկայումս այստեղ է
գտնվում Արցախի թեմի առաջնորդի
նստավայրը:
10. Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան)
(Հունվարի 12, 1867 — Սեպտեմբերի 27, 1914), հայ
ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ
կուսակցության անդամ։ Ծնվել է 1867 թվականին
Լեռնային Ղարաբաղի Ասկերան շրջանի Ղշլաղ
գյուղում։
Նիկոլ Դումանի տուն թանգարանը կոչվում է նաև
ազգագրական թաղամաս:Այն կազմված է 4
բաժիններից` Նիկոլ Դումանի սրահից, 19-րդ
դարավերջի ավանդական բնակելի սենյակից,
գյուղական կենցաղի սենյակից թանգարանից և բակի
շինություններից: