2. Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար
պահանջով,
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի.
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն
կանչով,
Իբրև պատասխան նրանց կարիքի.
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով,
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող
գալիքին,-
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստըդ բարի՜ֈ
Արի՜, Նո՛ր Տարի,
Բայց... այնպե՛ս արի,
Որ ատոմական այս ահեղ դարի
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի
Մայրացած հարսի սրտատըրոփի
համաչափությամբ,
Եվ նրա անտես սլաքները զույգ
Իրենց վիրավոր թևաթափությամբ
Ոչ թե մեզ կրկին
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն,
Այլ Տիեզերքի անկախ դաշտերին
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն...
3. Տարբեր ժամանակներում հայերն
ունեցել են երեք նոր տարի, որոնք
կոչվել են Նավասարդ, Ամանոր կամ
Կաղանդ: Դեռ վաղնջական
ժամանակներում հայերը (և ոչ միայն)
նոր տարին նշում էին գարնանային
գիշերահավասարի օրը` մարտի 21-ին:
Բնապաշտական ժամանակներում այս
տոնը ընկալվում էր ոչ միայն որպես
Նոր տարի, այլև բնության զարթոնքի
խորհրդանիշ: Այդ օրը բոլոր
գավառներում տոնախմբություն
էր, բոլոր տաճարներում տոնական
ծիսակատարություններ էին, բոլորը
աստվածներին զոհեր էին մատուցում`
ակնկալելով լավ ու բերքառատ տարի:
4. Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր
Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին.
Նավասարդ հենց թարգմանաբար
նշանակում է Նոր տարի): Սա
իրավամբ կարելի է համարել նաև
հայոց ծննդյան օր. հենց այս օրը Հայկ
նահապետը Հայոց ձորի
ճակատամարտում սպանեց Բելին և
հիմք դրեց հայոց ինքնության:
Նավասարդի գլխավոր
տոնակատարությունն անցկացվում էր
հայոց սրբազան լեռան` Նպատի
փեշերին, որտեղ գտնվում էին հայոց
աստվածների բագինները:
Նավասարդը նշվել է մի քանի օր
շարունակվող խրխճանքներով:
Իսկ XVIII դարում Սիմեոն Երևանցի
կաթողիկոսն իր տոմարագիտական
ռեֆորմով hայոց մեջ Նոր տարի
սահմանեց հունվարի 1-ը:
6. ՆՈՐ ՏԱՐԻՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ
Անգլիայի բնակիչները
կեսգիշերին` ժամացույցի վերջին
զարկերի հետ, բացում են տան
ետևի կողմի դռները` հին տարին
դուրս բերելու համար, և բացում
են մուտքի դուռը` նոր տարին
ներս թողնելու համար:
Երեխաները քնելուց առաջ
Սանտա Կլաուսի նվերների
համար ափսե են դնում, իսկ
կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի
համար:
Հենց Անգլիայում է ծնվել
բացիկներ փոխանակելու
ավանդույթը:
7. • Ֆրանսիայի որոշ քաղաքներում
ծննդյան տոները սկսվում են
դեկտեմբերի 6-ից սուրբ Նիկոլասի
օրը: Հենց այդ օրը ֆրանսիական
ձմեռ պապը /Pere Noel/ երեխաների
համար բերում է նվերներ և
կոնֆետներ:Նա զամբյուղը
ուսին, ավանակի վրա նստած գալիս
է, կենդանուն թողնում դրսում, իսկ
ինքը բարձրանում է ծխնելույզով
տուն:Նա նվերները դնում է
կոշիկների մեջ, որոնք երեխաները
թողնում են նախապես բուխարու
մոտ:
8. Ֆրանսիայի որոշ քաղաքներում
գլխավոր ուտեստը սագն է
համարվում, որոշ քաղաքներում`
հնդուհավը՝ կաշտանով, իսկ
Փարիզում`խխունջը, սագի լյարդից
պատրաստված պաշտետը, իսկ
խմիչքներից` շամպայնը: Բոլորի
սեղաններին լինում է
ավանդական Պեռ Նոել դեսերտը:
9. Իտալիայում Նոր տարին սկսվում է
հունվարի 6-ին: Ըստ հավատալիքների`
այդ գիշերը կախարդական ցախավելի
վրա սավառնելով` գալիս է բարի փերի
Բեֆանան , նվերներ է լցնում հատուկ
կախված գուլպաների մեջ:
Եթե երեխաները վատ են սովորել կամ
չարություն են արել, Բեֆանան նրանց
գուլպաները լցնում է ածուխով:
10. Իտալացիների Ձմեռ պապը
Բաբո Նատալեն է:
Իտալիայում համարում են, որ նոր տարին պետք է սկսել հին բաներից
ազատվելով: Ուստի նոր տարվա գիշերն ընդունված է պատուհաններից
դուրս շպրտել հին իրերը: Նրանք դա անում են միայն իրենց հատուկ
կրքոտությամբ. պատուհաններից դուրս են թռչում հին
արդուկներ, աթոռներ և այլ ն: Ըստ նախապաշարմունքի, այդ իրերի տեղն
անպայման կզբաղեցնեն նորերը:
11. Իսպանացիների համար, որոնք ամեն առիթ օգտագործում են ուրախ
ֆիեստա կազմակերպելու համար, հիմնական տոնը մնում է Սուրբ
ծնունդը: Այդ երեկոն անցկացնում են բացառապես ընտանիքի
հետ, ճոխ սեղանի շուրջը, և, ի դեպ, որքան աղքատ է
ընտանիքը, այնքան ճոխ ու հարուստ է սեղանը, քանի որ
տանտիրուհին հենց այդ օրվա ընթրիքի համար է ջանում
պահեստավորել ամենահամեղ մթերքները:
ԻՍՊԱՆԻԱ
Ինչ վերաբերում է նվերներին, ապա դրանք հիմնականում ստանում են
երեխաները: Նախօրեին երեխաները պատուհանից կախում են գուլպան, որն
առավոտյան լի է լինում զանազան նվերներով: Իսկ դեկտեմբերի 31-ին` Սուրբ
Նիկոլասի օրը, իսկական տոն է ընկերների շրջապատում:
12. Իռլանդիայում Նոր տարվա
նախօրեին` երեկոյան, բոլորը բացում են
իրենց տան դռները: Յուրաքանչյուր ոք
կարող է մտնել ուզած տունն ու
ցանկալի հյուր կհամարվի այնտեղ.
նրան կընդունեն մեծ
ուրախությամբ, կնստեցնեն
պատվավոր տեղում, կհյուրասիրեն մի
բաժակ ընտիր գինի` չմոռանալով ասել.
«Թող խաղաղություն լինի այս տանը և
ամբողջ աշխարհում»:
12-ն անց կեսին իռլանդացիները
դուրս են գալիս քաղաքի
կենտրոնական լուսավորված ու
տոնական զարդարված հրապարակը
13. Նոր տարվա տոնակատարությունը շատ գեղեցիկ է Չինաստանում:
Ամբողջ երկիրը նման է մի մեծ փայլուն գնդի, քանի որ տոնական
ծիսակատարության ժամանակ, որը ընթանում է նոր տարվա գիշերը
Չինաստանի փողոցներում, մարդիկ մեծ թվով լապտերներ են
վառում, որպեսզի լուսավորեն իրենց ճանապարհը դեպի նոր տարի: Քանի որ
նրանք կարծում են, թե նոր տարին շրջապատված է չար ոգիներով և
անմաքուր ուժերով, որոնց վախեցնում են հրավառության միջոցով:
ՉԻՆԱՍՏԱՆ
14. Ծագող արևի երկրում` Ճապոնիայում, քաղաքների և գյուղերի բոլոր
բնակիչները փետրվարի 1-ին դուրս են գալիս փողոց` դիմավորելու
արևածագը: Երբ արևի առաջին ճառագայթները լուսավորում են
երկիրը, ճապոնացիները շնորհավորում են միմյանց նոր տարվա
առթիվ և նվերներ փոխանակում: Իսկ երեկոն հաճելի է անցկացնել
ընտանիքում:
Եվ որպեսզի չար ոգիներին տուն
չթողնեն, նրանք տան շեմին կախում են
ծղոտի պսակներ: Նրանք կարծում են, որ
դա իրենց երջանկություն է բերում:
Նրանք նաև սովորություն ունեն ծիծաղել
նոր տարվա գալստյան պահին:
15. Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ծեսեր
կան Հնդկաստանում: Այնտեղ մարդիկ զարդարում են
իրենց վարդագույն, կարմիր, սպիտակ ծաղիկներով:
Հնդիկները նվերներ ընծայելու իրենց կանոններն ունեն:
Օրինակ` երեխաների համար նվերները դրվում
են հատուկ սկուտեղի վրա: Առավոտյան փակում
են երեխայի աչքերը և մոտեցնում նրան այդ
սկուտեղին: