2. Բնագիտական աշխատություններ
Մխիթարյանների գործունեությունը
նպաստել է նաև բնագիտության
զարգացմանը։ «Բազմավեպ»-ի էջերում
տպագրվում են մի շարք աշխատություններ,
ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանության»
/1846/, «Տարերք բուսաբանության» /1883/,
Քավտաջյանի «Տարերք
կենդանաբանության» /1885/, Երեմյանի
«Նմույշ հայ կենդանաբանության» /1879/ և
այլն։
3. Տնտեսագիտական
աշխատություններ
Մխիթարյանները «Բազմավեպ» պարբերականում նաև
տեղ են հատկացրել տնտեսագիտությանը։ Ղ.
Տերտերյանն անդրադառնում է տնտեսական
գործունեության դասակարգմանը, առաջ քաշում մի
շարք տեսություններ, անդրադառնում ապրանքի
արժեքին և գնի կատեգորիաներին՝ մոտենալով
արժեքի գիտական բնութագրությանը։ Մեկ այլ
հոդվածագրի՝ Տ. Թնկրյանի աշխատությունում
կարելի է նկատել Ադամ Սմիթ անմիջական
ազդեցությունը։ Նա անդրադառնում է
ապրանքի,փողի, արժեքի և գնի խնդիրներին,
փորձում ստեղծել արտադրության տարրերի մասին
ամբողջական ուսմունք և դիտել այն որպես եկամտի
երեք գլխավոր աղբյուրներ։
4. Պատմական աշխատություններ
• Լույս են
տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրու
թիւնք» /1838/, Եզնիկ Կողբացու«Եղծ աղանդոց», Փավստոս
Բուզանդի «Պատմութիւն հայոց» /1832/, Մովսես
Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար Փարպեցու «Պատմութիւն»
աշխատությունները, ինչպես նաև հունա-հռոմեական
մատենագրության թարգմանություններ, որոնց թվում
էին Պլուտարքոսի «Զուգակշիռներ»-ը՝ վեց
հատորով,Քսենոֆոնի «Կիւրոսի խրոտու
պատմութիւնքը», Մարկոս
Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»։
• Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել
իրենց ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից
ամենանշանավորը Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոցն» է, որ լույս
տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 1865-1878 թթ. լույս է
տեսնում Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութեանց»
աշխատությունը։