2. Բուսական ռեսուրսների պահպանության,
ռացիոնալ օգտագործման ու
վերականգնման ուղղություններն ու
կոնկրետ եղանակները բազմազան են:
Բուսական ռեսուրսների պահպանության
կարևորագույն ուղղությունը բույսերի
բազբազանության՝ գենոֆոնդի
պահպանումն է:
3. Գենոֆոնդը բուսատեսակների
ժառանգական հատկանիշների ու
հատկությունների ամբողջությունն է: Ամեն
մի բուսատեսակ ունի իր ուրույն, միայն
իրեն բնորոշ ժառանգական
հատկությունները: Գենոֆոնդը կյանքի
շարունակման անհրաժեշտ պայմանն է:
4. Ֆլորան շատ է տուժում բնակչության
կողմից հատկապես դեկորատիվ, սննդային
և դեղաբույսերի անկանոն հավաքից: Դրա
հետևանքով բազմաթիվ բուսատեսակներ
կամ ընդհանրապես ոչնչացել են, կամ
դարձել են հազվադեպ հանդիպող:
Բուսատեսակների պահպանության
գործում կարևոր է դրանց հավաքի ճիշտ
կազմակերպումն ու վերահսկումը:
5. ԲՈՒՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գենոֆոնդի պահպանում
Հատուկ պահպանվող տարծքների
առանձնացում
Բույսերի <<Կարմիր գրքի>> ստեղծում
Անտառային տնտեսության
կազմակերպում
Անտառային հրդեհների դեմ պայքար
6. Բնապահպանական միջոցառումների
շարքում առանձնահատուկ կարևորություն
ունի արոտավայրերի բուսածածկույթի
պահպանումը:
7.
8. Արոտավայրերին մեծ վնաս է հասցնում
թունաքիմիկատների ոչ ճիշտ կիրառումը:
Թունաքիմիկատները օգտագործելով
մոլախոտերի և վնասակար միջատների դեմ՝
մարդը հաճախ ոչնչացնում է նաև արժեքավոր
բուսատեսակները, նպաստում է անցանկալի
բուսատեսակների տարածմանը: Օրինակ ՀՀ-
ում արոտավայրերի 10հա-ն միջին հաշվով
կարող է կերակրել 6-7 գլուխ խոշոր անասուն:
9. Աշխարհի մի շարք զարգացած երկրներում
կատարվում է բնական կերային հանդակների
մակերեսային կամ արմատական բարելավում՝
հարստացվում քիմիական
պարարտանյութերով, ոչնչացնում
են մոլախոտերն ու վնասատու բույսերը,
միջատներին, մաքրում քարերը, չորացնում
ճահիճները, կատարում արհեստական
ոռոգում, լրացուցիչ ցանք և այլ
միջոցառումներ: Այդ ամենի շնորհիվ բնական
կերհանդակները կուլտուրացվում են: