2. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ...........
Բարև Ձեզ, ես Անի Ջանոյանն եմ: Այսօր ես Ձեզ
կներկայացնեմ իմ ամենասիրած զբաղմունքներից
մեկը: Ես շատ-շատ եմ սիրում ստեղծագործել, բայց
միայն այն ժամանակ, երբ տխուր եմ լինում: Տխուր
ժամանակ ես սկսում եմ գրել այն ինչ ես այդ պահին
զգում եմ, երբ փորձում եմ ուրախ բան գրել վատ է
ստացվում: Ես, երբ ինչ-որ զգացողություն եմ
ունենում, մի պահ փորձում եմ մտնել դրա մեջ և ինչոր զգում եմ սկսում եմ պատկերացնել, իսկ հետո գրել:
3. Աշխարհը ամենքից երես է թեքել,
Հոգիս բոլորից տխուր է դարձել,
Արևը շողում է, գետը վարարարում է,
Հոգիս ու աշխարհը տխուր են դեռ:
Մի օր էլ հանկարծ աչքերս բացվեց,
սիրտս բաբախեց,
Աշխարհն էլ հանկարծ ինձ հոգի
տվեց:
11 տ.
4. Աչքերիս առաջ գետակը թափվեց,
Իմ հոգու դիմաց դրախտը բացվեց,
Արևը փայլում է, շողը շողում է,
Ժամանակն էլ արագ ընթանում է:
Սիրտս կարծես վերջին անգամ
բաբախեց,
ԵՎ սիրուց դրդված դրախտի ճամփան
շարունակեց:
11 տ.
5. Նստած նայում եմ ժամի սլաքին,
Կարծես երեկ ես ծնվեցի,
Սկսեցի խոսել, սկսեցի քայլել,
ԵՎ զգալ կյանքի համը վայել:
Իսկ այսօր կարծես, կյանքից
դրդված,
Դրախտի ճամփին ոտքս ես դրած,
Գնում եմ, գնում եմ, որ հասնեմ
վերջին,
Բայց կարծես երեկ էի նայում
սլաքին:
11 տ.
7. ԳԱՐՆԱՆ ՄՈՒՏՔԸ
Սառույցը հալում է գետ է դառնում,
Թռչուններն են հեռվից գալիս,
Բոլորն ասում են՝ Գարուն է գալիս:
Գարունը հեռվից գալիս է ոտքով,
Բերում է իր ծառեր, ծաղիկներ,
Դռներն է բացում մեր ցուրտ աշխարհի,
Եվ այն լցնում գարնան բուրմունքով:
11 տ.
8. ՓԱԹԻԼՆԵՐԸ ԴԱՆԴԱՂ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ԳԵՏՆԻՆ,
12 տ.
ԻՐԵՆՑ ՃԵՐՄԱԿ, ՄԱՔՈՒՐ ՀՈԳՈՎ,
ՀԱՍՆՈՒՄ ԳԵՏՆԻՆ և ՔՆՈՒՄ:
ՓԱԹԻԼՆԵՐԸ ՎԱԽՈՎ, ԲԱՅՑ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱՐևԻՆ,
ԳԻՏԵՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ՄԱՀԸ ԿԳԱ և ԿԲԱՐՈՒՐԻ ԻՐԵՆՑ,
ԿՏԱՆԻ ԱՐևԻ ԳԵՂԵՑԻԿ, ԲԱՅՑ ԽՈՑԵԼԻ ՇՈՂԵՐԻ ՄՈՏ:
ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՄԱՆԱԼՈՎ, ԹԵ ԻՆՉ ՄԱՀ Է ԻՐԵՆՑ ՍՊԱՍՎՈՒՄ,
ԱՊՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՏԱՆ ՄԵԶ ԱՅՆ ՀԱՃՈՒՅՔԸ, ՈՐ ԵՐԲԵՔ ԱՐևԸ
ԻՐԵՆՑ ՉԻ ՏՎԵԼ:
ԴԱԺԱՆ ԿՅԱՆՔԸ
9. ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՍԽԱԼԸ
ԿԱՆԳՆԻՐ ՁՅՈՒՆ, ԿԱՆԳՆԻՐ, ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՍՆԵԼ ՔԵԶ,
ԲՌՆԵԼ ՁԵՌՔՈՒՄՍ ՍԵՂՄԵԼ ԿԱՐԾԵՍ ԱԴԱՄԱՆԴ,
ՇԱՏ ԱՐԱԳ ԵՍ ՎԱԶՈՒՄ, ՏԱՆՈՒՄ ՔԵԶ ՀԵՏ ՀԻՆ ՏԱՐԻՆ և ԲԵՐՈՒՄ ՆՈՐԸ:
ՉԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԿԻՍԱՏ ԳՈՐԾԵՐ ԴԵՌ ՈՒՆԵՄ ՀԻՆ ՏԱՐՈՒՄ:
ՍԽԱԼՆԵՐՍ ՊԻՏԻ ՈՒՂԵՄ, ԱՌԱՆՑ ՍԽԱԼ ԱՆՑՅԱԼԻ ՉԿԱ ՆԱև ԱՊԱԳԱՆ:
ԿԱՆԳՆԻՐ ՁՅՈՒՆ, ԿԱՆԳՆԻՐ, ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՍՆԵԼ ՔԵԶ,
ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԹՈՒԼԱՆՈՒՄ ԵՄ ԳՈՐԾԱԾ ՄԵՂՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ,
ՀԵՏ ՏՈՒՐ ՀԻՆ ՏԱՐԻՆ, ՊԵՏՔ ՉԷ ԻՆՁ ՆՈՐԸ:
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ ԿԱՄՑ-ԿԱՄԱՑ ԽՈՐՏԱԿՈՒՄ Է ՆԵՐԿԱՆ, ԻՍԿ ՀԵՏՈ
ԱՊԱԳԱՆ:
ԻՆՉՔԱՆ ԵՍ ԳՈՌՈՒՄ ԷԻ, ՁՄԵՌԸ ՉԷՐ ԿԱՆԳՆՈՒՄ
ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՍՊԱՍՈՒՄ…
12 տ.