SlideShare a Scribd company logo
1 of 14
ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ
           ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ

               Մոդուլ 1
Դեպքի վարման վերաբերյալ . կարճ պատմական
 ակնարկ և դեպքի վարման մեթոդաբանության
     ժամանակակից կիրառման հիմնական
             գաղափարները
Դեպքի վարում

Դեպքի վարումը հանդիսանում է խիստ սոցիալական կարիքի պայմաններում
պլանավորման եղանակով անհրաժեշտ աջակցություն մատուցելու
կարողությունը , որ մեկտեղում է այլ /արտաքին մարմինների կողմից
տրամադրվող սոցիալական նպաստները և նպատակահարմարությունն ու
արդյունավետությունը

Դեպքի վարումն իրականացվում է այնպիսի համատեքստում , որտեղ առկա
են .

•Տարբեր ( երբեմն մասնատված ) միջամտություններ սոցիալական
ապահովության համակարգում
•Մրցակցություն սոցիալական ծառայություններ տրամադրողների միջև

                      Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 2
Դեպքի վարումը ենթադրում է
համայնքի սոցիալական ծրագրի քաղաքականություն ( 1)

Դեպքի վարումը ներառում է խոցելի անձանց խնամքը
իրենց բնակության վայրում կազմակերպելու քաղաքական
որոշումը ` հատուկ ուշադրություն դարձնելով աջակցության
կազմակերպմանը տնային պայմաններում , կամ եթե դա
անհնար է , ապա ցերեկային խնամքի կամ գիշերօթիկ
հաստատություններում , որոնք գտնվում են այդ անձանց
հայրենի բնակավայրում և լավ ինտեգրված են սոցիալական
համատեքստում

                  Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 3
Դեպքի վարումը ենթադրում է
     համայնքի սոցիալական ծրագրի քաղաքականություն ( 2)

Այլ կերպ ասած՝ այն ենթադրում է հետևյալը `
   Սոցիալական պաշտպանության գոյություն ունեցող ողջ       համակարգը     պետք է    բաղդատվի   բազմաթիվ , իրարից
անկախ տարրերի ( անհատական ծառայությունների ) , որոնք      կներգրավվեն    կախված    առանձին   դեպքի կարիքներից `
անհատական ծրագրի շրջանակներում :
   Մեծ գիշերօթիկ հաստատություններում ապրող հաճախորդների պարագայում , նրանց դեպքի վարումը պետք է
հանձնարարվի մեկ անձի , ով պետք է օպտիմալացնի ռեսուրսների օգտագործումը և բարելավի նրանց կյանքի
որակը , հատկապես , երբ դեպքի նպատակն է հաճախորդին դուրս բերել նշված հաստատությունից և վերաինտեգրել
հայրենի համայնքում :
    Հաճախորդների ավելի ակտիվ մասնակցություն ` կարողությունների հզորացման միջոցով ( մարդկանց տրամադրել
ուժ եւ հմտություններ նրանց կախվածությունը նվազեցնելու նպատակով ) և շահերի պաշտպանության միջոցով
( իրավունքների ապահովում ,  ինչպես նաև ակտիվ և քաղաքականապես տեսանելի քաղաքացիներ լինելու
հնարավորության ընձեռում ) :
Քաղաքացիական    հասարակության և տեղի ՀԿ - ների ակտիվ դերակատարում :
 Աջակցություն   տնային պայմաններում ( տանը կամ առնվազն սեփական ապրելավայրում մնալու իրավունք ) և
հաստատությունների բեռնաթափում : Մի խոսքով ` կարիքավոր անձանց կյանքի «կարգավորում »:

Հատկապես երեխաների      իրավունքների պաշտպանության ոլորտում դեպք վարողը պահանջում է
երեխաների իրավունքների ճանաչում : Երեխան իրավունք ունի մեծանալ և կրթվել սոցիալապես հագեցած
և նպաստավոր միջավայրում , սակայն նախ և առաջ ( թե՛ ժամանակի , թե՛ կարևորության առումով )
կենսունակ և հանգիստ ընտանիքում :

                                   Դեպքի    վարում – մոդուլ 1 – էջ 4
Դեպքի վարման նպատակները և արդյունքները

1. Ապահովել խնամքի շարունակականությունը :

2. Ապահովել հաճախորդի կարիքների ողջ բազմազանությանը բավարարող
ծառայությունների տրամադրում , որոնք հաշվի կառնեն այդ կարիքների
փոփոխությունը ժամանակի ընթացքում :

3. Օգնել մարդկանց ( հաճախորդներին և նրանց մասին հոգ տանող
անձանց ,    օրինակ `  ընտանիքի    անդամներին )  օգտվել   անհրաժեշտ
ծառայություններից `  հաղթահարելով    անծանոթ   ընթացակարգերի   կամ
սահմանափակ անձնական ռեսուրսների հետ կապված , այդ թվում տնտեսական
և մշակութային բնույթի խոչընդոտները :

4.   Ապահովել տարբեր մարմինների կողմից մատուցվող ծառայու -
թյունների պատշաճ , ժամանակին տրամադրում , ինչպես նաև միևնույն
խնդիրներին միաժամանակյա արձագանքման բացառում :

                     Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 5
Դեպքի վարումից ակնկալվող արդյունքները
                       ( 1)

1. Անհատական կարիքներին ավելի լավ հարմարեցում կարիքներից այլ ոչ թե
առկա ռեսուրսներից կախված մոտեցման միջոցով

2. Պարտականությունների հստակ բաժանում այն անձանց միջև , ովքեր պետք է
իրականացնեն աջակցության գնահատման և պլանավորման գործառույթները և
նրանց , ովքեր պետք է մատուցեն անհատական ծրագրում սահմանված կոնկրետ
ծառայությունները

3. Անհատական կարիքներին առավել համապատասխան արձագանք `           ի   շնորհիվ
կարիքների գնահատման , որը ուղղորդում է օպերատիվ որոշումները

4. Տարբեր ծրագրերի և հնարավորությունների միջև ավելի լայն ընտրություն

5.   Գործընկերության  և    դաշինքի    փիլիսոփայություն , որը   միավորում  է
հաճախորդին ,    դեպք  վարողին ,    ինչպես    նաև    հանրային   և   մասնավոր
ծառայությունների համակարգը

                        Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 6
Դեպքի վարումից ակնկալվող արդյունքները
                       ( 2)

6. Կարիքավոր անձանց կարիքներին արձագանքելու ավելի         մեծ
հնարավորություն ( համապատասխանության չափորոշիչներ )

7. Խնամքի առավել հուսալիություն և շարունակականություն , ինչպես
նաև մասնագետների `    սեփական որոշումների համար հաշվետու
լինելու առավել մեծ պարտականություն ( պատասխա - նատվություն ) `
հօգուտ հաճախորդների և նրանց խնամքով զբաղվող անձանց

8. Հ աճախորդներին պաշտպանելու ( շահերի պաշտպանություն ) և
նրանց    կարողությունները հզորացնելու առավել մեծ  հնարա -
վորություններ
9. Պահանջվող ծառայությունների ավելի լավ ֆունկցիոնալ համադրում
հատկապես , եթե այդ ծառայությունները մատուցվում են տարբեր
կազմակերպությունների կամ հաստատությունների կողմից :

                     Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 7
Ինչո՞վ է տարբերվում Դեպքի վարումը

                          Դեպքի գնահատում
  Ավանդական տեսանկյուն                            Դեպքի վարման տեսանկյուն

Այն հիմնված էէ առկա
 Այն հիմնված     առկա                            Այն հիմնված էէ անհատական
                                                 Այն հիմնված    անհատական
ծառայությունների վրա
 ծառայությունների վրա                                   կարիքի վրա
                                                         կարիքի վրա

Վարչական ընթացակարգերի
 Վարչական ընթացակարգերի
կառավարում ((ընտանեկան նպաստներ)
 կառավարում ընտանեկան նպաստներ)                              Դեպքի վարում
                                                             Դեպքի վարում

      Գործընթացի գնահատում
       Գործընթացի գնահատում                               Արդյունքների գնահատում
                                                          Արդյունքների գնահատում
   ((մատուցված ծառայությունների
      մատուցված ծառայությունների                             ((կարիքի նվազում)
                                                                կարիքի նվազում)
              քանակը)
               քանակը)
                         Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 8
Դեպքը վարողի որոշումը

Վերլուծում է հայտնաբերված                    Խթանում է սոցիալական
խնդիրների այլընտրանքային                     ցանցի ներգրավումը
լուծումները
                                                                 ՞Ս
                           ՞Ս                                 ՊԵ
                        ՊԵ                                Ի ՆՉ
                    Ի ՆՉ
           Դեպք վարողի հիմնական նպատակն է
  նվազեցնել տրամադրվող ծառայությունների քանակը` միաժամանակ
              խթանելով մարդկանց բարեկեցությունը:

                    Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 9
Դեպքի վարման հիմնական փուլերը

1.    Կարիքի  գնահատում՝  օբյեկտիվ  տեխնիկական      կողմերի
( ախտորոշում և մասնագիտական գնահատումներ ) և ներ - գրավված
անձանց սուբյեկտիվ գնահատականների ( ընկալ - վող խնդիրներ )
համադրմամբ

2.   Անհատական     սոցիալական   ծրագրի               և   համապատասխան
ծառայությունների փաթեթի սահմանում

3. Անհատական ծրագրի իրականացում և այլ /արտաքին                    ծա -
ռայություն մատուցողների ծառայությունների «ձեռքբերում »

4. Մոնիթորինգ և գնահատում `              հաշվի առնելով ներգրավված
անձանց     տեսակետները     և             ծրագրում    համապատասխան
փոփոխություններ մտցնելով :

                   Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 10
Դեպքի վարման ավանդական մետամոդել

ԲԻԶՆԵՍ ՄԵՏԱ - ՄՈԴԵԼ
Այստեղ սոցիալական աշխատողին ( դեպքը վարողին ) հատկացվում է որոշակի նպաստային բյուջե ,
այդ միջոցները կցվում են կոնկրետ դեպքին ( շահառուին ) և այնուհետև սոցիալական աշխատողին
տրվում է այդ գումարը սեփական հայեցողությամբ ծախսելու լիազորությունը ` անհրաժեշտ
սոցիալական նպաստներ տրամադրելու նպատակով : Այս մոդելն ավելի շատ է համապատասխանում
նպատակահարմարության և արդյունավետության չափորոշիչներին և օգտակար է հանդիսացել
մասնավորապես հատուկ հաստատությունների բեռնաթափման գործընթացում ( օրինակ ` Միացյալ
Թագավորություն ) :

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՏԱ - ՄՈԴԵԼ
Հաճախորդին հատկացվում են ֆինանսական միջոցներ և նա ինքն է ընտրում և վարձատրում իր
դեպքը վարողին , ով , ըստ էության , գործում է որպես իր հաճախորդի անունից պահանջվող
ծառայությունը «գնող » միջնորդ : Ակնհայտորեն այս մոդելն ավելի շատ է համապատասխանում
շահերի պաշտպանության և կարողությունների հզորացման քաղաքականությանը և օգտակար է
հանդիսացել հատկապես մշակութային և նյութական ռեսուրսներ ունեցող հաշմանդամների և տարեց
անձանց պարագայում ( օրինակ ` ԱՄՆ և Կանադա ) :

                             Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 11
Ավանդական դեպքի վարման սահմանափակումները

1. Այն միտված է ավելացնելու դեպք վարողի աշխատանքի նկատմամբ
վերահսկիչ պահանջները , ինչը , հետևաբար , կարող է հանգեցնել
վարչարարական ընթացակարգերի ավելացմանը :

2.   Նախ    և     առաջ   ավանդական    դեպքի   վարման  գործընթացում
բացակայում      է    սոցիալական    աջակցության    «հարաբերակցային »
մոտեցումը .   հ աճախորդներին շրջապատող ֆորմալ և ոչ ֆորմալ
հարաբերությունների      ցանցը   կարծես    անհետանում   է    շուկայի
ռացիոնալացման և վերահսկման պահանջների պատճառով :

     Այս պատճառով մշակվել է ավելի ժամանակակից մետամոդել , որը
        կատարելագործում է «բիզնես մետամոդելը » և այն դարձնում
   հարաբերակցային մետամոդել , որն էլ հայտնի է որպես «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
                ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ »:
     Այս ուսումնական փաթեթի հաջորդող մասերում ավելի մանրամասն
                      կքննարկվի այս մետամոդելը

                       Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 12
Դ եպք վարողի մասնագիտական էթիկան ( 1)

   Դեպք վարողը բարոյական պատասխանատվություն է կրում ապահովելու, որ
  հաճախորդին պաշտպանելու և նրան խնամք մատուցելու համար հնարավոր ամեն
                                բան արվի:
Դեպք վարողն առաջին անձն է, ով արձագանքում է դեպքին , նա ապահովում է
      անհրաժեշտ տվյալների հավաքագրումը և կազմակերպում է պահանջվող
                            գործողությունները:
 Դեպք վարողը կարող է պատվիրակել որոշ պարտականություններ այլոց, սակայն
    միայն նա է կրում վերջնական և ամբողջական պատասխանատվություն դրանց
                            իրականացման համար:
 Դեպք վարողը պաշտպանում է և առաջ է տանում հաճախորդի, այլ ոչ թե այլ
            անձանց լավագույն շահերը, իրավունքները և կարիքները:
     Դեպք վարողը ապահովում է այն բոլոր անձանց ներգրավումը և ակտիվ
    մասնակցությունը, ովքեր կարող են դառնալ հաճախորդի աջակցության ցանցի
                                   անդամ:
                         Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 13
Դեպք վարողի մասնագիտական էթիկան ( 2)

Դեպք վարողը միակ անձը չէ, ով որոշում է կայացնում ձեռնարկվելիք
    գործողությունների վերաբերյալ, սակայն նա պետք է ապահովի
     որոշումների կայացումն ու գործողությունների իրականացումը:

  Դեպք վարողը պետք է մշակի լավ հաղորդակցման հմտություններ ,
  որպեսզի համոզի մարդկանց մասնակցել և գործել ելնելով հաճախորդի
                       լավագույն շահերից:
     Դեպք վարողը միջնորդում է անձանց միջև և դյուրացնում է
        տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը
Դեպք վարողը պետք է նաև ի վիճակի լինի հիմնական աջակցություն ապահովել
        ճգնաժամ ապրող մարդկանց համար՝ որպես խելամիտ բարեկամ:

                       Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 14

More Related Content

What's hot

MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020hicheel2020
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...batnasanb
 
Ахмад настны асрамжийн газрууд
Ахмад настны асрамжийн газруудАхмад настны асрамжийн газрууд
Ахмад настны асрамжийн газруудzulaaaaa
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгadmiral_mgl
 
Yos zui
Yos zuiYos zui
Yos zuirtumur
 
Пестицид
ПестицидПестицид
ПестицидGunJee Gj
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)Buka King
 
Controlo huanalt 2012
Controlo   huanalt 2012Controlo   huanalt 2012
Controlo huanalt 2012oyundariubuns
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 
М.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга зам
М.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга замМ.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга зам
М.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга замbatnasanb
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Unuruu Dear
 
таримал ургамал
таримал ургамалтаримал ургамал
таримал ургамалBatulzii Batdulam
 
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмжЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмжBayarlkham Byambaa
 
What's hot (20)

MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020MacroL 6. 2019- 2020
MacroL 6. 2019- 2020
 
лекц №2 насаз
лекц №2 насазлекц №2 насаз
лекц №2 насаз
 
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
Д.Бямбацэцэг - Ажлынчанар бүтээмжийг дээшлүүлэх 5S- ийг үйлвэрийн салбар нэвт...
 
Ахмад настны асрамжийн газрууд
Ахмад настны асрамжийн газруудАхмад настны асрамжийн газрууд
Ахмад настны асрамжийн газрууд
 
жилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтгжилийн тайлан 2017-дздтг
жилийн тайлан 2017-дздтг
 
Yos zui
Yos zuiYos zui
Yos zui
 
Пестицид
ПестицидПестицид
Пестицид
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ (1)
 
Presentation 1 fmd
Presentation 1 fmdPresentation 1 fmd
Presentation 1 fmd
 
Controlo huanalt 2012
Controlo   huanalt 2012Controlo   huanalt 2012
Controlo huanalt 2012
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
М.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга зам
М.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга замМ.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга зам
М.Асылбек - Хөдөлмөрийн бүтээмж түүнийг дээшлүүлэх арга зам
 
Лекц №1 Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент
Лекц №1 Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментЛекц №1 Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент
Лекц №1 Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент
 
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
Б.Энхбаяр: Төрийн албаны эрх зүйн зохицуулалт, чиг хандлага
 
Их цэвэрлэгээний-мэдээ-2015.07.04
Их цэвэрлэгээний-мэдээ-2015.07.04Их цэвэрлэгээний-мэдээ-2015.07.04
Их цэвэрлэгээний-мэдээ-2015.07.04
 
гоозүйн хичээлийн хөтөлбөр
гоозүйн хичээлийн хөтөлбөргоозүйн хичээлийн хөтөлбөр
гоозүйн хичээлийн хөтөлбөр
 
таримал ургамал
таримал ургамалтаримал ургамал
таримал ургамал
 
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмжЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан бизнесийн төсөл бичих зөвлөмж
 
Gariinavlaga
GariinavlagaGariinavlaga
Gariinavlaga
 
It101 11
It101 11It101 11
It101 11
 
More from esahakyan

Integrated Social Services: Reaching the Most Vulnerable. Training package fo...
Integrated Social Services: Reaching the Most Vulnerable. Training package fo...Integrated Social Services: Reaching the Most Vulnerable. Training package fo...
Integrated Social Services: Reaching the Most Vulnerable. Training package fo...esahakyan
 
Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումն...
Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումն...Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումն...
Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումն...esahakyan
 
To r transformation national consultant final external
To r transformation national consultant final   externalTo r transformation national consultant final   external
To r transformation national consultant final externalesahakyan
 
CRC armenian booklet
CRC armenian bookletCRC armenian booklet
CRC armenian bookletesahakyan
 
ԽՈՍՔԸ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ Է
ԽՈՍՔԸ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ԷԽՈՍՔԸ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ Է
ԽՈՍՔԸ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ Էesahakyan
 
"It's About Inlcusion" Report
"It's About Inlcusion" Report"It's About Inlcusion" Report
"It's About Inlcusion" Reportesahakyan
 
Unicef teachers final_eng_mh
Unicef teachers final_eng_mhUnicef teachers final_eng_mh
Unicef teachers final_eng_mhesahakyan
 
More from esahakyan (18)

Ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ Ձեռք մեկնել առավել խոցելիներին: Ուսումնական փաթեթ դեպք վարողների համար:

  • 1. ԴԵՊՔԻ ՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ Մոդուլ 1 Դեպքի վարման վերաբերյալ . կարճ պատմական ակնարկ և դեպքի վարման մեթոդաբանության ժամանակակից կիրառման հիմնական գաղափարները
  • 2. Դեպքի վարում Դեպքի վարումը հանդիսանում է խիստ սոցիալական կարիքի պայմաններում պլանավորման եղանակով անհրաժեշտ աջակցություն մատուցելու կարողությունը , որ մեկտեղում է այլ /արտաքին մարմինների կողմից տրամադրվող սոցիալական նպաստները և նպատակահարմարությունն ու արդյունավետությունը Դեպքի վարումն իրականացվում է այնպիսի համատեքստում , որտեղ առկա են . •Տարբեր ( երբեմն մասնատված ) միջամտություններ սոցիալական ապահովության համակարգում •Մրցակցություն սոցիալական ծառայություններ տրամադրողների միջև Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 2
  • 3. Դեպքի վարումը ենթադրում է համայնքի սոցիալական ծրագրի քաղաքականություն ( 1) Դեպքի վարումը ներառում է խոցելի անձանց խնամքը իրենց բնակության վայրում կազմակերպելու քաղաքական որոշումը ` հատուկ ուշադրություն դարձնելով աջակցության կազմակերպմանը տնային պայմաններում , կամ եթե դա անհնար է , ապա ցերեկային խնամքի կամ գիշերօթիկ հաստատություններում , որոնք գտնվում են այդ անձանց հայրենի բնակավայրում և լավ ինտեգրված են սոցիալական համատեքստում Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 3
  • 4. Դեպքի վարումը ենթադրում է համայնքի սոցիալական ծրագրի քաղաքականություն ( 2) Այլ կերպ ասած՝ այն ենթադրում է հետևյալը `  Սոցիալական պաշտպանության գոյություն ունեցող ողջ համակարգը պետք է բաղդատվի բազմաթիվ , իրարից անկախ տարրերի ( անհատական ծառայությունների ) , որոնք կներգրավվեն կախված առանձին դեպքի կարիքներից ` անհատական ծրագրի շրջանակներում :  Մեծ գիշերօթիկ հաստատություններում ապրող հաճախորդների պարագայում , նրանց դեպքի վարումը պետք է հանձնարարվի մեկ անձի , ով պետք է օպտիմալացնի ռեսուրսների օգտագործումը և բարելավի նրանց կյանքի որակը , հատկապես , երբ դեպքի նպատակն է հաճախորդին դուրս բերել նշված հաստատությունից և վերաինտեգրել հայրենի համայնքում :  Հաճախորդների ավելի ակտիվ մասնակցություն ` կարողությունների հզորացման միջոցով ( մարդկանց տրամադրել ուժ եւ հմտություններ նրանց կախվածությունը նվազեցնելու նպատակով ) և շահերի պաշտպանության միջոցով ( իրավունքների ապահովում , ինչպես նաև ակտիվ և քաղաքականապես տեսանելի քաղաքացիներ լինելու հնարավորության ընձեռում ) : Քաղաքացիական հասարակության և տեղի ՀԿ - ների ակտիվ դերակատարում :  Աջակցություն տնային պայմաններում ( տանը կամ առնվազն սեփական ապրելավայրում մնալու իրավունք ) և հաստատությունների բեռնաթափում : Մի խոսքով ` կարիքավոր անձանց կյանքի «կարգավորում »: Հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեպք վարողը պահանջում է երեխաների իրավունքների ճանաչում : Երեխան իրավունք ունի մեծանալ և կրթվել սոցիալապես հագեցած և նպաստավոր միջավայրում , սակայն նախ և առաջ ( թե՛ ժամանակի , թե՛ կարևորության առումով ) կենսունակ և հանգիստ ընտանիքում : Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 4
  • 5. Դեպքի վարման նպատակները և արդյունքները 1. Ապահովել խնամքի շարունակականությունը : 2. Ապահովել հաճախորդի կարիքների ողջ բազմազանությանը բավարարող ծառայությունների տրամադրում , որոնք հաշվի կառնեն այդ կարիքների փոփոխությունը ժամանակի ընթացքում : 3. Օգնել մարդկանց ( հաճախորդներին և նրանց մասին հոգ տանող անձանց , օրինակ ` ընտանիքի անդամներին ) օգտվել անհրաժեշտ ծառայություններից ` հաղթահարելով անծանոթ ընթացակարգերի կամ սահմանափակ անձնական ռեսուրսների հետ կապված , այդ թվում տնտեսական և մշակութային բնույթի խոչընդոտները : 4. Ապահովել տարբեր մարմինների կողմից մատուցվող ծառայու - թյունների պատշաճ , ժամանակին տրամադրում , ինչպես նաև միևնույն խնդիրներին միաժամանակյա արձագանքման բացառում : Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 5
  • 6. Դեպքի վարումից ակնկալվող արդյունքները ( 1) 1. Անհատական կարիքներին ավելի լավ հարմարեցում կարիքներից այլ ոչ թե առկա ռեսուրսներից կախված մոտեցման միջոցով 2. Պարտականությունների հստակ բաժանում այն անձանց միջև , ովքեր պետք է իրականացնեն աջակցության գնահատման և պլանավորման գործառույթները և նրանց , ովքեր պետք է մատուցեն անհատական ծրագրում սահմանված կոնկրետ ծառայությունները 3. Անհատական կարիքներին առավել համապատասխան արձագանք ` ի շնորհիվ կարիքների գնահատման , որը ուղղորդում է օպերատիվ որոշումները 4. Տարբեր ծրագրերի և հնարավորությունների միջև ավելի լայն ընտրություն 5. Գործընկերության և դաշինքի փիլիսոփայություն , որը միավորում է հաճախորդին , դեպք վարողին , ինչպես նաև հանրային և մասնավոր ծառայությունների համակարգը Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 6
  • 7. Դեպքի վարումից ակնկալվող արդյունքները ( 2) 6. Կարիքավոր անձանց կարիքներին արձագանքելու ավելի մեծ հնարավորություն ( համապատասխանության չափորոշիչներ ) 7. Խնամքի առավել հուսալիություն և շարունակականություն , ինչպես նաև մասնագետների ` սեփական որոշումների համար հաշվետու լինելու առավել մեծ պարտականություն ( պատասխա - նատվություն ) ` հօգուտ հաճախորդների և նրանց խնամքով զբաղվող անձանց 8. Հ աճախորդներին պաշտպանելու ( շահերի պաշտպանություն ) և նրանց կարողությունները հզորացնելու առավել մեծ հնարա - վորություններ 9. Պահանջվող ծառայությունների ավելի լավ ֆունկցիոնալ համադրում հատկապես , եթե այդ ծառայությունները մատուցվում են տարբեր կազմակերպությունների կամ հաստատությունների կողմից : Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 7
  • 8. Ինչո՞վ է տարբերվում Դեպքի վարումը Դեպքի գնահատում Ավանդական տեսանկյուն Դեպքի վարման տեսանկյուն Այն հիմնված էէ առկա Այն հիմնված առկա Այն հիմնված էէ անհատական Այն հիմնված անհատական ծառայությունների վրա ծառայությունների վրա կարիքի վրա կարիքի վրա Վարչական ընթացակարգերի Վարչական ընթացակարգերի կառավարում ((ընտանեկան նպաստներ) կառավարում ընտանեկան նպաստներ) Դեպքի վարում Դեպքի վարում Գործընթացի գնահատում Գործընթացի գնահատում Արդյունքների գնահատում Արդյունքների գնահատում ((մատուցված ծառայությունների մատուցված ծառայությունների ((կարիքի նվազում) կարիքի նվազում) քանակը) քանակը) Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 8
  • 9. Դեպքը վարողի որոշումը Վերլուծում է հայտնաբերված Խթանում է սոցիալական խնդիրների այլընտրանքային ցանցի ներգրավումը լուծումները ՞Ս ՞Ս ՊԵ ՊԵ Ի ՆՉ Ի ՆՉ Դեպք վարողի հիմնական նպատակն է նվազեցնել տրամադրվող ծառայությունների քանակը` միաժամանակ խթանելով մարդկանց բարեկեցությունը: Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 9
  • 10. Դեպքի վարման հիմնական փուլերը 1. Կարիքի գնահատում՝ օբյեկտիվ տեխնիկական կողմերի ( ախտորոշում և մասնագիտական գնահատումներ ) և ներ - գրավված անձանց սուբյեկտիվ գնահատականների ( ընկալ - վող խնդիրներ ) համադրմամբ 2. Անհատական սոցիալական ծրագրի և համապատասխան ծառայությունների փաթեթի սահմանում 3. Անհատական ծրագրի իրականացում և այլ /արտաքին ծա - ռայություն մատուցողների ծառայությունների «ձեռքբերում » 4. Մոնիթորինգ և գնահատում ` հաշվի առնելով ներգրավված անձանց տեսակետները և ծրագրում համապատասխան փոփոխություններ մտցնելով : Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 10
  • 11. Դեպքի վարման ավանդական մետամոդել ԲԻԶՆԵՍ ՄԵՏԱ - ՄՈԴԵԼ Այստեղ սոցիալական աշխատողին ( դեպքը վարողին ) հատկացվում է որոշակի նպաստային բյուջե , այդ միջոցները կցվում են կոնկրետ դեպքին ( շահառուին ) և այնուհետև սոցիալական աշխատողին տրվում է այդ գումարը սեփական հայեցողությամբ ծախսելու լիազորությունը ` անհրաժեշտ սոցիալական նպաստներ տրամադրելու նպատակով : Այս մոդելն ավելի շատ է համապատասխանում նպատակահարմարության և արդյունավետության չափորոշիչներին և օգտակար է հանդիսացել մասնավորապես հատուկ հաստատությունների բեռնաթափման գործընթացում ( օրինակ ` Միացյալ Թագավորություն ) : ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՏԱ - ՄՈԴԵԼ Հաճախորդին հատկացվում են ֆինանսական միջոցներ և նա ինքն է ընտրում և վարձատրում իր դեպքը վարողին , ով , ըստ էության , գործում է որպես իր հաճախորդի անունից պահանջվող ծառայությունը «գնող » միջնորդ : Ակնհայտորեն այս մոդելն ավելի շատ է համապատասխանում շահերի պաշտպանության և կարողությունների հզորացման քաղաքականությանը և օգտակար է հանդիսացել հատկապես մշակութային և նյութական ռեսուրսներ ունեցող հաշմանդամների և տարեց անձանց պարագայում ( օրինակ ` ԱՄՆ և Կանադա ) : Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 11
  • 12. Ավանդական դեպքի վարման սահմանափակումները 1. Այն միտված է ավելացնելու դեպք վարողի աշխատանքի նկատմամբ վերահսկիչ պահանջները , ինչը , հետևաբար , կարող է հանգեցնել վարչարարական ընթացակարգերի ավելացմանը : 2. Նախ և առաջ ավանդական դեպքի վարման գործընթացում բացակայում է սոցիալական աջակցության «հարաբերակցային » մոտեցումը . հ աճախորդներին շրջապատող ֆորմալ և ոչ ֆորմալ հարաբերությունների ցանցը կարծես անհետանում է շուկայի ռացիոնալացման և վերահսկման պահանջների պատճառով : Այս պատճառով մշակվել է ավելի ժամանակակից մետամոդել , որը կատարելագործում է «բիզնես մետամոդելը » և այն դարձնում հարաբերակցային մետամոդել , որն էլ հայտնի է որպես «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ »: Այս ուսումնական փաթեթի հաջորդող մասերում ավելի մանրամասն կքննարկվի այս մետամոդելը Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 12
  • 13. Դ եպք վարողի մասնագիտական էթիկան ( 1) Դեպք վարողը բարոյական պատասխանատվություն է կրում ապահովելու, որ հաճախորդին պաշտպանելու և նրան խնամք մատուցելու համար հնարավոր ամեն բան արվի: Դեպք վարողն առաջին անձն է, ով արձագանքում է դեպքին , նա ապահովում է անհրաժեշտ տվյալների հավաքագրումը և կազմակերպում է պահանջվող գործողությունները: Դեպք վարողը կարող է պատվիրակել որոշ պարտականություններ այլոց, սակայն միայն նա է կրում վերջնական և ամբողջական պատասխանատվություն դրանց իրականացման համար: Դեպք վարողը պաշտպանում է և առաջ է տանում հաճախորդի, այլ ոչ թե այլ անձանց լավագույն շահերը, իրավունքները և կարիքները: Դեպք վարողը ապահովում է այն բոլոր անձանց ներգրավումը և ակտիվ մասնակցությունը, ովքեր կարող են դառնալ հաճախորդի աջակցության ցանցի անդամ: Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 13
  • 14. Դեպք վարողի մասնագիտական էթիկան ( 2) Դեպք վարողը միակ անձը չէ, ով որոշում է կայացնում ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ, սակայն նա պետք է ապահովի որոշումների կայացումն ու գործողությունների իրականացումը: Դեպք վարողը պետք է մշակի լավ հաղորդակցման հմտություններ , որպեսզի համոզի մարդկանց մասնակցել և գործել ելնելով հաճախորդի լավագույն շահերից: Դեպք վարողը միջնորդում է անձանց միջև և դյուրացնում է տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունը Դեպք վարողը պետք է նաև ի վիճակի լինի հիմնական աջակցություն ապահովել ճգնաժամ ապրող մարդկանց համար՝ որպես խելամիտ բարեկամ: Դեպքի վարում – մոդուլ 1 – էջ 14