2. Իմ ձմեռային արձակուրդը
Իմ ձմեռային արձակուրդը ես անցկացրել եմ Երևանում: Քանի որ ցուրտ չէր,
ես շրջել եմ քաղաքում, տեսել շատ ամանորյա ներկայացումներ: Ամենից շատ ինձ
դուր է եկել ՞Գեղեցկուհին և հրեշը՞ ներկայացումը, որը բեմադրվում էր սառույցի
վրա: Նկարել եմ նաև ավազով: Իսկ երբ ձյուն եկավ, ես բակ դուրս եկա ու
ընտանիքիս անդամների հետ սկսեցի ձնագնդի խաղալ: Շատ լավ եմ հանգստացել:
3. Իմ Նոր տարին
Երգ ու պարով, բարձր տրամադրությամբ հարազատներիս հետ դիմավորեցի Նոր
տարին:
4. Իմ նվերները
Դեռևս մեկ ամիս առաջ նամակ էի գրել Ձմեռ պապիկին ու անհամբեր սպասում էի
նվերներիս: Վերջապես եկավ այդ օրը: Ես արագ քնեցի, որպեսզի առավոտյան
տոնածառի տակ գտնեմ նվերները: Առավոտյան արթնացա և տոնածառի տակ գտա
իմ նվերները: Ձմեռ պապիկից ստացել էի քաղցրավենիք, մեքենաներ ու շորեր:
Բայց ամենից շատ սպասում էի բջջային հեռախոսին, որը ստացա:
5. Իմ զարմանքը
Քաղաքում շրջելիս տեսա մի անսովոր տոնածառ: Այն պատրաստված էր շշերից:
Կար նաև բաժակներից պատրաստված ձնեմարդ: Երկուսն էլ գեղեցիկ էին:
6. Իմ ուրախությունը
Ինձ ուրախացրել են քաղաքի տոնական տեսքը, ամանորյա ներկայացումները՝
հեքիաթի հերոսների, Ձմեռ պապիկի և Ձյունանուշի ուղեկցությամբ:
7. Ամանորյա մաղթանքներ
Նախորդ տարում ես քույրիկ ունեցա, որի համար շատ ուրախ եմ: Այս նոր տարում
ցանկանում եմ իմ երկրին խաղաղություն, մայրիկիս ու բոլոր հարազատներիս
առողջություն, իսկ ինձ ուսման մեջ հաջողություն: