SlideShare une entreprise Scribd logo
1  sur  5
Փաստաթղթերը Հեղինակ  Անի Տեր-Արսենյան, Ավագ դպրոց-վարժարան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն Տեղեկատվությունը  արագ և արդյունավետ հասցնել սովորողի ծնողին: Հնարավորություն տալ սովորողի ծնողին տեղեկացված լինելու սովորողի հաճախումների,   առաջադիմության, հաջողությունների ու բացթողումների մասին: Ավելի վերահսկելի դարձնել ուսումնական գործընթացը: Խթանել ծնողների կողմից  համակարգչային ծրագրերի, համացանցի գործածումը:  Նպատակները Համացանց, Live@Edu, MS Office Excel   Ծրագրաշարը Նկարագրությունը Դպրոցի էլեկտրոնային հասցեում ( Sky Drive- ում) տեղադրված մատյանը լրացնել-փոփոխելու իրավունք ստանում են տնօրենը, գրասենյակի ղեկավարը և դասավանդողները: Այն մատչելի է բոլոր ծնողների, ղեկավարության համար: Մարդը համացանցին միացված իր համակարգչով կարող է տեղում օպերատիվ տեղեկություն  ստանալ երեխայի, նրա ուսումնական գործունեության մասին, անհրաժեշտության դեպքում արձագանքել, էլ.փոստով արագ ուղարկել նկատառումները: <Ուսուցման ոլորտները> Բոլոր ոլորտները և առարկաները Մակարդակները 10-12-րդ դասարաններ Օպերատիվ տեղեկատվություն, հաճախումների գրանցում, էլեկտրոնային մատյան, ներկա-բացակա, ուսումնառության պայմանագիր, պայմանագրային պարտավորություն:  Հիմնական բառերը Նախագծի նկարագրությունը
Ուսուցչի աշխատանքի կազմակերպումը և կառավարումը Հիմքում ուսումնառության պայմանագրով որոշված՝ «ս ովորողի ուսումնական գործունեության մասին ամբողջական ամենօրյա տեղեկատվություն համացանցի միջոցով » պարտականությունն է, «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2012թ. բովանդակությամբ որոշված աշխատանքները՝ «Համացանցում կրթահամալիրում դասավանդողների անհատական էջերի (բլոգների) գործարկում և կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ներդրում»։ Էլեկտրոնային մատյանը  մատչելի է բոլոր ծնողների,  դպրոցի, կրթահամալիրի   ղեկավարության:  Ծնող ը համացանցին միացված իր համակարգչով կարող է տեղում օպերատիվ տեղեկություն  ստանալ  իր  երեխայի, նրա ուսումնական գործունեության մասին, անհրաժեշտության դեպքում արձագանքել, էլ.փոստով արագ ուղարկել նկատառումները:  Դպրոցի, գրասենյակի ղեկավարը, կրթահամալիր տնօրենի գրասենյակը կարող են օպերատիվ վերահսկել ուսումնական գործընթացը:  Փաստաթղթերը
Դասավանդման ռեսուրսները Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։ Ուսումնական պարապմունքի սկզբից 10 րոպե հետո դպրոցի գրասենյակի ղեկավարը բացակաները գրանցում է դասարանի ֆիզիկական մատյաններում։  Դասարանում արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, բացակայությունների մասին տեղեկությունը հաղորդում պարապմունքից հետո գրասենյակում, մատյանում նշումը կատարում մինչև օրվա վերջը։  Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը դպրոցի սովորողների մասնակցությունը ուսումնական պարապմունքներին հաշվառում է անձամբ։ Դասավանդողները էլեկտրոնային մատյանում գրանցումն անում են, հենց որ դա հնարավոր է դառնում։  Ըստ կարգի չտեղեկացված բացակայությունների (փախուստների) մասին գրասենյակի ղեկավարը արտակարգ պատահարների մասին տեղեկացման կարգի համաձայն անմիջապես հաղորդում է ուսուցողական ծրագրի ղեկավարին։ Օրվա վերջում դպրոցի բոլոր բացակաների ամբողջական ցուցակը էլփոստով ուղարկում է դպրոցի ղեկավարին։  Դասավանդողն իր անհատական էջում (բլոգում) նախօրոք (ամենաուշը նույն օրը) հրապարակում է ուսումնական պարապմունքի պլանը (թեման, անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ դասագրքի, ուսումնական այլ գրականության հատվածներ, կայքէջեր, ցուցադրվող-ուսումնասիրվող նյութեր, աշխատանքային այլ ուսումնական նյութեր, տնային հանձնարարությունը)։ Պարապմունքի բովանդակությունն արտացոլվում է նաև էլեկտրոնային մատյանում. դասավանդողը օրվա պարապմունքը գրանցելիս ամսաթվի վրա դնում է պարապմունքի բովանդակության հղումը։  Պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարատավոր է ուսուցչի անհատական էջում տեսնել ուսումնական պարապմունքի բովանդակությունը, կատարել առաջադրանքները՝ դասարանային և տնային։  Պարապմունքի արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում են սովորողի, դասավանդողի էջերում, հրապարակվում են դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։  Փաստաթղթերը
Գնահատում Էլեկտրոնային   մատյանների օգտագործումը լավագույն միջոցն է պահելու  դպրոց-սովորող-ծնող կապ ը:  Այն  օգն ում է  ծնողին հենց տանից կամ իր աշխատատեղից շարունակական  կապ պահելու դպրոցի հետ, նրան հնարավորություն  է տալիս  տեղյակ լինելու իր երեխայի հաճախումներին, առաջադիմությանը, հաջողություններին ու բացթողումներին , ինչպես   նաև դասավանդվող առարկային ծրագրին, որը էլեկտրոնային մատյանում արտացոլվում  է հղումի տեսքով: Հնարավորություն է տալիս ունենալ ու  կիսամյակային և տարեկան ամփոփ տեղեկատվություն սովորողի   մասին՝ լինի դա առաջադիմություն, բացակայություններ, ուսումնական ճամփորդություններին, մեդիաօլիմպիադաներին մասնակցություն: Փաստաթղթերը
Ուսուցչի և դպրոցի մասին տեղեկությունները Ավագ դպրոց-վարժարանը ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի  664 - Ն որոշմաբ ստեղծված ավագ դպրոց է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում: Դպրոցում իրականացվում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլըտրանքային (հեղինակային) կրթական ծրագիրը` մեդիատեխնոլոգիաների-մեդիալրագրության-օտար լեզուների, օտար լեզուների-թարգմանության- տուրիզմի, իրավագետ-քաղաքագետ-հասարակագետի, արևելագետի,  տնտասագետ-մենեջերների, կիրառական մաթեմատիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման, բժիշկ-կենսաբան-քիմիկոսի, մարզչական խորացված ուսուցման 10-12-րդ դասարաններում: Անի   Տեր-Արսեյան  –   Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2009թ-ից:   Դասավանդում եմ  հասարակագիտությ ու ն   ( տնտեսագիտություն )  առարկան, նաև ղեկավարում եմ ավագ դպրոց-վարժարանի գրասենյակը:

Contenu connexe

Plus de topchik

Ուսումնական արձակուրդ
Ուսումնական արձակուրդՈւսումնական արձակուրդ
Ուսումնական արձակուրդtopchik
 
Այրում
ԱյրումԱյրում
Այրումtopchik
 
կայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայրկայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայրtopchik
 
Սովորողների բլոգներ
Սովորողների բլոգներՍովորողների բլոգներ
Սովորողների բլոգներtopchik
 
Մեդիաօլիմպիադա
ՄեդիաօլիմպիադաՄեդիաօլիմպիադա
Մեդիաօլիմպիադաtopchik
 
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարանtopchik
 
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքումՍովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքումtopchik
 
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանումՈւսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանումtopchik
 
Տարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվությունՏարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվությունtopchik
 
Dar schools
Dar schoolsDar schools
Dar schoolstopchik
 
Մեդիաօլիմպիադա Գարուն»
Մեդիաօլիմպիադա Գարուն»Մեդիաօլիմպիադա Գարուն»
Մեդիաօլիմպիադա Գարուն»topchik
 
Ներկայացում 1-6
Ներկայացում 1-6Ներկայացում 1-6
Ներկայացում 1-6topchik
 
Հավաքի ծրագիր
Հավաքի ծրագիրՀավաքի ծրագիր
Հավաքի ծրագիրtopchik
 
Մայիս-հունիսյան օրացույց
Մայիս-հունիսյան օրացույցՄայիս-հունիսյան օրացույց
Մայիս-հունիսյան օրացույցtopchik
 
Էլեկտրոնիկա և ծրագրավորում
Էլեկտրոնիկա և ծրագրավորումԷլեկտրոնիկա և ծրագրավորում
Էլեկտրոնիկա և ծրագրավորումtopchik
 

Plus de topchik (16)

Ուսումնական արձակուրդ
Ուսումնական արձակուրդՈւսումնական արձակուրդ
Ուսումնական արձակուրդ
 
Այրում
ԱյրումԱյրում
Այրում
 
կայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայրկայքը` ուսումնական միջավայր
կայքը` ուսումնական միջավայր
 
Սովորողների բլոգներ
Սովորողների բլոգներՍովորողների բլոգներ
Սովորողների բլոգներ
 
Մեդիաօլիմպիադա
ՄեդիաօլիմպիադաՄեդիաօլիմպիադա
Մեդիաօլիմպիադա
 
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան
«Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարան
 
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքումՍովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
Սովորողների կարողությունների զարգացում կրթական միջավայրի ստեղծման արդյունքում
 
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանումՈւսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում
Ուսումնական մեդիա-թատրոն 2-րդ դասարանում
 
Տարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվությունՏարեկան հաշվետվություն
Տարեկան հաշվետվություն
 
Chambar
ChambarChambar
Chambar
 
Dar schools
Dar schoolsDar schools
Dar schools
 
Մեդիաօլիմպիադա Գարուն»
Մեդիաօլիմպիադա Գարուն»Մեդիաօլիմպիադա Գարուն»
Մեդիաօլիմպիադա Գարուն»
 
Ներկայացում 1-6
Ներկայացում 1-6Ներկայացում 1-6
Ներկայացում 1-6
 
Հավաքի ծրագիր
Հավաքի ծրագիրՀավաքի ծրագիր
Հավաքի ծրագիր
 
Մայիս-հունիսյան օրացույց
Մայիս-հունիսյան օրացույցՄայիս-հունիսյան օրացույց
Մայիս-հունիսյան օրացույց
 
Էլեկտրոնիկա և ծրագրավորում
Էլեկտրոնիկա և ծրագրավորումԷլեկտրոնիկա և ծրագրավորում
Էլեկտրոնիկա և ծրագրավորում
 

Էլեկտրոնային մատյանը ավագ դպրոց-վարժարանում

  • 1. Փաստաթղթերը Հեղինակ Անի Տեր-Արսենյան, Ավագ դպրոց-վարժարան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Երևան, Հայաստանի Հանրապետություն Տեղեկատվությունը արագ և արդյունավետ հասցնել սովորողի ծնողին: Հնարավորություն տալ սովորողի ծնողին տեղեկացված լինելու սովորողի հաճախումների, առաջադիմության, հաջողությունների ու բացթողումների մասին: Ավելի վերահսկելի դարձնել ուսումնական գործընթացը: Խթանել ծնողների կողմից համակարգչային ծրագրերի, համացանցի գործածումը: Նպատակները Համացանց, Live@Edu, MS Office Excel Ծրագրաշարը Նկարագրությունը Դպրոցի էլեկտրոնային հասցեում ( Sky Drive- ում) տեղադրված մատյանը լրացնել-փոփոխելու իրավունք ստանում են տնօրենը, գրասենյակի ղեկավարը և դասավանդողները: Այն մատչելի է բոլոր ծնողների, ղեկավարության համար: Մարդը համացանցին միացված իր համակարգչով կարող է տեղում օպերատիվ տեղեկություն ստանալ երեխայի, նրա ուսումնական գործունեության մասին, անհրաժեշտության դեպքում արձագանքել, էլ.փոստով արագ ուղարկել նկատառումները: <Ուսուցման ոլորտները> Բոլոր ոլորտները և առարկաները Մակարդակները 10-12-րդ դասարաններ Օպերատիվ տեղեկատվություն, հաճախումների գրանցում, էլեկտրոնային մատյան, ներկա-բացակա, ուսումնառության պայմանագիր, պայմանագրային պարտավորություն: Հիմնական բառերը Նախագծի նկարագրությունը
  • 2. Ուսուցչի աշխատանքի կազմակերպումը և կառավարումը Հիմքում ուսումնառության պայմանագրով որոշված՝ «ս ովորողի ուսումնական գործունեության մասին ամբողջական ամենօրյա տեղեկատվություն համացանցի միջոցով » պարտականությունն է, «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2012թ. բովանդակությամբ որոշված աշխատանքները՝ «Համացանցում կրթահամալիրում դասավանդողների անհատական էջերի (բլոգների) գործարկում և կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ներդրում»։ Էլեկտրոնային մատյանը մատչելի է բոլոր ծնողների, դպրոցի, կրթահամալիրի ղեկավարության: Ծնող ը համացանցին միացված իր համակարգչով կարող է տեղում օպերատիվ տեղեկություն ստանալ իր երեխայի, նրա ուսումնական գործունեության մասին, անհրաժեշտության դեպքում արձագանքել, էլ.փոստով արագ ուղարկել նկատառումները: Դպրոցի, գրասենյակի ղեկավարը, կրթահամալիր տնօրենի գրասենյակը կարող են օպերատիվ վերահսկել ուսումնական գործընթացը: Փաստաթղթերը
  • 3. Դասավանդման ռեսուրսները Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։ Ուսումնական պարապմունքի սկզբից 10 րոպե հետո դպրոցի գրասենյակի ղեկավարը բացակաները գրանցում է դասարանի ֆիզիկական մատյաններում։ Դասարանում արտակարգ դեպքի՝ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դասավանդողն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (ծրագրի) ղեկավարին, բացակայությունների մասին տեղեկությունը հաղորդում պարապմունքից հետո գրասենյակում, մատյանում նշումը կատարում մինչև օրվա վերջը։ Արտակարգ պայմաններում՝ դպրոցում էլեկտրական հոսանքի կամ ինտերնետ կապի բացակայության դեպքում, գրասենյակի ղեկավարը դպրոցի սովորողների մասնակցությունը ուսումնական պարապմունքներին հաշվառում է անձամբ։ Դասավանդողները էլեկտրոնային մատյանում գրանցումն անում են, հենց որ դա հնարավոր է դառնում։ Ըստ կարգի չտեղեկացված բացակայությունների (փախուստների) մասին գրասենյակի ղեկավարը արտակարգ պատահարների մասին տեղեկացման կարգի համաձայն անմիջապես հաղորդում է ուսուցողական ծրագրի ղեկավարին։ Օրվա վերջում դպրոցի բոլոր բացակաների ամբողջական ցուցակը էլփոստով ուղարկում է դպրոցի ղեկավարին։ Դասավանդողն իր անհատական էջում (բլոգում) նախօրոք (ամենաուշը նույն օրը) հրապարակում է ուսումնական պարապմունքի պլանը (թեման, անհրաժեշտ ուսումնական նյութերը՝ դասագրքի, ուսումնական այլ գրականության հատվածներ, կայքէջեր, ցուցադրվող-ուսումնասիրվող նյութեր, աշխատանքային այլ ուսումնական նյութեր, տնային հանձնարարությունը)։ Պարապմունքի բովանդակությունն արտացոլվում է նաև էլեկտրոնային մատյանում. դասավանդողը օրվա պարապմունքը գրանցելիս ամսաթվի վրա դնում է պարապմունքի բովանդակության հղումը։ Պարապմունքից բացակայող սովորողը նույնպես պարատավոր է ուսուցչի անհատական էջում տեսնել ուսումնական պարապմունքի բովանդակությունը, կատարել առաջադրանքները՝ դասարանային և տնային։ Պարապմունքի արդյունքում ստեղծված նյութերը տեղադրվում են սովորողի, դասավանդողի էջերում, հրապարակվում են դպրոցի ենթակայքում, mskh.am-ում։ Փաստաթղթերը
  • 4. Գնահատում Էլեկտրոնային մատյանների օգտագործումը լավագույն միջոցն է պահելու դպրոց-սովորող-ծնող կապ ը: Այն օգն ում է ծնողին հենց տանից կամ իր աշխատատեղից շարունակական կապ պահելու դպրոցի հետ, նրան հնարավորություն է տալիս տեղյակ լինելու իր երեխայի հաճախումներին, առաջադիմությանը, հաջողություններին ու բացթողումներին , ինչպես նաև դասավանդվող առարկային ծրագրին, որը էլեկտրոնային մատյանում արտացոլվում է հղումի տեսքով: Հնարավորություն է տալիս ունենալ ու կիսամյակային և տարեկան ամփոփ տեղեկատվություն սովորողի մասին՝ լինի դա առաջադիմություն, բացակայություններ, ուսումնական ճամփորդություններին, մեդիաօլիմպիադաներին մասնակցություն: Փաստաթղթերը
  • 5. Ուսուցչի և դպրոցի մասին տեղեկությունները Ավագ դպրոց-վարժարանը ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի  664 - Ն որոշմաբ ստեղծված ավագ դպրոց է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում: Դպրոցում իրականացվում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլըտրանքային (հեղինակային) կրթական ծրագիրը` մեդիատեխնոլոգիաների-մեդիալրագրության-օտար լեզուների, օտար լեզուների-թարգմանության- տուրիզմի, իրավագետ-քաղաքագետ-հասարակագետի, արևելագետի,  տնտասագետ-մենեջերների, կիրառական մաթեմատիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման, բժիշկ-կենսաբան-քիմիկոսի, մարզչական խորացված ուսուցման 10-12-րդ դասարաններում: Անի Տեր-Արսեյան – Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2009թ-ից: Դասավանդում եմ հասարակագիտությ ու ն ( տնտեսագիտություն ) առարկան, նաև ղեկավարում եմ ավագ դպրոց-վարժարանի գրասենյակը:

Notes de l'éditeur

  1. Սեփական «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագիծը մշակելու համար տրամադրվել է «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագծի այս ձևանմուշը: Կիրառեք այս ձևանմուշը` գրառելու համար ուսուցման այն հատուկ նախագիծը, որն առանձնակի հաջողությամբ իրականացվել է դասարանում: Այնուհետև համատեղ օգտագործեք այդ նախագիծը ձեր դպրոցի, շրջանի և շրջանի տարածքից դուրս դասավանդող այլ ուսուցիչների հետ: Այն հետևյալ կերպ է կատարվում՝ նախագծի վերաբերյալ տեղեկություններ զետեղելու համար հետևեք այս PowerPoint փաստաթղթի յուրաքանչյուր սահիկում (slide) և ներագուցված (embedded) Word փաստաթղթերում առկա հուշումներին: Նախագծի համար պահանջվող բոլոր տեղեկությունները ներմուծելուց հետո կարող եք ջնջել հիշումները: Մեկ առ մեկ նշեք յուրաքանչյուր հուշումը և սեղմեք « Delete » ստեղնը : Ծանոթագրություն. «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագծի վերնագիրը մուտքագրելու համար պետք է ընտրեք «Տեսք» , «Վարպետ» , «Սահիկի վարպետ» և մուտքագրեք այն սահիկի վարպետում: Այնուհետև կտտացրեք «Փակել սահիկի վարպետը» հրամանին: Արդյունքում վերնագիրը կհայտնվի սահիկներից յուրաքանչյուրի վրա: «Նիշք» (file) ցանկից ընտրեք «Պահել որպես» (save us) հրամանը … և փաստաթուղթը պահեք որպես PowerPoint ցուցադրում: (Օգտագործեք «Նիշքի տեսակ» իջնող ցուցակը՝ PowerPoint ցուցադրում ընտրելու համար): Այնուհետև կկարողանաք մյուս օգտվողներին տրամադրել «Վիրտուալ շրջայց դասասենյակից» նախագիծը:
  2. Երկկտտացնելով պատկերակներին՝ յուրաքանչյուր սահիկի ներքևում բացեք Word փաստաթղթերը: Հետևեք հուշումներին [դեղին վանդակներում]` ուսումնական նախագծի մասին տեղեկություններ զետեղելու համար:
  3. Այս սահիկում ներագուցեք ուսանողների ուսումնական նյութերը և այս նախագծի համար ստեղծված ռեսուրսները: Դրանց օրինակներից են` ուսանողական ծրագրի նկարագրությունը, Համացանցը և այլ ռեսուրսները, արվեստին նվիրված նախագծերի ուղղությունները կամ ուսանողներին՝ մ իմյանց նախագծերի փոխադարձ խմբագրման ցուցումները: Ռեսուրսները ներագուցելու համար կատարեք հետևյալ քայլերը՝ պետք է ունենալ ռեսուրսներին վերաբերող փաստաթուղթը: «Զետեղել» ցանկից ընտրեք «Առարկա» հրամանը: Ընտրեք «Ստեղծել նիշքից...» հրամանը և կտտացրեք «Զննել...» հրամանին : Գտեք այն նիշքը, որը ցանկանում եք ներառել և կտտացրեք «Լավ» կոճակին: Ընտրեք «Ցուցադրել որպես պատկերակ» հրամանը , կտտացրեք «Փոխել պատկերակը» հրամանին և ավելացրեք հարմար տակագիր: Տակագիր ավելացնելու համար կտտացրեք «Լավ» կոճակին , իսկ նիշք ներագուցելու համար նույնպես կտտացրեք «Լավ» կոճակին: Փաստաթղթի պատկերակը տեղադրեք սահիկի ստորին մասում: «Տեսք» ցանկից անցեք «Ցանց և ուղղորդներ» հրամանին և կտտացրեք «Վահանի վրա ցուցադրել ցանցը» հրամանին, որպեսզի ցանցը ցուցադրվի էկրանին՝ պատկերակներն այնտեղ դասավորելու համար:
  4. Այս սահիկում ավելացրեք նախագծի համար ձեր մշակած գնահատման ցանկացած նյութ: պետք է ունենալ ռեսուրսներին վերաբերող փաստաթուղթը: «Զետեղել» ցանկից ընտրեք «Առարկա» հրամանը: Ընտրեք «Ստեղծել նիշքից...» հրամանը և կտտացրեք «Զննել...» հրամանին : Գտեք այն նիշքը, որը ցանկանում եք ներառել և կտտացրեք «Լավ» կոճակին: Ընտրեք «Ցուցադրել որպես պատկերակ» հրամանը , կտտացրեք «Փոխել պատկերակը» հրամանին և ավելացրեք հարմար տակագիր: Տակագիր ավելացնելու համար կտտացրեք «Լավ» կոճակին , իսկ նիշք ներագուցելու համար նույնպես կտտացրեք «Լավ» կոճակին: Փաստաթղթի պատկերակը տեղադրեք սահիկի ստորին մասում: «Տեսք» ցանկից անցեք «Ցանց և ուղղորդներ» հրամանին և կտտացրեք «Վահանի վրա ցուցադրել ցանցը» հրամանին, որպեսզի ցանցը ցուցադրվի էկրանին՝ պատկերակներն այնտեղ դասավորելու համար: Ձեր ուսումնական նախագծում նախանշված ստանդարտները ներառելու համար բացեք «Արտապատկերել ստանդարտները» փաստաթուղթը և այնուհետև ավելացրեք ձեր սեփական ստանդարտները փաստաթղթի ստորին հատվածում: Ներառված են հղումներ՝ ուսումնական ծրագրի և տեխնոլոգիայի տեղական ստանդարտների որոնումը հեշտացնելու համար:
  5. Օգտագործեք այս ռեսուրսները՝ Microsoft Office-ի գործադիրներով (applications) աշխատելու հարցում օժանդակություն և դրանց մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: