SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
Télécharger pour lire hors ligne
Թուրքիան և արցախյան հակամարտությունը

                                                        Արտակ Զարգարյան

1980-ական թթ վերջին ԽՍՀՄ-ում սկսված ազգային զարթոնքը կրկին օրակարգ բերեց
հանվեց    ողջ   կայսրության   տարածքում    գոյություն  ունեցող  ազգային
հիմնախնդիրները: ԼՂ կարգավիճակի շուրջ ծագած հակամարտությունը վերաճեց
պատերազմի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս պատերազմին իր անուղղակի
մասնակցությունը ցուցաբերեց նաև Թուրքիան, որն օգտագործեց 70 տարվա
ընդմիջումից հետո Կովկասյան տարածաշրջան վերադառնալու և Կովկասյան մեծ
խաղին մասնակից դառնալու առիթը: Անկարայի կողմից արցախյան հիմնախնդրի
շահարկումը պատահական չէր: Հակամարտության ընթացքում Թուրքիան
Ադրբեջանին ցուցաբերեց ռազմաֆինանսական, քաղաքական ու դիվանագիտական
աջակցություն:

Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետները հասկանում էին, որ
Խորհրդային Միության փլուզումը մոտալուտ է, և այդ փլուզման արդյունքում
տարածաշրջանում ի հայտ է գալու քաղաքական վակուում: Թուրքիան իրեն դիտում
էր որպես այդ վակուումը լրացնելու լավագույն հավակնորդը: Որպես իրեն
դաշնակից՝ Թուրքիան տեսնում էր նախ Ադրբեջանը, ապա Միջին Ասիայի
թյուրքալեզու                                            ժողովուրդներին:

Թուրքիան լուրջ մտավախություն ուներ Հայաստանի անկախության ձեռքբերման
հնարավոր հետևանքների առիթով: Ինչպես 1990թ. սկզբին գրում էր թուրք հայտնի
հրապարակախոս Իլհան Սելջուկը, Հայաստանի անկախության պարագայում
Թուրքիան հայտնվում էր Հայաստան-Հունաստան աքցանի մեջ: Այս երկու երկրներն
էլ պահանջատիրական հավակնություններ ունեին Անատոլիայից[1]: Սակայն
Թուրքիայի մտավախությունները փարատվեցին ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությամբ, որ Հայաստանը քաղաքակիրթ
երկրներին արժանավայել հարաբերություններ պետք է հաստատի անխտիր բոլոր
հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ[2]: Անշուտ, այս հայտարարությունը
կարող էր դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների
հետագա զարգացման վրա, սակայն այդ պահին Թուրքիան դեռևս հստակ
դիրքորոշում չուներ Հայաստանի հանդեպ: Դրա հետ մեկտեղ Թուրքիան ձգտում էր
անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
չներառվեր     Հայաստանի    արտաքին     քաղաքականության      օրակարգում:

Հայաստանի հանդեպ ավելի հստակ դիրքորոշում ունենալու համար 1991թ. ապրիլին
Երևան ժամանեց ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը: ՀՀ ԳԽ նախագահ
Լ. Տեր-Պետրոսյանը թուրք պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ նշեց.
«Հայաստանը փոխվում է, և այս նոր աշխարհում պետք է նոր մտածողությամբ
երկրներ լինենք: Ուզում ենք բարեկամանալ: Պատրաստ ենք ամեն տեսակի
փոխշահավետ համագործակցության: Հայաստանը որևէ տարածքային պահանջ
չունի                                                    Թուրքիայից»[3]:
Հայաստան կատարած եռօրյա պաշտոնական այցից հետո թուրք պաշտոնյան
հարցազրույց տվեց թուրքական «Հյուրիեթ» թերթի թղթակցին: Նա ընդգծել էր, որ
Հայաստանի   նոր    ղեկավարության՝  Թուրքիայի նկատմամբ      որդեգրած
քաղաքականությունը արդիական է և համապատասխանում է երկու ժողովուրդների
շահերին                                                           [4]:

Սակայն, հայ-թուրքական հարաբերություններում շուտով ի հայտ եկան
տարաձայնություններ՝ կապված 1991թ. մայիսի 11-ին «Аргументы и факты»
օրաթերթում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ: Այստեղ նա
նշել էր, որ Եվրոպայում 1920-1921 թթ հարատև հեղափոխության գաղափարի
ձախողումից հետո Խորհրդային Ռուսաստանն իր հայացքը ուղղեց դեպի Արևելք՝
ձգտելով ստանալ Թուրքիայի և մահմեդական ժողովուրդների աջակցությունը: Այս
նպատակին հասնելու համար Հայաստանը անդամահատվեց: Ռուսաստանը Կարսի
մարզը զիջեց Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին [5]:

Հայաստանի    անկախացումից   հետ     հայ-թուրքական    հարաբերությունները
թևակոխեցին որակապես նոր փուլ: 1991թ. դեկտեմբերի 16-ի որոշումով Թուրքիան
ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն չշտապեց դիվանագիտական
հարաբերություներ հաստատել նրա հետ: Դիվանագիտական հարաբերություններ
հաստատելու համար Թուրքիան Հայաստանին ներկայացրեց մի քանի
նախապայման.

  1. Հայաստանի կողմից պաշտոնապես հրաժարում Թուրքիայի հանդեպ
     տարածքային պահանջներից
  2. Չհիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել
     պահանջատիրութունից
  3. Ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը և
     ընդունելու   Ադրբեջանի      գերակայությունն   ու    տարածքային
     ամբողջականությունը [6]:

Բնականաբար, Հայաստանի      ղեկավարությունը   մերժեց   նման կողմակալ և
տրամաբանությունից                զուրկ                  նախապայմանները:

ԼՂ հիմնախնդիրը 1992թ. փետրվարից սկսեց կարևոր դեր խաղալ հայ-թուրքական
հարաբերություներում: Հենց այս ամսին հայկական կողմը կարողացավ չեզոքացնել
Արցախում ադրբեջանցիների կարևոր հենակետ հանդիսացող Խոջալուն: Մարտի 4-
ին, Իզմիրում ելույթ ունենալիս, Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը սպառնաց
ռազմական ուժերով կանգնեցնել հայերի առաջխաղացումը[7]: Խոջալուի
իրադարձությունները լուրջ արձագանք ստացան Թուրքիայի հասարակական-
քաղաքական կյանքում: Իշխանության հասցեին սկսեցին հնչել մեղադրականներ՝
անգործության և հայկական «ագրեսիան» հանդուրժելու համար: Թուրքիայի
ղեկավարությունը, հասարակության լայն շրջանակներում օրըստօրե աճող
դժգոհությունների ալիքը զսպելու համար սկսեց Հայաստանի հանդեպ ճնշումներ
իրականացնել: Դրա անմիջական վկայությունը Հայաստանի սահմանի մոտ՝ Կարս-
Սարիղամիշ-Իգդիր գծի երկայնքով թուրքական II կորպուսի սկսած «Ձմեռ-92»
զորավարժություններն      էին,   որոնք     Հայաստանում   առաջացրին    մեծ
անհանգստություն: Փաստորեն Հայաստանի սահմանակից զորամիավորումները
Թուրքիան բերում էր մարտական վիճակի և ամեն պահի կարող էր ներխուժել երկիր:
Խոջալուից հետո հայկական զորքերն ազատագրեցին Շուշին, ինչպես նաև շուտով
բացվեց Լաչինի միջանցքը (Խոսքը Քաշաթաղի վարչական կենտրոն Բերձորի մասին
է): Այս հանգամանքը չէր կարող իր անդրադարձը չունենալ հայ-թուրքական
հարաբերությունների վրա: Նույն 1992թ. մայիս վերջին լուրեր տարածվեցին, թե իբրև
հայկական ուժերը գրոհել են Նախիջևանի Սադարակ քաղաքի շրջակայքում գտնվող
բարձունքները: Այս ամենին ի պատասխան, Անկարայում սկսեցին ակտիվորեն
քննարկել Թուրքիայի ռազմական ներխուժման հնարավորությունը, որի իրավական
հիմքը Անկարան համարում էր 1921թ. Կարսի պայմանագիրը: Այս կապակցությամբ
թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Դողալ Գյուրեշը
հայտարարեց, որ պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել
այնքան զինվոր, որքան խնդրի Ադրբեջանի կառավարությունը [8]: Թուրքիայի կողմից
արված այս հայտարարությունը, բնականաբար չէր կարող չառաջացնել
Ռուսաստանի       մտահոգությունը:     Դողալ     Գյուրեշի    այս   ռազմատենչ
հայտարարությանն ի պատասխան, ԱՊՀ Կոլեկտիվ զինված ուժերի գլխավոր
հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովը հայտարարեց. «Թուրքիայի
ներխուժումը Հայաստան կարող է հանգեցնել III Համաշխարհային պատերազմի»[9]:
Այս հայտարարությունը առաջացրեց Անկարայի ինչպես քաղաքական, այնպես էլ
ռազմական շրջանակների լուրջ մտահոգությունը: Ռուսաստանի պես հզոր մի երկրի
հետ պատերազմի մեջ մտնելուն Թուրքիան բնավ պատրաստ չէր: Առավել ևս,
պատմության ընթացքում Ռուսաստանը բազմիցս առիթ է ունեցել ապացուցելու իր
զենքի առավելությունը թուրքականի հանդեպ: Դրանից հետո Անկարան սկսեց ավելի
մեղմ արտահայտվել արցախյան հիմնախնդրի կապակցությամբ: Ամեն դեպքում,
պաշտոնական շրջանակների կողմից նման ռազմաշունչ հայտարարություններ չէին
հնչում: Բայց և այնպես, թուրքական կողմը անմասն չմնաց Ադրբեջանին
օժանդակելուց: Ըստ ռուսական հետախուզության տվյալների՝ 1992թ. սեպտեմբերի
դրությամբ ադրբեջանական բանակում եղել է 670 թուրք զինծառայող՝ 550 զինվոր, 112
սպա                և              8                գեներալ               [10]:

Չնայած     հայ-թուրքական    հարաբերություններում   առկա   լարվածությանը`
թուրքական կողմը հետաքրքրված էր Հայաստանի հետ առևտրատնտեսական
հարաբերությունների բարելավմամբ: Հատկապես ուշագրավ էր, 1992թ. հունիսի 23-
26-ը Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա: Այցի
նպատակն էր՝ մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպության համաժողովին: Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ
նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը: Հանդիպման ընթացքում,
անդրադառնալով        Հայաստան-Թուրքիա      երկկողմ    հարաբերություններն,
մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ դրանք չպետք է
պայմանավորված       լինեն   հայ-ադրբեջանական     հարաբերություններով:    Ի
պատասխան` Դեմիրելն ընդգծեց, որ սկզբունքորեն իրենք համաձայն են, սակայն
Արցախում արյուն է հեղվում, և երկու երկրների միջև դիվանագիտական
հարաբերությունների      հաստատմանը     խոչընդոտող    միակ    հանգամանքը
շարունակվող ռազմական ընդհարումներն են[11]: Բայց և այնպես, ՀՀ նախագահի
այցելությունը Թուրքիա որոշակի դրական ազդեցություն ունեցավ երկկողմ
հարաբերություների                                                     վրա:
1992թ. հունիսի 5-7-ը փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ եռօրյա
այցով Իզմիր մեկնեց հայկական պատվիրակությունը՝ մասնակցելու թուրքական
տնտեսական զարգացման երկրորդ ֆորումին: Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելի
հետ      հանդիպման       ժամանակ     քննարկվեցին      առևտրատնտեսական
հարաբերությունների բարելավման, ինչպես նաև Արցախի և Նախիջևանի շուրջ
առկա       հիմնահարցերը:     1992թ.   օգոստոսի      23-25-ը   Թուրքիայի
փոխարտգործնախարարի տեղակալ Բիլգին Ունանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Մ.
Ալթալ և ԱԳՆ Կովկասի ու Բալկանների վարչության տնօրենի տեղակալ Ջանդան
Ազերը այցելեցին Երևան: Հենց այս այցի շրջանակում էր, որ հայկական կողմը
հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Թուրքիայի հետ
դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Ի
պատասխան, Բ. Ունանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել ինչպես
Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս հարցի
կապակցությամբ հայկական կողմը ընդգծեց, որ Հայաստանը, անդամակցելով ՄԱԿ-
ին, արդեն իսկ պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականության
սկզբունքը[12]: Չնայած առկա տարաձայնություններին` կողմերը պարտավորվեցին
շարունակել բանակցությունները և դրանք ավարտին հասցնել մինչև 1993թ. ձմեռը:

Սակայն, 1993թ. ապրիլին հայկական ուժերը վերցրին Քարվաճառը (Քելբաջար), և դա
նոր լարվածություն մտցրեց հայ-թուրքական հարաբերությունների մեջ: 1993թ.
ապրիլի 3-ին Ս. Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա շեշտում էր,
որ Հայաստանն ու աշխարհը ճիշտ չգնահատեցին Թուրքիայի համբերատարությունը:
Համբերության բաժակը լցվել էր, և Թուրքիան դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդին:     Թուրքիան     հանդես     եկավ   մի   շարք     դիվանագիտական
նախաձեռնություններով ինչպես ՄԱկ-ում, այնպես էլ ԵԱՀԿ-ում: 1993թ. ապրիլի 30-
ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի թիվ 882 բանաձևը պահանջում էր
դադարեցնել բռնություները Լեռնային Ղարաբաղում: Հայկական կողմից պահանջում
էր ուժերը դուրս բերել Քարվաճառի և մյուս տարածքներից, ինչպես նաև կոչ էր անում
վերսկսել բանակցությունները ԵԱՀԽ շրջանակներում [13]: Հատկանշական է, որ
Թուրքիան հայտարարում էր, որ ՄԱԿ-ի բանաձը անտեսելու դեպքում «ագրեսորի»
դեմ            պատժամիջոցներ             է         պետք             կիրառել:

1993թ. հոկտեմբերին ռազմական գործողությունները նոր թափ ստացան: Հայկական
ուժերը, շարունակելով առաջխաղացումը, կարողացան ադրբեջանական զորքերից
մաքրել նաև Կովսականի (Զանգելան) և Հորադիսի շրջանները: Նոյեմբերի 12-ին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ
ընդունվեց թիվ 884 բանաձևը, որով դատապարտվում էր հայկական ուժերի կողմից
Կովսականի (Զանգելան) և Հորադիսի գրավումը, և կոչ էր արվում Հայաստանին`
օգտագործելու իր հնարավորությունը Արցախյան հակամարտությունն ավարտին
հասցնելու                                                     համար[14]:
Տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիովին փոփոխվեց, երբ
Ռուսաստանը, հաղթահարելով ներքին խնդիրները, ավելի ակտիվորեն ներգրավվեց
արցախյան     հիմնահարցի     կարգավորման    մեջ:   Ռուսաստանի   բացառիկ
միջամտության     շնորհիվ  1994թ.  մայիսի   12-ին   Արցախում   ռազմական
գործողությունները դադարեցին: Հաստատվեց զինադադար: Բիշկեկում ստորագրված
զինադադարի մասին համաձայնագրից հետո Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց
բանակցային     գործընթացների      մեջ:   Մասնավորապես,     այդ    ժամանակ
խոսակցություններ կային, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միջազգային
խաղաղապահ ուժեր տեղակայվեն: Թուրքիան, որ ցանկանում էր Հարավային
Կովկասում ունենալ ռազմական ներկայություն, ամեն ջանք գործադրում էր,
որպեսզի թուրքական ստորաբաժանումները նույնպես ընդգրկվեն այդ խաղաղապահ
ուժերի կազմում: 1994թ. հուլիսին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ
Դողան Գյուրեշը Բաքվում տված հարցազրույցի ժամանակ լրագրողների այն
դիտարկմանը, որ հայկական կողմը դեմ կլինի Թուրքիայի ռազմական
ներկայությանը Արցախում, պատասխանեց. «Սերբերը նույնպես դեմ էին թուրքական
ներկայությանը, սակայն ներկայումս Բոսինիայում գտնվում է 1500 թուրք զինվոր»
[15]: Սակայն, այդ ուղղությամբ Թուրքիայի իրականացրած բոլոր ջանքերն
ապարդյուն    անցան,     և Արցախում      միջազգային խաղաղապահ զորքեր
չտեղակայվեցին:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ 90-ական թթ. սկզբներին Թուրքիան որոշակիորեն
ձգտում էր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` մասնավորապես
հետաքրքրված լինելով առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումով:
Իրավիճակը կտրուկ փոխվեց 1992թ. փետրվարից: Երկկողմ հարաբերություններում
արցախյան հիմնահարցը դարձավ կարևոր քաղաքական գործոն: Հայաստանի հետ
դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից
առաջ քաշված նախապայմաններն ավելի շատ նպատակ են հետապնդում
միջազգային հանրության առաջ Հայաստանը ներկայացնելու որպես «ագրեսոր
երկիր» և թաքցնելու վերջինս հետ դիվանագիտական հարաբերություններ
չհաստատելու իրական պատճառները: Իսկ դրանք շատ ավելի խորքային են:
Պաշտոնական Անկարան քաջ գիտակցում է, որ միայն Հայոց ցեղասպանության
ճանաչումով Հայկական հարցը վերջնական լուծում չի ստանա: Դրան հաջորդելու է
հատուցման, հայերից խլված գույքի ու տարածքների հարցը: Մյուս կողմից,
թուրքիայում բնակվում են 1915թ. բռնի կամ կամովին մահմեդականացած հայերի
սերունդները՝ այսպես կոչված «ծպտյալ հայերը», որոնք իրենց գիտակցության մեջ
դեռևս պահպանում են իրենց ազգային պատկանելությունը: Հայաստանի հետ
դիվանագիտական հարաբերությունանի հաստատումը և սահմանի բացումը կարող է
խթան դառնալ ծպտյալ հայերի ազգային զարթոնքի համար, ինչը թուրքական
պետության ու էթնոսի համար լի է վտանգով: Չմոռանանք՝ թուրքական էթնոսը այսօր
կանգնած է ինքնության ճգնաժամի առաջ:

[1] Չաքրյան Հ., Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների
համատեքստում, Երևան, 1998, էջ 11:
[2] Նույն տեղում
[3] Независимая Газета, 14.05.1991
[4] Hürriyet, 02.05.1991.
[5] Аргументы и факты, 11.05.1991.
[6] Հովհաննիսյան Ն., Մերձավորարևելյան տարածաշրջանը և Հայաստանի
անվտանգության խնդիրը:«Մերձավոր և Միջին Արևելքի երկրնեի և ժողովուրդներ»,
թիվ 16, Երևան, 1996, էջ 14:
[7] Cumhuriyet, 05.03.1992.
[8] Turkish Daily News, 27.05.1992
[9] Turkish Daily News, 21.06.1992
[10] Ավագյան Ա., Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994
թթ. : Հայկական բանակ, 3(49), 2006թ, էջ 50:
[11] Milliyet, 27.06.1992.
[12] Հայաստանի Հանրապետություն, 26.09.1992թ.
[13] Hürriyet, 01.05.1993
[14] Edmund Herzing, The new Causacuc, Armenia, Azerbaijan and Georgia, London, 1999,
p 67.
[15] Демоян Г, Турция и Карабахксий конфликт в конце XX- начала XXI, Ереван,
авторское издание, 2006, с 128.

Contenu connexe

En vedette

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

En vedette (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Թուրքիան և արցախյան հակամարտությունը

  • 1. Թուրքիան և արցախյան հակամարտությունը Արտակ Զարգարյան 1980-ական թթ վերջին ԽՍՀՄ-ում սկսված ազգային զարթոնքը կրկին օրակարգ բերեց հանվեց ողջ կայսրության տարածքում գոյություն ունեցող ազգային հիմնախնդիրները: ԼՂ կարգավիճակի շուրջ ծագած հակամարտությունը վերաճեց պատերազմի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս պատերազմին իր անուղղակի մասնակցությունը ցուցաբերեց նաև Թուրքիան, որն օգտագործեց 70 տարվա ընդմիջումից հետո Կովկասյան տարածաշրջան վերադառնալու և Կովկասյան մեծ խաղին մասնակից դառնալու առիթը: Անկարայի կողմից արցախյան հիմնախնդրի շահարկումը պատահական չէր: Հակամարտության ընթացքում Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերեց ռազմաֆինանսական, քաղաքական ու դիվանագիտական աջակցություն: Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետները հասկանում էին, որ Խորհրդային Միության փլուզումը մոտալուտ է, և այդ փլուզման արդյունքում տարածաշրջանում ի հայտ է գալու քաղաքական վակուում: Թուրքիան իրեն դիտում էր որպես այդ վակուումը լրացնելու լավագույն հավակնորդը: Որպես իրեն դաշնակից՝ Թուրքիան տեսնում էր նախ Ադրբեջանը, ապա Միջին Ասիայի թյուրքալեզու ժողովուրդներին: Թուրքիան լուրջ մտավախություն ուներ Հայաստանի անկախության ձեռքբերման հնարավոր հետևանքների առիթով: Ինչպես 1990թ. սկզբին գրում էր թուրք հայտնի հրապարակախոս Իլհան Սելջուկը, Հայաստանի անկախության պարագայում Թուրքիան հայտնվում էր Հայաստան-Հունաստան աքցանի մեջ: Այս երկու երկրներն էլ պահանջատիրական հավակնություններ ունեին Անատոլիայից[1]: Սակայն Թուրքիայի մտավախությունները փարատվեցին ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությամբ, որ Հայաստանը քաղաքակիրթ երկրներին արժանավայել հարաբերություններ պետք է հաստատի անխտիր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ[2]: Անշուտ, այս հայտարարությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման վրա, սակայն այդ պահին Թուրքիան դեռևս հստակ դիրքորոշում չուներ Հայաստանի հանդեպ: Դրա հետ մեկտեղ Թուրքիան ձգտում էր անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չներառվեր Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Հայաստանի հանդեպ ավելի հստակ դիրքորոշում ունենալու համար 1991թ. ապրիլին Երևան ժամանեց ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլքան Վուրալը: ՀՀ ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը թուրք պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ նշեց. «Հայաստանը փոխվում է, և այս նոր աշխարհում պետք է նոր մտածողությամբ երկրներ լինենք: Ուզում ենք բարեկամանալ: Պատրաստ ենք ամեն տեսակի փոխշահավետ համագործակցության: Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Թուրքիայից»[3]: Հայաստան կատարած եռօրյա պաշտոնական այցից հետո թուրք պաշտոնյան հարցազրույց տվեց թուրքական «Հյուրիեթ» թերթի թղթակցին: Նա ընդգծել էր, որ
  • 2. Հայաստանի նոր ղեկավարության՝ Թուրքիայի նկատմամբ որդեգրած քաղաքականությունը արդիական է և համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին [4]: Սակայն, հայ-թուրքական հարաբերություններում շուտով ի հայտ եկան տարաձայնություններ՝ կապված 1991թ. մայիսի 11-ին «Аргументы и факты» օրաթերթում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետ: Այստեղ նա նշել էր, որ Եվրոպայում 1920-1921 թթ հարատև հեղափոխության գաղափարի ձախողումից հետո Խորհրդային Ռուսաստանն իր հայացքը ուղղեց դեպի Արևելք՝ ձգտելով ստանալ Թուրքիայի և մահմեդական ժողովուրդների աջակցությունը: Այս նպատակին հասնելու համար Հայաստանը անդամահատվեց: Ռուսաստանը Կարսի մարզը զիջեց Թուրքիային, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին [5]: Հայաստանի անկախացումից հետ հայ-թուրքական հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ: 1991թ. դեկտեմբերի 16-ի որոշումով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն չշտապեց դիվանագիտական հարաբերություներ հաստատել նրա հետ: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան Հայաստանին ներկայացրեց մի քանի նախապայման. 1. Հայաստանի կողմից պաշտոնապես հրաժարում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից 2. Չհիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրութունից 3. Ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը և ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը [6]: Բնականաբար, Հայաստանի ղեկավարությունը մերժեց նման կողմակալ և տրամաբանությունից զուրկ նախապայմանները: ԼՂ հիմնախնդիրը 1992թ. փետրվարից սկսեց կարևոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերություներում: Հենց այս ամսին հայկական կողմը կարողացավ չեզոքացնել Արցախում ադրբեջանցիների կարևոր հենակետ հանդիսացող Խոջալուն: Մարտի 4- ին, Իզմիրում ելույթ ունենալիս, Թուրքիայի նախագահ Թուրղութ Օզալը սպառնաց ռազմական ուժերով կանգնեցնել հայերի առաջխաղացումը[7]: Խոջալուի իրադարձությունները լուրջ արձագանք ստացան Թուրքիայի հասարակական- քաղաքական կյանքում: Իշխանության հասցեին սկսեցին հնչել մեղադրականներ՝ անգործության և հայկական «ագրեսիան» հանդուրժելու համար: Թուրքիայի ղեկավարությունը, հասարակության լայն շրջանակներում օրըստօրե աճող դժգոհությունների ալիքը զսպելու համար սկսեց Հայաստանի հանդեպ ճնշումներ իրականացնել: Դրա անմիջական վկայությունը Հայաստանի սահմանի մոտ՝ Կարս- Սարիղամիշ-Իգդիր գծի երկայնքով թուրքական II կորպուսի սկսած «Ձմեռ-92» զորավարժություններն էին, որոնք Հայաստանում առաջացրին մեծ անհանգստություն: Փաստորեն Հայաստանի սահմանակից զորամիավորումները Թուրքիան բերում էր մարտական վիճակի և ամեն պահի կարող էր ներխուժել երկիր:
  • 3. Խոջալուից հետո հայկական զորքերն ազատագրեցին Շուշին, ինչպես նաև շուտով բացվեց Լաչինի միջանցքը (Խոսքը Քաշաթաղի վարչական կենտրոն Բերձորի մասին է): Այս հանգամանքը չէր կարող իր անդրադարձը չունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Նույն 1992թ. մայիս վերջին լուրեր տարածվեցին, թե իբրև հայկական ուժերը գրոհել են Նախիջևանի Սադարակ քաղաքի շրջակայքում գտնվող բարձունքները: Այս ամենին ի պատասխան, Անկարայում սկսեցին ակտիվորեն քննարկել Թուրքիայի ռազմական ներխուժման հնարավորությունը, որի իրավական հիմքը Անկարան համարում էր 1921թ. Կարսի պայմանագիրը: Այս կապակցությամբ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Դողալ Գյուրեշը հայտարարեց, որ պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկել այնքան զինվոր, որքան խնդրի Ադրբեջանի կառավարությունը [8]: Թուրքիայի կողմից արված այս հայտարարությունը, բնականաբար չէր կարող չառաջացնել Ռուսաստանի մտահոգությունը: Դողալ Գյուրեշի այս ռազմատենչ հայտարարությանն ի պատասխան, ԱՊՀ Կոլեկտիվ զինված ուժերի գլխավոր հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովը հայտարարեց. «Թուրքիայի ներխուժումը Հայաստան կարող է հանգեցնել III Համաշխարհային պատերազմի»[9]: Այս հայտարարությունը առաջացրեց Անկարայի ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական շրջանակների լուրջ մտահոգությունը: Ռուսաստանի պես հզոր մի երկրի հետ պատերազմի մեջ մտնելուն Թուրքիան բնավ պատրաստ չէր: Առավել ևս, պատմության ընթացքում Ռուսաստանը բազմիցս առիթ է ունեցել ապացուցելու իր զենքի առավելությունը թուրքականի հանդեպ: Դրանից հետո Անկարան սկսեց ավելի մեղմ արտահայտվել արցախյան հիմնախնդրի կապակցությամբ: Ամեն դեպքում, պաշտոնական շրջանակների կողմից նման ռազմաշունչ հայտարարություններ չէին հնչում: Բայց և այնպես, թուրքական կողմը անմասն չմնաց Ադրբեջանին օժանդակելուց: Ըստ ռուսական հետախուզության տվյալների՝ 1992թ. սեպտեմբերի դրությամբ ադրբեջանական բանակում եղել է 670 թուրք զինծառայող՝ 550 զինվոր, 112 սպա և 8 գեներալ [10]: Չնայած հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությանը` թուրքական կողմը հետաքրքրված էր Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների բարելավմամբ: Հատկապես ուշագրավ էր, 1992թ. հունիսի 23- 26-ը Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Թուրքիա: Այցի նպատակն էր՝ մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովին: Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը: Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններն, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ դրանք չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով: Ի պատասխան` Դեմիրելն ընդգծեց, որ սկզբունքորեն իրենք համաձայն են, սակայն Արցախում արյուն է հեղվում, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտող միակ հանգամանքը շարունակվող ռազմական ընդհարումներն են[11]: Բայց և այնպես, ՀՀ նախագահի այցելությունը Թուրքիա որոշակի դրական ազդեցություն ունեցավ երկկողմ հարաբերություների վրա:
  • 4. 1992թ. հունիսի 5-7-ը փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ եռօրյա այցով Իզմիր մեկնեց հայկական պատվիրակությունը՝ մասնակցելու թուրքական տնտեսական զարգացման երկրորդ ֆորումին: Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման, ինչպես նաև Արցախի և Նախիջևանի շուրջ առկա հիմնահարցերը: 1992թ. օգոստոսի 23-25-ը Թուրքիայի փոխարտգործնախարարի տեղակալ Բիլգին Ունանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Մ. Ալթալ և ԱԳՆ Կովկասի ու Բալկանների վարչության տնօրենի տեղակալ Ջանդան Ազերը այցելեցին Երևան: Հենց այս այցի շրջանակում էր, որ հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Ի պատասխան, Բ. Ունանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է ճանաչել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս հարցի կապակցությամբ հայկական կողմը ընդգծեց, որ Հայաստանը, անդամակցելով ՄԱԿ- ին, արդեն իսկ պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը[12]: Չնայած առկա տարաձայնություններին` կողմերը պարտավորվեցին շարունակել բանակցությունները և դրանք ավարտին հասցնել մինչև 1993թ. ձմեռը: Սակայն, 1993թ. ապրիլին հայկական ուժերը վերցրին Քարվաճառը (Քելբաջար), և դա նոր լարվածություն մտցրեց հայ-թուրքական հարաբերությունների մեջ: 1993թ. ապրիլի 3-ին Ս. Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա շեշտում էր, որ Հայաստանն ու աշխարհը ճիշտ չգնահատեցին Թուրքիայի համբերատարությունը: Համբերության բաժակը լցվել էր, և Թուրքիան դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Թուրքիան հանդես եկավ մի շարք դիվանագիտական նախաձեռնություններով ինչպես ՄԱկ-ում, այնպես էլ ԵԱՀԿ-ում: 1993թ. ապրիլի 30- ին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի թիվ 882 բանաձևը պահանջում էր դադարեցնել բռնություները Լեռնային Ղարաբաղում: Հայկական կողմից պահանջում էր ուժերը դուրս բերել Քարվաճառի և մյուս տարածքներից, ինչպես նաև կոչ էր անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԽ շրջանակներում [13]: Հատկանշական է, որ Թուրքիան հայտարարում էր, որ ՄԱԿ-ի բանաձը անտեսելու դեպքում «ագրեսորի» դեմ պատժամիջոցներ է պետք կիրառել: 1993թ. հոկտեմբերին ռազմական գործողությունները նոր թափ ստացան: Հայկական ուժերը, շարունակելով առաջխաղացումը, կարողացան ադրբեջանական զորքերից մաքրել նաև Կովսականի (Զանգելան) և Հորադիսի շրջանները: Նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունվեց թիվ 884 բանաձևը, որով դատապարտվում էր հայկական ուժերի կողմից Կովսականի (Զանգելան) և Հորադիսի գրավումը, և կոչ էր արվում Հայաստանին` օգտագործելու իր հնարավորությունը Արցախյան հակամարտությունն ավարտին հասցնելու համար[14]: Տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիովին փոփոխվեց, երբ Ռուսաստանը, հաղթահարելով ներքին խնդիրները, ավելի ակտիվորեն ներգրավվեց արցախյան հիմնահարցի կարգավորման մեջ: Ռուսաստանի բացառիկ միջամտության շնորհիվ 1994թ. մայիսի 12-ին Արցախում ռազմական գործողությունները դադարեցին: Հաստատվեց զինադադար: Բիշկեկում ստորագրված զինադադարի մասին համաձայնագրից հետո Թուրքիան ակտիվորեն ներգրավվեց
  • 5. բանակցային գործընթացների մեջ: Մասնավորապես, այդ ժամանակ խոսակցություններ կային, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայվեն: Թուրքիան, որ ցանկանում էր Հարավային Կովկասում ունենալ ռազմական ներկայություն, ամեն ջանք գործադրում էր, որպեսզի թուրքական ստորաբաժանումները նույնպես ընդգրկվեն այդ խաղաղապահ ուժերի կազմում: 1994թ. հուլիսին Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը Բաքվում տված հարցազրույցի ժամանակ լրագրողների այն դիտարկմանը, որ հայկական կողմը դեմ կլինի Թուրքիայի ռազմական ներկայությանը Արցախում, պատասխանեց. «Սերբերը նույնպես դեմ էին թուրքական ներկայությանը, սակայն ներկայումս Բոսինիայում գտնվում է 1500 թուրք զինվոր» [15]: Սակայն, այդ ուղղությամբ Թուրքիայի իրականացրած բոլոր ջանքերն ապարդյուն անցան, և Արցախում միջազգային խաղաղապահ զորքեր չտեղակայվեցին: Ամփոփելով, կարող ենք նշել, որ 90-ական թթ. սկզբներին Թուրքիան որոշակիորեն ձգտում էր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` մասնավորապես հետաքրքրված լինելով առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումով: Իրավիճակը կտրուկ փոխվեց 1992թ. փետրվարից: Երկկողմ հարաբերություններում արցախյան հիմնահարցը դարձավ կարևոր քաղաքական գործոն: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններն ավելի շատ նպատակ են հետապնդում միջազգային հանրության առաջ Հայաստանը ներկայացնելու որպես «ագրեսոր երկիր» և թաքցնելու վերջինս հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու իրական պատճառները: Իսկ դրանք շատ ավելի խորքային են: Պաշտոնական Անկարան քաջ գիտակցում է, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումով Հայկական հարցը վերջնական լուծում չի ստանա: Դրան հաջորդելու է հատուցման, հայերից խլված գույքի ու տարածքների հարցը: Մյուս կողմից, թուրքիայում բնակվում են 1915թ. բռնի կամ կամովին մահմեդականացած հայերի սերունդները՝ այսպես կոչված «ծպտյալ հայերը», որոնք իրենց գիտակցության մեջ դեռևս պահպանում են իրենց ազգային պատկանելությունը: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունանի հաստատումը և սահմանի բացումը կարող է խթան դառնալ ծպտյալ հայերի ազգային զարթոնքի համար, ինչը թուրքական պետության ու էթնոսի համար լի է վտանգով: Չմոռանանք՝ թուրքական էթնոսը այսօր կանգնած է ինքնության ճգնաժամի առաջ: [1] Չաքրյան Հ., Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Երևան, 1998, էջ 11: [2] Նույն տեղում [3] Независимая Газета, 14.05.1991 [4] Hürriyet, 02.05.1991. [5] Аргументы и факты, 11.05.1991. [6] Հովհաննիսյան Ն., Մերձավորարևելյան տարածաշրջանը և Հայաստանի անվտանգության խնդիրը:«Մերձավոր և Միջին Արևելքի երկրնեի և ժողովուրդներ», թիվ 16, Երևան, 1996, էջ 14: [7] Cumhuriyet, 05.03.1992. [8] Turkish Daily News, 27.05.1992
  • 6. [9] Turkish Daily News, 21.06.1992 [10] Ավագյան Ա., Թուրք ազգայնամոլների գործունեությունն Ադրբեջանում 1990-1994 թթ. : Հայկական բանակ, 3(49), 2006թ, էջ 50: [11] Milliyet, 27.06.1992. [12] Հայաստանի Հանրապետություն, 26.09.1992թ. [13] Hürriyet, 01.05.1993 [14] Edmund Herzing, The new Causacuc, Armenia, Azerbaijan and Georgia, London, 1999, p 67. [15] Демоян Г, Турция и Карабахксий конфликт в конце XX- начала XXI, Ереван, авторское издание, 2006, с 128.