SlideShare une entreprise Scribd logo
1  sur  11
Երևանում նորմայից բարձր աղմուկը բացասաբար է ազդում մարդկանց, կենդանական և բուսական աշխարհի վրա։ Այսօրվա ասուլիսին նման մտահոգություն հայտնեցին բնապահպաններ Կարինե Դանիելյանն ու Թամարա Գալստյանը։ Կարինե Դանիելյանի խոսքով՝ ըստ կառավարության որոշումների՝ Երևանում աղմուկի նորման ցերեկվա համար սահմանված է մինչև 70 դեցիբել, իսկ գիշերվա համար՝ 60։ Սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արդեն պարզվել է, որ այսօր աղմուկի չափաքանակը նորմայից բարձր է 7-8 դեցիբելով։ Այսօր մայրաքաղաքում աղմուկի աղբյուր են տրանսպորտը, ինտենսիվ իրականացվող շինարարությունը և ամենուր հնչող բարձր երաժշտությունը։ Բնապահպանները նշում են, որ այսօր տարբեր օբյեկտներում հնչող բարձր երաժշտությունը ոչ թե մարդուն հաճույք է պատճառում, այլ «քանդում է» օրգանիզմը։ «Բավական է Օղակաձև այգով անցնել և դինամիկները իրար խեղդելով, մի ռեստորանը մի կողմը, մյուսը՝ մյուս կողմը, տարբեր երաժշտություններ իրար խեղդելով՝ ղժժում են։ Այնինչ այգին կոչված է, որպեսզի մարդ հանգստանա։ Խնդիրն այն է, որ մարդը միշտ մոռանում է, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչ է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ կենդանիները։ Թե կենդանիների մոտ, թե նախամարդու մոտ բարձր ձայնը վտանգի ազդանշան է եղել։ Օրգանիզմը պատասխանում է այսպես՝ նա վտանգի սիգնալը լսում է, նա պետք է փախչի։ Այսօր մեր ուղեղը հանգստացնում է օրգանիզմին՝ ասելով՝ փախչելու խնդիր չկա, ուղղակի բարձր երաժշտություն է»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը։ Բարձ աղմուկը, բացի մարդուն սթրեսի ենթարկելուց, ազդում է նաև լսողության վրա։ Ըստ Կարինե Դանիելյանի՝ պատահական չէ, որ քաղաքներում ապրող մարդիկ ծերության տարիներին արդեն շատ վատ են լսում։ Համաշխարհային մակարդակով իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծանր ռոք լսելուց հետո երիտասարդներն ագրեսիվ են դառնում, սկսում են իրեր կոտրել, հանցագործությունների են դիմում։ «Օրգանիզմը ելք է փնտրում, էներգիան հավաքվել է»,- երևույթն այսպես են բացատրում մասնագետները։ Ստեղծված իրավիճակում, ըստ բնապահպանների, մայրաքաղաքի բնակչությունն այսօր հանգստի վայր չունի։
 «Մենք չունենք այն տարածքները, որտեղ կարող ենք նստել, մաքուր օդ շնչել և խաղաղության մեջ լինել, անաղմուկ միջավայրում լինել։ Իսկ դա քաղաքների համար շատ կարևոր նախապայման է»,- նշեց Կարինե Դանիելյանը։ Աղմուկի պատճառով Երևանից հեռացել են երգող թռչունները։ «Այն տարիներին, երբ մենք ունեինք անաղմուկ այգիներ, խաղաղ այգիներ, նաև կային մեծ քանակությամբ երգող թռչուններ։ Մենք կարող էիք նստել և թռչունների գեղեցիկ երգը լսել։ Հիմա մեզ մոտ ի՞նչ են մնացել՝ սև ագռավներն են մնացել»,- ասաց Դանիելյանը։ Բնապահպանը հիշեցնում է ՝ այն, ինչ վնասակար է բույսերի և կենդանիների համար, վնասակար է նաև մարդու համար։ Եթե երգող թռչունները հեռացել են քաղաքից, դա մարդկանց համար լուրջ ահազանգ է։ Գիտականորեն ապացուցված է նաև, որ բարձր աղմուկը բացասաբար է ազդում բույսերի վրա։ Թամարա Գալստյանն էլ հիշեցրեց, որ բարձր աղմուկի դեմ պայքարել են դեռևս հնում։ Հին Հռոմում՝ Հուլիոս Կեսարի ժամանակ, գիշերային աղմուկի դեմ օրենք էր ընդունվել, ուշ ժամերին արգելվել է փողոցներում սայլերի անցուդարձը, ինչպես նաև ամուսինների վեճը։ Ի դեպ, ըստ Թամարա Գալստյանի, այսօր մարդու օրգանիզմի համար սթրեսի աղբյուր է նաև Երևանի մետրոպոլիտենը, քանի որ գնացքները աղմուկով են աշխատում։ Այնինչ եվրոպական երկրների մետրոպոլիտենների գնացքներն արդեն ռետինե անիվներ ունեն
ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ ՆԱՐԵԿԸ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՎԱՀԵ ԵԶԻԿՅԱՆԸ, ԺԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՂԱՐԻԲՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇԸ

Contenu connexe

Plus de Arthur Mkrtchyan (20)

ճառագայթում
ճառագայթումճառագայթում
ճառագայթում
 
Tato
TatoTato
Tato
 
Aghb ev tapon
Aghb ev taponAghb ev tapon
Aghb ev tapon
 
Jur germaneren
Jur germanerenJur germaneren
Jur germaneren
 
Axmuk
AxmukAxmuk
Axmuk
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
մթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտումմթնոլորտի աղտոտում
մթնոլորտի աղտոտում
 
ձայն և աղմուկ
ձայն և աղմուկձայն և աղմուկ
ձայն և աղմուկ
 
թունավոր նյութեր
թունավոր նյութերթունավոր նյութեր
թունավոր նյութեր
 
անտառներ
անտառներանտառներ
անտառներ
 
աղբ և թափոններ
աղբ և թափոններաղբ և թափոններ
աղբ և թափոններ
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
Tunavor nyuter
Tunavor nyuterTunavor nyuter
Tunavor nyuter
 
Shrjaka mijavayr
Shrjaka mijavayrShrjaka mijavayr
Shrjaka mijavayr
 
Jur
JurJur
Jur
 
Charagaytum
CharagaytumCharagaytum
Charagaytum
 
Bnacin ev texnacin aghetner
Bnacin ev texnacin aghetnerBnacin ev texnacin aghetner
Bnacin ev texnacin aghetner
 
Antarneri nshanakutyun@
Antarneri nshanakutyun@Antarneri nshanakutyun@
Antarneri nshanakutyun@
 
Aghmuk,dzayn
Aghmuk,dzaynAghmuk,dzayn
Aghmuk,dzayn
 

Axmuk

  • 1.
  • 2. Երևանում նորմայից բարձր աղմուկը բացասաբար է ազդում մարդկանց, կենդանական և բուսական աշխարհի վրա։ Այսօրվա ասուլիսին նման մտահոգություն հայտնեցին բնապահպաններ Կարինե Դանիելյանն ու Թամարա Գալստյանը։ Կարինե Դանիելյանի խոսքով՝ ըստ կառավարության որոշումների՝ Երևանում աղմուկի նորման ցերեկվա համար սահմանված է մինչև 70 դեցիբել, իսկ գիշերվա համար՝ 60։ Սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արդեն պարզվել է, որ այսօր աղմուկի չափաքանակը նորմայից բարձր է 7-8 դեցիբելով։ Այսօր մայրաքաղաքում աղմուկի աղբյուր են տրանսպորտը, ինտենսիվ իրականացվող շինարարությունը և ամենուր հնչող բարձր երաժշտությունը։ Բնապահպանները նշում են, որ այսօր տարբեր օբյեկտներում հնչող բարձր երաժշտությունը ոչ թե մարդուն հաճույք է պատճառում, այլ «քանդում է» օրգանիզմը։ «Բավական է Օղակաձև այգով անցնել և դինամիկները իրար խեղդելով, մի ռեստորանը մի կողմը, մյուսը՝ մյուս կողմը, տարբեր երաժշտություններ իրար խեղդելով՝ ղժժում են։ Այնինչ այգին կոչված է, որպեսզի մարդ հանգստանա։ Խնդիրն այն է, որ մարդը միշտ մոռանում է, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչ է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ կենդանիները։ Թե կենդանիների մոտ, թե նախամարդու մոտ բարձր ձայնը վտանգի ազդանշան է եղել։ Օրգանիզմը պատասխանում է այսպես՝ նա վտանգի սիգնալը լսում է, նա պետք է փախչի։ Այսօր մեր ուղեղը հանգստացնում է օրգանիզմին՝ ասելով՝ փախչելու խնդիր չկա, ուղղակի բարձր երաժշտություն է»,- ընդգծեց Կարինե Դանիելյանը։ Բարձ աղմուկը, բացի մարդուն սթրեսի ենթարկելուց, ազդում է նաև լսողության վրա։ Ըստ Կարինե Դանիելյանի՝ պատահական չէ, որ քաղաքներում ապրող մարդիկ ծերության տարիներին արդեն շատ վատ են լսում։ Համաշխարհային մակարդակով իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծանր ռոք լսելուց հետո երիտասարդներն ագրեսիվ են դառնում, սկսում են իրեր կոտրել, հանցագործությունների են դիմում։ «Օրգանիզմը ելք է փնտրում, էներգիան հավաքվել է»,- երևույթն այսպես են բացատրում մասնագետները։ Ստեղծված իրավիճակում, ըստ բնապահպանների, մայրաքաղաքի բնակչությունն այսօր հանգստի վայր չունի։
  • 3.
  • 4.  «Մենք չունենք այն տարածքները, որտեղ կարող ենք նստել, մաքուր օդ շնչել և խաղաղության մեջ լինել, անաղմուկ միջավայրում լինել։ Իսկ դա քաղաքների համար շատ կարևոր նախապայման է»,- նշեց Կարինե Դանիելյանը։ Աղմուկի պատճառով Երևանից հեռացել են երգող թռչունները։ «Այն տարիներին, երբ մենք ունեինք անաղմուկ այգիներ, խաղաղ այգիներ, նաև կային մեծ քանակությամբ երգող թռչուններ։ Մենք կարող էիք նստել և թռչունների գեղեցիկ երգը լսել։ Հիմա մեզ մոտ ի՞նչ են մնացել՝ սև ագռավներն են մնացել»,- ասաց Դանիելյանը։ Բնապահպանը հիշեցնում է ՝ այն, ինչ վնասակար է բույսերի և կենդանիների համար, վնասակար է նաև մարդու համար։ Եթե երգող թռչունները հեռացել են քաղաքից, դա մարդկանց համար լուրջ ահազանգ է։ Գիտականորեն ապացուցված է նաև, որ բարձր աղմուկը բացասաբար է ազդում բույսերի վրա։ Թամարա Գալստյանն էլ հիշեցրեց, որ բարձր աղմուկի դեմ պայքարել են դեռևս հնում։ Հին Հռոմում՝ Հուլիոս Կեսարի ժամանակ, գիշերային աղմուկի դեմ օրենք էր ընդունվել, ուշ ժամերին արգելվել է փողոցներում սայլերի անցուդարձը, ինչպես նաև ամուսինների վեճը։ Ի դեպ, ըստ Թամարա Գալստյանի, այսօր մարդու օրգանիզմի համար սթրեսի աղբյուր է նաև Երևանի մետրոպոլիտենը, քանի որ գնացքները աղմուկով են աշխատում։ Այնինչ եվրոպական երկրների մետրոպոլիտենների գնացքներն արդեն ռետինե անիվներ ունեն
  • 5.
  • 6.
  • 7.
  • 8.
  • 9.
  • 10.
  • 11. ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՄՈՒՍԻՆՅԱՆ ՆԱՐԵԿԸ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ՎԱՀԵ ԵԶԻԿՅԱՆԸ, ԺԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՂԱՐԻԲՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇԸ