Publicité

Գրադարանների մասին

21 Feb 2023
Publicité

Contenu connexe

Publicité

Գրադարանների մասին

  1. Սոնա Գալստյան 5-2
  2.  Մինչ էլեկտրոնային գաջեթների ստեղծումը մարդիկ իրենց անհրաժեշտ ինֆորմացիան փնտրում էին գրադարաններում։ Հիմա գրադարաների պահանջարկը համեմատաբար քչացել է, բայց շատ մարդիկ դեռևս մեծ արժեք են տալիս գրքերին և ավելի նախընտրում են այցելել գրադարաններ, քան գրքերը կարդալ գաջեթների օգնությամբ։ Այժմ տեսնենք թե որոնք են աշխարհի 5 ամենամեծ գրադարանները։
  3.  Աշխարհի ամենամեծ գրադարանը ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1800 թ.-ի ապրիլի 24- ին՝ նախագահ Ջոն Ադամսի կողմից։ Նա ստորագրում է հրաման մայրաքաղաքը Ֆիլադելֆիայից Վաշինգտոն տեղափոխելու մասին, ինչպես նաև պետական բյուջեից հատկացնում է 5000$ (որը այն ժամանակ բավականին մեծ գումար էր) Կոնգրեսին անհրաժեշտ գրքեր ձեռք բերելու համար։ Ստեղծված գրադարանից կարող էին օգտվել միայն ԱՄՆ նախագահը, փոխնախագահը, Սենատի անդամները և ներկայացուցչական պալատի (Կոնգրես) անդամները, այդ իսկ պատճառով էլ այն անվանվեց Կոնգրեսի գրադարան։ Այժմ գրադարանը ունի 155.3 մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 1.7 մլն մարդ։
  4.  Պատերազմի ժամանակ՝ 1814թվականի օգոստոսին, Վաշինգտոնը գրեթե ամբողջովին այրվել էր անգլիացիների կողմից։ Այրվել էր և Կապիտոլիումը, որտեղ էլ գտնվում էր գրադարանը իր մեծարժեք գրքերով։ Մայրաքաղաքը բրիտանական զորքերից ազատագրելուց հետո Մեդիսոնը հրամայեց վերականգնել գրադարանը։ Նախկին նախագահ Ջեֆերսոնը, որը մոլի գրքասեր էր, Կոնգրեսին առաջարկեց ձեռք բերել իր անձնական հավաքածուն՝ 6,487 տարալեզու հատորներից, որ նա հավաքել էր մոտ կես դար, և որին հավասարը այդ ժամանակ չկար ԱՄՆ- ում։ Ամերիկան ընդունեց այդ առաջարկը։ Գործարքի արժեքը կազմեց 23,940 դոլար։
  5.  Մեծությամբ երկրորդ գրադարանը Բրիտանական գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1972 թ.-ին, երբ ընդունվեց Բրիտանական գրադարանի մասին օրենքը։ Այս օրենքի համաձայն միավորվեցին Բրիտանական թանգարանի, Ազգային կենտրոնական, Պատենտային բյուրոի, ինչպես նաև Բրիտանական ազգային մատենագրության խորհրդի,տեխնիկական և գիտական ինֆորմացիայի ազգային բյուրոյի գրադարանները։ Գրադարանն ունի 150 մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 2.29 մլն մարդ։
  6.  Բրիտանական գրադարանն իր ժամանակակից կարգավիճակն ու անվանումը ստացել է 1972 թվականին Բրիտանական գրադարանի մասին օրենքի ընդունումով:Նրան համապատասխան համախմբվել են Բրիտանական թանգարանի, Ազգային կենտրոնական (հիմնադրված 1916 թ.), Արտոնագրային բյուրոյի, ինչպես նաև Բրիտանական ազգային մատենագիտական, Ազգային գրադարան- բաժանորդագրի և գիտատաեխնիկական տեղեկատվության ազգային բյուրոյի գրադարանները։ Ազգային կենտրոնական գրադարանի համահավաք գրացուցակների և Ազգային գրադարան- բաժանորդագրի հիման վրա 1973 թվականին ստեղծվեց փաստաթղթերի տրամադրման կենտրոն։
  7.  Երրորդ ամենամեծ գրադարանը Նյու Յորքի հանրային գրադարանն է։ Այն հմարվում է նաև աշխարհի ամենամեծ գիտական գրադարաններից մեկը։ Գրադարանը հիմնադրվել է նվիրատվությունների հաշվին։ Գրադարանի առաջին նվիրատուներից մեկը Նյու Յորքի նահանգապետ Ջոն Տիլդենն էր, որն իր ունեցվածքի մեծ մասը (մոտ 2.4 մլն $) նվիրաբերում է Նյու Յորքում անվճար գրադարան և ընթերցասրահ ստեղծելուն։ Մյուս մեծ նվիրատվությունը կատարել է նյու յորքցի մեծահարուստ Ռոբերտ Ուտսը։ Այժմ այս գրադարանում կա 53.1 մլն գիրք, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 18 մլն մարդ։
  8.  Ներկայումս Նյու Յորքի հանրային գրադարանը ներառում է 87 ենթաբաժիններ. առանց տուն տանելու տրվող գրքերով չորս գիտական գրադարաններ, բաժանորդային հանձնումով չորս գլխավոր գրադարաններ, սահմանափակ ունակություններով մարդկանց համար գրադարան և 77 շրջանային մասնաճյուղեր։ Համակարգի բոլոր գրադարաններից օգտվելն անվճար է բոլոր ցանկացողների համար։
  9.  Մեծությամբ չորրորդ գրադարանը Կանադայի գրադարանն ու արխիվն է։ Այն պատասխանատու է երկրին վերաբերվող փաստաթղթերի ու գրականության և այլ մշակույթային արժեքների հավաքման և պահպանման համար։ Գրադարանը գտնվում է Օտտավայում։ Այն հիմնադրվել է 2004 թ.-ին՝ Կանադայի խորհրդարանի կողմից և իր մեջ է ներառում Կանադայի ազգային արխիվը և Կանադայի ազգային գրադարանը։ Գրադարանն ունի 48 մլն նմուշ։
  10.  Երկար տարիների նախագծումից հետո 1997 թվականի հունիսի 4-ին Գատինոյում բացվում է Պահպանության կենտրոն :Դա մեծածավալ շենք է, որը հանգար է հիշեցնում։ Դրսի պատերը պատրաստված են ապակուց, իսկ ներսում` անթափանց ցեմենտից։ Դրա ներսում գտնվում են հատուկ կառուցվածքի պահեստարաններ, որոնք պարունակում են որոշ, առավել փխրուն փաստաթղթեր։ Այս պահեստները զբաղեցնում են երեք հարկ, և դրանցում պատուհաններ չկան։ Վերին հարկը հատկացված է գրասենյակներին և լաբորատորիաներին։ Պահպանության կենտրոնը գտնվում է Օտտավայի կենտրոնից մոտ 12 կմ հյուսիս-արևելք` 625, բուլվար Դյու Քարֆուր, Գատինո, Քվեբեկ հասցեում։
  11.  Մեծությամբ հինգերորդ գրադարանը Ռուսաստանի ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է 1862 թ.-ի հունիսի 19-ին Մոսկվայի հանրային թանգարանի և Ռումյանցևյան թանգարանների կազմում։ 1924 թ հունվարի 24-ին գրադարանը անվանափոխվում է Ռուսաստանում Լենինի անվան գրադարանի։ 1925 թ.-ի փետրվաիր 6-ին կրկին անվանափոխվում է Լենինի անվան պատական գրադարանի, իսկ 1992 թ.-ի հունվարի 22-ից այն կրում է իր ներկայիս անունը։ Գրադարանն ունի 44.8 մլն նմուշ, իսկ տարեկան հաճախելիությունը կազմում է 1 մլն մարդ։

Notes de l'éditeur

  1. Օգտվեցի վիկիպեդիայից
Publicité