Ներածություն
• Ճարտարապետություն - լատիներեն՝ architectura, շենքեր, կառույցներ,
ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար
գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր
ստեղծելու արվեստ։
• Շենքի կառուցումը սկսելուց առաջ ճարտարապետը նախապես պիտի
պատկերացնի նրա տեսքը և թղթի վրա պատկերի այն,այսինքն ունենա
շենքի գծագիրը։
Էյֆելյան աշտարակ
• Ներկայումս այս աշտարակը
համարվում է Փարիզյան ուղենիշը,
որն դարերով գեղեցկացրել է քաղաքը։
Սակայն սկզբից այն քննադատվել է
ֆրանսիացի մի շարք առաջատար
արվեստագետների և
մտավորականների կողմից իր
դիզայնի համար։ Կազմակերպվել էին
բազմաթիվ ցույցեր շինարարությունը
կասեցնելու համար։
• Նույնիսկ բացասական է
արտահաըտվել հանրահայտ գրող
Վիկտոր Գյուգոն։
• Այժմ հանդիսանում
է Փարիզի ամենաբարձր կառույցը,
ինչպես նաև ամենաշատ այցելված
հուշակոթողն ամբողջ աշխարհում։
• Երկաթյա վանդակավոր աշտարակ՝
տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն
անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ
Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և
կառուցել է աշտարակը 1889թ ին։ Կառուցվել է
Համաշխարհային տոնավաճառ-ցուցահանդեսի
ժամանակ, երբ նշվում էր ֆրանսիական
հեղափոխության հարյուրամյակը։ Բարձրությունը 324 մ։
Վենետիկ
• Վենետիկ՝ Իտալական քաղաք, որտեղ
այքան բարձր են գնահատում իրենց
ճարտարապետության գեղեցկությունն,
որ անգամ նոր ոճի շենքերի կառուցումն
քաղաքի ներսում արգելված է։
• Մաքրությունն նույնպես ապահովում է
քաղաքի գեղեցիկ տեսքն, այդ իսկ
պատճառով Վենետիկում մշակվել է
աղբն հավաքելու յուրահատուկ ծրագիր։
• Սակայն բուն քաղաք մտնելուց առաջ
դուք կարող եք տեսնել մի քանի մոդեռն
շինություն։
Անկոր Վատ
• Անգկոր Վատ կամ Անգկովոատ տաճարային
համալիր Կամբոջայում։Սա համարվում է
աշխարհի նոր 7 հրաշալիքներից մեկը, ինչն
արդեն խոսում է իր գեղեցկության մասին։
Անգկոր Վատը դարերով կորած է համարվել և
այն հայտնաբերվել է պատահաբար՝
ինքնաթիռով ջունգլիների մոտով
ճանապարհորդելիս։ Այժմ համալիրը ներառված
է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային
ժառանգության օբյեկտների ցանկում։
• Ըստ լեգենդի Անգկոր Վատի կառուցումը
պատվիրել է Ինդրա՝ գերագույն Աստվածը,
որպես պալատ իր որդու Պրեչա Կետ Մեալեայի
համար։ Ըստ 13-րդ դարի ճանապարհորդ Չժոու
Դագուանի որոշ մարդիկ ենթադրում են, որ
տաճարը կառուցվել է մի գիշերվա ընթացքում
աստվածային ճարտարապետի կողմից
• Ճարտարապետական առումով տաճարի մեջ միավորված են
հինդուիստական տաճար-լեռը և տաճար-ճեմասրահը, որը
մատնանշում է Մերու առասպելական
սարը՝ Աստվածների բնակատեղին։ Առաջինը ներկայացնում էր
առասպելական Մերու լեռը, որն աստվածների տունն էր,
երկրորդը՝ քմերական ճարտարապետության հետագա
դրսևորումն է։ Տաճարը բաղկացած է երեք համակենտրոն
ուղղանկյուն կառույցներից։ Ներքին կառույցն ունի հինգ
աշտարակ՝ ջրաշուշանի կառուցվածքով, կենտրոնական
աշտարակի բարձրությունը 42 մետր է, իսկ ընդհանուր
բարձրությունը՝ 65 մետր։
• 12-րդ դարի վերջում Անգկոր Վատը աստիճանաբար
հինդուիստական պաշտամունքային կենտրոնից վերափոխվում
է բուդդիստականի, որն էլ շարունակվում է առ այսօր
• 15-րդ դարում կառույցը չի օգտագործվել և լքվել է
Կյոնբոկունի պալատ
Կորեայի ճարտարապետությունը ունի բազմադարյան
պատմություն։ Կորեական ճարտարապետության
հուշարձաններից հնագույն և առավել
նշանավորը Սեուլում գտնվող Կյոնբոկունի պալատն է՝
պալատական համալիրը, որը կառուցվել է 1394 թ կորեացի
ճարտարապետ Չոն Դո Ջոնի կողմից։
Այն եղել է Չասոն դինաստիայի հիմնական և ամենամեծ
պալատը, որտեղ ապրում էր թագավորական ընտանիքը ։
Պալատի որոշ հատվածներ այրվել են ճապոնական ներխուժման
ժամանակ 1592 թ․։ 16րդ դարում լքված է եղել։ Այն վերանորոգվել
է 1867 թ Հեունգսեոն կայսեր կողմից։ Վերակառուցումից հետո
այն ընդգրկում էր 330 շենքեր։ Մյոնսոն կայսրուհու
սպանությունից կարճ ժամանակ անց, 1895 թ․ նրա ամուսինը՝
կայսր Կոջոն՝ Հեուգսեոնի որդին, հեռացել է պալատից և այլևս
չի չվերադարձել այնտեղ։ 1911 թ, ճապոնացիները քանդել են
պալատական համալիրի 10 շենք, կառուցվելով իրենց գեներալ-
նահանգապետի տունը։
Այժմ Կյոմբոկունին համարվում է Սեուլի 5 ամենագեղեցիկ
տեսարժան վայրերից մեկն։
Եվրոպա
• Տեղափոխվենք Եվրոպա։ Այստեղ
տարբեր
ժամանակահատվածներում
ճարտարապետության մեջ
գեղեցիկ են համարել միմյանց
հակասող ոճեր։ Այդ ոճերից էին՝
• Ռոմանական – 11-13դ
• Գոթական – 12-14դ
• Վերածնունդ կամ Ռենեսանս –
14-16դ
• Բարոկո – 17դ
• Ռոկոկո – 18դ
• Վիկտորիանական – 19դ
Նեո-ֆուտուրիզմ
• Նեո-ֆուտուրիզմ, 20-րդ դարի
վերջի և 21-րդ դարի սկզբի
շարժում արվեստի, դիզայնի և
ճարտարապետության մեջ։ Նեո-
ֆուտուրիզմն ընկալվում է որպես
հետմոդեռնիզմի դիրքորոշումից
շեղում և իրենից ներկայացնում է
իդեալիստական հավատ՝ ավելի
լավ ապագայի նկատմամբ։
Ժամանակակից
Ճարտարապետներ
• Անտոնի Գաուդի - Կատալոնական մոդեռնիզմի
ամենահայտնի ներկայացուցիչ Անտոնի Գաուդին (1856-
1926) առանձնացել է իր ոճով։ Նա Sagrada Familia
կաթոլիկ ցնցող եկեղեցու ճարտարապետն է։
• Սանտյագո Կալատրավա – 1951թ․ Իսպանիայի
Վալենսիա քաղաքում ծնված՝ նեոֆուտուրիստ
ճարտարապետ է, ժամանակակից աշխարհի
ամենատաղանդավոր և ամենաազդեցիկ
ճարտարապետներից մեկը։ Հայտնի է Վալենսիայում
Սոֆյա թագուհու արվեստների պալատը հեղինակելով։
• Մոշե Սաֆդի - 1938 թ․ ծնվել է Իսրայելի Հայֆա
քաղաքում։ Իսրայելա-կանադա-ամերիկյան
ճարտարապետ է, քաղաքային դիզայներ։ Ամենահայտնի
ստեղծագործությունը Կանադայի Մոնրեալ քաղաքում
գտնվող Habitat 67 բնակելի համալիրն է։
• Յորն Ուտզոն - Դանիացի այս ճարտարապետը (1918-
2008) հայտնի է Սիդնեյի օպերային թատրոնի իր
նախագծով։ Նրա նախագիծը 1957 թվականին ճանաչվեց
լավագույնը 32 երկրներից ներկայացված 233 նախագծերի
թվում, որոնցից շատերի հեղինակները ներկայացվել էին
տվյալ ժամանակվա առավել հայտնի ճարտարապետների
կողմից։
Զահա Հադիդ - Պրիտցկերովյան
մրցանակի առաջին կին դափնեկիր
Զահա Հադիդը (1950-2016) իրաքյան
ծագմամբ բրիտանացի ճարտարապետ
է։ Նրա հայտնի աշխատանքներից մեկը
Չինաստանի Գուանչժոու քաղաքում
գտնվող Օպերային թատրոնի շենքն է։