SlideShare une entreprise Scribd logo
1  sur  13
Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ, թագավորական
հարստություն Հայաստանում մ.թ.ա.189–մ.թ.1։ Կոչվում է
հիմնադիր՝ Արտաշես Ա–ի անունով։ Արտաշես Ա վերամիավորվել է
մ.թ.ա.IIIդ. վերջին կամ IIդ. սկզբին Երվանդունիների պետությունից
անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ
պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների
հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական
անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։
Արտաշես Ա ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը
հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։
Պարթևաց Միհրդատ II
թագավորը պատերազմել է
Արտավազդ Ա–ի դեմ և
պատանդ վերցրել նրա
եղբորորդուն՝ գահաժառանգ
Տիգրանին։ Հարստության
ականավոր ներկայացուցիչը
եղել է Տիգրան Բ Մեծը, որի
ժամանակ Հայաստանը դարձել
է Մերձավոր Արևելքի հզոր
պետություն։ Արտաշեսյաններից
մի քանիսի անունով հատած
հայկական դրամները
շրջանառության մեջ են եղել թե՛
ներքին և թե՛ միջազգային
շուկաներում։ Հռոմի հետ
պատերազմներում Տիգրան Բ
կորցրել է նվաճած հողերը, բայց
պահպանել է Մեծ Հայքի
անկախությունն ու
ամբողջականությունը։ Արտավ
ազդ Բ և Արտաշես Բ
թագավորները զոհվել են Հռոմի
դեմ մղվող այդ պայքարում։
Արտաշես Ա մ.թ.ա.189-մոտ մ.թ.ա. 160
 Արտավազդ Ա մ.թ.ա.160 - մ.թ.ա.115
  Տիգրան Ա մոտ մ.թ.ա.115 - մ.թ.ա.95
       Տիգրան Բ մ.թ.ա.95 - մ.թ.ա. 55
    Արտավազդ Բ մ.թ.ա.55 - մ.թ.ա.34
     Արտաշես Բ մ.թ.ա.30 - մ.թ.ա.20,
    Տիգրան Գ մ.թ.ա.20 - մոտ մ.թ.ա.8
 Արտավազդ Գ մ.թ.ա.5 - մոտ մ.թ.ա.4
    Տիգրան Դ և Էրատո մոտ մ.թ.ա.8 -
           մ.թ.ա.5 և մ.թ.ա.2 - մ.թ.1
Արտաշես Բարեպաշտ (մ.թ.ա
            մոտ 230 – մ.թ.ա. մոտ
            160), Հայոց թագավոր մ.թ.ա.
            189–ից։ Զարեհի
            որդին, Երվանդունիտոհմից։
            Արտաշես Ա սելևկյան
            բանակում նախապես եղել է
            բարձրաստիճան զինվորական։
            Սելևկյան թագավոր Անտիոքոս
            III
            Մեծը, Երվանդունիներից նվաճե
            լով Հայաստանի զգալի
            մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին
            նրա կառավարիչ է կարգել
            Արտաշես Ա–ին։Մագնեսիայի
            ճակատամարտում, Հռոմից Անտ
            իոքոս III–ի կրած
            պարտությունից
            հետո, Արտաշես Ա անկախ է
            հռչակել Հայաստանը և հիմնել
            նոր արքայատոհմ, որը
            պատմագրության մեջ հիմնադիր

Արտաշես Ա   անունով կոչվում
            է Արտաշեսյան։
ԱՐՏԱՎԱԶԴ Ա
Արտավազդ Ա (ծն.և մահ.թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115–ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես
Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր
են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության
գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո
«երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ
Մաժանին։ Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է
հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։
ԸստՀուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել
նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի
ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
Տիգրան Ա
Տիրան Ա, (ծն.թ. անհայտ – մ.թ.ա. 96), Հայոց
թագավոր մոտ մ.թ.ա. 123–ից։ Արտաշես Ա–
ի որդին։ Հաջորդել է ավագ
եղբորը՝Արտավազդ Ա–ին։ Մովսես
Խորենացին նրան հիշատակում է Տիգրան
անունով։ Տիրան Ա–ի գործունեության
վերաբերյալ տեղեկությունները սակավ են
ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի
օրոք վարել է Հայաստանի արևմտյան
զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ
դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ
Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք
կարգվել է գահաժառանգ։ Տիրան Ա
գահակալել է համեմատաբար խաղաղ
ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի
անկախությունն ու անվտանգությունը՝
զարկ է տվել տնտեսական
զարգացմանը, հատել դրամներ։
Տիգրան Գ Մեծ   Տիգրան Մեծ (Մեծ) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ
               Հայքի արքա մ.թ.ա. 95-ից մինչև
               մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա.
               83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից
               արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան
               հարստության հզորագույն
               ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-
               ին։Տ իգրան Մեծի օրոք Մեծ Հայքի
               թագավորությունը հասավ իր հզորության
               գագաթնակետին: Պարտության
               մատնելով Պարթևական թագավորությանը և
               ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ
               ժամանակով դարձավ Առաջավոր
               Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան
               Մեծի տերությունը տարածվում էր Կասպից
               ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան
               լեռներից մինչևՄիջագետքի անապատները:
               Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների
               մեծագույն մասը Պարթևական
               թագավորության և ուժեղացող Հռոմեական
               հանրապետության դեմ պայքարում:
Արտավազդ Բ   Արտավազդ Բ (ծն. թ.անհայտ–
             մ.թ.ա.31), Հայոց թագավոր մ.թ.ա.
             55-34-ին։ Հաջորդել է
             հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան
             Մեծի կառավարման վերջին
             տարիներին Արտավազդը եղել է
             նրա գահակիցը։ Գտնվելով
             հռոմեական և պարթեական
             պետությունների
             միջև, Հայաստանը հարկադրաբար
             մասնակցել է նրանց
             բախումներին, հարելով մերթ
             մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը
             նախապես ունեցել է հռոմեական
             կողմնորոշում, որովհետև Հռոմի
             հետ Հայստանը ունեցել է
             դաշնակցային
             պարտավորություններ, իսկ
             Պարթևաց թագավորության հետ՝
             թշնամական հարաբերություններ։
Արտաշես Բ
Արտաշես Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–
ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո
Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված
Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օ
Տիգրան Գ
 Տիգրան Գ,(ծն.Թ. Անհայտ–մ.Թ.Ա. 8), հայոց թագավոր մոտ մ.Թ.Ա.
   20–ից։ արտաշեսյան հարստությունից, արտավազդ բ–ի որդին։
   հաջորդել է ավագ եղբորը՝ արտաշես բ–ին։ Մ.Թ.Ա. 34-ին հոր և
     կրտսեր եղբոր՝ արտավազդի հետ, անտոնիոսը գերեվարել է
  եգիպտոս։ Մ.Թ.Ա. 31–ի ակտիումի ճակատամարտից հետո գայոս
      օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է հռոմի և
դաստիարակվել նրա պալատում։ տիգրան Գ հռոմի ձեռքին դարձել է
հայկական գահի հավակնորդ, ընդդեմ արտաշես բ–ի, որը վարում էր
հակահռոմեական քաղաքականություն։ արտաշես բ–ին տապալելու և
    տիգրան գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.Թ.Ա. 20–ին
   օգոստոս օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր
    բանակ է ուղարկել հայաստան։ նույն ժամանակ, հռոմեական
 կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են արտաշես
  բ–ին և դիմել օգոստոս օկտավիանոսին, խնդրելով տիգրան գ–ին
   հռչակել հայոց թագավոր, որն իրականացրել է տիբերիոսը։ այդ
  քայլը հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ հայաստանը
          թուլացնելու նպատակով հռոմը նրանից անջատել
      է ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո
                        արիոբարզանին։
Արտավազդ Գ
Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 2), հայոց
թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ
քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել
հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի
լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն
քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական
բանակը ներխուժել է Մեծ Հայք, Տիգրան Դ–ին
և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո
Արտավազդին։ Մ.թ.ա. 2 թ. հայերն ապստամբել
են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր
հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին
պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի
կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։
Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով
հիվանդացել է և մահացել։
Տիգրան Դ և Էրատո
Տիգրան Դ (ծն.թ. անհայտ–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5–ին և մ.թ.ա. 2–մ.թ. 1–
ին, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է
քրոջ՝ Էրատոյի հետ(ծն. և մահվան թ. անհայտ, Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ.
1, մոտ 6-12)։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի
է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական
նկրտումներին։
Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը
  եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն
անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են
  գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ
 գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի
 պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը,
   որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի
         վերածվել հռոմեական նահանգի։

Contenu connexe

Tendances

Βυζάντιο 11ος αι.
Βυζάντιο 11ος αι.Βυζάντιο 11ος αι.
Βυζάντιο 11ος αι.4gymsch
 
Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)
Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)
Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)Eleni Kots
 
հայկական հարց
հայկական հարցհայկական հարց
հայկական հարցhrakt
 
Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)
Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)
Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)Peter Tzagarakis
 
2 համաշխարհային
2 համաշխարհային2 համաշխարհային
2 համաշխարհայինHovolo
 
μεσαιωνικη ευρωπη
μεσαιωνικη ευρωπημεσαιωνικη ευρωπη
μεσαιωνικη ευρωπηgiangrez54
 
Η ιστορία των Σταυροφοριών - Α' Σταυροφορία
Η ιστορία των Σταυροφοριών - Α' ΣταυροφορίαΗ ιστορία των Σταυροφοριών - Α' Σταυροφορία
Η ιστορία των Σταυροφοριών - Α' ΣταυροφορίαPeter Tzagarakis
 
Ο πολιτισμός της αναγέννησης
Ο πολιτισμός της αναγέννησηςΟ πολιτισμός της αναγέννησης
Ο πολιτισμός της αναγέννησηςan kar
 
Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)
Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)
Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)Peter Tzagarakis
 
ο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτους
ο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτουςο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτους
ο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτουςstelmanta
 
Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)
Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)
Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)Peter Tzagarakis
 

Tendances (20)

The Early Middle Ages. The Carolingian Empire
The Early Middle Ages. The Carolingian EmpireThe Early Middle Ages. The Carolingian Empire
The Early Middle Ages. The Carolingian Empire
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
 
Βυζάντιο 11ος αι.
Βυζάντιο 11ος αι.Βυζάντιο 11ος αι.
Βυζάντιο 11ος αι.
 
Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)
Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)
Vi. η ρωμαϊκη αυτοκρατορια (2016)
 
հայկական հարց
հայկական հարցհայկական հարց
հայկական հարց
 
Sparta
SpartaSparta
Sparta
 
Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)
Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)
Ρωμαϊκη εποχή (γ.κοινωνία)
 
2 համաշխարհային
2 համաշխարհային2 համաշխարհային
2 համաշխարհային
 
μεσαιωνικη ευρωπη
μεσαιωνικη ευρωπημεσαιωνικη ευρωπη
μεσαιωνικη ευρωπη
 
Η ιστορία των Σταυροφοριών - Α' Σταυροφορία
Η ιστορία των Σταυροφοριών - Α' ΣταυροφορίαΗ ιστορία των Σταυροφοριών - Α' Σταυροφορία
Η ιστορία των Σταυροφοριών - Α' Σταυροφορία
 
Alexander the Great
Alexander the GreatAlexander the Great
Alexander the Great
 
Ο πολιτισμός της αναγέννησης
Ο πολιτισμός της αναγέννησηςΟ πολιτισμός της αναγέννησης
Ο πολιτισμός της αναγέννησης
 
4.New Kingdom Egypt
4.New Kingdom Egypt4.New Kingdom Egypt
4.New Kingdom Egypt
 
Indo-Scythian
Indo-ScythianIndo-Scythian
Indo-Scythian
 
Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)
Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)
Ρωμαϊκή εποχή (α.πολιτική)
 
ο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτους
ο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτουςο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτους
ο εξελληνισμός του Ανατολικού Ρωμαϊκού Κράτους
 
Arte Romano
Arte Romano Arte Romano
Arte Romano
 
Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)
Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)
Ελληνιστική εποχή (γ.κοινωνία)
 
Los reinos combatientes y Babilonia
Los reinos combatientes y BabiloniaLos reinos combatientes y Babilonia
Los reinos combatientes y Babilonia
 
πλάτωνος πρωταγόρας
πλάτωνος  πρωταγόραςπλάτωνος  πρωταγόρας
πλάτωνος πρωταγόρας
 

Similaire à արտաշեսյաններ

Առցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմությունԱռցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմությունValeri Balasyan
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթbombrman
 
Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտՏիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտMarina Ghorghanyan
 
презентация1
презентация1презентация1
презентация1sargis_1979
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքsargis_1979
 
Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...Nazik Hovasapyan
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծErik Telunc
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթganyan
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըmerop-onanyan
 

Similaire à արտաշեսյաններ (20)

Patm
PatmPatm
Patm
 
Առցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմությունԱռցանց կրթություն պատմություն
Առցանց կրթություն պատմություն
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթ
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
Ananan
AnananAnanan
Ananan
 
Tigran met
Tigran metTigran met
Tigran met
 
Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտՏիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
 
Artashes a
Artashes aArtashes a
Artashes a
 
Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծ
 
Tigran mec prezentation2003-2007
Tigran mec prezentation2003-2007Tigran mec prezentation2003-2007
Tigran mec prezentation2003-2007
 
Tigran mec
Tigran mec Tigran mec
Tigran mec
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթ
 
Ti gran mec
Ti gran mecTi gran mec
Ti gran mec
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալները
 
Tigran mets
Tigran metsTigran mets
Tigran mets
 

արտաշեսյաններ

  • 1. Արտաշեսյաններ Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա.189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես Ա–ի անունով։ Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա.IIIդ. վերջին կամ IIդ. սկզբին Երվանդունիների պետությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Արտաշես Ա ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։
  • 2. Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Բ Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի հետ պատերազմներում Տիգրան Բ կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Արտավ ազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։
  • 3. Արտաշես Ա մ.թ.ա.189-մոտ մ.թ.ա. 160 Արտավազդ Ա մ.թ.ա.160 - մ.թ.ա.115 Տիգրան Ա մոտ մ.թ.ա.115 - մ.թ.ա.95 Տիգրան Բ մ.թ.ա.95 - մ.թ.ա. 55 Արտավազդ Բ մ.թ.ա.55 - մ.թ.ա.34 Արտաշես Բ մ.թ.ա.30 - մ.թ.ա.20, Տիգրան Գ մ.թ.ա.20 - մոտ մ.թ.ա.8 Արտավազդ Գ մ.թ.ա.5 - մոտ մ.թ.ա.4 Տիգրան Դ և Էրատո մոտ մ.թ.ա.8 - մ.թ.ա.5 և մ.թ.ա.2 - մ.թ.1
  • 4. Արտաշես Բարեպաշտ (մ.թ.ա մոտ 230 – մ.թ.ա. մոտ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունիտոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճե լով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտ իոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր Արտաշես Ա անունով կոչվում է Արտաշեսյան։
  • 5. ԱՐՏԱՎԱԶԴ Ա Արտավազդ Ա (ծն.և մահ.թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115–ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։ Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ ԸստՀուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
  • 6. Տիգրան Ա Տիրան Ա, (ծն.թ. անհայտ – մ.թ.ա. 96), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 123–ից։ Արտաշես Ա– ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիգրան անունով։ Տիրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։
  • 7. Տիգրան Գ Մեծ Տիգրան Մեծ (Մեծ) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա- ին։Տ իգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչևՄիջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
  • 8. Արտավազդ Բ Արտավազդ Բ (ծն. թ.անհայտ– մ.թ.ա.31), Հայոց թագավոր մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։
  • 9. Արտաշես Բ Արտաշես Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30– ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օ
  • 10. Տիգրան Գ Տիգրան Գ,(ծն.Թ. Անհայտ–մ.Թ.Ա. 8), հայոց թագավոր մոտ մ.Թ.Ա. 20–ից։ արտաշեսյան հարստությունից, արտավազդ բ–ի որդին։ հաջորդել է ավագ եղբորը՝ արտաշես բ–ին։ Մ.Թ.Ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ արտավազդի հետ, անտոնիոսը գերեվարել է եգիպտոս։ Մ.Թ.Ա. 31–ի ակտիումի ճակատամարտից հետո գայոս օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ տիգրան Գ հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ արտաշես բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ արտաշես բ–ին տապալելու և տիգրան գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.Թ.Ա. 20–ին օգոստոս օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել հայաստան։ նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են արտաշես բ–ին և դիմել օգոստոս օկտավիանոսին, խնդրելով տիգրան գ–ին հռչակել հայոց թագավոր, որն իրականացրել է տիբերիոսը։ այդ քայլը հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։ հայաստանը թուլացնելու նպատակով հռոմը նրանից անջատել է ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո արիոբարզանին։
  • 11. Արտավազդ Գ Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 2), հայոց թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական բանակը ներխուժել է Մեծ Հայք, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. 2 թ. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։
  • 12. Տիգրան Դ և Էրատո Տիգրան Դ (ծն.թ. անհայտ–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5–ին և մ.թ.ա. 2–մ.թ. 1– ին, Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ(ծն. և մահվան թ. անհայտ, Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1, մոտ 6-12)։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։
  • 13. Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։