Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Ապահով Համացանց: Երևանի Հովհաննես Շիրազի անվան թ 169 հիմնական դպրոց

Ապահով Համացանց Հայաստան 2015: Երևանի Հովհաննես Շիրազի անվան թ 169 հիմնական դպրոց

  • Identifiez-vous pour voir les commentaires

  • Soyez le premier à aimer ceci

Ապահով Համացանց: Երևանի Հովհաննես Շիրազի անվան թ 169 հիմնական դպրոց

  1. 1. ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
  2. 2. Մարդու կառուցվածքն այնպիսին է , որ նա ունակ չէ ընկալելու իրեն անհասկանալի ինֆորմացիան, Կողմնակալ է, որովհետև ինֆորմացիան ընկալում է ոչ այնպիսին, ինչպիսին կա, այլ այնպիսին, ինչպիսին իրեն է թվում, Ինֆորմացիան մշակելիս արագ հոգնում է և կարող է սխալվել, Ընդունակ չէ երկար պահպանելու ստացած ինֆորմացիան, եթե ամենօրյա կրկնումների արդյունքում չամրապնդի, արագ կմոռանա: Սեփական հնարավորությունները գիտակցելով, իր համար ստեղծեց համակարգիչը:
  3. 3. Համակրգիչ: Այս բառն արդեն վաղուց է դարձել անգլերեն Computer (քըմփյութը) բառի հայերեն համարժեքը: Համակարգիչ բառի ստեղծողները մենք, հայերս չենք. Մենք այն ընդամենը բառացի թարգմանել ենք ֆրանսերեն ) ordinateur բառից:
  4. 4. Երբ և ով է ստեղծել առաջին համակարգիչը: Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչը համարել համակարգիչ: Այսօր ասելով համակարգիչ պատկերացնում ենք հիմնականում անհատական համակարգիչները: Այս իմաստով համակարգիչները ստեղծվել են մոտ 30 տարի առաջ և իրենց այժմյան տեսքը ստացել են հազիվ 15-20 տարի առաջ: Դրանից հետո զարգացումն ընթացել է հիմնականում քանակական և ոչ թե որակական ուղղությամբ
  5. 5. Եթե համակարգիչ ասելով հասկանանք էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն առհասարակ, ապա դրանք ստեղծվել են ավելի վաղ : Եվ բաժանվում են մի քանի սերնդի` լամպային , կիսահաղորդչային սարքերի հիման վրա աշխատող, այնուհետև միկրոսխեմաներով և այլն:Իսկ եթե հաշվենք որ համակարգիչները սկզբունքորեն կարող են նաև զուտ մեխանիկական լինել, ապա համակարգչի ծննդյան օրը կտեղափոխվի 19-րդ դար:
  6. 6. Էլ ավելի դժվար է ասել համակարգչի գյուտարարի անունը: Համակարգիչը ստեղծվել է բազմաթիվ գյուտարարների միացյալ ջանքերի արդյունքում: Չնայած , որ նրանցից մի քնիսի ներդրումը զգալիորեն ավելի մեծ է եղել:
  7. 7. Համակարգիչների պատմությունը սկիզբ է առնում դեռևս 17-րդ դարի կեսերից, երբ դեռևս հաշվումներ իրականացնելու մեխանիկական միջոցներ էին նախագծվում: 1623 թվականին Վիլհելմ Շիկկարդի կողմից ստեղծվեց գումարման գործողություն իրականացնող առաջին սարքը: Վիլհելմ Շիկկարդ Schickard Calculator
  8. 8. 1642 թվականին ֆրանսիացի հանճարեղ մաթեմատիկոս, ֆիզիկոս, գրող և իմաստասեր Բլեզ Պասկալը 19 տարեկանում սկսեց ստեղծել գումարող մեքենա: Բլեզ Պասկալ Պ Ա Ս Կ Ա Լ Ի Ն
  9. 9. 10 Տարվա ընթացքում ստեղծեց գումարող մեքենայի ավելի քան 50 տարբերակ , որն ստացավ ՊԱՍԿԱԼԻՆ անվանումը: Այս մեքենայի թերությունն այն էր, որ գումարումից բացի մնացած գործողություններն անհարմար էին կատարվում;
  10. 10. 1673 թվականին մեկ այլ հանճար` գերմանացի իմաստասեր, դիվանագետ, ֆիզիկոս և մաթեմատիկոս, դիֆերենցիալ ու ինտեգրալ հաշվումների ստեղծող Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը: Սա մի զարմանալի գործիք էր իր ժամանակի համար: Այն հնարավորություն էր տալիս գումարել, հանել, բազմապատկել, բաժանել և նույնիսկ քառակուսի արմատ հանել: Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից
  11. 11. Հաջորդ գյուտի արդյունքում ստեղծված սարքը կարելի էր արդեն իսկ համակարգիչ համարել, թեև զուտ մեխանիկական: Այդ գյուտի հեղինակը անգլիացի մաթեմատիկոս- գյուտարար Չարլզ Բեբբիջն էր: 1834 թվականին նրա նախագծած մեքենան պետք է աշխատեր ինքնուրույն, առանց մարդու անմիջական միջամտության, ավտոմատ կերպով լուծեր իր առջև դրված խնդիրները: Սակայն այս մեքենան հնարավոր չեղավ ստեղծել, քանի որ այն տարիներին նյութական և տեխնիկական բազան դրա համար դեռևս անկատար էր: Չարլզ Բեբբիջ
  12. 12. 1936-1941 թվականներին գերմանացի Կոնրադ Ցյուզեն կառուցում է իր Z-1, ապա Z-2 հաշվիչները, որոնք փորձնական մեքենաներ էին, իսկ 1941թվականին նա կառուցեց գործող մեքենան, որը ստացավ Z-3 անվանուը: 1942 –ին Ցյուզեն ավստրիացի արհեստագետ Հելմուտ Շրայերի հետ համատեղ առաջ քաշեցին նոր տիպի մեքենայի գաղափարը, որը պիտի լիներ էլեկտրոնային լամպերի հիմքի վրա և անվանվեր Z-4: Կոնրադ Ցյուզե
  13. 13. Պատերազմող Գերմանիային այս մեքանան կարող էր մեծ ծառայություն մատուցել: Սակայն գերմանական կառավարությունը ինքնավստահորեն համարելով, թե պատերազմը շատ շուտով հաղթական ավարտ կունենա, հրաժարվեց ֆինանսավորել Ցյուզեի աշխատանքները: Z-4-ը կառուցվեց, բայց ոչ գերմանացիների շնորհիվ, Գերմանիան և պատերազմում պարտվեց և համակարգչային պատերազմում առաջատարի իր դիրքը կորցրեց:
  14. 14. Առաջին էլեկտրոնային համակարգիչը ստեղծվեց 1939-1941 թվականներին Վինսենթ Աթանասովի և Քլիֆֆորդ Բերրիի կողմից: Վինսենթ Աթանասով Քլիֆֆորդ Բերրի
  15. 15. Աթանասով- Բերրի 300 լամպանոց համակարգիչը կոչվում էր` ABC(Atanasoff-Berry-Computer):
  16. 16. 1954 թվականին IBM- ը արտադրեց IBM-650-ը: Հաջորդ 15 տարիների ընթացքում վաճառվեց շուրջ 1500 մեքենա :
  17. 17. 19-րդ դարի վերջերին ԱՄՆ-ում մարդահամար անցկացնելու նպատակով, ստեղծվեց ինֆորմացիայի վերամշակումը ավտոմատացնող առաջին հաշվիչ մեքենան, դրանով էլ սկիզբ դրվեց ժամանակակից համակարգիչների հետագա զարգացմանը: 80-ականներին ստեղծվեց համակարգիչների նոր տիպ, և սրա հետ աշխատելը այնքան դյուրին էր, որ հատուկ մասնագետների գիտելիքները առանձնապես չէր պահանջվում և այս համակարգիչները անվանվեցին ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ: մեր կողմից ուսումնասիրվող «ինֆորմատիկա» առարկայից ստացած գիտելիքները բավարար են համակարգիչը աշխատացնելու համար:
  18. 18. Դե քանի որ արտասանեցինք ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ բառը, պարզաբանենք , այն առաջացել է 20-րդ դարի 60-ական թվականներին ֆրանսերեն «ինֆորմացիա» և «ավտոմատիկա» բառերից և նշանակում է ինֆորմացիայի ավտոմատացված մշակում: Համակարգիչը դարձավ ինֆորմացիայի ստացման , մշակման և պահպանման հզոր միջոց:Սկզբում մի համակարգչից մյուսին ինֆորմացիան փոխանցվում էր մագնիսական սկավառակի միջոցով, որը ծավալուն նյութի ժամանակ այնքան էլ հարմար չէր: Մարդը դրա ելքն էլ գտավ:
  19. 19. 1969 թվականի հոկտեմբերի 29-ին առաջին անգամ համակարգիչների միջև կապ է հաստատվել Arpanet ցանցով, որը ներկայիս ինտերնետի ռազմական նախատիպն էր: Ինտերնետ բառը նշանակում է ` միջցանցային և սկսել է օգտագործվել 1977-ից: 42 տարի առաջ Arpanet-ով ուսանող Չառլի Քլայնն ուղարկել է առաջին հաղորդագրությունը` Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից Սթենֆորդի հետազոտական ինստիտուտ: Դա «Login» բառն էր, որից տեղ հասան միայն l և o տառերը: Այսպիսով առաջին բառ –հաղորդագրությունը եղել է lo:
  20. 20. •Ինֆորմացիոն առաջին հեղաշրջումը պայմանավորված է գրերի գյուտով: •Ինֆորմացիոն երկրորդ հեղաշրջումը տպագրության հայտնագործումն է : •Ինտերնետի մեջ համակարգչային ցանցերի միավորումը նշանավորում է ինֆորմացիոն երրորդ հեղաշրջումը:
  21. 21. Մեծ է հայ գիտնականների ներդրումը համակարգիչների զարգացման գործում: Աշխարհում համակարգիչների հետ կապված գյուտերի մոտ 3 տոկոսի հեղինակները հայեր են: Եվ ահա Ձեր առջև է հանճարների համատեղ ջանքերով ստեղծված անհատական համակարգիչը: Սարք , որը գրավել է բոլոր բնագավառները, և առանց որի այսօր անհնար է:
  22. 22. Անհատական համակարգիչը բաղկացած է ` Համակարգային բլոկից Մոնիտորից Ստեղնաշարից Մկնիկից
  23. 23. Որոնց կարելի է միացնել լրացուցիչ սարքավորումներ` Բարձրախոս Տպիչ Ծրիչ Պրոեկտոր Տեսախցիկ Ֆլեշ
  24. 24. Արգիշտին թողել է սեպագիր արձանագրություն, Սայաթ- Նովան գրել է փետուրով Պարույր Սևակը գրիչով Մենք հնարավորություն ունենք այդ նպատակով օգտվել համակարգչից:
  25. 25. Համակարգիչ, որը տիրապետում է բազմաթիվ մասնագիտությունների • Հաշվարկիչ, • գրամեքենա, • հրատարակիչ, • թարգմանիչ, • անձնական • քարտուղար • Նկարիչ, • ճարտարագետ-կառուցաբան, • մոդելագործ, • ճարտարապետ, • ձևավորող • Մուլտիպլիկատոր, • երգահան և երաժիշտ, • փոստատար, • տեղեկատու, • գրադարանավար • Հաշվապահ, • գործավար, • բժիշկ, • ուսուցիչ, • խաղարան:
  26. 26. 1.Ինֆորմատիկան մի գիտություն է, որի լույսի ներքո բացվեցին մյուս գիտություններում շատ փակ դռներ": 2.Ինֆորմատիկան մի գիտություն է, առանց որի ժամանակակից քաղաքակրթությունը անհնարին է պատկերացնել": 3.Չկա մի գիտություն, որ զարգացել է այդքան արագ, որքան ինֆորմատիկան 4.Համակարգիչը բարդ սարքավորում է, որը մարդկության պատմության մեջ ամենախոշոր հայտնագործությունն է": 5.Առանց համակարգչային տեխնիկայի ժամանակակից կյանքը անհնարին է պատկերացնել 6.Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի զարգացման հիմքում մարդն է` իր բանականությամբ ու մտածելու կարողությամբ 8.Մենք կերտում ենք ինֆորմատիկայի պատմությունը 7.Ինֆորմատիկան զարգացող գիտություն է և զարգանում է մեր աչքի առաջ
  27. 27. Ինտերնետային կախումը հավասարազոր է ոգելից խմիչքի կամ թմրանյութերի հանդեպ հակմանը
  28. 28. Նման եզրակացության են եկել Itersperiece կազմակերպության մասնագետները, որոնք հետազոտում են սպառողական շուկան Հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի 18-65 տարեկան 1 000 բնակիչ: Նրանց առաջարկվել է մեկ ամբողջ օր հրաժարվել համաշխարհային ցանցն օգտագործելուց և լրացնել առաջարկված հարցաթերթիկը: Հետազոտությունների արդյունքով միայն որոշ մասնակիցներ են առանց վարանելու համաձայնել 24 ժամվա ընթացքում չօգտագործել ինտերնետը: Ընդ որում 40-ն անց բրիտանացիներն ավելի քիչ տհաճ զգացողություններ են ունեցել ցանցից հրաժարվելու կապակցությամբ, քան ավելի երիտասարդ կամավորականները: Հետազոտության հեղինակները նաև պարզել են, որ հարցվածների 53 տոկոսը վշտացած էր, որ չի օգտվում ինտերնետից: Կամավորների մոտավորապես 40 տոկոսը հայտնել է, որ միայնակ է զգում, երբ չի կարողանում հաղորդակցվել ընկերների հետ: Itersperiece-ի ղեկավարի` Պոլ Հադսոնի խոսքերով ինտերնետը խորությամբ ներթափանցել է մարդկանց առօրյայի մեջ: Նա նշել է, որ հետազոտության շատ մասնակիցներ դժվարանում էին ինտերնետից հրաժարվել, իսկ ոմանք էլ «լոմկայի» ախտանիշներ էին ունենում` թմրանյութերի կախումով տառապողների նման:

×