Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Անվտանգ համացանց 2016: Օհանյան կրթահամալիր, Սոնա Միսկարյան

Անվտանգ համացանց 2016: Սոնա Միսկարյան, Օհանյան կրթահամալիր: Ավելին տես՝ http://safe.am կայքում

  • Identifiez-vous pour voir les commentaires

  • Soyez le premier à aimer ceci

Անվտանգ համացանց 2016: Օհանյան կրթահամալիր, Սոնա Միսկարյան

  1. 1. ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ Դասիհիմնականփուլերը ՓՈՒԼ 1. ՄԵԴԻԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՑ ԳՈՒՅՆԵՐԸ Համացանցը լուսաբանող հոդվածի վերլուծություն ՓՈՒԼ 2. ԽԱՂ. ՀԱՄԱԾՈՒՂԱԿ Ինչպես է համացանցը դառնում համածուղակ
  2. 2. ԴԱՍԻ ՍՑԵՆԱՐԸ. ՓՈՒԼ 1. ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՑ ԳՈՒՅՆԵՐԸ . ՄԵԴԻԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ 1. Մտածողության վեց գունային խորհրդանիշերի տրամաբանության ներկայացում 2. Համացանցի բառապաշարի վերաբերյալ կարճ հարցերի միջոցով աշակերտների բաժանում վեց խմբերի՝ ըստ գույների (Տե՛ս ՍԼԱՅԴ 6) 3. Մեդիավերլուծություն (համացանցի մասին հոդվածի վերլուծություն խմբերի ներսում) 4. Մեդիավերլուծություն խմբերի միջև (կարծիքների ձևավորում և պաշտպանություն՝ գունային փիլիսոփայության շրջանակներում) (Տե՛ս ՍԼԱՅԴ 8, 9, 10, 11, 12)
  3. 3. ԴԱՍԻ ՍՑԵՆԱՐԸ. ՓՈՒԼ 2. ԽԱՂ. ՀԱՄԱԾՈՒՂԱԿ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՄԱՑԱՆՑԸ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՄԱԾՈՒՂԱԿ Խաղի նկարագրությունը.  Մի քանի աշակերտ ձգված պահում են սարդոստայն հիշեցնող ցանցը.  Յուրաքանչյուր թիմ ընտրում է իր պատասխանողին:  Վարողը հնչեցնում է հարցը՝ դիմելով այս կամ այն պատասխանողին:  Պատասխանողը հնչեցնում է իր տեսակետը՝ միաժամանակ ձեռքի գնդակը նետելով ցանցի մեջ: Ամեն անգամ երբ պատասխանողը գնդակը նետում է ցանցի մեջ և տալիս սխալ պատասխան. խաղի մասնակիցները փակում են ցանցը, և գնդակը մնում է ծուղակում՝ ցույց տալով պատասխանողին, որ սխալ մոտեցման պատճառով նա կարող է հայտնվել համացանցի ծուղակում: Հաղթում է այն թիմը, որն ավելի քիչ սխալ պատասխաններ է ունեցել: ? ? ? ? ? ?
  4. 4. ՓՈՒԼ 1. ՄԵԴԻԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՑ ԳՈՒՅՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Ստորև ներկայացվում է ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ դասի ԱՌԱՋԻՆ փուլի սցենարի մանրամասնումը
  5. 5. ինտերնետ համացանց ֆայլ կցորդ դիսկ սկավառակ սմայլ դիմապատկեր հիպերլինք հիպերհղում սպամ փոստաղբ օնլայն առցանց վիդեո տեսանյութ դիսփլեյ տեսատիպ Մեդիավերլուծություն կատարելու համար. Բաժանում խմբերի. Յուրաքանչյուր աշակերտ վերցնում է պատահական թերթիկ, պատասխանում համակարգչային բառապաշարը ներկայացնող կարճ հարցին և իր տեղը զբաղեցնում համապատասխան գունային խմբում ՝ կրելով համապատասխան գլխարկ... Տրվող հարցեր Համացանցային բառապաշարից Ակնկալվող պատասխաններ. Տրված բառերի գրական համարժեքները
  6. 6. ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ  Հոդվածը կարդում են բոլոր խմբերում՝ կատարելով կարճ ներխմբային քննարկումներ: Մտածողության գործընթացի վերահսկման պատասխանատուն՝ սպիտակ գլխարկ կրող վարող(ներ)ը խնդրում է ընդգծել սեփական տեսակետի համար կարևոր տողերը՝ քննարկման ժամանակ հղումներ կատարելու համար, առանձնացնել համակարգչային բառաֆոնդը:  Ապա տեղի է ունենում համախմբային քննարկում .
  7. 7. ԴԱՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Մտածողության վեց գույների տրամաբանության և հոդվածի վերլուծության շղթայի ներկայացում Սև գլխարկ կրող թիմը դիտարկում է խնդրի բոլոր վատ կողմերը: Սա կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս տեսնելու սպառնալիքներն ու վտանգները, վերացնելու դրանք, պատրաստ լինելու անկանխատեսելի իրավիճակների: ՕՐԻՆԱԿ… Սև գլխարկ կրող խմբի ներկայացուցիչը դիտարկում է համացանցի վատ կողմերը՝ հղում կատարելով, տվյալ հատվածին. «Դարի «հիվանդությամբ» տառապում է մարդկանց մոտ ութսուն տոկոսը», «…ինտերնետը մերօրյա չարիք է»… Այս խոսնակը հնարավորություն է տալիս մյուսներին՝ տեսնելու համացանցի միջոցով սպառնացող վտանգները՝ դրանք վերացնելու ուղղությամբ աշխատանք կատարելու նպատակով:
  8. 8. ԴԱՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Մտածողության վեց գույների տրամաբանության և հոդվածի վերլուծության շղթայի ներկայացում Դեղին գլխարկ կրող թիմը օգնում է դրական մտածել: Նա լավատեսորեն է տրամադրվում, օգնում առաջ շարժվել, երբ ամեն ինչ մութ ու խճճված է թվում: Այս դեպքում տեսնում ենք առաջադրված տեսակետի դրական կողմերը, փորձում հաստատումներ գտնել դրանց համար: ՕՐԻՆԱԿ… Սև գլխարկին էապես հակադրվող դեղին գլխարկ կրող խոսնակը փորձում է ցույց տալ համացանցի միայն դրական կողմերը՝ հոդվածից հաստատումներ բերելով իր տեսակետի համար. «Համացանցը մարդու կյանքում դարձել է ամեն ինչ` գրադարան, ամսագիր, հեռուստացույց, «խաղահրապարակ», առևտուր անելու ձև, ֆիլմեր դիտելու, երաժշտություն լսելու միջոց», «…համընդհանուր ցանցը տալիս է անսահմանափակ շփում»:
  9. 9. ԴԱՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Մտածողության վեց գույների տրամաբանության և հոդվածի վերլուծության շղթայի ներկայացում Կարմիր գլխարկ կրող թիմը խնդրին նայում է սեփական կանխազգացման տեսանկյունից, օգտագործում բնազդն ու էմոցիաները: Փորձում է հանդես գալ ավելի էմոցիոնալ. կարելի է կռահել, թե ինչպիսին կլինի մյուսների էմոցիոնալ արձագանքը: ՕՐԻՆԱԿ… Կարմիր գլխարկ կրող խոսնակին առաջնորդում են էմոցիաները. Նա դատապարտում է հնչած կարծիքները՝ ներկայացնելով համացանցը որպես «խենթ» ու «խելառ» արարքների բացառիկ հարթակ, ուր յուրաքանչյուր ոք կարող է «BOOM» առաջացնել... (Կարմիր գլխարկի բուռն արձագանքը ավելի բուռն է դարձնում քննարկման ընթացքը):
  10. 10. ԴԱՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Մտածողության վեց գույների տրամաբանության և հոդվածի վերլուծության շղթայի ներկայացում Կապույտ գլխարկ կրող թիմը կենտրոնանում է հասանելի տվյալների վրա: Նայում է ձեռքի տակ ունեցած տեղեկատվությանը: Վերլուծելով առկա փաստերն ու օրինակները՝ փորձում է կատարել օբյեկտիվ եզրահանգումներ: ՕՐԻՆԱԿ… Կապույտ գլխարկ կրող խոսնակը օբյեկտիվ գնահատականներ է տալիս ստեղծված իրավիճակին՝ փաստելով ոչ թե համացանցից չօգտվելու անհրաժեշտությունը, այլ անվտանգ կերպով օգտվելու նպատակով համապատասխան կանոնների կիրառումը, համացանցի նպատակային և արդյունավետ օգտագործումը՝ զերծ մնալով չարաշահումից:
  11. 11. ԴԱՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Մտածողության վեց գույների տրամաբանության և հոդվածի վերլուծության շղթայի ներկայացում Կանաչ գլխարկ կրող թիմը դառնում է ավելի ստեղծագործ: Կարող է զարգացնել տեսակետներ ու խնդրին տալ լավատեսական լուծումներ: Սա մտածողության ազատ ու անսահմանափակ ձևն է, կարող է առաջ քաշել այլ տեսակետներ, արտահայտել բոլորովին նոր, անկախ, այլընտրանքային կարծիքներ: ՕՐԻՆԱԿ… Կանաչ գլխարկ կրող խոսնակը, հղում կատարելով հոդվածի «Համացանց-ինտերնետը իսկական հեղափոխություն էր` դարի հեղափոխությունը…» հատվածին, փորձում է լավատեսական կարծիքներ արտահայտել համացանցի ապագա ճակատագրի, օգտատերերի դրական վերաբերմունքի, մտածված քայլերի, համացանցի դրկան կողմերը ադյունավետ կիրառելու մասին:
  12. 12. ԴԱՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Մտածողության վեց գույների տրամաբանության և հոդվածի վերլուծության շղթայի ներկայացում Դիտարկում. Ներկայացված վերլուծության շղթան մի օրինակ է: Խոսնակների հերթականությունը և արտահայտման ձևերը կարող են լինել բոլորովին տարբեր, սակայն պետք է պահպանվեն բանավիճելու նորմերը և գունային մտածողության համապատասխան մոտեցումները: Սպիտակ գույնը մտածողության գործընթացի վերահսկման պատասխանատուն է: (Սպիտակ գլխարկ կրում է վարող(ներ)ը, տվյալ դեպքում ՝ուսուցիչը):
  13. 13. ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ Հոդված . վերոնշյալ շղթայի օրինակով վերլուծություն կատարելու նպատակով ՀԱՄԱՑԱՆՑ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍԸ» Համացանց-ինտերնետը իսկական հեղափոխություն էր` դարի հեղափոխությունը:Շատերի համար այն էության մաս է դարձել: Ինտերնետի մասին դեռեւս մի քանի տարի առաջ շատերը չգիտեին էլ, բայց այսօր առանց համացանցի կյանքը պատկերացնել չեն կարող: Դարի «հիվանդությամբ» տառապում է մարդկանց մոտ ութսուն տոկոսը: Թեպետ մարդիկ այսօր բողոքում են, որ համացանցը ողողված է տարատեսակ նյութերով, որոնք կարող են վատ հետևանքների պատճառ դառնալ, հատկապես դեռահասների շրջանում, սակայն համացանցը մարդու կյանքում դարձել է ամեն ինչ` գրադարան, ամսագիր, հեռուստացույց, «խաղահրապարակ», առևտուր անելու ձև, ֆիլմեր դիտելու, երաժշտություն լսելու միջոց:
  14. 14. ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ Հոդված . ՀԱՄԱՑԱՆՑ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍԸ» (շարունակություն) Աշխարհով մեկ տարածված հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանցը տալիս է անսահմանափակ շփում: Շատերի կյանքում վիրտուալ շփումը գլխավոր տեղում է, և հաճախ հանդիսանում է շփման միակ ձևը: Blog, facebook, e-mail, odnoklassnik, instigram, Twitter, youtube, google…ok , like, share, comment….բառերը մեր ծնողների, տատիկների համար որևէ էական նշանակություն չունեն, և, նրանց կարծիքով՝ ինտերնետը մերօրյա չարիք է` իր օգտակարության բոլոր վնասներով, սակայն երիտասարդության բառապաշարի համար այդ բառերն ու արտահայտությունները դարձել են հիմնաքարեր: Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ համացանցի հիթ` «խենթ» ու «խելառ» արարքով, յուրաքանչյուր ոք կարող է «BOOM» առաջացնել սոցցանցերում, իսկ «հայտնիների» կատարած յուրաքանչյուր քայլը, ժեստը, «գեղեցիկ» սելֆիները րոպեական պայթեցնում են համացանցը: Կան անընդհատ քննարկվող թեմաներ` փոքր-ինչ ծեծված, բայց` ամենաշատ «like»-վածներ. օրինակ՝ հայ հայտնիներից ովքեր, որտեղ և ինչպես են անցկացնում իրենց հանգիստը...
  15. 15. ՀԱՄԱՑԱՆՑ. ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍԸ» (շարունակություն) Համացանց, համացանց…քո ստեղծողի հորը օղորմի, դու որ չլինեի~ր…մենք էսքան իրազեկված- շփվող-բացվո~ղը չէինք… Բա որ մի քանի տասնամյակ առաջ ստեղծված լինեի~ր… վաղուց էինք աշխարհը վերուվար արել… Իմ կարծիքով, սակայն, իրական կյանքը շատ ավելի հետաքրքիր է ու կախարդական: Եթե մի պահ կտրվենք վիրտուալ զբոսանքից ու նայենք պատուհանից դուրս, ապա համակարգչի էկրանն ու այնտեղ տեղավորված աշխարհը չափազանց ձանձրալի կթվան: Ինչպես մեծահասակներն են ասում` դարը փոխվել է…իրավ և դեռ ինչքան է փոխվելու: Գուցե հետագայում, տեխնոլոգիաները էլ ավելի զարգանան և ստեղծվի նորագույն մի երևույթ, որն իր ստանդարտներով կգերազանցի ինտերնետին…ով գիտե, մարդկության ուղեղն ունակ է ամեն ինչի: Ասածիս վառ ապացույցը այսօրվա կարդացածս հոդվածն էր` Ճապոնիայում առաջիկայում ռոբոտները կփոխարինեն խոհարարներին, բարմեններին եւ մոդելներին… Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ Ամբողջական հոդվածը տե՛ս.
  16. 16. ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՑ ԳՈՒՅՆԵՐԸ . ՄԵԴԻԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ Այս փուլի նպատակն է աշակերտների միջև եռանդուն քննարկում ծավալել համացանցի դրական և բացասական կողմերի մասին: Հակոտնյա կարծիքներից ծնվում են անհատական հարցեր, իսկ անհատական հարցերը արդյունավետ խթանիչներ են համացանցի վտանգներն ու առավելությունները նորովի ընկալելու համար: Քննարկումը նպաստում է նաև լեզվական արտահայտչամիջոցների ընդլայնմանը, համակարգչային բառապաշարին տիրապետելուն, հնարավորություն է ընձեռում հաղորդակցվել միմյանց հետ և սեփական տեսակետը կառուցելու ընթացքում զարգացնել խոսքը, խորհել առաջադրվող նյութի շուրջ:
  17. 17. ՓՈՒԼ 2. ԽԱՂ. ՀԱՄԱԾՈՒՂԱԿ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՄԱՑԱՆՑԸ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՄԱԾՈՒՂԱԿ Ստորև ներկայացվում է ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ դասի ԵՐԿՐՈՐԴ փուլի սցենարի մանրամասները
  18. 18. ԻՆՉՊԵՍ Է ՀԱՄԱՑԱՆՑԸ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՄԱԾՈՒՂԱԿ Խաղի նկարագրությունը. Խաղը կազմակերպվում է ԻՐԱԴՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ .  Մի քանի աշակերտ ձգված պահում են սարդոստայն հիշեցնող ցանցը.  Յուրաքանչյուր թիմ ընտրում է իր պատասխանողին:  Վարողը հնչեցնում է հարցը՝ դիմելով այս կամ այն պատասխանողին:  Պատասխանողը հնչեցնում է իր տեսակետը՝ միաժամանակ ձեռքի գնդակը նետելով ցանցի մեջ: Ամեն անգամ երբ պատասխանողը գնդակը նետում է ցանցի մեջ և տալիս սխալ պատասխան. խաղի մասնակիցները փակում են ցանցը, և գնդակը մնում է ծուղակում՝ ցույց տալով պատասխանողին, որ սխալ մոտեցման պատճառով նա կարող է հայտնվել համացանցի ծուղակում: Հաղթում է այն թիմը, որն ավելի քիչ սխալ պատասխաններ է ունեցել:
  19. 19. ԻՆՉՊԵՍ Է ՀԱՄԱՑԱՆՑԸ ԴԱՌՆՈՒՄ ՀԱՄԱԾՈՒՂԱԿ Իրադրական հարցերի օրինակներ, որոնց միջոցով պարզաբանվում է, թե որքանով են սաները պատրաստ ճիշտ և նպատակային օգտագործելու համացանցը՝ պահպանելով անվտանգության կանոնները  Ընկերդ առաջարկում է հետաքրքիր օնլայն խաղ, սակայն անհրաժեշտ է այն ներբեռնել անծանոթ կայքից: Կընդունե՞ս ընկերոջդ առաջարկը:  Ինտերնետային էջերում անհրաժեշտ նյութը փնտրելիս բացվում են ինչ-որ պատուհաններ: Կհետևե՞ս բացվող հղումներին:  Կարելի՞ է նշել անձնական տվյալները (էլեկտրոնային հասցե, գաղտնաբառ):  Ունես անծանոթ հասցեից ստացված նամակ, և գուցե այն շատ կարևոր է քեզ համար: Կբացե՞ս այդ նամակը:  Ունես հետաքրքիր նյութեր, որ ստեղծված են ուրիշների կողմից: Կներբեռնե՞ս այդ նյութերն ինտերնետում:  Դու սիրում ես նոր ծանոթություններ: Կգնա՞ս հանդիպման ինտերնետային նոր ծանոթի առաջարկով:
  20. 20. ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ ԴԱՍԻ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿՆԵՐԸ.  Համացանցի կիրառման գրագիտություն, էթիկա և ապահովություն  Համացանցից անվտանգ կերպով օգտվելու կանոնների իմացություն  Մեդիավերլուծության կարողության ձևավորում  Սեփական տեսակետների ձևավորում, կարծիքի պաշտպանություն և բանավիճելու էթիկա (համացանցի դրական և բացասական կողմերը, անվտանգ օգտագործելու կանոնները)  Խոսքի կուլտուրայի ձևավորում՝ համացանցային բառապաշարի գրական համարժեքների նախընտրությամբ  Մտածողության վեց գունային խորհրդանիշերի ընկալում համացանցի կիրառման համատեքստում
  21. 21. ՆԿԱՐՆԵՐ ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԻՑ
  22. 22. ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ Դասը նախատեսված է ավագ դպրոցի սաների համար Պատրաստեց Սոնա Միսկարյանը 9.03.2016

×