Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.
• Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան),
հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ,
երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա
համարվու...
• Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել
է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին
կամհոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա
քաղաքում, երաժշտաս...
• Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝
Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում
ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան,
որտեղ հատուկ...
• 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել
երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝
խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն
...
• 1895 թվականին Կոմիտասին տրվում
է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա
մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում
...
•

1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա
շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և
հարկադրվել քայլ...
Եղիշե Չարենցը Կոմիտասի
հիշատակին (հատված)
•

•

Ա.
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք :Դեմքիդ տանջանքն է դրել
Ան...
Կռունկ
•

Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս....
Անտունի
• Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սներ,
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր:
Երթամ՝ ձի թալեմ էն ե...
ԿԱՆՉԵ, ԿՌՈՒՆԿ
• Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է:
__________Կռո՛ւնկ ջան, կռո՛ւ...
•

ԴԼԵ ՅԱՄԱՆ

Դլե յաման
Գյամին էկավ կրակի պես,
Վա՜յ, դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման:

__________Դլե յ...
1. Երբ է ծնվել Կոմիտասը
Որտեղ է ծնվել Կոմիտասը
Որտեղ մահացավ Կոմիտասը
Նշված ստեղծագործություններից
որը չի պատկանում Կոմիտասին
1

2

3

4
1

2

3

4
կոմիտաս
կոմիտաս
կոմիտաս
կոմիտաս
Prochain SlideShare
Chargement dans…5
×

կոմիտաս

1 816 vues

Publié le

  • Soyez le premier à commenter

կոմիտաս

  1. 1. • Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։
  2. 2. • Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամհոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով Կոմիտասը մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։
  3. 3. • Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար: Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել:
  4. 4. • 1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ: 1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 1896–99 թթին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 1899 թին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում:
  5. 5. • 1895 թվականին Կոմիտասին տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
  6. 6. • 1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել էր այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ Կյանքի վերջում նրան տեղափոխեցին Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվեց Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական Կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։
  7. 7. Եղիշե Չարենցը Կոմիտասի հիշատակին (հատված) • • Ա. Հայրենի երգն ես դու մեր՝ Վերադարձած հայրենիք :Դեմքիդ տանջանքն է դրել Անագորույն մի կնիք :Եվ հանճարի հեռակա Հուրն է հանգչում ճակատիդ , Ինչպես մարող ճառագայթ Արարատի գագաթին : Բ. Հայրենի ե ´ րգն ես դու մեր Հալածական , ինչպես ամպ , Որ քամիներն են ցրել Եվ տարիներն ապստամբ :Ժողովրդի հանճարեղ Սրտով երկնած ձայն ու շունչ , Որ բարբառել ես դարեր Օտարության մշուշում :
  8. 8. Կռունկ • Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ, Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս. Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս. Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։ Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս, Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս, Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս. Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։ Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ. Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ, Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ, Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։ Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք, Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք, Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք, Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։ Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր, Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր, Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր, Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:
  9. 9. Անտունի • Սիրտս նման է էն փլած տներ, Կոտրեր գերաններ, խախտեր է սներ, Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր: Երթամ՝ ձի թալեմ էն ելման գետեր, Ըլնիմ ձկներու ձագերացն կեր: __________Ա՜յ, տո լա՛ճ տնավեր: Սև ծով մը եմ տեսե, սիպտակն էր բոլոր, Ալին կզարներ, չէր խառնի հիրոր: Էն ո՞րն է տեսե մեկ ծովն երկթավոր, Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր: Ա՜խ, իսկի մի՛ լնիք սրտիկ սևավոր: __________Ա՜յ, տո լա՛ճ տնավեր:
  10. 10. ԿԱՆՉԵ, ԿՌՈՒՆԿ • Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն է, Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է: __________Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան գարուն է, __________Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան գարուն է, __________Ա՜խ, սիրտս արուն է: Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի արոտ է, Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է: __________Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արոտ է, __________Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արոտ է, __________Ա՜խ, սիրտս կարոտ է: Կանչե՛, կռո՛ւնկ, կանչե՛, քանի արև է, Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե: __________Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արև է, __________Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան արև է, __________Ա՜խ, սիրտս բարևե:
  11. 11. • ԴԼԵ ՅԱՄԱՆ Դլե յաման Գյամին էկավ կրակի պես, Վա՜յ, դլե յաման, Էկավ, հասավ չուր ծովու կես, Յաման, յաման: __________Դլե յաման, __________Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց, __________Վա՜յ, դլե յաման, __________Մենք սիրեցինք առանց իմաց __________Յաման, յաման: Դլե յաման, Արև դիպավ Մասիս սարին, Վա՜յ, դլե յաման, Կարոտ մնացի ես իմ յարին, Յաման, յաման: __________Դլե յաման, __________Քամին էկավ երան-երան, __________Վա՜յ, դլե յաման, __________Գյամին հասավ ծովու բերան, __________Յաման, յաման: Դլե յաման, Քամին էկավ, առավ բերդին, Վա՜յ, դլե յաման, Քո սեր կաթավ մեջ իմ սրտին, Յաման, յաման:
  12. 12. 1. Երբ է ծնվել Կոմիտասը
  13. 13. Որտեղ է ծնվել Կոմիտասը
  14. 14. Որտեղ մահացավ Կոմիտասը
  15. 15. Նշված ստեղծագործություններից որը չի պատկանում Կոմիտասին
  16. 16. 1 2 3 4
  17. 17. 1 2 3 4

×