Ce diaporama a bien été signalé.
Le téléchargement de votre SlideShare est en cours. ×

Կանանց իրավունքներ

Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Publicité
Chargement dans…3
×

Consultez-les par la suite

1 sur 13 Publicité

Plus De Contenu Connexe

Plus par Erik Hovhannisyan (17)

Publicité

Կանանց իրավունքներ

  1. 1.  Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է 1997թից: Այն մարդկանց միություն է, ովքեր համախմբել են իրենց ջանքերը հանուն ընդհանուր նպատակի` կանխելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը, պահպանելու կանանց վերարտադրողական և սեռական առողջությունը և իրավունքները:
  2. 2.  Կանանց ակումբի հիման վրա, որը գործում էր սկսած 1987 թվականից, 1990 թվականի նոյեմբերին հիմնադրվեց «Հայուհի» կանանց միավորումը և 1991 թվականի հունվարին գրանցվեց Արդարադատության նախարարությունում: Այն առաջին գրանցված հասարակական կազմակերպությունն էր Հայաստանում, որը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում հստակեցրեց իր առաքելությունը` բարձրացնել կանանց դերը քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:
  3. 3.  1997 թվականին «Հայուհի» Կանանց միավորումը վերանայեց իր կանոնակարգը, առաքելությունը և մշակեց նոր ռազմավարություն` գործունեությունը կենտրոնացնելով կանանց և երեխաների իրավունքների վրա: «Հայուհին» վերանվանվեց «Կանանց իրավունքների կենտրոն» և 1997 թվականի նոյեմբերին վերագրանցվեց Արդարադատության նախարարությունում:
  4. 4.  Մարդկային բռնություններից ամենադաժանը, թերևս, ընտանեկան բռնությունն է: Այն ոչնչացնում է մարդկային կյանքեր, ձևավորում է անառողջ հասարակություն և խոչընդոտում է դրա զարգացմանը: Հայաստանը ևս բացառություն չէ աշխարհի այլ երկրների մեջ, և այստեղ նույնպես գոյություն ունի ընտանեկան բռնության երևույթը` իր բոլոր դրսևորումներով ու տեսակներով: Այդ իսկ պատճառով կազմակերպության տեսլականն է ունենալ բռնությունից զերծ երկիր, որտեղ կանանց իրավունքները հարգված կլինեն, իսկ կանայք կլինեն անկախ, ապահով և ուժեղ:
  5. 5.  Կազմակերպությունն առաքելություն ունի աջակցելու Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին` բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, փոխելու հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց խնդիրների նկատմամբ, պաշտպանելու կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը, նվազեցնելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը` քարոզչության և լոբբինգի, թրեյնինգների, սեմինարների և կոնֆերանսների, խորհրդատվության և ծառայությունների, հետազոտությունների, ուսումնասիրությունների և հրապարակումների, աջակցման և կրթական ծրագրերի, մշակութային և բիզնես նախաձեռնությունների միջոցով:
  6. 6. Կազմակերպության հիմնական նպատակներն են.  կանխարգելել կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը,  պաշտպանել կանանց և նրանց երեխաների` բռնությունից ազատ լինելու իրավունքը,  աջակցել կանանց նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության կանխարգելման և պատժամիջոցների մեխանիզմերի կատարելագործմանը,  պաշտպանել կանանց վերարտադրողական ու սեռական առողջությունը և իրավունքները: 
  7. 7.  Կանանց իրավունքների կենտրոնը հանդիսանում է Հայաստանում Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայի ցանցի (Վիեննա) համակարգող և Բաց հասարակության ինստիտուտի կանանց նկատմամբ բռնության ծրագրի ազգային մոնիտոր: Կազմակերպությունը հանդիսանում է նաև Ընտանեկան բռնության միջազգային կոնսորցիումի հիմնադիրը և քարտուղարությունը, Վերարտադրողական ընտրության Արևելաեվրոպական Ալյանսի և Կանանց ապաստարանների ցանցի հիմնադիր անդամը:
  8. 8.  1997թ.-ից կազմակերպության ընտանեկան բռնության ազգային թեժ գիծը բռնության ենթարկված կանանց տրամարդում է անվճար հոգեբանական աջակցություն և իրավաբանական խորհրդատվություն: Ծառայությունը հասանելի է 24 ժամ և ընդգրկում է ողջ Հայաստանի տիրույթը: Թեժ գծի նպատակներն են `  բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը,  տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին,  անհրաժեշտության դեպքում ուղղորդել ապաստարան:
  9. 9. Հայաստանում գործող միջազգային նորմերին համապատասխանող միակ ապաստարանն է և ժամանակավոր կացարանը, որի ստեղծման նպատակն է խզել բռնության փակ շրջանը, օգնել ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին դառնալ անկախ, ինքնավստահ և ունենալ ապահով ու բռնությունից զերծ ապրելակերպ:  Ապաստարանում կանայք և նրանց երեխաներն ապահովվում են անվճար օթևանով և սննդով, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությամբ, ինչպես նաև սոցիալական և բժշկական օգնությամբ: Անհրաժեշտության դեպքում ԿԻԿ-ի իրավաբանները ներկայացնում են բռնության ենթարկված կանանց իրավունքներն ու օրինական շահերը դատական և այլ ատյաններում: 
  10. 10. մշակել և 2009թ. մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառության համար:  ԿԻԿ-ը
  11. 11.  «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը ուսումնասիրվել և համապատասխան փոփոխությունների է ենթարկվել ինչպես ԿԻԿ-ի կողմից հրավիրված Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների, այնպես էլ տեղական և միջազգային փորձագետների կողմից: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն էին հանդիսանում այն գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր առնչվում են ընտանեկան բռնության հիմնախնդրի հետ:
  12. 12.  «Կանանց իրավունքների կենտրոնը» աջակցում է նաև Հայաստանում անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի ներդրման գործընթացին` որպես ներկայումս ամենաանվտանգ և ապահով հղիության ընդհատման միջոց:

×