Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Էլեկտրական լիցքեր

saq

  • Identifiez-vous pour voir les commentaires

  • Soyez le premier à aimer ceci

Էլեկտրական լիցքեր

  1. 1. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐ Սարգիս Մարգարյան Յուրա Մարգարյան 9-4 դասարան
  2. 2. • Էլեկտրական լիցքը սկալյար ֆիզիկական մեծություն է: Բնութագրում է մարմնի՝ էլեկտրամագնիսական փոխազդեցությանը մասնակցելու և էլեկտրամագնիսական դաշտի աղբյուր լինելու հատկությունը։ Էլեկտրական լիցքի հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1785 թ. Կուլոնի օրենքում: • Չափման միավորը ՄՀ-ում կուլոնն է՝ 1 վայրկյանում 1 Ա հոսանքի ուժի դեպքում հաղորդչի լայնական հատույթով անցնող էլեկտրական լիցքը։ Մեկ կուլոն լիցքը շատ մեծ է։ Վակուումում 1 մ հեռավորության վրա գտնվող q1 = q2 = 1 Կլ երկու լիցքակիրներ փոխազդում են 9×109 նյուտոն ուժով։ Այդ ուժով Երկրագնդի գրավիտացիան ձգում է 1 միլիոն տոննա զանգվածով մարմինը։
  3. 3. Դեռևս հին անցյալում հայտնի էր, որ սաթը բրդով շփելիս ձգում է առարկաներ։ XVI դ. վերջում անգլիացի բժիշկ Վիլյամ Հիլբերտը այդ երևույթն անվանեց էլեկտրականացում: 1729 թ. Շառլ Դյուֆեն սահմանեց, որ գոյություն ունեն երկու սեռի լիցքեր։ Մի տեսակն առաջանում է ապակին մետաքսով շփելիս, մյուսը՝ ապակին խեժով շփելիս։ Դյուֆեն անվանեց այդ լիցքերը «ապակե» և «խեժային»: Դրական և բացասական լիցքերի մասին հասկացությունը մտցրեց Բենջամին Ֆրանկլինը:
  4. 4. Լիցքերի փոխազդեցությունը • Ամենապարզ և առօրեական երևույթը, որտեղ նկատվում է էլեկտրական լիցքերի գոյությունը բնության մեջ, մարմինների էլեկտրականացումն է հպման ժամանակ: Էլեկտրական լիցքերի՝ փոխադարձ ձգողության և փոխադարձ վանողության ընդունակությունը բացատրվում է երկու տիպի՝ դրական և բացասական լիցքերի գոյությամբ։ Նույնանուն լիցքերը վանում են միմյանց, տարանունները՝ ձգում։
  5. 5. • Էլեկտրաչեզոք մարմինների հպման ժամանակ շփման հետևանքով լիցքերը մի մարմնից անցնում են մյուսին։ Մարմիններում խախտվում է դրական և բացասական լիցքերի հավասարությունը, և նրանք լիցքավորվում են:

×