1. Հովսեփ Էմին
18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ
սկսում են աշխուժանալ հայ գաղթօջախները: Դրանց
մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը:
Հնդկաստանում հայերը հաստատվել էին դեռևս 16-17-
րդ դարերում և զբաղվում էին գերազանցապես
վաճառականությամբ: Հայկական խոշոր և ծաղկուն
համայնքներ կային Հնդկաստանի շատ քաղաքներում:
17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական
պետությունները փորձում էին ներթափանցել
Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին:
Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը»
Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով
1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա
համաձայն` հայերն իրենց ապրանքները անգլիական
նավերով փոխադրելու իրավունք են ստանում:
Ազատագրական շարժման հնդկահայ կենտրոնը
2. Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում
են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Անգլիացիներն ունեին խոշոր
նավատորմ, կանոնավոր բանակ, ուստի կարողացան զենքի ուժով տիրանալ գրեթե ամբողջ Հնդկաստանին:
Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի
անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:
Զարմանալի չէ, որ Հայերը զբաղվում էին լավ առևտրականությամբ անգամ
XVII-րդ դարում: Հնդկաստնում առևտրականության մեծ մասը հայերի
ձեքերում էր: Անգլիացիները խլեցին ամեն ինչ, որովհետև ունեին խոշորմ
նավատոր, զենք, բանակ: Եթե մենք նույնպես ունենաինք զնեք և բանակ
ապա մինչև օրս հնարավոր կլիներ պահել այդ նվաճումը:
3. Հովսեփ Էմինի գործունեությունը Արևմտյան
Եվրոպայում
Հովսեփ Էմինը ծնվել է 1726թ. Պարսկաստանի
Համադան քաղաքում, որտեղից նրանց ընտանիքը
տեղափոխվել էր Կալկաթա: Նա ծանոթ էր ինչպես
պարսկա-թուրքական լծի տակ գտնվող հայ ժողովրդի
վիճակին, այնպես էլ ականատես էր Հնդկաստանում
հայ վաճառականության դժվարին կացությանը:
Երիտասարդ Էմինը որոշում է գնալ Անգլիա, սովորել
ռազմական գործը և ձեռնամուխ լինել Հայաստանի
ազատագրմանը: Նրան ոգևորում էին Արցախի և
Սյունիքի ազատագրական պայքարի մասին
տեղեկությունները, որտեղ հայերը տարիներ շարունակ
համառ կռիվներ էին մղում հայրենիքի
ազատագրության համար:
4. 1751թ. Էմինը, հակառակ հոր կամքին, որը նրան ուզում էր վաճառական դարձնել, ծառայության է մտնում
Անգլիա մեկնող մի նավում և ուղևորվում Անգլիա: Անգլիայում Հովսեփ Էմինն ընդունվում է Վուլվիչի
զինվորական ակադեմիան, ծանոթանում անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ: Ի դեպ
Վուլվիչի ակադեմիայում նա հայտնվել էր պատահական, այնտեղ սովորելու համար պետք է լինես
թագավորական մի տոհից կամ պատվավոր մարդ: Նա ծանոթացել էր մի քառասուն տարեկան մի տիկնոջ
հետ, ով երաշխավորեց նրան սովորել այնտեղ: Ակադեմիայում նա հմտանում է ռազմական գործի մեջ:
Այնուհետև Էմինը մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմին:
1759թ. Հովսեփ Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա
համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ
հարևան տերության օժանդակությամբ: Այդպիսի հնարավոր դաշնակից կարող էր լինել Ռուսաստանը կամ
Վրաստանը:
Իմ կարծիքով Հովսեփ Էմինի բախտը բերեց, որ սովորեց Վուլվիչի ակադեմիայում: Այդ
ակադեմիայում սովորելը նրան կյանքւմ մեծ դեր ունեցավ: Սովորեց ռազմարվեստ, մասնակցեց
պատերազմի, ողջ մնաց: Մի կողմից էլ նա դժբաղտ մարդ էր տեսել էր թե ինչպես էին աշխատում
աևտրականները, բբայց միևնույն ժամանակ նա իրեն հպարտ էր զգոմ, որ լսում էր թե ինչպես էին
Հայերը պաշտպանում սյունիքը: Նա մեկնեց Հայաստան, որպիսի մոտիկից ծանոթանա
իրավիճակին: Նա ուզում էր ազատագրական պայքար սկսել Թուրքիայի դեմ, բայց Վրաստանի
կամ ուսաստանի օգնությամբ:
5. Հովսեփ Էմինը Ռուսաստանում և Անդրկովկասում
Վերադառնալով Անգլիա՝ Էմինը հանդիպում է
Անգլիայում ռուսական դեսպան Գոլիցինին: Նրանից
վերցնելով Ռուսաստանի վարչապետ Վորոնցովին
ուղղված հանձնարարական նամակ՝ ճանապարհվում է
(1761 թ.) Պետերբուրգ: Վորոնցովին Էմինը
ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր
ծրագիրը, ցանկություն հայտնում լինել Վրաստանում:
Նա մտադիր էր հայրենիքի ազատագրության համար,
վրաց Հերակլ II թագավորի հետ դաշնակցած, պայքարել
թուրքական տիրապետության դեմ:
Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ
II թագավորին ուղղված նամակով նրան ճանապարհում
է Վրաստան: Մոսկվայում Հովսեփ Էմինին է միանում
Մովսես Բաղրամյանը, իսկ Աստրախանում
հավաքագրվում է կամավորների ջոկատ, որն ուղեկցում
է Էմինին:
Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի
ծրագրերին և նրան հանձնարարում է եվրոպական
ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքին:
6. Հայաստանում ազատագրական շարժումն
աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում
Մշո Սբ. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ:
Վերջինս մեծ աշխատանք էր տանում ջոկատներ
հավաքագրելու և Թուրքիայի հպատակության տակ
գտնվող ասորիների ու քրդերի հետ համագործակցելու
ուղղությամբ: Հովնանը պնդում էր, որ Էմինը Հայաստան
գալու ժամանակ ունենա վրաց թագավորի կողմից
տրամադրված թեկուզև փոքրիկ մի զորաջոկատ:
Դրանով թուրքերը կհամոզվեն, որ վրացիներն էլ են
հայերի հետ: Հերակլ II-ը, զգուշանալով Թուրքիայի հետ
ընդհարումից, երկար ժամանակ տատանվում էր
որոշակի խոստումներ տալ:
7. 1764թ. Հ. Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ
են ուղարկում Հովնանին: Նամակատարը Երևանում
խանի մարդկանց կողմից ձերբակալվում է:
Տեղեկանալով այդ մասին՝ Սիմեոն Երևանցի
կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի
ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում
սեփական ուժերով Թուրքիայի և Պարսկաստանի դեմ
հաղթանակի հասնելը): Նա նամակով կշտամբում է
Հերակլ II-ին` Էմինին ընդառաջելու համար:
Զգուշանալով հետագա անախորժություններից՝
Հերակլը Հովսեփ Էմինից պահանջում է հեռանալ
Վրաստանից:
8. Հ. Էմինը հարկադրված անցնում է Հյուսիսային Կովկաս,
որտեղ մնում է ավելի քան մեկ տարի: 1766թ. նա
վերադառնում է Հայաստան և հանգրվանում
Գետաշենում գտնվող Գյուլիստանի մելիք Հովսեփի
մոտ: Էմինը Գետաշենում մասնակցում է Գանձակի
խանի անակնկալ արշավանքի դեմ մելիք Հովսեփի
մղած ճակատամարտին: Հայկական զորքերը
ջախջախիչ պարտության են մատնում խանի բանակին:
Նրան հետապնդում են մինչև Գանձակի դարպասները և
պաշարում քաղաքը: Հերակլ II-ի միջնորդությամբ
հայկական զորքը դադարեցնում է պաշարումը:
Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Հ. Էմինը
Շուշիում այցելում է Իբրահիմ խանին և ապա մեկնում
Գանձասար: Այստեղ նա տեղեկանում է, որ Սիմեոն
Երևանցի կաթողիկոսը բանադրանքի սպառնալիքով
հրամայել է չընդունել և չօժանդակել Էմինին:
Համոզվելով, որ Արցախում կատարում են Սիմեոն
Երևանցու հրամանը, նա փորձում է դիմել այլ
միջոցների, որոնք, սակայն, նույնպես վերջանում են
անհաջողությամբ:
Անհաջողությունները զգալի չափով հուսահատեցնում
են Հ. Էմինին: 1770թ. նա վերջնականապես
վերադառնում է Հնդկաստան:
9. Իմ կարծիքով Հովսեփ Էմինը այդքան էլ մեծ դեր չունեցավ Հայաստանի իրավիճակը
կարգավորելու հարցում: Ճիշտ է նա փորեր կատարել է ազատագրել Հայաստանը,
բայց ապարդյուն: Հովսեփ Էմինը մոտ էր հաջողությանը, եթե նրան չխանգարեր
Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որը արգելեց նրան դուրս գալ Պարսկաստանի և
Թուրքիայի դեմ, Կաթողիկոսը համարում էր անիրագործելի մտահաղացում և նա
չվստահեց Հ.Էմինին ու Հովնանին: Էմինը փորձեց իր պլանը իրագործել առանց
կաթողիկոսին տեղյակ պահելու: Նա գնաց գանձասար և համոզվեց, որ բոլորը այնտեղ
Հավատարիմ էին Կաթողիկոսին: Հովսեփ Էմինը լավ էր մտածել, բայց չգիտեմ ինչու
կաթողիկոսի հավանությանը չարժանացավ: Հովսեփ Էմինը ուներ փոքրիկ
կամավորների ջոկատ, հազարավոր վրացի զինվորներ և եթե կաթողիկոսը թույլ տար
Հայերը նույնպես կմասնակցեին և միգուցե ազատագրեին Հայաստանը: