Publicité
Publicité

Նյարդահումորալ կարգավորման խանգարումներ

  1. Ներզատական գեղձերի ֆունկցիայի խանգարումներն ուղեկցվում են նրանց կողմից արտադրվող հորմոնների քանակի փոփոխությամբ,որն առաջացնում է բազմաթիվ ծանր հիվանդություններ: Վաղ մանկական հասակում մակուղեղի թերֆունկցիայի դեպքում աճի հորմոնի անբավարար արտադրման հետևանքով արգելակվում է մանուկների աճը և նկատվում է թզուկություն:Նույն հասակում այդ գեղձի գերֆունկցիան առաջացնում է հասակի գերաճ,հսկայություն (գիգանտիզմ):Այդպիսի մարդկանց հասակը հասնում է 2,5-2,6 մ: Աճման հորմոնի հավելյալ քանակը չափահաս հասակում առաջացնում է հիվանդություն (ակրոմեգալիա),որի ժամանակ նկատվում է մարմնի ծայրանդամների՝ ձեռքերի ու ոտքերի,լեզվի,քթի,ականջների,ոտնաթաթերի մեծացում: Մակուղեղի հետին բլթի թերֆունկցիան կարող է առաջացնել անշաքար միզահյուծություն,որի դեպքում հիվանդն օրական միզում է մինչև 10 լ հեղուկ ու առաջանում է անհագ ծարավ:
  2.  Ենթաստամոքսային գեղձի ներզատական թերֆունկցիայի ժամանակ ինսուլինի քանակի նվազման հետևանքով զարգանում է շաքարախտ հիվանդությունը:Շաքարախտի ընդացքում հիվանդն անընդհատ ծարավում է ու զգալի քանակով ջուր խմում,նիհարում,զարգանում է մկանային թուլություն:Շաքարախտով հիվանդները պետք է սահմանափակեն ածխաջրերով հարուստ սննդի գործածումն ու ամեն օր կամ պարբերաբար ընդունեն ինսուլին:
  3.  Մակերիկամների կեղևային շերտի թերֆունկցիայի դեպքում զարգանում է բրոնզախտ հիվանդությունը,որի ժամանակ մարդը նիհարում է,շուտ հոգնում,մաշկը բրոնզի գույն է ստանում,մկանները թուլանում են,չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել:Կեևային շերտի գերֆունկցիայի դեպքում սեռական հորմոնների արտադրման խանգարումը կարող է հանգեղնել վաղ սեռահասունացման,յուրօրինակ ճարպակալման ու մազակալման:
Publicité