Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:

1 173 vues

Publié le

ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:
http://college.top-lider.net/?p=1580

Publié dans : Formation
  • Soyez le premier à commenter

  • Soyez le premier à aimer ceci

ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:

  1. 1. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ 4.1. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ Հաշվապահական հաշվառման մեթոդը ուսումնասիրելիս նշեցինք, որ դրա տարրերից են ակտիվների և պարտավորությունների գնահատումը և կալկուլյացիան, որոնց օգնությամբ իրականացվում է կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների արժեքային չափումը, տնտեսական գործունեության արդյունքների որոշումն ու բնութագրումը դրամական չափիչով: Արդեն գիտենք, որ հաշվապահական հաշվառման մեջ հավասարապես կիրառվում են բնաիրային, աշխատանքային և դրամական չափիչները: Կազմակերպության ակտիվները և տնտեսական գործընթացները դրամական չափիչով արտացոլելու եղանակը կոչվում Է գնահատում: Հաշվապահական հաշվառման տվյալների հավաստիությունն ու ճշտությունը մեծ չափով պայմանավորված Է նաև ակտիվների և տնտեսական գործընթացների քւսնակապես և որակապես առավելագույն ճշտությամբ արտացոլմամբ: Ըստ Հայաստանի Հանրապետության 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի, կազմակերպություններում ակտիվները և պարտավորությունները գնահատվում են հետևյալ հիմունքներով. 1. Սկզբնական արժեք. ա) ակտիվները հաշվառվում են դրանց ձեռքբերման ժամանակ վճարված դրամական միջոցների գումարի չափով կամ դրանց ձեռքբերման պահին կողմերի համաձայնությամբ որոշված արժեքով, բ) պարտավորությունները հաշվառվում են դրանց դիմաց ստացված ակտիվների գումարի չափով կամ ընթացիկ գործունեության արդյունքում առաջացած պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարի չափով: 2. Ընթացիկ (վերականգնման) արժեք. ա) ակտիվները հաշվառվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե տվյալ պահին միևնույն կամ համանման ակտիվ ձեռք բերվեր, բ) պարտավորությունները հաշվառվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե տվյալ պահին մարվեր այդ պարտավորությունը: 3. Իրացման (մարման) արժեք. ա) ակտիվները հաշվառվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կարող Էր ներկա պահին ստացվել, եթե ակտիվները իրացվեին, բ) պարտավորությունները հաշվառվում են մարման արժեքով, այսինքն Ընթացիկ գործունեության ժամանակ դրանք մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարի չափով: ձ Ներկա արժեք. ա) ակտիվները հաշվառվում են դրամական միջոցների ապագա զուտ մուտքերի զեղչված գումարի չափով, որոնք պետք Է ստեղծեն ակտիվները կազմակերպության սովորական գործունեության ընթացքում, ԳԼՈՒԽ 4 69
  2. 2. р) պարտավորությունները հաշվառվում են դրամական միջոցների ապագա զուտ հատուցումների զեղչված գումարի չափով, որոնք կարոդ են օգտագործվել կազմակերււյության սովորական գործունեության ընթացքում դրանք մարելու համար: Վերը թվարկված գնահատման բոլոր հիմունքները պայմանավորված են փաստացի ինքնարժեքով: Դրա համար էլ ապրանքանյութական արժեքների փաստացի ինքնարժեքի որոշումը, որը կատարվում է կալկուլյացիայի միջոցով, համարվում է հաշվապահական հաշվառման որակական կողմը բնութագրող կարևորագույն խնդիրներից մեկը: 4.2. ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ Կալկուլյացիան արտադրության գործընթացում պատրաստվող արտադրանքի մեկ միավորի կամ շինարարության, նորոգումների և այլ աշխատանքների ու ծառայությունների մեկ միավորի վրա կազմակերպության կատարած ծախսումների հաշվարկման և ինքնարժեքի որոշման աշխատանքն է: Պարզ է, որ այդպիսի հաշվարկ հնարավոր է կատարել միմիայն դրամական գնահատմամբ, որովհետև արտադրանքի ինքնարժեքի կազմի մեջ մտնում են տարբեր բնույթի ծախսումներ (դրամական, նյութական, աշխատանքային): Արտադրության գործընթացում արտադրանքի արտադրության համար կատարված ծախսումները, որոնք ներառվում են ինքնարժեքի մեջ, բաժանվում են ուղղակի և անուղղակի ծախսումների: Այն ծախսումները, որոնց կատարման կամ հաշվարկման պահին հնարավոր է որոշել, թե արտադրանքի որ տեսակին են կոնկրետ վերաբերում, համարվում են ուղղակի և միանգամից ներառվում են տվյալ արտադրատեսակի ինքնարժեքի մեջ: Օրինակ, ուղղակի նյութական ծախսումները, ուղղակի աշխատանքային ծախսումները: Անուղղակի ծախսումներ են համարվում այն բոլոր ծախսումները, որոնց կատարման կամ հաշվարկման պահին հնարավոր չէ որոշել, թե այդ ծախսումների որ մասը որ արտադրատեսակին է վերաբերում: Այդպիսի ծախսումներ են. օժանդակ արտադրության ծախսումները, արտադրական ստորաբաժանումների կառավարչական և սպասարկող անձնակազմի աշխատավարձը, սոցիալական ապահովագրության հատկացումները, արտադրա­ կան նշանակության հիմնական միջոցների մաշվածությունը, նորոգման ծախսումները, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ծախսումները և այլն: Բոլոր անուղղակի ծախսումները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հավաքվում են հատուկ այդ նպատակով բացված հաշիվներում, իսկ ժամանակաշրջանի վերջում պայմանական եղանակով բաշխվում են թողարկված արտադրատեսակների միջև և դուրս են գրվում հիմնական արտադրության վրա միացվելով մյուս ուղղակի ծախսումներին: Բոլոր ուղղակի և անուղղակի ծախսումները գումարելով ստացվում է թողարկված արտադրանքի ինքնարժեքը: Անուղղակի արտադրական ծախսումների բաշխումը կատարվում է ըստ ուղղակի ծախսումների, ըստ ուղղակի նյութական ծախսումների, ըստ ուղղակի աշխատանքային ծախսումների և այլն: Բաշխման եղանակի ընտրությունը կախված է կազմակերպության նյութատարության, աշխատատարության մակարդակներից և այլն: Անուղղակի ծախսումների բաշխումը ցույց տանք ըստ ուղղակի աշխատանքային ծախսումների. Օրինակ, կահույք արտադրող արտադրական կազմակերպությունը թողարկել է երեք տեսակի արտադրանք, աշակերտական սեղան 110 հատ, գրատախտակ 100 70
  3. 3. հատ և աթոռ 400 հատ: Այդ արտադրատեսակների պատրաստման համար հունվար ամսին կատարվել են ուղղակի նյութական ծախսումներ. Աշակերտական սեղանների պատրաստման համար 400.000 դր. Գրատախտակների պատրաստման համար 300.000դր. Աատնեոհ աատոաստման համաո'_______________________ 200.000ռո. Ընդամենը 900.000դր Ուղղակի աշխատանքային ծախսումները կազմել են. Աշակերտական սեղանների պատրաստման համար' 500.000 դր. Գրատախտակների պատրաստման համար 400.000 դր. Ատոռնեոհ աատոաստման համաո ______________________ 600.000ռո. Ընդամենը 1.500.000 դր Սոցիալական ապահովագրության հատկացումների գծով ուղղակի ծախսումները կազմել են Աշակերտական սեղանների պատրաստման համար 100.000 դր. Գրատախտակների պատրաստման համար 80.000 դր. Ատոռնեոհ աատոաստման համաո________________________ 120.000 ռո. Ընդամենը 300.000 դր Վերոհիշյալ արտադրատեսակների պատրաստման համար հունվար ամսին կատարվել են 300.000 դրամի անուղղակի ծախսումներ, որոնք ըստ արտադրատեսակների բաշխելու համար, նախ որոշվում է անուղղակի ծախսումների բաշխման գործակիցը անուղղակի ծախսումների գումարը բաժա­ նելով ուղղակի աշխատանքային ծախսումների հանրագումարի վրա 300.000 : 1.500.000=0.2, որից հետո յուրաքանչյուր արտադրատեսակի պատրաստման համար կատարված ուղղակի աշխատանքային ծախսումների գումարը բազմապատկվում է անուղղակի ծախսումների բաշխման գործակցով: Աշակերտական սեղաններ 500.000 х 0.2 = 100.000 դրամ Գրատախտակներ 400.000 х 0.2 = 80.000 դրամ Աատնեո___________________600.000 X 0.2 = 120.000ռոամ Ընդամենը' 300.000 դրամ: Հաշվարկված ինքնարժեքը ըստ արտադրատեսակների կկազմի' Աշակերտական սեղաններ 400.000 +500.000 +100.000+100.000 =1.100.000 դրամ Գրատախտակներ 300.000 +400.000 + 80.000+ 80.000 = 860.000 դրամ Աթոռներ 200.000 + 600.000 +120.000 +120.000 =1.040.000դրամ Միավոր արտադրանքի ինքնարժեքը որոշելու համար ամբողջ արտադրանքի ինքնարժեքը պետք է բաժանենք թողարկված արտադրանքի քանակի վրա: Բերված օրինակում կստանանք հետևյալ արդյունքները у Աշակերտական սեղանի ինքնարժեքը' 1.100.000 : 110 = 10.000 դրամ к Գրատախտակի ինքնարժեքը 860,000 : 100= 8.600 դրամ Աթոռի ինքնարժեքը 1.040.000 : 400 = 2.600 դրամ 71

×