1920 Թ. Ապրիլի 23–ին Անկարայում
գումարվեց ազգային մեծ ժողով
• Սկսվեց պետական և քաղաքական համակարգի փոփոխություն
• 1922թ. նոյեմբերի 1-ին ընդունված որոշմամբ Թուրքիայի
Ազգային մեծ ժողովը և կառավարությունը հանդիսանում էին
գերագույն իշխանություն:
• Մեհմեթ 4-րդը անգլիական հեծանավով լքեց երկիրը:
• Սուլթանությունը հայտարարվեց վերացված
• Սակայն Խալիֆայությունը դեռ պահպանվում էր և խալիֆ է
դառնում Աբդուլ Մեջիդը:
Ինչու՞ Մ. Քեմալը միանգամից չվերացրեց
խալիֆայությունը
• Լոզանի կոնֆերանսի ընթացքում Թուրքիան կարող էր
օգտագործել իսլամական աշխարհի կենտրոն լինելու
հանգամանքըԱնգլիայի և Ֆրանսիայի վրա ճնշման լծակներ
ունենալու համար:
• Թուրք ժողովուրդը դեռևս պատրաստ չէր նման քայլի:
Մ. Քեմալը մեջլիսում երեք կետից
բաղկացած օրինագիծ է ներկայացնում
• Թուրքական պետության կառավարման ձևը
հանրապետությունն է:
• Թուրքական պետությունը ղեկավարվում է ԹԱՄԺ կողմից:
• ԹԱՄԺ իշխանությունն իրականացվում է հանրապետության
նախագահի և նախարարների միջոցով:
Բախումներ իշխանության կողմնակիցների և
խալիֆայության գաղափարի շուրջ
համախմբվածների միջև
• Իսմեթ Փաշա. «Չի կարելի թույլ տալ պետության մեջ
պետության գոյությունը»:
1924թ. մարտի 3-ին մեջլիսն ընդունեց
խալիֆայության վերացման մասին օրենք
• Խալիֆ Աբդուլ Մեջիդ 2-րդը գահընկեց հայտարարվեց
• Օսմանների ամբողջ ընտանիքը արտաքսվեց երկրից
Ըստ 1924թ. մարտի 3-ին մեջլիսի նոր
օրենքի.
• Վերացրին շարիաթի և վաքըֆների նախարարությունը,
• Հոգևոր դպրոցները՝ «մեդրեսեներն» անցան կրթության
նախարարության ենթակայության տակ
• Արգելվեցին դերվիշական եղբայրությունները,
• Փակվեցին թեքեները /մուսուլմանական սրբավայրերը և
դամբարանները/,
• Պետականացվեցին վաքըֆները /կրոնական հողային
կալվածքներ/
Առաջին գլուխ
•Ընդգրկում է սահմանադրության
ընդհանուր դրույթները: Հայտարարվում
էր, որ իշխանությունը պատկանում է
ազգին, որն իրականացվում է ազգի
միակ ներկայացուցիչ հանդիսացող
ԹԱՄԺ կողմից:
Երկրորդ գլուխ
• Խոսվում էր ԹԱՄԺ դերի և լիազորությունների մասին: Այն
ընտրվում էր ժողովրդի կողմից 4 տարին մեկ անգամ:
• ԹԱՄԺ լիազորությունները՝
ա/ օրենքների ընդունումը, հրապարակումը, փոփոխությունները..
բ/ այլ պետությունների հետ պայմանագրերի և համաձայնագրերի
կնքումը,
գ/ պատերազմ հայտարարելը և խաղաղության կնքումը,
դ/ դատավճիռների գործողության կասեցումը և մահվան
դատավճիռների հաստատումը:
Չորրորդ գլուխ
Այս գլուխը վերաբերում էր դատական իշխանությանը:
Դատարանն անկախ էր, դատական վճիռները ոչ ոք իրավասու չէր
փոխել: Սակայն իրականում դատարանները ևս ենթակա էին
հանրապետության քաղաքական ղեկավարության կամքին:
Հինգերորդ գլուխ
• Այս գլուխն անդրադառնում է Թուրքիայի քաղաքացիների
իրավունքներին.
• Բոլոր թուրքերը հավասար են օրենքի առաջ,
• Հաստատվեց անհատի խղճի, մտքի, խոսքի, մամուլի,
տեղաշարժման, աշխատանքի, սեփականության,
հանրահավաքներ իրականացնելու ազատությունը
Կենցաղային բարեփոխումներ
• Հատուկ օրենքով արգելվեց ֆեսը, դրա փոխարեն
խրախուսվեցին եվրոպական գլխարկն ու հագուստը՝ կոստյում,
փողկապ
• Խրախուսվեց թրքուհիների «ազատականացումը»
• Ընդունվեց ազգանունների մասին օրենք
Լեզվական բարեփոխումներ
1928 թվականի սեպտեմբերի 20-ին
նախագահ Մուսթաֆա
Քեմալը Կեսարիայում ներկայացնում
է թուրքական նոր այբուբենը։
Թուրքերենով Ղուրանի առաջին
տպագրությունը 1935 թվականին՝
պատվիրված Աթաթուրքի կողմից
Կանանց իրավունքները
• Քեմալը հրաժարվեց սեռական խտրականության իսլամական
պրակտիկայիվ:
• Քննարկվեց կանանց ինտեգրացիայի հարցը արտաքին
աշխարհում:
• Աղջիկներին կրթության իրավունք շնորհվեց:
• Կանայք ձեռք բերեցին հավասար իրավունքներ ժառանգության
և ամուսնալուծության հարցերում:
• Կանայք իրավունք ստացան ընտրելու և ընտրվելու:
Էտատիզմ /devletçilik/
Պետության բացարձակ դերն է
տնտեսության ոլորտում: Էտատիզմն
առաջ էր տանում այն դրույթը, որ
պետությունը կոչված է ղեկավարել և
կարգավորել տնտեսական
գործունեությունը երկրում:
1924 թ. Շեյխ Սաիդի ապստամբությունը
• Շեյխ Սաիդը հարուստ քուրդ ցեղապետ էր:
• Ընդգծում էր կրոնի դերը
• Դեմ էր խալիֆայության վերացմանը
• Դեմ էր արևմտյան մոդելի վրա հիմնված քաղաքացիական
երևույթների ընդունմանը
• կրոնական եղբայրությունների փակմանը
• Բազմակնության արգելքին