1. Գենետիկորեն ձևափոխված
սննդամթերքի ուսումնասիրության միակ
լաբորատորիան ամբողջ Կովկասում
գտնվում է Հայաստանում` «Ստանդարտ
դիալոգ»-ը: Այն վերջերս պարզել է, որ
մեր երկրում սպառվող բուսական և
կենդանական ծագման սննդամթերքի 40
տոկոսի մեջ հայտնաբերվել է
ԳՁՕ(գենետիկորոն ձևափոխված
օրգանիզմներ)կոչվածը:Մսամթերքի`
ներկրված և տեղական,15 տոկոսի մեջ
հայտնաբերվել է ԳՁՕ:Ներկրված հավի
մեջ հայտնաբերվել է սոյա:
2. Ընդհանրապես բանջարեղենի,մրգերի ու հատապտուղների
գեները փոխում են ավելի բարձր բերքատվություն, խոշոր
չափեր ու դիմացկունություն ստանալու համար:Կենդանի
օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ
1970-ական թվականներից: Օրինակ, ցորենի մեջ կարիճի գեն
են դնում որ, դիմանա երաշտին,կարտոֆիլի մեջ` կոլորադյան
բզեզի գեն, որ հենց այդ բզեզը չուտի, կամ ձնծաղիկի, որ
ավելի ցրտադիմացկուն դառնա:Ցրտադիմացկունության
համար լոլիկի մեջ էլ ձկան գեն են ներարկում:Այսօր
նմանատիպ գենափոխման տեխնոլոգիաներ կիրառում են
նաև սոյայի,եգիպտացորենի,բազուկի, ելակի,ծխախոտի և այլ
բույսերի աճեցման համար:
Չնայած որ գիտնականները խուսափում են կտրուկ
եզրակացություններ անել, բայցև չեն էլ հերքում, որ
գենոմոդիֆիկացված սննդի պատճառով մեկը մյուսից
սարսափելի ալերգիաներ են առաջանում: