2. Լեոնարդո դա Վինչին (Ապրիլ 15, 1452 - Մայիս 2,1519) վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող,մաթեմտիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան» («Ջոկոնդա», Լուվր, Փարիզ) և «Խորհրդավոր ընթրիքը»: Լեոնարոդոն առաջինն է նախագծել ժամանակակից տանկի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր : Նախագծել է նաև Կոնստանդնապոլսում Բոսֆորի նեղուցիկամուրջը։
3.
4. Լեոնարդոյի ծննդյան անունը «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի»է , որ նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի տղան Վինչիյից»: Նա ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը` Կատերինան գեղջկուհի էր։1469-1478թթ. Ֆլորենցիայում աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին: Կենսագրություն
5.
6. Հետագայւմ, լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել էՄիլանի դուքս Լուդովիկո Մորոյին: Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը: Ըստ որոշ ուսումնասիրոսների ենթադրվում է, որ 1481-1482թթ Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։
7. «Աստվածամայրը քարանձավում» նկարում կերպարները տեղադրել է բնապատկերի մեջ,որը ոչ թե ֆոն է,այլ յուրատեսակ հուզական միջավայր: Մոնա Լիզայի դիմանկարում պատկերված կնոջ կերպարը չզրկելով ինտիմ-մարդկային հրապույրից Լեոնարդեն մարմնավորել է կանացիության վեհաշուք իդեալը՝ կոմպոզիցիայի կարևոր գործոն դարձնելով պաղ մշուշում տարրալուծվող տիեզրականորեն ընդարձակբնապատկերը: Ստեղծագործություն
8. Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի (ինքնաթիռ),սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր: