2. Տրնդեզ Տրնդեզը հեթանոս հայերը նշել են` որպես երազների մեկնիչ,
գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի
աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ
պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով
ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա
սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:«Գնամ անեմ
բարություն, հոգիս գնա արքայություն»,- այսպես են շնորհավորել
մարդիկ Տյառընդառաջին միմյանց տեսնելիս:
Տրնդեզի տոնակատարությունն ուղեկցվել է որոշակի ուտեստների
մատուցմամբ։ Բոլոր կերակրատեսակները կապված են հացազգիների
և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների հետ:
Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ։ Տրնդեզի
օրը, վաղ առավոտյան, մեծահասակ կանայք եկեղեցուց
վերադառնալուց Տրդեզի ուտետներ էին պատրաստում ու բաժանում
տնեցիներին։ Այդ օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին
կատարում՝ խնամիները, նոր նշանած տղա ունեցող ընտանիքն
այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին
այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ նվերներ,
ընկույզ, չամիչ, աղանձ ու փոխինդի գնդեր։ Կեսօրից հետո այս
ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։ Որպես կանոն,
խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։