2. Փաստեր լաբիրինթոսների մասին
Լաբիրինթոս (հհին հուն. λαβύρινθος), բազմաթիվ, խճճված
միջանցքներով բարդ կառույց։ Հույն և հռոմեացի հեղինակները
(Հերոդոտոս, Դիոդորոս, Պլինիոս, Ստրաբոն և ուրիշներ)
հիշատակում են մի քանի լաբիրինթոսներ։ Կրետե կղզու
լաբիրինթոսը (նույնացվում է Կնոսոսի հռչակավոր պալատին), ըստ
ավանդազրույցի, Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի
համար կառուցել է Դեդալոս։ Եգիպտոս լաբիրինթոսը
(Ֆայումի մոտ), որն ուներ շուրջ 2 հազար սենյակ, հավանորեն
կառուցվել է Ամենեմհետ փարավոնի ժամանակ (մ.թ.ա. XIX
դ.)։ Սամոս կղզու լաբիրինթոսը (մ.թ.ա. VI դ.) կառուցել
է Պոլիկրատոս միապետը։ Իտալիկյան լաբիրինթոսը (Կլուզիում
քաղաքի մոտ) ենթադրում են, որ եղել է Ետրուրայի Պորսենոս
թագավորի (մ.թ.ա. VI դ.) դամբարանը։