2. Այս ընտանիքին պատկանող թռչունները բաժանվում են 3
խմբի՝ իսկական թութակներ, կակադուներ և
նորզելանդական թութակներ։
3. Հայտնի է թութակների ավելի քան 300 տեսակ, որոնք ապրում են երամներով
Աֆրիկայի, Ամերիկայի և Ավստրալիայի անտառներում: Թութակները լինում են
տարբեր-տարբեր չափերի՝ 18 սմ-ից մինչև 1 մ: Նրանք այլ թռչուններից
տարբերվում են հատկապես իրենց գունավոր փետուրներով, որոնք
գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին և հազվադեպ` սև
կամ մոխրագույն:
4. Թութակները, սովորաբար, ունենում են 8 ձագուկից ոչ ավելի: Նոր
ծնված ձագուկ-թութակը շա՜տ փոքրիկ, մերկ, անօգնական և կույր
է լինում: Բայց օրեցօր մեծանում է և մեկ ամսից արդեն դուրս է գալիս
բնից լրիվ կազմավորված և իր սեփական անունով:
5. Թութակները բացի բնության մեջ ու երամներով ապրելուց, արդեն
շա՜տ երկար ժամանակ է, ինչ վերածվել են տնային թռչունների: Նրանք
դարձել են մարդկանց ընկերներն ու տան գեղեցկությունը: Եվ անկախ
իրենց տեսակից, բոլոր թութակները սնվում են պտուղներով, սերմերով,
բողբոջներով, երբեմն էլ՝ միջատներով: