Հովհաննես Թլկուրանցի
■ Հովհաննես Թլկուրանցու
կենսագրությունըանհայտ է։
Բանասիրկան մանրակրկիտ
քննությամբ հաստատված է,
որ տաղերգուն ապրել է 14-րդ
դարի երկրորդ և 15-րդ դարի
առաջին կեսում։ Նա ոչ միայն
գրել է տաղերը, այլև ինքն էլ
կատարել է դրանք, եղել է
երգիչ և երգահան։
Հովհաննես Թլկուրանցի
■ Բանաստեղծություններից
մեկում նա գրում է, որ 70
տարեկան է։Հովհաննես
Թլկուրանցու
բանաստեղծություններն
առաջին անգամ հրատարակվել
է հայ առաջին տպագիր
երգարանում Հակոբ
Մեղապարտի կողմից 1513 թվին։
Հովհաննես Թլկուրանցի
■ Մինչ վերջերս ընդունված էր որ բանաստեղծ Թլկուրանցին և
Կաթողիկոս Հովաննես Թլկուրանցին, որն ապրել է 15-16-րդ
դարերում, նույն անձն է։ Ըստ այդմ համարվում էր, որ
Թլկուրանցին առաջին միջնադարյան բանաստեղծն է, որի
ստեղցագորցությունները տպագրվել են իր կենդանության օրոք։
Սակայն այժմ ապացուցված է որ բանաստեղծ Հովհաննես
Թլկուրանցին ապրելով 14-15-րդ դարերում, չի կարող Կաթողիկոս
Հովհաննես Թլկուրանցին լինել։
Հովհննես Թլկուրանցի
■ Հովհաննես Թլկուրացու տաղերից մեզ են հասել սիրո և բնության,
խրատական-բարոյախոսական, վիպական տաղեր և կրոնավոր
ոտանաորներ։ Բնության և սիրո տաղերում, ի տարբերություն իր նախորդ
բանաստեղծների նա երգում ու փառաբանում է սերն ու բնությունը առանց
այլաբանության։