Ce diaporama a bien été signalé.
Nous utilisons votre profil LinkedIn et vos données d’activité pour vous proposer des publicités personnalisées et pertinentes. Vous pouvez changer vos préférences de publicités à tout moment.

Համացանցի դերը կենսաբանության մեջ

381 vues

Publié le

Մարիետա Դավթյան, Միսաք Մեծարենցի հիմնական դպրոց

Publié dans : Formation
  • Identifiez-vous pour voir les commentaires

  • Soyez le premier à aimer ceci

Համացանցի դերը կենսաբանության մեջ

  1. 1. Ի՞նչ է կենսաբանությունը Կենսաբանությունը գիտություն է կյանքի մասին, որի անվանումը առաջացել է հունարեն bios-կյանք, logos-գիտություն բառերից: Կենսաբանությունը ուսումնասիրում է կյանքի ծագումը զարգացումը, բազմազանությունը, տարածվածությունը, կառուցվածքը, օրգանիզմների կապը միմյանց և անկենդան բնության հետ:
  2. 2. Կենսաբանություն եզրույթն առաջին անգամ իրարից անկախ առաջարկեն են ֆրանսիացի գիտնական Ժ. Բ. Լամարկը և գերմանացի գիտնական Գ. Տրևիրանուսը 1802 թվականին:
  3. 3. Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց համացանցի՝ առանց նորագույն տեխնոլոգիաների:
  4. 4. Նոր սերունդը՝ մենք չենք էլ պատկերացնում կյանքն առանց համակարգչի:
  5. 5. Համացանցը մեծ դեր ունի մեր կյանքում, որովհետև նրա վրա են հիմնված կյանքի բոլոր ոլորտները:
  6. 6. Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Կենսաբանական գիտությունները տարբեր ուղղվածություններ ունեն և բարդ են, բայց կան նրանց միավորող մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանուր են բոլոր կենսաբանական գիտությունների համար։ Կենսաբանությունը համարում է, որ կյանքի պարզագույն միավորը բջիջն է, գեները ժառանգականության պարզագույն միավորներն են, իսկ էվոլյուցիան՝ նոր տեսակների առաջացմանը նպաստող երևույթն է։
  7. 7. Ժամանակակից կենսաբանության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբունքներ և տեսություններ՝ բջջային տեսություն, որը բջիջը համարվում է կյանքի պարզագույն միավորը, էվոլյուցիոն տեսություն, գենային տեսություն, որը գենը համարվում է ժառանգականության հիմքը:
  8. 8. Այսօր շատերն իրենց ազատ ժամանակը, հետաքրքրությունները, նպատակներն իրական աշխարհից տեղափոխում են վիրտուալ աշխարհ: Եվ օրեցօր պատրանքների մոլորակի բնակիչների թիվը բազմապատկվում է: Շատերը նույնիսկ մոռանում են իրական կյանքի գոյության մասին... Իսկ որտե՞ղ ես դու Դե, իհարկե, չափազանց գայթակղիչ է, երբ պարզապես կոճակներ սեղմելով՝ տեղափոխվում ես անտեսանելի սահմանից այն կողմ, զուգահեռ մի աշխարհ, որտեղ «դաժան» ճակատագրի ձեռքը չի հասնում, հայտնվում ես իրադարձությունների կենտրոնում ու քեզ շատ անկաշկանդ զգում:
  9. 9. Եթե իրական կյանքում դասդ դժվարությամբ ես սովորում, այստեղ մեկ՝ ստեղնաշարի հատված և դասդ սովորել ես, կամ տունդ վերանորոգել չես կարողանում, ապա այնտեղ ոչ միայն տուն-տեղդ ես դնում, կահավորում, այլ նաև մի ամբողջ քաղաք ես կառուցում: Բայց ցավն այն է, որ հաճախ այդ մոգական աշխարհն այնքան է գրավում, որ աստիճանաբար զբաղեցնում է իրականի տեղը...
  10. 10. Ովքե՞ր են առավել հաճախ հայտնվում վիրտուալ թակարդում Համացանցային կախվածությամբ սովորաբար հիվանդանում են անկայուն մարդիկ, ում աշխատանքային գործունեությունը կապված է տեղեկությունների փնտրտուքի և դրանց մշակման: Մի մտքին հաջորդում է մյուսը, հետո առավել հետաքրքիրը և այդպես շարունակ: Վիրտուալ թակարդ
  11. 11. Այդ լաբիրինթոսում չմոլորվելու համար պետք է կամքի ուժ ունենալ, ճիշտ պահին կանգ առնել և ոչ թե բոլոր մտքերը հերթականությամբ մշակել, այլ կենտրոնանալ միայն առավել պետքականների վրա:
  12. 12. Կենդանի օրգանիզմների գոյատևման համար խիստ անհրաժեշտ է թթվածին Գոյատևում
  13. 13. Ըստ էներգիայի և նյութափոխանակության բնույթի՝ օրգանիզմները լինում են ավտոտրոֆ և հետերոտրոֆ: Այն օրգանիզմները, որոնք ընդունակ են պարզ անօրգանական նյութերից սինթեզելու օրգանական նյութեր և սնվելու իրենց իսկ պատրաստած օրգանական նյութերով, կոչվում են ավտոտրոֆներ:
  14. 14. Ավտոտրոֆ օրգանիզմները, կախված նրանից, թե օրգանական նյութերիսինթեզի համար էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում, բաժանվում են երկեւ խմբի՝ ֆոտոսինթետիկների և քեմոսինթետիկների:
  15. 15. Գոյատևում Համացանցի աշխատանքի համար անհրաժեշտ է կապ ընդհանուր ցանցի հետ Համացանցը կազմված է ամբողջ աշխարհում տարածված բազմաթիվ ցանցերից: յուրաքանչյուր ցանց միացված է առանձին կառույցի և ունի միակ ինքնություն, որը կոչվում է անկախ համակարգ: Յուրաքանչյուր ցանց կապված է այլ ցանցերի հետ:
  16. 16. Համալսարանի գիտնականները կայքերը միացնող հանգույցները ուսումնասիրելուց հետո այն նմանացրել ենմեդուզաների ցանցի: Ըստ նրանց նկարագրման այդ մեդուզան ունի մեծ սիրտ, որտեղ գտնվում են որոնման աղբյուրները, և որոնք միմյանց են միացված այդ սրտի միջոցով միացած՝ բազմաթիվ այլ կայքերի առանձին մասերից բաղկացած կառուցվածքի տեսքով:
  17. 17. Շարժիչներ Կենդանի օրգանիզմների <<շարժիչը>> նրանց ուղեղն է:
  18. 18. Մարդու գլխուղեղը մարդու կենտրոնական նյարդային համակարգի օրգանն է։ Տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։ Գլխուղեղից հեռանում են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնցից է ներքին օրգանների աշխատանքը կարգավորող թափառող նյարդը։ Մարդու գլխուղեղը սաղմնային շրջանում ու կյանքի առաջին տարիներին ուժգին աճում է և 20 տարեկան հասակում հասնում է իր վերջնական մեծությանը։
  19. 19. Մեկ օրում մարդու ուղեղն ավելի շատ էլեկտրական իմպուլս է հղում, քան աշխարհի բոլոր հեռախոսային համակարգերը: 2014-ին աշխարհի բոլոր համակարգիչներն իրենց արտադրողականությամբ հավասարվեցին մեկ մարդկային ուղեղի: Իսկ 2015-ին աշխարհի հզորությամբ 4-րդ համակարգիչը 40 րոպեում վերարտադրել է մարդկային ուղեղի ակտիվության միայն 1 վայրկյանը:
  20. 20. Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում: Սակայն աշխատունակությունը պահպանելու համար հարկավոր է այն մշտապես մարզել մտավոր ծանրաբեռնվածության միջոցով:
  21. 21. Մշակիչ Համակարգչի <<շարժիչը>> մշակիչն է, որի միջոցով մշակվում է տեղեկույթը և իրականացվում են բոլոր հրահանգները:
  22. 22. Համակարգիչների հիմնական տարրը Կենտրոնական Մշակիչն է կամ պարզապես Մշակիչ` ինտեգրալ հատուկ միկրոսխեման, որը հենց բուն համակարգիչն է` մեքենան:
  23. 23. Մշակիչ, պրոցեսոր կամ Կենտրոնական մշակիչ հանգույցը (ԿՄՀ) հանդիսանում է համակարգչի սարքավորումներից մեկը և իրականացնում է մեքենայական հրահանգները։ Տեխնիկապես այն մանրաշրջույթ է, որը կատարում է համակարգչային ծրագրերը, իրագործելով վայրկյանում միլիոնավոր և միլիարդավոր հրահանգեր:
  24. 24. Մշակիչները տարբերվում են ըստ տակտային հաճախականության, որից մասնավորապես կախված է համակարգչի արագությունը:
  25. 25. Թ՞ե
  26. 26. Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ Վիրուսները կյանքի ոչ բջջային ձևեր են: Նրանք խիստ բազմազան են: Իրենց անունը ստացել են լատիներեն վիրա՝ թույն բառից: Վիրուսները ընդունակ են թափանցելու կենդանի բջիջ և արագորեն բազմանալու: Այլ կերպ ասած՝ վիրուսները գենետիկական ներբջջային մակաբույծներ են:
  27. 27. Վիրուսները 1892թ. հայտնավերել է ռուս գիտնական Դ. Իվանովսկին: Նա նկարագրել է ծխախոտի խճանկարային հիվանդության հարուցիչը:
  28. 28. Կենդանի օրգանիզմներին բնորոշ վիրուսները Կան նաև վիրուսներ որոնք բնակվում են բակտերիաների բջիջներում: Այդ վիրուսներին անվանում են բակտերիոֆագեր: Դրանք բազմանում են բակտերիաների բջիջներում և ախտահարում ու ոչնչացնում են դրանք: Այս խմբի վիրուսներն օգտագործում են համաճարակային հիվանդությունների բուժման համար:
  29. 29. Բակտերիոֆագը ձևով նման է շերեփուկի: Այն կազմված է գլխիկից, որի ներսում ԴՆԹ-ն է, պոչիկից և պոչային ելուններից: Բակտերիոֆագն ամրանում է բակտերիայի թաղանթին, այդ հատվածում լուծում է թաղանթը և բջջի մեջ ներարկում է իր ԴՆԹ: Այնուհետև բակտերիան սինթեզում է, ոչ թե իր, այլ բակտերիոֆագի ԴՆԹ-ն: Բակտերիայի բջջում բակտերիոֆագը բազմանում է, իսկ բակտերիան քայքայվում:
  30. 30. Վիրուսները կարող են առաջացնել մարդկանց մի քանի լուրջ հիվանդություններ: Դրանցից են ՁԻԱՀ-ը, կատաղությունը, կարմրուկը, բնական ծաղիկը, գրիպը և ամենասովորական: Այս խմբի հարուցիչներով կարող են ախտահարվել նաև կենդանիներն ու բույսերը: Բնության մեջ անընդհատ ի հայտ են գալիս վիրուսների նոր տարատեսակներ (օրինակ՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը՝ ՄԻԱՎ-ը): Հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում, սակայն գոյություն ունեն առանձին հակավիրուսային պատրաստուկներ:
  31. 31. Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը հիվանդություն է. առաջանում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարվելիս: Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ
  32. 32. Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ ՄԻԱՎ-ը ՌՆԹ և ֆերմենտներ պարունակող վիրուս է, որի արտաքին մակերևույթը ծածկված է ելուստներով կամ սեպերով, որոնք կապվում են մարդուն հիվանդություններից պաշտպանող արյան սպիտակ մարմնիկների հետ: Վերջիններս կատարում են հիվանդության հարուցիչների հայտնաբերման ու ոչնչացման գործառույթ և մարդու իմունային համակարգի կարևորագույն բաղադրամասն են:
  33. 33. ՄԻԱՎ-ը քայքայում է արյան սպիտակ մարմնիկները և այդպիսով թուլացնում իմունիտետը: ՄԻԱՎ-ը ապրում է արյան մեջ: Այն տարածվում է սեռական ճանապարհով կամ նույն ներարկիչով մի քանի մարդկանց դեղապատրաստուկ կամ թմրանյութ ներարկելու, հիվանդի օրգաններն առողջին փոխպատվաստելու, նաև հիվանդի արյունն առողջին փոխներարկելու պատճառով, ուստի դոնորական օրգաններն ու արյունն անպայման պետք է ստուգվեն: Սակայն ՁԻԱՀ-ով հիվանդի հետ նույն օդը շնչելը կամ նրան հպվելը վարակիչ չեն:
  34. 34. Երբեմն համակարգչային վիրուսը կարող է նաև փոփոխել ինքն իրեն, կամ իր պատճենները կարող են փոփոխել իրենց, դրանք այսպես կոչված մետամորֆիկ վիրուսներ են։ Դասական վիրուսները կարող են վարակել այլ համակարգիչ միայն այն դեպքում, երբ վարակված ծրագիրը տեղափոխվում է այլ համակարգի վրա և աշխատեցվում է։
  35. 35. Ժամանակակից անհատական համակարգչով աշխատելիս օգտագործողներին (հատկապես սկսնակ) կարող են հետապնդել շատ անհաջողություններ՝ տվյալների կորուստ, համակարգի կախում, համակարգչի առանձին մասերի խափանում և այլն։
  36. 36. Պատճառներից մեկը կարող է հանդիսանալ վիրուսային ծրագրերի ներխուժումը համակարգչային համակարգ։ Վիրուսները համարյա թե ամենավտանգավոր թշնամիներն են համակարգչի համար։ Այդ ծրագրերը կենսաբանական վիրուսների նման բազմանում են՝ գրանցվելով սկավառակի համակարգային տարածքում, կամ կցվելով ֆայլերին՝ կարող են կատարել տարբեր ոչ ցանկալի գործողություններ։
  37. 37. Համակարգչային վիրուսներ Վիրուսների տարածման մեջ մեծ ներդրում ունեցավ համացանցըը։ 1998-1999 թ-ին աշխարհը ցնցվեց մի քանի կործանիչ վիրուսային գրոհներից։ Այդ վիրուսները փչցնում էին համակարգչի կոշտ սկավառակը և ոչնչացնում են ծրագիրը։
  38. 38. Չկա վիրուսների հատուկ դասակարգում, սակայն դրանք կարելի է բաժանել ըստ խմբի, ըստ տեղակայման միջավայիր, ըստ վարակման ձևի, ըստ ներգործման մասշտաբի, ըստ ալգորիթմական առանձնահատկության:
  39. 39. Ինչպես հիվանդություններն ունեն բուժում, այնպես էլ հակավիրուսներն ունեն դեղահաբեր, որոնք կոչվում են Հակավիրուսային ծրագրեր: Հակավիրուսային ծրագրեր, ծրագրեր, որոնք հայտնաբերում են վիրուսով վարակված ֆայլերը և բուժում դրանք։
  40. 40. Ծանոթանանք դրանց ամենակարևոր հայտնաբերիչ հակավիրուսային ծրագրի հետ: Հայտնաբերիչ-հակավիրուսները մեծ տարածում ունեն։ Այս տեսակի ամենատարածված ներկայացուցիչներ են Kaspersky, Doctor Web, Nod, Avira հակավիրուսային ծրագրերը։ Հայտնաբերիչ-հակավիրուսները նախատեսված են որոշակի վիրուսների համար։ Դրանք հիմնված են վիրուսների ստուգվող ծրագրերի կոդերի հետ։
  41. 41. Կենսաբանական վիրուսներից պաշտպանվելու միջոցը Կանխարգելում և բուժում Վիրուսի ոչնչացումը հիմնականում զուգորդվում է տեր բջջի վրա բացասական ազդեցություն ունենալով։ Բանն այն է, որ կրկնապատկվելու համար վիրուսն օգտագործում է տեր բջջի նյութափոխանակության մեխանիզմները։ Վիրուսային հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ մոտեցումը պատվաստումնէ, որը հիվանդության հանդեպ ձևավորում է իմունիտետ և հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը, որոնց օգտագործումը ընտրողաբար ազդում է վիրուսի կրկնապատկման վրա։
  42. 42. Համակարգչային վիրուսներից պաշտպանվելու միջոցը Վիրուսներից և այլ վնասարար ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է օգտագործել հատուկ հակավիրուսներ։ Վիրուսներից պաշտպանվելու համար, որոնք տարածվում են էլեկտրոնային փոստի միջոցով, պետք է տեղադրել հակավիրուսային ծրագրեր ուղարկողի և ստացողի համակարգիչներում։ Երբեմն այդպիսի պաշտպանությունը պարզվում է անբավարար։
  43. 43. Անհրածեշտ է պարբերաբար թարմացնել հակավիրուսային տվյալների բազան։ Ցավոք շատ օգտագործողներ չեն կարողանում ճիշտ օգտվել հակավիրուսային ծրագրերից, կամ չեն թարմացնում հակավիրուսային տվյալների բազան, որը բերում է վիրուսային վարակի։

×