SlideShare une entreprise Scribd logo
1  sur  14
Télécharger pour lire hors ligne
Proceedings of



The First International Armenology and Iranology
                  Conference



             10-11 November 2008




Department of Armenian language and literature

              University of Isfahan




Edited by: Mohammad Malek Mohammadi (Ph. D)
Գիտաժողովի գիտխորհրդի նախագահի զեկույցը           IV
Բանաձև հայագիտական և իրանագիտական                 XI
առաջին միջազգային գիտաժողովի
Զարուհի Հակոբյան                                   1
"Հեծյալի" կերպարը միջնադարյան հայ արվեստում: Հայ
պարսկական պատկերագրական աոնչությունների խնդիրը
Հայկանուշ Մսրոպեան                                13
Պարսկահայ խոսվածքների լեզվաշխարհագրական բնութագիրը
և ...
Գոհար Ւսկանդրյան                                  23
Հայ իրանական հարաբերությունները Հայաստանի
անկախության ձեռքբերումից հետո
Լիլիթ Երնջակյան                                   35
Հայ-իրանական փոխառնչությունները ավանդական
երաժշտարվեստում
Սվետլանա Պաղոսյան                                 49
Միջէթնիկ փոխառնչություններ ավանդական տարազի և
ուտեստի համակարգերում
Բաբկեն Հարությունյան                              59
Երանշահրի Քուստի Կապկոհի վարչական բաժանումն ըստ
«Աշխարհացոյց»-Ի
Նելլի Խաչատրյան Փալադիան                          67
XVII -XIX դարերի հայկական և իրանական արվեստ
(ազդեցություններ և ընդհանուր եզրեր)
Աննա Խեչոյան- Բորիս Գասպարյան                     85
Գեղարվեստապատկերային մտածելակերպի
արտահայտման միջոցները ժայռարվեստում
Ազատ Մաթյան                                       95
Իրանական դասական բանաստեղծության հայերեն
թարգմանության մի քանի հարցեր
Լ. Միքայելյան                                    115
Հայաստանի վաղքրիստոնեական արվեստը և
սասանյան մշակույթը, ճարտարապետական
առնչությունների հարցի շուրջ
Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման
                    միջոցները ժայռարվեստում

     Աննա Խեչոյան1
     Բորիս Գասպարյան2

   Աշխարհի տարբեր հատվածներին հատուկ տեղային-
ժամանակագրական         առանձնահատկություններով       ու
համամարդկային-ընդհանրական հատկանիշներով բնութագրվող
հնագույն ժայռապատկերային արվեստի ֆենոմենը միշտ էլ
առանձնահատուկ ուշադրության առարկա է եղել ոչ միայն
արվեստի ձևավորման ելակետային փուլերի ուսումնասիրության
համար     այլ   նաև    պատմամշակութային     կոնտեքստի
վերակազմության առումով:
   Թեմայի հիմնական նպատակն է բարձրացնել ժայռարվեստին
վերաբերող համընդհանուր հարցեր, որոնք բնորոշ են բոլոր
տարածաշրջանների        վաղ   մշակութային   ձևերում   և
համագործակցության եզրեր գտնել այս ֆենոմենի համատեղ
ուսումնասիրության և փորձի փոխանակման համար:

1   ԵՊՀ , Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս,
    ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կրտսեր
    գիտաշխատող
2   ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող,
    ԵՊՀ Հնագիտության ամբիոնի դասախոս
86 / Հայագիտական և իրանագիտական աոաջին ...

   Ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ հայկական
տարածաշրջանի ժայռապատկերները, միաժամանակ ունենալով
սյուժետային, բովանդակային, ոճական, տեխնիկական լոկալ
առանձնահատկություններ, բավական մեծ զուգահեռներ ունեն
Թուրքիայի1,    Ադրբեջանի2,   Իրանի      (Հոմեյն, Կահակ)3,
Աղվանստանի,      Պակիստանի    և     այլ  տարածաշրջանների
ժայռարվեստի հետ:
   Հայկական լեռնաշխարհում          ժայռապատկերները լայն
տարածում ունեն և ընդգրկում են Արագածի փեշերից մինչև
Հայկական Տավրոսի լանջերը, մինչև Ասորիք Պաղեստինի ու
Իրաքի սահմանները: Ժայռապատկերների կուտակումներ կան
Սևանի ավազանը եզերող Գեղամա, Վարդենիսի, Սյունյաց
լեռնագագաթներին ու լանջերին և այլ շրջաններում:
   Հայաստանում 20-րդ դարի վերջերին ժայռապատկերների
հետազոտությունները նոր թափ ստացան և մի շարք նոր
հուշարձաններ հայտնաբերվեցին ԳԱԱ ՀԱԻ ձեռնարկած հայ-
ֆրանսիական      համատեղ    արշավախմբի       աշխատանքների
շնորհիվ 4:

   2002թ Արագածոտն մարզի Քասախի կիրճի Գեղամավան-1
քարայրում հայտնաբերվեց ժայռանկարների նորահայտ խումբ:
Սկսած 2004թ.` հետազոտություններ են տարվում Արագած լեռան
հարավային լանջերի և Արարատյան դաշտի կցակետում գտնվող
պետրոգլիֆների նոր համալիրի փաստագրման գործում (ձգվում է


1 Anati E. Arte preistorica in Anatolia, Studi Camuni N 4 , Capo di Ponte( Edizone del
Centro)
2   Джафарзаде И.М., Наскальные изображения Кобыстана, Труды института
истории Азербайджанской ССР, No13, Баку, 1985г.
3 Sirvan Mohammadi Ghasrian, Rock art studies in Iran: new approaches ,Antiquity

Vol 81 No 311 March 2007
4 V. Feruglio, A.Khechoyan , B. Gasparian, C. Chataigner. The Geghamavan-1 painted

shelter, Aragatsotn Province, Republic of Armenia, INORA (International Newsletter
on Rock Art), 41, 2005, pp. 1-7 (in French and in English)
  Анна Хечоян, Борис Гаспарян ,Valérie Feruglio, Christine Chataignier, Новая
находка петроглифов          на окраинах        южного склона      Арагаца (с.
Лернамердз),Международная научная конференция “Археология, этнология,
фольклористика Кавказа” ,Тбилиси, 2007, c.211-213
Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 87
Աղավնատուն գյուղից մինչև Լեռնամերձ, Ոսկեհատ և Ագարակ
գյուղերի միջակայքը զբաղեցնող բլրանման գոյացությունների ողջ
երկայնքով ), որոնց թիվն անցնում է 400 -ից:
   Ֆիգուրների     համադրությամբ կոմպոզիցիայի կառուցման
տարբեր մոտեցումներ
    Մարդուն շրջապատող աշխարհի վերարտադրման խնդիրն
արվեստի պատմության տարբեր փուլերում տարբեր լուծումներ է
ստացել: Պատկերման            արտահայտչամիջոցների խնդիրն
արվեստում ինքնին լայն դիապազոն ունի և կարելի է դիտել
բազմաթիվ      տեսանկյուններից:      Այդուհանդերձ    կընտրվեն
ժայռարվեստում        հանդիպող        գեղարվեստապատկերային
մտածելակերպի արտահայտման մի քանի ձևեր:
    Նկարի      շրջանակի      և     կոմպոզիցիոն     օրինաչափ
կառուցվածքային      մոդելների     խնդիրները    ժամանակակից
գեղանկարչության մեջ և ժայռարվեստում միանգամայն տարբեր
են:    Ժայռարվեստում «շրջանակի»         դերը որպես այդպիսին
կատարում է քարի բնական եզրագիծը, և որպես կանոն
մեծամասամբ քարի մակերեսից է կախված պատկերների
տեղադրման խնդիրը: Պատկերախմբերը հիմնականում քաոսային
տեղադրություն ունեն:
    Այնուամենայնիվ        ուսումնասիրության        ընթացքում
հրատարակված նյութից1 (բաղկացած 675 նկարներից) և վերջին
տարիներին հայտնաբերված ժայռապատկերների խմբերից
գտնվեցին մի շարք պատկերներ, որտեղ հստակ տեսանելի են
կոմպոզիցիայի կառուցման բազմազան լուծումներ, որը խոսում է
ոչ միայն «նկարչի» սիմետրիայի ընկալման մասին այլ նաև
նախնադարյան           մարդու        աշխարհընկալման         և
գեղարվեստապատկերային մտածելակերպի մասին (սրա մասին
կխոսվի ստորև):




1   Հ.Մարտիրոսյան, Գեղամա լեռների ժայռապատկերները, Ե.,1971թ.
    Հ.Մարտիրոսյան, Գեղամա լեռների ժայռապատկերները,Ե., 1981թ
    Գ.Կարախանյան Սյունիքի ժայռապատկերները Ե.,1970թ
88 / Հայագիտական և իրանագիտական առաջին .. .

    Նկար 1-ում ակնհայտորեն երևում է կամարատիպ
կառուցվածքային     լուծում:  Երեք    կոմպոզիցիաներում     էլ
չորքոտանիները, միմյանց հաջորդելով, կամար են կազմում:
Չնայած որոշ կենդանիների դեմ հանդիման ուղղվածության`
նրանց իրանների աստիճանական հաջորդումը պահպանում է
կորությունը: Ժայռապատկերներում հանդիպում է նաև շրջված
կամարի կառուցման մոտեցումը (նկ. 2):
    Հաջորդ պատկերախմբերում կարելի է տեսնել պատկերների
գրեթե շրջան կազմող դասավորություն (նկ. 3): Օրինակ, նկ. 3a
կոմպոզիցիայում այծերը ժամ սլաքի ուղղությամբ աստիճանաբար
փոխում են իրենց դիրքերը` ստանալով գլխիվայր վիճակ`
միաժամանակ պահպանելով կոմպոզիցիայի համաչափությունը:
   Եռանկյուն կոմպոզիցիոն լուծումներ կարելի է հանդիպել 4-րդ
պատկերում, որոնք ստացվել են ֆիգուների               քանակի
աստիճանաբար նվազեցման միջոցով:
    Առանձնահատուկ տեղ են գրավում                նկար 5-ի
կոմպոզիցիաները, որոնք բավականին բարդ լուծումներ ունեն և
կապված են մարդու մտածելակերպի զարգացման համեմատաբար
բարդ աստիճանի հետ:
    5a,b,c նկարներում «նկարիչը» ֆիգուրների սիմետրիկ
տեղադրության միջոցով ստացել է շեղանկյուն կոմպոզիցիաներ:
Նկար 5b-ում այդպիսի դասավորություն ունեն նիզակներով և
վահաններով չորս որսորդները: Նկ. 5a -ում տասնմեկ ֆիգուրներից
բաղկացած կոմպոզիցիայում չորսը, տեղադրված լինելով
անկյուններում, ավելի են շեշտում շեղանկյուն կոմպոզիցիոն
կառուցվածքը:
    Նկ. 5c-ն ևս մեծ       հետաքրքրություն է ներկայացնում:
Բավական      համաչափ շրջանը բաժանված է 4 հավասար
սեկտորների, որոնց յուրաքանչյուրի կենտրոնում շրջանագծի վրա
կանգնած են թևատարած մարդիկ:
    Վերոհիշյալ տարատեսակ կոմպոզիցիոն լուծումները երկու
կարևոր հատկանիշներով են օժտված:
Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 89
    Առաջին դեպքում այն հանդես է գալիս որպես «բնական
մշակութային տարր»: Օրինակ, կամար, շրջան, եռանկյուն ձևերը
բազմիցս կարող ենք հանդիպել բնության մեջ (ծիածան, արև և
այլն), այսինքն տվյալ ձևերի պատկերումը իմիտատիվ բնույթ ունի:
Երկրորդ դեպքում այն «արհեստական» բնորոշում ունի, օրինակ
շեղանկյունը , որը մարդկային կառուցողական մտածելակերպի
արդյունք կարող է հանդիսանալ: Այսպիսի կառուցվածք ունեցող
կոմպոզիցիաներ հիմնականում ուշ էտապներում են հանդես
գալիս, երբ մարդն արդեն ավելի լայն աշխարհընկալման
դիապազոն ուներ:
    Քարի բնական ռելիեֆի կիրառումը որպես կոմպոզիցիոն
դետալ
    Հետաքրքիր են քարերի բնական ռելիեֆը (խորություններ,
անհարթություններ, ճաքեր) որպես պատկերի մաս կազմող
դետալներ օգտագործելու փորձերը: Քարի բնական, ջրի կողմից
մաշված փոսորակների          և պատկերների համադրությամբ
կոմպոզիցիաներ են հանդիպում № 25 և №74 քարաբեկորների վրա
(նկ. 6): Օրինակ №74 քարի փոսորակում հավանաբար անձրևներից
հետո ջուր է կուտակվել, որի երկու կողմերում պատկերելով
այծերին` ստացվել է լճակից ջուր խմող այծերի տեսարան (նկ. 6a):
    Եզակի օրինակներից է №`105 քարի ժայռանկարը (նկ. 7): Այն
իրենից ներկայացնում է ճկված մարդակերպ մի ֆիգուր, որը
փորագրված է միաժամանակ քարի 2 մակերեսների վրա:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ ճկված դիրքն ավելի իրական
դարձնելու համար օգտագործվել է քարի երկնիստ անկյունը`
ստեղծելով եռաչափ պատկեր:
    Քարի բնական ռելիեֆը ժայռապատկերների հետ համադրելու
յուրօրինակ արտահայտում է նաև նկ 8, որտեղ քարի պոկված
հատվածն իր ձևով հիշեցնում է կնոջը խորհրդանշող նշան, որն
արդեն իսկ հուշող հանգամանք է հանդիսանում նմանատիպ
պատկերը նմանակելու և հարմարացնելու տվյալ           բնական
«շրջանակին»:
90 / Հայագիտական և իրանագիտական առաջին ...

   Ժայռապատկերներում հանդիպում են նաև այլ մոտեցումներ,
երբ զոոմորֆ պատկերը հարմարեցվել է բնական փոսիկին
այնպես, որ այն գտնվի         գլխավերևում` ստեղծելով արևի
խորհրդանիշը: «Զոոմորֆ ֆիգուրը շրջանի հետ» տեսարանը
բազմիցս հանդիպում է նաև փորագրված տեսքով, այսինքն
փոսիկը/շրջանը     ստացվել    է      նախնադարյան     մարդու
միջամտությամբ (նկ. 9):
   Դիտողի խնդիրը: Սուկցեսիվ ընկալման արտահայտման ձևը
պանորամիկ պատկերված ժայռանկարներում
    Պատկերախմբերը հիմնականում քաոսային տեղադրություն
ունեն և տեսարանի առաջին և երկրորդ պլանների մասին դժվար է
հստակ դատել:
    Սովորաբար տեսարանի ներքևի հատվածն ընկալվում է
դիտողին մոտ գտնվող հատվածը, վերևինը` ավելի հեռուն: Դա
նաև      բացատրվում        է     ընկալման    հոգեբանական
առանձնահատկություններով, օրինակ, գետինը գտնվում է
ներքևում, իսկ երկինքը` վերևում:1
    Գեղամավան-1 քարայրի ժայռանկարների պատկերախմբերի
շարքում առնձնանում է 10 մետրից ավելի երկարություն ունեցող
I10-1 պանոն (նկ.10): Գործողության ընթացք ներկայացնող մեկը
մյուսին շարունակող զինված մարդկանց և կենդանիների
պատկերներն ունեն աջակողմյան դիրքորոշում       և բավական
փոխկապակցված դասավորություն: Տվյալ պանոյում ակնհայտ է
գեղարվեստապատկերային             մտածելակերպի    սուկցեսիվ
ընկալման արտահայտման ձևը, որն արդեն իսկ թելադրում է
դիտելու ուղղությունը և հերթականությունը: Այստեղ ակնհայտ է
նաև ֆիգուրները հարթության մեջ համապատասխանբար
բաշխելու և երկչափ հարթության մեջ տարածությունն ընկալելու
փորձերը:
   Ռիթմիկ     դասավորություն ունեցող ֆիգուրները ոչ միայն
սիմետրիայի գաղափար են առաջացնում այլ նաև դիտողի խնդիր
են դնում: Պատկերները, ունենալով տարբեր ուղղվածություններ,




1А.А. Формозов ″Что такое наскальные изображения″. Панорама искусств. № 8.М
1985
Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 91
ինքնին     թելադրում են դիտման հերթականությունը նկ. 11:
Օրինակ` 11a,b ժայռապատկերները աջակողմյան ուղղվածություն
ունեն, իսկ նկ. 11c` ձախակողմյան:
    Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման
միջոցների գիտակից և անգիտակից արտացոլման ձևեր
   Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման
միջոցների        ժայռարվեստի     վերոհիշյալ     օրինակներում
հիմնականում        առանձնանում է երկու      ձև` բնության մեջ
հանդիպող բազմապիսի տարրերի և երևույթների վերարտադրման
գիտակից և անգիտակից արտացոլման ձևեր:
   Առաջին       դեպքում   կարելի   է   ենթադրել,    որ   այն
ենթագիտակցության արդյունք է հանդիսանում, այսինքն բնության
մեջ հանդիպող տարատեսակ ռիթմիկ և սիմետրիկ տարրերն
անգիտակից ձևով կարող էին նստել ենթագիտակցության մեջ,
ապա ավելի ճշգրիտ ձևով արտացոլվել մարդու գործունեության
մեջ (օրինակ, կամար-ծիածան ասոցիացիան և այլն): Ճշգրիտ ձևի
գիտակցումը «նկարչի» մոտ կարող էր առաջացնել դրական
էմոցիոնալ ռեակցիա, որն իր հերթին բերում էր ձևն ավելի
կատարելագործելու ցանկության:
    Երկրորդ դեպքում մարդու կողմից գիտակցորեն ստեղծված
նոր ձևերը («արհեստական մշակութային տարր», օրինակ
շեղանկյուն) անսովոր        էին և չէին    համապատասխանում
բնության կոնտեքստին և յուրահատուկ ասոցիատիվ կապը նոր
արհեստական ձևերի հանդեպ ևս պետք է ամրագրվեր մարդու
գիտակցության մեջ:
    Այդ պատճառով ոչ միայն կանոնավոր, այլ նաև արտասովոր
ձևերն էլ են գրավում մարդու ուշադրությունը, որոնք կապված
լինելով էմոցիոնալ ռեակցիայի հետ` կարող էին վերարտադրվել
նաև գիտակցորեն:
    Կերպարվեստի շրջանակներում նախնադարյան մարդն
օժտված էր ոչ պակաս ունակություններով, որքան ժամանակակից
92 / Հայագիտական և իրանագիտական առաջին ...

մարդը: Այս առումով նախնադարյան «նկարիչը» դեռ չէր դարձել
պասիվ սպառող, այլ հանդես էր գալիս որպես նկարիչ, որպես
որսորդ, որպես անասնապահ և այլն: Ստեղծագործական ազդակը
նրա համար բնական էր այնքան, որքան և որսորդական
ինստինկտը     կամ     տոհմի    շարունակության   ձգտումը:
Ստեղծագործելու պահանջը նրա մեջ դրված էր ի սկզբանե, ինչպես
մյուս մարդկային բնական դրսևորումները1:
    Եվ բազմատեսակ կոմպոզիցիոն լուծումները, բնական
էլեմենտների նմանակումը, քարի ռելիեֆի կիրառումը որպես
կոմպոզիցիոն դետալ, ֆիգուրների սիմետրիկ կոմպոզիցիոն
տարբեր      լուծումները,    ճշգրիտ     համադրությունները
պատահականության արդյունք չէին կարող հանդիսանալ: Դրանք
զուտ     բանական       մարդու    գեղարվեստապատկերային,
կառուցողական մտածելակերպի հետևանքներ են:




1Мириманов В.Б. Первобытное и традиционное искусство, Малая история
искусств, М., 1973г
Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 93


      Manner of expression of creative and artistic thinking in rock art

Anna Khechoyan1
Boris Gasparian2

Abstract
     Rock art is proper for all continents and parts of the world with its local,
chronological and universal features. A phenomenon of rock art always has
central attention not only for study of formation of the art earliest periods,
but also for restoration of historical- cultural context.
     The main aim of this paper is to rise the general questions, that proper
for all the earliest forms of culture, and to try to collaborate together and
exchange of practices.
     Due to the studies it can be seen, that rock art of Armenia, with its local
thematic, stylistic, technical features has its exact parallels in different
countries, such as Turkey, Azerbaijan, Iran (Homain, Kahak), Afghanistan,
Pakistan etc.
    Rock art in Armenia is widely extending over the slopes of the volcanic
mountain systems. There are extensive congestions of engravings on the
peaks and on the slopes of the Aragats, Gegham, Vardenis, Djermouk and
Syunik mountains.
At the end of 20th century during the scientific researches and surveys -
carried out by Armenian-French joint archeological mission, together with
the Institute of Archaeology of the Armenian National Academy of
Sciences, series of open-air rock engravings (more than 400) were discovered
in Voskehat, Aghavnatun, Lernamerdz etc., that are situated on Western
and Southern slopes of Aragats (2004-2007), as well as a shelter with new
rock paintings in the canyon of the Kasakh River (2002).
 Prehistoric man had ability as much as contemporary man in the
context of the fine arts, and from this point of view prehistoric “painter”
hadn’t became a passive consumer attitude to art yet, at the same time he
was “painter”, hunter, cattleman etc. Artistic impulse was natural for him as

 1 Yerevan State University RA, Theory and History of Art - lecturer, Institute of
 Archaeology and Ethnography of the National Academy of Sciences RA- Junior
 researcher
 2 Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences

 RA- researcher, Yerevan State University RA, Archaeology RA -lecturer
94 / Հայագիտական և իրանագիտական առաջին ...

much as instinct of hunting. He had creative instinct from birth as other
human wants.
     Problem of imitation of the world around has had different solutions in
different periods of art history. Depiction manner in art has a great range,
which can be considered from different aspects. So several manners of
artistic thinking expression will be chosen, that can be met in the rock art,
and will be represented on the examples of above mentioned recently
discovered material.

Contenu connexe

Similaire à Anna xechoyan

Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxssusere559b2
 
Հայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներՀայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներtun200427
 
Հայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներՀայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներNazik Hovasapyan
 

Similaire à Anna xechoyan (7)

Կոմիտաս
ԿոմիտասԿոմիտաս
Կոմիտաս
 
Avetiq Isahakyano
Avetiq IsahakyanoAvetiq Isahakyano
Avetiq Isahakyano
 
Hay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docxHay_azgagrutyunma.docx
Hay_azgagrutyunma.docx
 
презентация12
презентация12презентация12
презентация12
 
Haytni Erevanciner
Haytni ErevancinerHaytni Erevanciner
Haytni Erevanciner
 
Հայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներՀայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներ
 
Հայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներՀայաստանի ժայռապատկերներ
Հայաստանի ժայռապատկերներ
 

Plus de Sona Arsenyan

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памятиSona Arsenyan
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевSona Arsenyan
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон ВершовскийSona Arsenyan
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanSona Arsenyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանSona Arsenyan
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանՀայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենSona Arsenyan
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Sona Arsenyan
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհասSona Arsenyan
 
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունՀամո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունSona Arsenyan
 
Աստղամանուկը
ԱստղամանուկըԱստղամանուկը
ԱստղամանուկըSona Arsenyan
 

Plus de Sona Arsenyan (20)

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памяти
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
 
книги
книгикниги
книги
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон Вершовский
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik Nikoghosyan
 
Henrik Edoyan
Henrik EdoyanHenrik Edoyan
Henrik Edoyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն Գալֆայան
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
 
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանՀայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
 
Ekotur
EkoturEkotur
Ekotur
 
Antashyan
AntashyanAntashyan
Antashyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-Հայերեն
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհաս
 
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունՀամո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
 
Աստղամանուկը
ԱստղամանուկըԱստղամանուկը
Աստղամանուկը
 

Anna xechoyan

  • 1.
  • 2.
  • 3. Proceedings of The First International Armenology and Iranology Conference 10-11 November 2008 Department of Armenian language and literature University of Isfahan Edited by: Mohammad Malek Mohammadi (Ph. D)
  • 4. Գիտաժողովի գիտխորհրդի նախագահի զեկույցը IV Բանաձև հայագիտական և իրանագիտական XI առաջին միջազգային գիտաժողովի Զարուհի Հակոբյան 1 "Հեծյալի" կերպարը միջնադարյան հայ արվեստում: Հայ պարսկական պատկերագրական աոնչությունների խնդիրը Հայկանուշ Մսրոպեան 13 Պարսկահայ խոսվածքների լեզվաշխարհագրական բնութագիրը և ... Գոհար Ւսկանդրյան 23 Հայ իրանական հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Լիլիթ Երնջակյան 35 Հայ-իրանական փոխառնչությունները ավանդական երաժշտարվեստում Սվետլանա Պաղոսյան 49 Միջէթնիկ փոխառնչություններ ավանդական տարազի և ուտեստի համակարգերում Բաբկեն Հարությունյան 59 Երանշահրի Քուստի Կապկոհի վարչական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-Ի Նելլի Խաչատրյան Փալադիան 67 XVII -XIX դարերի հայկական և իրանական արվեստ (ազդեցություններ և ընդհանուր եզրեր) Աննա Խեչոյան- Բորիս Գասպարյան 85 Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման միջոցները ժայռարվեստում Ազատ Մաթյան 95 Իրանական դասական բանաստեղծության հայերեն թարգմանության մի քանի հարցեր Լ. Միքայելյան 115 Հայաստանի վաղքրիստոնեական արվեստը և սասանյան մշակույթը, ճարտարապետական առնչությունների հարցի շուրջ
  • 5. Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման միջոցները ժայռարվեստում Աննա Խեչոյան1 Բորիս Գասպարյան2 Աշխարհի տարբեր հատվածներին հատուկ տեղային- ժամանակագրական առանձնահատկություններով ու համամարդկային-ընդհանրական հատկանիշներով բնութագրվող հնագույն ժայռապատկերային արվեստի ֆենոմենը միշտ էլ առանձնահատուկ ուշադրության առարկա է եղել ոչ միայն արվեստի ձևավորման ելակետային փուլերի ուսումնասիրության համար այլ նաև պատմամշակութային կոնտեքստի վերակազմության առումով: Թեմայի հիմնական նպատակն է բարձրացնել ժայռարվեստին վերաբերող համընդհանուր հարցեր, որոնք բնորոշ են բոլոր տարածաշրջանների վաղ մշակութային ձևերում և համագործակցության եզրեր գտնել այս ֆենոմենի համատեղ ուսումնասիրության և փորձի փոխանակման համար: 1 ԵՊՀ , Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող 2 ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ Հնագիտության ամբիոնի դասախոս
  • 6. 86 / Հայագիտական և իրանագիտական աոաջին ... Ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ հայկական տարածաշրջանի ժայռապատկերները, միաժամանակ ունենալով սյուժետային, բովանդակային, ոճական, տեխնիկական լոկալ առանձնահատկություններ, բավական մեծ զուգահեռներ ունեն Թուրքիայի1, Ադրբեջանի2, Իրանի (Հոմեյն, Կահակ)3, Աղվանստանի, Պակիստանի և այլ տարածաշրջանների ժայռարվեստի հետ: Հայկական լեռնաշխարհում ժայռապատկերները լայն տարածում ունեն և ընդգրկում են Արագածի փեշերից մինչև Հայկական Տավրոսի լանջերը, մինչև Ասորիք Պաղեստինի ու Իրաքի սահմանները: Ժայռապատկերների կուտակումներ կան Սևանի ավազանը եզերող Գեղամա, Վարդենիսի, Սյունյաց լեռնագագաթներին ու լանջերին և այլ շրջաններում: Հայաստանում 20-րդ դարի վերջերին ժայռապատկերների հետազոտությունները նոր թափ ստացան և մի շարք նոր հուշարձաններ հայտնաբերվեցին ԳԱԱ ՀԱԻ ձեռնարկած հայ- ֆրանսիական համատեղ արշավախմբի աշխատանքների շնորհիվ 4: 2002թ Արագածոտն մարզի Քասախի կիրճի Գեղամավան-1 քարայրում հայտնաբերվեց ժայռանկարների նորահայտ խումբ: Սկսած 2004թ.` հետազոտություններ են տարվում Արագած լեռան հարավային լանջերի և Արարատյան դաշտի կցակետում գտնվող պետրոգլիֆների նոր համալիրի փաստագրման գործում (ձգվում է 1 Anati E. Arte preistorica in Anatolia, Studi Camuni N 4 , Capo di Ponte( Edizone del Centro) 2 Джафарзаде И.М., Наскальные изображения Кобыстана, Труды института истории Азербайджанской ССР, No13, Баку, 1985г. 3 Sirvan Mohammadi Ghasrian, Rock art studies in Iran: new approaches ,Antiquity Vol 81 No 311 March 2007 4 V. Feruglio, A.Khechoyan , B. Gasparian, C. Chataigner. The Geghamavan-1 painted shelter, Aragatsotn Province, Republic of Armenia, INORA (International Newsletter on Rock Art), 41, 2005, pp. 1-7 (in French and in English) Анна Хечоян, Борис Гаспарян ,Valérie Feruglio, Christine Chataignier, Новая находка петроглифов на окраинах южного склона Арагаца (с. Лернамердз),Международная научная конференция “Археология, этнология, фольклористика Кавказа” ,Тбилиси, 2007, c.211-213
  • 7. Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 87 Աղավնատուն գյուղից մինչև Լեռնամերձ, Ոսկեհատ և Ագարակ գյուղերի միջակայքը զբաղեցնող բլրանման գոյացությունների ողջ երկայնքով ), որոնց թիվն անցնում է 400 -ից: Ֆիգուրների համադրությամբ կոմպոզիցիայի կառուցման տարբեր մոտեցումներ Մարդուն շրջապատող աշխարհի վերարտադրման խնդիրն արվեստի պատմության տարբեր փուլերում տարբեր լուծումներ է ստացել: Պատկերման արտահայտչամիջոցների խնդիրն արվեստում ինքնին լայն դիապազոն ունի և կարելի է դիտել բազմաթիվ տեսանկյուններից: Այդուհանդերձ կընտրվեն ժայռարվեստում հանդիպող գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման մի քանի ձևեր: Նկարի շրջանակի և կոմպոզիցիոն օրինաչափ կառուցվածքային մոդելների խնդիրները ժամանակակից գեղանկարչության մեջ և ժայռարվեստում միանգամայն տարբեր են: Ժայռարվեստում «շրջանակի» դերը որպես այդպիսին կատարում է քարի բնական եզրագիծը, և որպես կանոն մեծամասամբ քարի մակերեսից է կախված պատկերների տեղադրման խնդիրը: Պատկերախմբերը հիմնականում քաոսային տեղադրություն ունեն: Այնուամենայնիվ ուսումնասիրության ընթացքում հրատարակված նյութից1 (բաղկացած 675 նկարներից) և վերջին տարիներին հայտնաբերված ժայռապատկերների խմբերից գտնվեցին մի շարք պատկերներ, որտեղ հստակ տեսանելի են կոմպոզիցիայի կառուցման բազմազան լուծումներ, որը խոսում է ոչ միայն «նկարչի» սիմետրիայի ընկալման մասին այլ նաև նախնադարյան մարդու աշխարհընկալման և գեղարվեստապատկերային մտածելակերպի մասին (սրա մասին կխոսվի ստորև): 1 Հ.Մարտիրոսյան, Գեղամա լեռների ժայռապատկերները, Ե.,1971թ. Հ.Մարտիրոսյան, Գեղամա լեռների ժայռապատկերները,Ե., 1981թ Գ.Կարախանյան Սյունիքի ժայռապատկերները Ե.,1970թ
  • 8. 88 / Հայագիտական և իրանագիտական առաջին .. . Նկար 1-ում ակնհայտորեն երևում է կամարատիպ կառուցվածքային լուծում: Երեք կոմպոզիցիաներում էլ չորքոտանիները, միմյանց հաջորդելով, կամար են կազմում: Չնայած որոշ կենդանիների դեմ հանդիման ուղղվածության` նրանց իրանների աստիճանական հաջորդումը պահպանում է կորությունը: Ժայռապատկերներում հանդիպում է նաև շրջված կամարի կառուցման մոտեցումը (նկ. 2): Հաջորդ պատկերախմբերում կարելի է տեսնել պատկերների գրեթե շրջան կազմող դասավորություն (նկ. 3): Օրինակ, նկ. 3a կոմպոզիցիայում այծերը ժամ սլաքի ուղղությամբ աստիճանաբար փոխում են իրենց դիրքերը` ստանալով գլխիվայր վիճակ` միաժամանակ պահպանելով կոմպոզիցիայի համաչափությունը: Եռանկյուն կոմպոզիցիոն լուծումներ կարելի է հանդիպել 4-րդ պատկերում, որոնք ստացվել են ֆիգուների քանակի աստիճանաբար նվազեցման միջոցով: Առանձնահատուկ տեղ են գրավում նկար 5-ի կոմպոզիցիաները, որոնք բավականին բարդ լուծումներ ունեն և կապված են մարդու մտածելակերպի զարգացման համեմատաբար բարդ աստիճանի հետ: 5a,b,c նկարներում «նկարիչը» ֆիգուրների սիմետրիկ տեղադրության միջոցով ստացել է շեղանկյուն կոմպոզիցիաներ: Նկար 5b-ում այդպիսի դասավորություն ունեն նիզակներով և վահաններով չորս որսորդները: Նկ. 5a -ում տասնմեկ ֆիգուրներից բաղկացած կոմպոզիցիայում չորսը, տեղադրված լինելով անկյուններում, ավելի են շեշտում շեղանկյուն կոմպոզիցիոն կառուցվածքը: Նկ. 5c-ն ևս մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Բավական համաչափ շրջանը բաժանված է 4 հավասար սեկտորների, որոնց յուրաքանչյուրի կենտրոնում շրջանագծի վրա կանգնած են թևատարած մարդիկ: Վերոհիշյալ տարատեսակ կոմպոզիցիոն լուծումները երկու կարևոր հատկանիշներով են օժտված:
  • 9. Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 89 Առաջին դեպքում այն հանդես է գալիս որպես «բնական մշակութային տարր»: Օրինակ, կամար, շրջան, եռանկյուն ձևերը բազմիցս կարող ենք հանդիպել բնության մեջ (ծիածան, արև և այլն), այսինքն տվյալ ձևերի պատկերումը իմիտատիվ բնույթ ունի: Երկրորդ դեպքում այն «արհեստական» բնորոշում ունի, օրինակ շեղանկյունը , որը մարդկային կառուցողական մտածելակերպի արդյունք կարող է հանդիսանալ: Այսպիսի կառուցվածք ունեցող կոմպոզիցիաներ հիմնականում ուշ էտապներում են հանդես գալիս, երբ մարդն արդեն ավելի լայն աշխարհընկալման դիապազոն ուներ: Քարի բնական ռելիեֆի կիրառումը որպես կոմպոզիցիոն դետալ Հետաքրքիր են քարերի բնական ռելիեֆը (խորություններ, անհարթություններ, ճաքեր) որպես պատկերի մաս կազմող դետալներ օգտագործելու փորձերը: Քարի բնական, ջրի կողմից մաշված փոսորակների և պատկերների համադրությամբ կոմպոզիցիաներ են հանդիպում № 25 և №74 քարաբեկորների վրա (նկ. 6): Օրինակ №74 քարի փոսորակում հավանաբար անձրևներից հետո ջուր է կուտակվել, որի երկու կողմերում պատկերելով այծերին` ստացվել է լճակից ջուր խմող այծերի տեսարան (նկ. 6a): Եզակի օրինակներից է №`105 քարի ժայռանկարը (նկ. 7): Այն իրենից ներկայացնում է ճկված մարդակերպ մի ֆիգուր, որը փորագրված է միաժամանակ քարի 2 մակերեսների վրա: Ուշագրավ է նաև այն փաստը, որ ճկված դիրքն ավելի իրական դարձնելու համար օգտագործվել է քարի երկնիստ անկյունը` ստեղծելով եռաչափ պատկեր: Քարի բնական ռելիեֆը ժայռապատկերների հետ համադրելու յուրօրինակ արտահայտում է նաև նկ 8, որտեղ քարի պոկված հատվածն իր ձևով հիշեցնում է կնոջը խորհրդանշող նշան, որն արդեն իսկ հուշող հանգամանք է հանդիսանում նմանատիպ պատկերը նմանակելու և հարմարացնելու տվյալ բնական «շրջանակին»:
  • 10. 90 / Հայագիտական և իրանագիտական առաջին ... Ժայռապատկերներում հանդիպում են նաև այլ մոտեցումներ, երբ զոոմորֆ պատկերը հարմարեցվել է բնական փոսիկին այնպես, որ այն գտնվի գլխավերևում` ստեղծելով արևի խորհրդանիշը: «Զոոմորֆ ֆիգուրը շրջանի հետ» տեսարանը բազմիցս հանդիպում է նաև փորագրված տեսքով, այսինքն փոսիկը/շրջանը ստացվել է նախնադարյան մարդու միջամտությամբ (նկ. 9): Դիտողի խնդիրը: Սուկցեսիվ ընկալման արտահայտման ձևը պանորամիկ պատկերված ժայռանկարներում Պատկերախմբերը հիմնականում քաոսային տեղադրություն ունեն և տեսարանի առաջին և երկրորդ պլանների մասին դժվար է հստակ դատել: Սովորաբար տեսարանի ներքևի հատվածն ընկալվում է դիտողին մոտ գտնվող հատվածը, վերևինը` ավելի հեռուն: Դա նաև բացատրվում է ընկալման հոգեբանական առանձնահատկություններով, օրինակ, գետինը գտնվում է ներքևում, իսկ երկինքը` վերևում:1 Գեղամավան-1 քարայրի ժայռանկարների պատկերախմբերի շարքում առնձնանում է 10 մետրից ավելի երկարություն ունեցող I10-1 պանոն (նկ.10): Գործողության ընթացք ներկայացնող մեկը մյուսին շարունակող զինված մարդկանց և կենդանիների պատկերներն ունեն աջակողմյան դիրքորոշում և բավական փոխկապակցված դասավորություն: Տվյալ պանոյում ակնհայտ է գեղարվեստապատկերային մտածելակերպի սուկցեսիվ ընկալման արտահայտման ձևը, որն արդեն իսկ թելադրում է դիտելու ուղղությունը և հերթականությունը: Այստեղ ակնհայտ է նաև ֆիգուրները հարթության մեջ համապատասխանբար բաշխելու և երկչափ հարթության մեջ տարածությունն ընկալելու փորձերը: Ռիթմիկ դասավորություն ունեցող ֆիգուրները ոչ միայն սիմետրիայի գաղափար են առաջացնում այլ նաև դիտողի խնդիր են դնում: Պատկերները, ունենալով տարբեր ուղղվածություններ, 1А.А. Формозов ″Что такое наскальные изображения″. Панорама искусств. № 8.М 1985
  • 11. Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 91 ինքնին թելադրում են դիտման հերթականությունը նկ. 11: Օրինակ` 11a,b ժայռապատկերները աջակողմյան ուղղվածություն ունեն, իսկ նկ. 11c` ձախակողմյան: Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման միջոցների գիտակից և անգիտակից արտացոլման ձևեր Գեղարվեստապատկերային մտածելակերպի արտահայտման միջոցների ժայռարվեստի վերոհիշյալ օրինակներում հիմնականում առանձնանում է երկու ձև` բնության մեջ հանդիպող բազմապիսի տարրերի և երևույթների վերարտադրման գիտակից և անգիտակից արտացոլման ձևեր: Առաջին դեպքում կարելի է ենթադրել, որ այն ենթագիտակցության արդյունք է հանդիսանում, այսինքն բնության մեջ հանդիպող տարատեսակ ռիթմիկ և սիմետրիկ տարրերն անգիտակից ձևով կարող էին նստել ենթագիտակցության մեջ, ապա ավելի ճշգրիտ ձևով արտացոլվել մարդու գործունեության մեջ (օրինակ, կամար-ծիածան ասոցիացիան և այլն): Ճշգրիտ ձևի գիտակցումը «նկարչի» մոտ կարող էր առաջացնել դրական էմոցիոնալ ռեակցիա, որն իր հերթին բերում էր ձևն ավելի կատարելագործելու ցանկության: Երկրորդ դեպքում մարդու կողմից գիտակցորեն ստեղծված նոր ձևերը («արհեստական մշակութային տարր», օրինակ շեղանկյուն) անսովոր էին և չէին համապատասխանում բնության կոնտեքստին և յուրահատուկ ասոցիատիվ կապը նոր արհեստական ձևերի հանդեպ ևս պետք է ամրագրվեր մարդու գիտակցության մեջ: Այդ պատճառով ոչ միայն կանոնավոր, այլ նաև արտասովոր ձևերն էլ են գրավում մարդու ուշադրությունը, որոնք կապված լինելով էմոցիոնալ ռեակցիայի հետ` կարող էին վերարտադրվել նաև գիտակցորեն: Կերպարվեստի շրջանակներում նախնադարյան մարդն օժտված էր ոչ պակաս ունակություններով, որքան ժամանակակից
  • 12. 92 / Հայագիտական և իրանագիտական առաջին ... մարդը: Այս առումով նախնադարյան «նկարիչը» դեռ չէր դարձել պասիվ սպառող, այլ հանդես էր գալիս որպես նկարիչ, որպես որսորդ, որպես անասնապահ և այլն: Ստեղծագործական ազդակը նրա համար բնական էր այնքան, որքան և որսորդական ինստինկտը կամ տոհմի շարունակության ձգտումը: Ստեղծագործելու պահանջը նրա մեջ դրված էր ի սկզբանե, ինչպես մյուս մարդկային բնական դրսևորումները1: Եվ բազմատեսակ կոմպոզիցիոն լուծումները, բնական էլեմենտների նմանակումը, քարի ռելիեֆի կիրառումը որպես կոմպոզիցիոն դետալ, ֆիգուրների սիմետրիկ կոմպոզիցիոն տարբեր լուծումները, ճշգրիտ համադրությունները պատահականության արդյունք չէին կարող հանդիսանալ: Դրանք զուտ բանական մարդու գեղարվեստապատկերային, կառուցողական մտածելակերպի հետևանքներ են: 1Мириманов В.Б. Первобытное и традиционное искусство, Малая история искусств, М., 1973г
  • 13. Գեղարվեստապատկերային մտածելակերպի... / 93 Manner of expression of creative and artistic thinking in rock art Anna Khechoyan1 Boris Gasparian2 Abstract Rock art is proper for all continents and parts of the world with its local, chronological and universal features. A phenomenon of rock art always has central attention not only for study of formation of the art earliest periods, but also for restoration of historical- cultural context. The main aim of this paper is to rise the general questions, that proper for all the earliest forms of culture, and to try to collaborate together and exchange of practices. Due to the studies it can be seen, that rock art of Armenia, with its local thematic, stylistic, technical features has its exact parallels in different countries, such as Turkey, Azerbaijan, Iran (Homain, Kahak), Afghanistan, Pakistan etc.  Rock art in Armenia is widely extending over the slopes of the volcanic mountain systems. There are extensive congestions of engravings on the peaks and on the slopes of the Aragats, Gegham, Vardenis, Djermouk and Syunik mountains. At the end of 20th century during the scientific researches and surveys - carried out by Armenian-French joint archeological mission, together with the Institute of Archaeology of the Armenian National Academy of Sciences, series of open-air rock engravings (more than 400) were discovered in Voskehat, Aghavnatun, Lernamerdz etc., that are situated on Western and Southern slopes of Aragats (2004-2007), as well as a shelter with new rock paintings in the canyon of the Kasakh River (2002).  Prehistoric man had ability as much as contemporary man in the context of the fine arts, and from this point of view prehistoric “painter” hadn’t became a passive consumer attitude to art yet, at the same time he was “painter”, hunter, cattleman etc. Artistic impulse was natural for him as 1 Yerevan State University RA, Theory and History of Art - lecturer, Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences RA- Junior researcher 2 Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences RA- researcher, Yerevan State University RA, Archaeology RA -lecturer
  • 14. 94 / Հայագիտական և իրանագիտական առաջին ... much as instinct of hunting. He had creative instinct from birth as other human wants.  Problem of imitation of the world around has had different solutions in different periods of art history. Depiction manner in art has a great range, which can be considered from different aspects. So several manners of artistic thinking expression will be chosen, that can be met in the rock art, and will be represented on the examples of above mentioned recently discovered material.