SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
.
1.
   Երկու փայտահատ սոճու խիտ անտառի միջով տուն
    էին վերադառնում: Ձմեռվա սարսափելի ցուրտ գիշեր
    էր: Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ և
    գեղեցիկ աստղ:Նա գլորվեց այլ աստղերի միջով և
    ընկավ փայտահատներից երկու քայլ հեռու: Երկնքից
    ընկածը ոսկեկար և բազմածալ թիկնոցի մեջ
    փաթաթված մի երեխա էր: Փայտահատներից մեկը
    քնքշորեն բարձրացրեց մանկանն ու ամուր
    փաթաթեց թիկնոցի մեջ, որպեսզի պաշտպանի
    սառնամանիքից: Ընկերը զարմացավ նրա
    բարեսրտության վրա: Եվ այսպես Աստղամանուկը
    սկսեց հասակ առնել աղքատ փայտահատի մյուս
    երեխաների հետ:
   Տարեցտարի Աստղամանուկն ավելի ու ավելի էր
    գեղեցկանում, և գյուղի բնակիչները հիանում էին
    նրանով: Գյուղացիները թուխ էին և սևահեր, իսկ
    Աստղամանուկի դեմքը նուրբ էր ու փղոսկրի պես
    ճերմակ, մազերն էլ ոսկեգանգուր էին: Շուրթերը ալ
    ծաղկի թերթեր էին, աչքերը` զուլալ առվակի կողքին
    բուսած մանուշակներ: Բայց Աստղամանուկի
    գեղեցկությունը դարձավ չարիքի աղբյուր. նա
    մեծանում էր գոռոզ, դաժան և եսամոլ: Փայտահատի
    և գյուղի մյուս երեխաներին նա ատում և
    արհամարհում էր` ասելով, թե նրանք ստոր ծագում
    ունեն, մինչդեռ ինքը ազնվական է, քանի որ Աստղի
    ծնունդ է:Մի օր այդ գյուղով մի խեղճ, աղքատ կին էր
    անցնում: Նա ցնցոտիների մեջ էր, իսկ ոտքերը
    քարքարոտ ճանապարհից արյունոտվել էին:
2.
   Հենց որ Աստղամանուկը տեսավ նրան, ընկերներին
    ասաց.
   - Տեսե՜ք: Այս գեղեցիկ, կանաչ սաղարթով ծառի
    տակ՝ գույնզգույն ծաղիկների մեջ, մի կեղտոտ կին է
    նստել: Եկեք քշենք նրան, քանի որ տգեղ ու զզվելի է:
   Այս ասելով` սկսեց ծաղրել և քարեր նետել նրա վրա:
    Փայտահատը մոտ վազեց և սկսեց կշտամբել
    Աստղամանուկին.
   - Դու իսկապես քարսիրտ ես: Ի՞նչ է արել քեզ այս
    խեղճ կինը, որ քարկոծում ես:
   Այդժամ Աստղամանուկը բարկությունից
    շառագունեց, ոտքը գետին զարկեց և ասաց.
   - Իսկ ո՞վ ես դու, որ ինձ սովորեցում ես, թե ի՜նչ
    անեմ: Ես քո որդին չեմ և պարտավոր չեմ քեզ
    ենթարկվելու:
   - Ճշմարիտ է, – պատասխանեց փայտահատը, – բայց
    չէ՞ որ ես խղճացի քեզ ու փրկեցի, երբ գտա
    անտառում:
   Այս խոսքերը լսելուն պես թշվառ կինը բարձր ճիչ
    արձակեց և ուշաթափվեց: Փայտահատն ու նրա կինը
    խնամեցին աղքատին, ուշքի բերեցին, հաց և ջուր
    առաջարկեցին, բայց նա հրաժարվեց ուտելուց,
    միայն խնդրեց, որ փայտահատը մանրամասն
    պատմի, թե ինչպե՜ս է գտել երեխային:
   - Դա ուղիղ տասը տարի առաջ էր,- հառաչեց կինը:
3.
    - Այո՜,- արձագանքեց փայտահատը:
    - Վզին կրում էր սաթե մանյակ և փաթաթված էր աստղերով ասեղնագործված ոսկե թիկնոցի մեջ,-
     շարունակեց կինը:
    Փայտահատն իսկույն սնդուկից հանեց և ցույց տվեց մանյակն ու թիկնոցը: Կինը սկսեց հեկեկալ և
     ասաց.
    - Այդ տղան իմ որդին է, որին ես կորցրել եմ անտառում: Նրան գտնելու հույսով ես թափառել եմ
     աշխարհեաշխարհ:
    Սակայն Աստղամանուկը սառնությամբ ու արհամարհանքով ասաց.
    - Եթե ճշմարիտ է, որ դու իմ մայրն ես, ապա ավելի լավ կլիներ, չգայիր և չանարգեիր ինձ, որովհետև
     ես կարծում էի, թե աստղերն են իմ ծնողները և ոչ թե մի մուրացիկ: Կորի՜ր այստեղից, որպեսզի քեզ
     այլևս երբեք չտեսնեմ:
    - Ավաղ, որդի՜ս,- գոչեց կինը,- մի՞թե դու ինձ չես համբուրի բաժանումից առաջ: Չէ՞ որ ես շատ եմ
     տառապել քեզ գտնելու համար:
    - Ո՛չ, ո՛չ,- գոռաց Աստղամանուկը: – Ես ավելի շուտ իժ ու դոդոշ կհամբուրեմ, քան քեզ:
    Կինը ոտքի ելավ և դառնաղի արցունք թափելով` անհետացավ անտառում: Աստղամանուկը վազեց
     ընկերների մոտ` խաղալու: Բայց ընկերները սկսեցին ծաղրել նրան.
    - Դու գարշելի տեսք ունես, մենք չենք ուզում խաղալ քեզ հետ:
    Աստղամանուկը վազեց ջրհորի մոտ, նայեց ջրի մեջ և տեսավ, որ ինքը վերածվել է մի գարշելի
     ճիվաղի. ամբողջ մարմինը թեփուկապատ էր, իսկ դեմքը դոդոշի էր: Նա նետվեց խոտերի մեջ,
     դառնորեն լաց եղավ և ասաց ինքն իրեն.
4.
   - Անշուշտ, սա իմ մեղքի հետևանքն է: Չէ՞ որ ես ուրացա
    մորս, արհամարհեցի և վռնդեցի նրան, գոռոզամիտ եղա և դաժան
    վարվեցի նրա հետ: Այժմ ես նրան պիտի փնտրեմ աշխարհով մեկ: Եվ
    մինչև չգտնեմ, չեմ հանգստանա:
   Նա վազեց անտառ և սկսեց կանչել մորը, բայց ապարդյուն:
    Առավոտից մինչև երեկո փնտրեց և ձայն տվեց մորը, բայց
    պատասխան չստացավ: Հետո պառկեց ու քնեց տերևների կույտի
    վրա, և բոլոր թռչուններն ու կենդանիները, որ լավ էին հիշում նրա
    դաժան արարքները, լքեցին նրան:Առավոտյան Աստղամանուկը ոտքի
    ելավ, մի քանի դառը պտուղներ պոկեց ծառից ու կերավ, հետո, աղի
    արտասուք թափելով, ճանապարհը շարունակեց անանցանելի
    անտառով: Եվ բոլորին, ում պատահում էր, հարցնում էր, թե չե՞ն
    տեսել իր մորը: Նա հարցրեց խլուրդին: Եվ խլուրդը վրդովված
    պատասխանեց.
   - Դու կուրացրել ես ինձ, հանել ես աչքերս. ինչպե՞ս կարող էի նրան
    տեսնել:
5.
   Աստղամանուկը հարցրեց կանեփահավին: Վերջինս նրան պատասխանեց.
   - Քո հաճույքի համար դու իմ թևերի փետուրները հանել ես. ես թռչել չեմ
    կարողանում:
   Աստղամանուկը գլուխը կախեց, լաց եղավ, ներողություն խնդրեց Աստծո
    բոլոր արարածներից և շարունակեց խորանալ անտառում` փնտրելով
    մուրացկան կնոջը: Երեք տարի անընդմեջ Աստղամանուկը թափառեց
    աշխարհով մեկ ու ոչ մի տեղ ո՛չ սեր տեսավ, ո՛չ գութ, ո՛չ կարեկցանք: Դա իր
    դժնի վարքի պատասխանն էր:
   Մի երեկո Աստղամանուկը մոտեցավ գետափնյա քաղաքի դարպասին և
    փորձեց քաղաք մտնել: Բայց պահապանները փակեցին նրա ճամփան և ներս
    չթողեցին: Ավելին, սկսեցին ծաղրել և անարգել նրան տգեղ արտաքինի
    պատճառով: Այդ պահին նրանց կողքով մի այլանդակ ծերուկ էր անցնում, նա
    բռնեց Աստղամանուկի թևը և տարավ իր հետ: Ծերուկը մի չար կախարդ էր:
    Նա տղային զնդան նետեց, մի կտոր չոր հաց և մի բաժակ աղի ջուր տվեց: Իսկ
    առավոտյան նրան ասաց.
    - Գնա՛ անտառ և բե՛ր այնտեղ թաքցրած երեք ոսկեդրամներից մեկը, որը
    սպիտակ ոսկուց է: Իսկ եթե չբերես, մտրակի հարյուր հարված կուտես փորիդ
    : Շտապի՛ր, մայրամուտին քեզ կսպասեմ պարտեզի դռնակի մոտ:
6.
   Աստղամանուկը դուրս եկավ քաղաքային դարպասից և գնաց այն անտառը, որի
    մասին ասել էր կախարդը: Հեռվից անտառը շատ գեղեցիկ էր, և նա ուրախ-ուրախ
    խորացավ անտառում: Բայց տղան անտառի գեղեցկությունը այդպես էլ չվայելեց.
    ուր էլ ոտք էր դնում, գետնի տակից փշոտ թփեր էին ելնում ու ծակծկում նրան,
    իսկ եղինջն այրում էր ոտքերը: Տատասկը դաշույնի պես իր սուր փշերով խրվում
    էր Աստղամանուկի մարմինը: Իսկ որ ամենակարևորն էր, նա չէր կարողանում
    գտնել ոսկեդրամը: Արևն արդեն մայր էր մտնում, երբ Աստ-ղամանուկը, դառն
    արցունք թափելով, բռնեց տունդարձի ճանապարհը. գիտեր, որ այնտեղ իրեն է
    սպասում կախարդի մտրակը: Երբ նա անտառի եզրին էր հասել, հանկարծ խոր
    թավուտից մի սուր ճիչ լսեց. ինչ-որ մեկը տանջվում և օգնություն էր խնդրում:
    Մոռանալով սեփական վիշտը` Աստղամանուկը վազեց անտառ ու տեսավ
    որսորդի թակարդն ընկած մի նապաստակ: Աստղամանուկը խղճաց
    նապաստակին, նրան ազատ արձակեց և ասաց.
   - Ես էլ ընդամենը մի ստրուկ եմ, բայց կարող եմ քեզ ազատություն պարգևել:
   Նապաստակը այսպես պատասխանեց նրան.
   - Իրոք, դու ինձ ազատություն պարգևեցիր, իսկ ես ի՞նչ կարող եմ անել դրա
    դիմաց:
   - Ես սպիտակ ոսկեդրամ եմ փնտրում, եթե չգտնեմ, տերս ինձ կծեծի:
   - Հետևի՛ր ինձ,- ասաց նապաստակը,- ես քեզ կտանեմ այնտեղ, ուր պետք է, քանի
    որ գիտեմ` որտե°ղ և ինչո՛ւ է թաքնված այդ ոսկին:
7.
    Աստղամանուկը հետևեց նապաստակին և,
     ո՜վ զարմանք, մի հսկայական կաղնու
     փչակում նա տեսավ իր փնտրած
     ոսկեդրամը: Տղան անչափ ուրախացավ և
     ասաց նապաստակին.
    - Ծառայությանը, որ քեզ մատուցեցի, դու
     հատուցեցիր բազմապատիկ, իսկ իմ
     բարությանը պատասխանեցիր
     հարյուրապատիկ:
    - Ո՛չ,- առարկեց նապաստակը,- ես քեզ
     վերաբերվեցի այնպես, ինչպես դու ինձ:
    Քաղաքի դարպասի մոտ մի բորոտ ծերունի
     էր նստած: Հենց տեսավ Աստղամանուկին,
     թափահարեց ձեռքի փայտե ամանը,
     հնչեցրեց զանգակը և ասաց.
    - Մի քիչ փո՛ղ ողորմիր, տղա՛, այլապես ես
     սովից կմեռնեմ, քանի որ վտարված եմ
     քաղաքից, և չկա մեկը, որ խղճա ինձ:
    Բորոտն այնքան աղաչեց, պաղատեց,
     արցունք թափեց, որ Աստղամանուկը
     խղճահարվեց և նրան տվեց ոսկեդրամը:
    Տղան վերադարձավ կախարդ ծերուկի մոտ:
    - Բերեցի՞ր սպիտակ ոսկեդրամը:
    - Ո՛չ, չբերեցի,- պատասխանեց
     Աստղամանուկը:
8.
   Այդ ժամանակ կախարդը հարձակվեց տղայի վրա, ծեծեց նրան, առանց հաց
    ու ջուր տալու նորից զնդան նետեց: Իսկ առավոտյան եկավ և ասաց.
   - Եթե այսօր չբերես դեղին ոսկեդրամը, մտրակի երեք հարյուր հարված
    կստանաս և իմ ստրուկը կմնաս մշտապես:
   Եվ Աստղամանուկը ճամփա ընկավ անտառ, ամբողջ օրը փնտրեց դեղին
    ոսկեդրամը, բայց չկարողացավ գտնել: Իսկ երբ արևը մայր էր մտնում, նստեց
    գետնին և արտասվեց: Այդ ժամանակ նրան մոտեցավ նապաստակը:
   - Հետևի՛ր ինձ, – գոչեց նապաստակը և սլացավ անտառով, մինչև որ հասավ
    մի փոքրիկ լճի: Դեղին ոսկեդրամն ընկած էր լճակի հատակին:
   Աստղամանուկը վերցրեց ոսկեդրամը և շտապեց քաղաք: Բորոտը, հենց որ
    նրան տեսավ, վազեց ընդառաջ և ծնկի գալով աղերսեց.
   - Ողորմի°ր ինձ, այլապես ես կմեռնեմ:
   Աստղամանուկը խղճաց նրան և ոսկեդրամը տվեց տանջալլուկ բորոտին: Այդ
    օրը ևս կախարդը ծեծեց տղային և առանց հաց ու ջրի գցեց զնդան` ոտքերին
    ու ձեռքերին շղթա դնելով: Իսկ առավոտյան նա դարձյալ եկավ ու ասաց.
   - Եթե այսօր ինձ բերես կարմիր ոսկեդրամը, ես քեզ ազատ կարձակեմ, իսկ
    եթե ոչ` կսպանեմ:
9.
   Աստղամանուկը նորից անտառ գնաց, նորից ոչինչ չգտավ: Իսկ երեկոյան, երբ
    լալիս էր, նրան մոտեցավ նապաստակը և ցույց տվեց կարմիր ոսկեդրամի
    տեղը: Այս անգամ էլ քաղաքի դարպասի մոտ նրա ճամփան կտրեց բորոտը, և
    Աստղամանուկը դարձյալ գթաց նրան ու տվեց կարմիր ոսկեդրամը: Չնայած
    նրա սրտի վրա մի ծանր բեռ կար. գիտեր` ի՛նչ է սպասում իրեն: Բայց, ո¯վ
    զարմանք, երբ նա մոտեցավ քաղաքի դարպասին, պահապանները
    խոնարհվեցին նրա առաջ, պատիվ տվեցին և ասացին.
   - Որքա՜ն գեղեցիկ է մեր տերը:
   Քաղաքացիների ամբոխը հետևում էր նրան և բարձրաձայն գոչում.
   - Աշխարհում նույնքան գեղեցիկ մեկին գտնելն անհնար է:
   Աստղամանուկն արտասվեց և ինքն իրեն ասաց. ՙՆրանք հեգնում են
    ինձ, ծաղրում են թշվառությունս՚: Ի վերջո տղան մարդկանց կուտակման մեջ
    հայտնվեց մի մեծ հրապարակում, որտեղ գտնվում էր արքայի պալատը:
    Հանկարծ պալատի դռները բացվեցին, և դուրս վազեցին
    հոգևորականներ, բարձրաստիճան զորականներ և խոր գլուխ տալով`
    ասացին.
   - Դու մեր արքայի որդին ես ու մեր տերը, որին մենք երկար ենք սպասել:
10.
   - Ես մի մուրացիկ կնոջ որդի եմ: Եվ ինչո՞ւ եք ասում, որ ես գեղեցիկ եմ. չէ± որ ես
    գիտեմ, որ այլակերպ եմ:
   Այդ ժամանակ ոսկե սաղավարտով մի զորապետ բարձրացրեց վահանն ու
    բացականչեց.
   - Ինչո՞ւ իմ տերը չի հավատում, որ ինքը ամենքից գեղեցիկն է:
   Աստղամանուկը նայեց վահանին և տեսավ, որ իր գեղեցկությունը վերադարձել է.
    դեմքը նույնն է, ինչ առաջ, բայց աչքերում հայտնվել է նախկինում իրեն անծանոթ մի
    թախիծ: Բոլորը ծնկի եկան նրա առաջ, իսկ գլխավոր հոգևորականն ասաց.
   - Մեր տերը թող վերցնի թագն ու գայիսոնը և մեզ թագավոր դառնա:
   Բայց Աստղամանուկը նրանց պատասխանեց.
   - Ես արժանի չեմ նման պատվի, քանի որ ուրացել եմ մորս: Այժմ ես փնտրում եմ նրան,
    որպեսզի մեղա գամ և թողություն խնդրեմ և հանգիստ չեմ առնի, մինչև չգտնեմ նրան:
   Այս խոսքերն ասելով` նա շրջվեց, որ գնա: Մեկ էլ ամբոխի մեջ նա տեսավ իր
    մուրացկան մորը, իսկ նրա կողքին` բորոտին: Ուրախության մի ճիչ դուրս թռավ
    Աստղամանուկի շուրթերից: Նա նետվեց դեպի մայրը, ծնկի իջավ, գրկեց նրա ոտքերը,
    արցունքներով ողողեց ու համբուրեց ոտքերի վերքերը:
   - Ոտքի՛ ել, – ասաց կինը:
    - Ոտքի՛ ել, – կրկնեց բորոտը:
11.
   Աստղամանուկը, դանդաղ ուղղվելով, ոտքի
    ելավ, հետո բարձրացրեց գլուխը և իր առջև
    տեսավ թագավորին և թագուհուն: Եվ թագուհին
    ասաց.
   - Ահա քո հայրը, որին դու օգնության հասար,
    երբ նա կարիքի մեջ էր:
   Իսկ արքան այսպես ասաց.
   - Ահա քո մայրը, որի ոտքերը դու արտասուքով
    ողողեցիր:
   Նրանք Աստղամանուկին իրենց գիրկն առան,
    համբուրեցին, ապա տարան պալատ, շքեղ
    հագուստներ հագցրին, գլխին թագ դրեցին,
    գայիսոնը ձեռքը տվին, և նա թագավոր դարձավ:
    Աստղամանուկը արդար և գթառատ էր ամենքի
    հանդեպ: Նա չմոռացավ փայտահատին և նրա
    կնոջը. նրանց թանկագին ընծաներ ուղարկեց,
    իսկ նրանց զավակներին պատիվների
    արժանացրեց: Աստղամանուկը ոչ ոքի թույլ չէր
    տալիս թռչունների և գազանների հետ
    դաժանաբար վարվել, աղքատներին հաց էր
    տալիս, մերկերին` հագցնում: Եվ նրա երկրում
    թագավորում էին խաղաղությունը,
    առատությունը և սերը:

Contenu connexe

Tendances

Code of Conduct Policy
Code of Conduct PolicyCode of Conduct Policy
Code of Conduct PolicyDemand Metric
 
Time Management Tips When Working From Home
Time Management Tips When Working From HomeTime Management Tips When Working From Home
Time Management Tips When Working From HomeGbest Consultants
 
Workplace bullying 101
Workplace bullying 101Workplace bullying 101
Workplace bullying 101Zen Workplace
 
Work Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 Edition
Work Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 EditionWork Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 Edition
Work Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 EditionJoshua Warren
 
Top 10 purchasing assistant interview questions and answers pdf
Top 10 purchasing assistant interview questions and answers pdfTop 10 purchasing assistant interview questions and answers pdf
Top 10 purchasing assistant interview questions and answers pdfHelenMirren123
 
Top 10 casino interview questions and answers
Top 10 casino interview questions and answersTop 10 casino interview questions and answers
Top 10 casino interview questions and answersCelineDion456
 
Top 10 tender manager interview questions and answers
Top 10 tender manager interview questions and answersTop 10 tender manager interview questions and answers
Top 10 tender manager interview questions and answersheyyou2121
 
The best answers to tough interview questions
The best answers to tough interview questionsThe best answers to tough interview questions
The best answers to tough interview questionsEDIN BROW, DCE, AMET
 
Asap interview questions and answers
Asap interview questions and answersAsap interview questions and answers
Asap interview questions and answersGarryFlitcroft789
 
Prevention of Sexual Harassment Act 2013
Prevention of Sexual Harassment Act 2013Prevention of Sexual Harassment Act 2013
Prevention of Sexual Harassment Act 2013Neha Shrimali
 
Top 10 application engineer interview questions and answers
Top 10 application engineer interview questions and answersTop 10 application engineer interview questions and answers
Top 10 application engineer interview questions and answersGreenHornet345
 
101 Tips For Overcoming Procrastination and Laziness
101 Tips For Overcoming Procrastination and Laziness101 Tips For Overcoming Procrastination and Laziness
101 Tips For Overcoming Procrastination and LazinessFlavian Mwasi
 
The 7-biggest-challenges-remote-workers-face
The 7-biggest-challenges-remote-workers-faceThe 7-biggest-challenges-remote-workers-face
The 7-biggest-challenges-remote-workers-faceZapier
 
EMPLOYEE WELL BEING.ppt
EMPLOYEE WELL BEING.pptEMPLOYEE WELL BEING.ppt
EMPLOYEE WELL BEING.pptJYOTI PACHISIA
 

Tendances (20)

Code of Conduct Policy
Code of Conduct PolicyCode of Conduct Policy
Code of Conduct Policy
 
Time Management Tips When Working From Home
Time Management Tips When Working From HomeTime Management Tips When Working From Home
Time Management Tips When Working From Home
 
Workplace bullying 101
Workplace bullying 101Workplace bullying 101
Workplace bullying 101
 
Work Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 Edition
Work Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 EditionWork Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 Edition
Work Life Balance for Passionate Developers - Full Stack Toronto 2015 Edition
 
Priority Management
Priority ManagementPriority Management
Priority Management
 
Top 10 purchasing assistant interview questions and answers pdf
Top 10 purchasing assistant interview questions and answers pdfTop 10 purchasing assistant interview questions and answers pdf
Top 10 purchasing assistant interview questions and answers pdf
 
Top 10 casino interview questions and answers
Top 10 casino interview questions and answersTop 10 casino interview questions and answers
Top 10 casino interview questions and answers
 
Top 10 tender manager interview questions and answers
Top 10 tender manager interview questions and answersTop 10 tender manager interview questions and answers
Top 10 tender manager interview questions and answers
 
The best answers to tough interview questions
The best answers to tough interview questionsThe best answers to tough interview questions
The best answers to tough interview questions
 
Asap interview questions and answers
Asap interview questions and answersAsap interview questions and answers
Asap interview questions and answers
 
Time Management
Time ManagementTime Management
Time Management
 
Prevention of Sexual Harassment Act 2013
Prevention of Sexual Harassment Act 2013Prevention of Sexual Harassment Act 2013
Prevention of Sexual Harassment Act 2013
 
Top 10 application engineer interview questions and answers
Top 10 application engineer interview questions and answersTop 10 application engineer interview questions and answers
Top 10 application engineer interview questions and answers
 
Harassment
HarassmentHarassment
Harassment
 
Awareness on posh act
Awareness on posh actAwareness on posh act
Awareness on posh act
 
101 Tips For Overcoming Procrastination and Laziness
101 Tips For Overcoming Procrastination and Laziness101 Tips For Overcoming Procrastination and Laziness
101 Tips For Overcoming Procrastination and Laziness
 
Respectful Workplace by RDTC
Respectful Workplace by RDTCRespectful Workplace by RDTC
Respectful Workplace by RDTC
 
The 7-biggest-challenges-remote-workers-face
The 7-biggest-challenges-remote-workers-faceThe 7-biggest-challenges-remote-workers-face
The 7-biggest-challenges-remote-workers-face
 
Work Life Balance
Work Life BalanceWork Life Balance
Work Life Balance
 
EMPLOYEE WELL BEING.ppt
EMPLOYEE WELL BEING.pptEMPLOYEE WELL BEING.ppt
EMPLOYEE WELL BEING.ppt
 

Similaire à Աստղամանուկը

հորինուկ.pptx
հորինուկ.pptxհորինուկ.pptx
հորինուկ.pptxnane50
 
գյոնջյան արմինե
գյոնջյան արմինեգյոնջյան արմինե
գյոնջյան արմինեArmine Gyonjyan
 
Գյոնջյան Արմինե
Գյոնջյան ԱրմինեԳյոնջյան Արմինե
Գյոնջյան ԱրմինեArmine Gyonjyan
 
գյոնջյան արմինե
գյոնջյան արմինեգյոնջյան արմինե
գյոնջյան արմինեtivuzik
 
Говорящая рыбка
Говорящая рыбкаГоворящая рыбка
Говорящая рыбкаElina Simonyan
 
Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»
Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»
Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»GAnahit
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանHasmik Ghazaryan
 
Դդմաընթերցարան
ԴդմաընթերցարանԴդմաընթերցարան
Դդմաընթերցարանmanushak
 
կիս.հաշվետվ.
կիս.հաշվետվ.կիս.հաշվետվ.
կիս.հաշվետվ.www.mskh.am
 
Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]www.mskh.am
 
ճամփորդներ
ճամփորդներճամփորդներ
ճամփորդներtivuzik
 
Hashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakHashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakshushanazatyan
 
Սասնա Ծռեր
Սասնա ԾռերՍասնա Ծռեր
Սասնա ԾռերSonaKh
 
Սասնա Ծռեր
Սասնա ԾռերՍասնա Ծռեր
Սասնա ԾռերSonaKh
 
սասնա ծռեր,Սոնա,Լուսո
սասնա ծռեր,Սոնա,Լուսոսասնա ծռեր,Սոնա,Լուսո
սասնա ծռեր,Սոնա,ԼուսոSonaKh
 

Similaire à Աստղամանուկը (17)

հորինուկ.pptx
հորինուկ.pptxհորինուկ.pptx
հորինուկ.pptx
 
գյոնջյան արմինե
գյոնջյան արմինեգյոնջյան արմինե
գյոնջյան արմինե
 
Գյոնջյան Արմինե
Գյոնջյան ԱրմինեԳյոնջյան Արմինե
Գյոնջյան Արմինե
 
գյոնջյան արմինե
գյոնջյան արմինեգյոնջյան արմինե
գյոնջյան արմինե
 
Говорящая рыбка
Говорящая рыбкаГоворящая рыбка
Говорящая рыбка
 
Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»
Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»
Անահիտ Վերմիշյան «Իմ ընթերցարանը»
 
2023.pptx
2023.pptx2023.pptx
2023.pptx
 
Մեղվաընթերցարան
ՄեղվաընթերցարանՄեղվաընթերցարան
Մեղվաընթերցարան
 
Դդմաընթերցարան
ԴդմաընթերցարանԴդմաընթերցարան
Դդմաընթերցարան
 
Ընթերցարան
ԸնթերցարանԸնթերցարան
Ընթերցարան
 
կիս.հաշվետվ.
կիս.հաշվետվ.կիս.հաշվետվ.
կիս.հաշվետվ.
 
Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]Srbuhi zatik 2013[1]
Srbuhi zatik 2013[1]
 
ճամփորդներ
ճամփորդներճամփորդներ
ճամփորդներ
 
Hashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyakHashvetvutyun 2010kisamyak
Hashvetvutyun 2010kisamyak
 
Սասնա Ծռեր
Սասնա ԾռերՍասնա Ծռեր
Սասնա Ծռեր
 
Սասնա Ծռեր
Սասնա ԾռերՍասնա Ծռեր
Սասնա Ծռեր
 
սասնա ծռեր,Սոնա,Լուսո
սասնա ծռեր,Սոնա,Լուսոսասնա ծռեր,Սոնա,Լուսո
սասնա ծռեր,Սոնա,Լուսո
 

Plus de Sona Arsenyan

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памятиSona Arsenyan
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевSona Arsenyan
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон ВершовскийSona Arsenyan
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanSona Arsenyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանSona Arsenyan
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանՀայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենSona Arsenyan
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Sona Arsenyan
 
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներՀամլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներSona Arsenyan
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհասSona Arsenyan
 

Plus de Sona Arsenyan (20)

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памяти
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
 
книги
книгикниги
книги
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон Вершовский
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik Nikoghosyan
 
Henrik Edoyan
Henrik EdoyanHenrik Edoyan
Henrik Edoyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն Գալֆայան
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
 
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանՀայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
 
Ekotur
EkoturEkotur
Ekotur
 
Antashyan
AntashyanAntashyan
Antashyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-Հայերեն
 
Anna xechoyan
Anna xechoyanAnna xechoyan
Anna xechoyan
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?
 
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներՀամլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհաս
 

Աստղամանուկը

  • 1. .
  • 2. 1.  Երկու փայտահատ սոճու խիտ անտառի միջով տուն էին վերադառնում: Ձմեռվա սարսափելի ցուրտ գիշեր էր: Հանկարծ երկնքից վայր ընկավ մի շատ պայծառ և գեղեցիկ աստղ:Նա գլորվեց այլ աստղերի միջով և ընկավ փայտահատներից երկու քայլ հեռու: Երկնքից ընկածը ոսկեկար և բազմածալ թիկնոցի մեջ փաթաթված մի երեխա էր: Փայտահատներից մեկը քնքշորեն բարձրացրեց մանկանն ու ամուր փաթաթեց թիկնոցի մեջ, որպեսզի պաշտպանի սառնամանիքից: Ընկերը զարմացավ նրա բարեսրտության վրա: Եվ այսպես Աստղամանուկը սկսեց հասակ առնել աղքատ փայտահատի մյուս երեխաների հետ:  Տարեցտարի Աստղամանուկն ավելի ու ավելի էր գեղեցկանում, և գյուղի բնակիչները հիանում էին նրանով: Գյուղացիները թուխ էին և սևահեր, իսկ Աստղամանուկի դեմքը նուրբ էր ու փղոսկրի պես ճերմակ, մազերն էլ ոսկեգանգուր էին: Շուրթերը ալ ծաղկի թերթեր էին, աչքերը` զուլալ առվակի կողքին բուսած մանուշակներ: Բայց Աստղամանուկի գեղեցկությունը դարձավ չարիքի աղբյուր. նա մեծանում էր գոռոզ, դաժան և եսամոլ: Փայտահատի և գյուղի մյուս երեխաներին նա ատում և արհամարհում էր` ասելով, թե նրանք ստոր ծագում ունեն, մինչդեռ ինքը ազնվական է, քանի որ Աստղի ծնունդ է:Մի օր այդ գյուղով մի խեղճ, աղքատ կին էր անցնում: Նա ցնցոտիների մեջ էր, իսկ ոտքերը քարքարոտ ճանապարհից արյունոտվել էին:
  • 3. 2.  Հենց որ Աստղամանուկը տեսավ նրան, ընկերներին ասաց.  - Տեսե՜ք: Այս գեղեցիկ, կանաչ սաղարթով ծառի տակ՝ գույնզգույն ծաղիկների մեջ, մի կեղտոտ կին է նստել: Եկեք քշենք նրան, քանի որ տգեղ ու զզվելի է:  Այս ասելով` սկսեց ծաղրել և քարեր նետել նրա վրա: Փայտահատը մոտ վազեց և սկսեց կշտամբել Աստղամանուկին.  - Դու իսկապես քարսիրտ ես: Ի՞նչ է արել քեզ այս խեղճ կինը, որ քարկոծում ես:  Այդժամ Աստղամանուկը բարկությունից շառագունեց, ոտքը գետին զարկեց և ասաց.  - Իսկ ո՞վ ես դու, որ ինձ սովորեցում ես, թե ի՜նչ անեմ: Ես քո որդին չեմ և պարտավոր չեմ քեզ ենթարկվելու:  - Ճշմարիտ է, – պատասխանեց փայտահատը, – բայց չէ՞ որ ես խղճացի քեզ ու փրկեցի, երբ գտա անտառում:  Այս խոսքերը լսելուն պես թշվառ կինը բարձր ճիչ արձակեց և ուշաթափվեց: Փայտահատն ու նրա կինը խնամեցին աղքատին, ուշքի բերեցին, հաց և ջուր առաջարկեցին, բայց նա հրաժարվեց ուտելուց, միայն խնդրեց, որ փայտահատը մանրամասն պատմի, թե ինչպե՜ս է գտել երեխային:  - Դա ուղիղ տասը տարի առաջ էր,- հառաչեց կինը:
  • 4. 3.  - Այո՜,- արձագանքեց փայտահատը:  - Վզին կրում էր սաթե մանյակ և փաթաթված էր աստղերով ասեղնագործված ոսկե թիկնոցի մեջ,- շարունակեց կինը:  Փայտահատն իսկույն սնդուկից հանեց և ցույց տվեց մանյակն ու թիկնոցը: Կինը սկսեց հեկեկալ և ասաց.  - Այդ տղան իմ որդին է, որին ես կորցրել եմ անտառում: Նրան գտնելու հույսով ես թափառել եմ աշխարհեաշխարհ:  Սակայն Աստղամանուկը սառնությամբ ու արհամարհանքով ասաց.  - Եթե ճշմարիտ է, որ դու իմ մայրն ես, ապա ավելի լավ կլիներ, չգայիր և չանարգեիր ինձ, որովհետև ես կարծում էի, թե աստղերն են իմ ծնողները և ոչ թե մի մուրացիկ: Կորի՜ր այստեղից, որպեսզի քեզ այլևս երբեք չտեսնեմ:  - Ավաղ, որդի՜ս,- գոչեց կինը,- մի՞թե դու ինձ չես համբուրի բաժանումից առաջ: Չէ՞ որ ես շատ եմ տառապել քեզ գտնելու համար:  - Ո՛չ, ո՛չ,- գոռաց Աստղամանուկը: – Ես ավելի շուտ իժ ու դոդոշ կհամբուրեմ, քան քեզ:  Կինը ոտքի ելավ և դառնաղի արցունք թափելով` անհետացավ անտառում: Աստղամանուկը վազեց ընկերների մոտ` խաղալու: Բայց ընկերները սկսեցին ծաղրել նրան.  - Դու գարշելի տեսք ունես, մենք չենք ուզում խաղալ քեզ հետ:  Աստղամանուկը վազեց ջրհորի մոտ, նայեց ջրի մեջ և տեսավ, որ ինքը վերածվել է մի գարշելի ճիվաղի. ամբողջ մարմինը թեփուկապատ էր, իսկ դեմքը դոդոշի էր: Նա նետվեց խոտերի մեջ, դառնորեն լաց եղավ և ասաց ինքն իրեն.
  • 5. 4.  - Անշուշտ, սա իմ մեղքի հետևանքն է: Չէ՞ որ ես ուրացա մորս, արհամարհեցի և վռնդեցի նրան, գոռոզամիտ եղա և դաժան վարվեցի նրա հետ: Այժմ ես նրան պիտի փնտրեմ աշխարհով մեկ: Եվ մինչև չգտնեմ, չեմ հանգստանա:  Նա վազեց անտառ և սկսեց կանչել մորը, բայց ապարդյուն: Առավոտից մինչև երեկո փնտրեց և ձայն տվեց մորը, բայց պատասխան չստացավ: Հետո պառկեց ու քնեց տերևների կույտի վրա, և բոլոր թռչուններն ու կենդանիները, որ լավ էին հիշում նրա դաժան արարքները, լքեցին նրան:Առավոտյան Աստղամանուկը ոտքի ելավ, մի քանի դառը պտուղներ պոկեց ծառից ու կերավ, հետո, աղի արտասուք թափելով, ճանապարհը շարունակեց անանցանելի անտառով: Եվ բոլորին, ում պատահում էր, հարցնում էր, թե չե՞ն տեսել իր մորը: Նա հարցրեց խլուրդին: Եվ խլուրդը վրդովված պատասխանեց.  - Դու կուրացրել ես ինձ, հանել ես աչքերս. ինչպե՞ս կարող էի նրան տեսնել:
  • 6. 5.  Աստղամանուկը հարցրեց կանեփահավին: Վերջինս նրան պատասխանեց.  - Քո հաճույքի համար դու իմ թևերի փետուրները հանել ես. ես թռչել չեմ կարողանում:  Աստղամանուկը գլուխը կախեց, լաց եղավ, ներողություն խնդրեց Աստծո բոլոր արարածներից և շարունակեց խորանալ անտառում` փնտրելով մուրացկան կնոջը: Երեք տարի անընդմեջ Աստղամանուկը թափառեց աշխարհով մեկ ու ոչ մի տեղ ո՛չ սեր տեսավ, ո՛չ գութ, ո՛չ կարեկցանք: Դա իր դժնի վարքի պատասխանն էր:  Մի երեկո Աստղամանուկը մոտեցավ գետափնյա քաղաքի դարպասին և փորձեց քաղաք մտնել: Բայց պահապանները փակեցին նրա ճամփան և ներս չթողեցին: Ավելին, սկսեցին ծաղրել և անարգել նրան տգեղ արտաքինի պատճառով: Այդ պահին նրանց կողքով մի այլանդակ ծերուկ էր անցնում, նա բռնեց Աստղամանուկի թևը և տարավ իր հետ: Ծերուկը մի չար կախարդ էր: Նա տղային զնդան նետեց, մի կտոր չոր հաց և մի բաժակ աղի ջուր տվեց: Իսկ առավոտյան նրան ասաց.  - Գնա՛ անտառ և բե՛ր այնտեղ թաքցրած երեք ոսկեդրամներից մեկը, որը սպիտակ ոսկուց է: Իսկ եթե չբերես, մտրակի հարյուր հարված կուտես փորիդ : Շտապի՛ր, մայրամուտին քեզ կսպասեմ պարտեզի դռնակի մոտ:
  • 7. 6.  Աստղամանուկը դուրս եկավ քաղաքային դարպասից և գնաց այն անտառը, որի մասին ասել էր կախարդը: Հեռվից անտառը շատ գեղեցիկ էր, և նա ուրախ-ուրախ խորացավ անտառում: Բայց տղան անտառի գեղեցկությունը այդպես էլ չվայելեց. ուր էլ ոտք էր դնում, գետնի տակից փշոտ թփեր էին ելնում ու ծակծկում նրան, իսկ եղինջն այրում էր ոտքերը: Տատասկը դաշույնի պես իր սուր փշերով խրվում էր Աստղամանուկի մարմինը: Իսկ որ ամենակարևորն էր, նա չէր կարողանում գտնել ոսկեդրամը: Արևն արդեն մայր էր մտնում, երբ Աստ-ղամանուկը, դառն արցունք թափելով, բռնեց տունդարձի ճանապարհը. գիտեր, որ այնտեղ իրեն է սպասում կախարդի մտրակը: Երբ նա անտառի եզրին էր հասել, հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսեց. ինչ-որ մեկը տանջվում և օգնություն էր խնդրում: Մոռանալով սեփական վիշտը` Աստղամանուկը վազեց անտառ ու տեսավ որսորդի թակարդն ընկած մի նապաստակ: Աստղամանուկը խղճաց նապաստակին, նրան ազատ արձակեց և ասաց.  - Ես էլ ընդամենը մի ստրուկ եմ, բայց կարող եմ քեզ ազատություն պարգևել:  Նապաստակը այսպես պատասխանեց նրան.  - Իրոք, դու ինձ ազատություն պարգևեցիր, իսկ ես ի՞նչ կարող եմ անել դրա դիմաց:  - Ես սպիտակ ոսկեդրամ եմ փնտրում, եթե չգտնեմ, տերս ինձ կծեծի:  - Հետևի՛ր ինձ,- ասաց նապաստակը,- ես քեզ կտանեմ այնտեղ, ուր պետք է, քանի որ գիտեմ` որտե°ղ և ինչո՛ւ է թաքնված այդ ոսկին:
  • 8. 7.  Աստղամանուկը հետևեց նապաստակին և, ո՜վ զարմանք, մի հսկայական կաղնու փչակում նա տեսավ իր փնտրած ոսկեդրամը: Տղան անչափ ուրախացավ և ասաց նապաստակին.  - Ծառայությանը, որ քեզ մատուցեցի, դու հատուցեցիր բազմապատիկ, իսկ իմ բարությանը պատասխանեցիր հարյուրապատիկ:  - Ո՛չ,- առարկեց նապաստակը,- ես քեզ վերաբերվեցի այնպես, ինչպես դու ինձ:  Քաղաքի դարպասի մոտ մի բորոտ ծերունի էր նստած: Հենց տեսավ Աստղամանուկին, թափահարեց ձեռքի փայտե ամանը, հնչեցրեց զանգակը և ասաց.  - Մի քիչ փո՛ղ ողորմիր, տղա՛, այլապես ես սովից կմեռնեմ, քանի որ վտարված եմ քաղաքից, և չկա մեկը, որ խղճա ինձ:  Բորոտն այնքան աղաչեց, պաղատեց, արցունք թափեց, որ Աստղամանուկը խղճահարվեց և նրան տվեց ոսկեդրամը:  Տղան վերադարձավ կախարդ ծերուկի մոտ:  - Բերեցի՞ր սպիտակ ոսկեդրամը:  - Ո՛չ, չբերեցի,- պատասխանեց Աստղամանուկը:
  • 9. 8.  Այդ ժամանակ կախարդը հարձակվեց տղայի վրա, ծեծեց նրան, առանց հաց ու ջուր տալու նորից զնդան նետեց: Իսկ առավոտյան եկավ և ասաց.  - Եթե այսօր չբերես դեղին ոսկեդրամը, մտրակի երեք հարյուր հարված կստանաս և իմ ստրուկը կմնաս մշտապես:  Եվ Աստղամանուկը ճամփա ընկավ անտառ, ամբողջ օրը փնտրեց դեղին ոսկեդրամը, բայց չկարողացավ գտնել: Իսկ երբ արևը մայր էր մտնում, նստեց գետնին և արտասվեց: Այդ ժամանակ նրան մոտեցավ նապաստակը:  - Հետևի՛ր ինձ, – գոչեց նապաստակը և սլացավ անտառով, մինչև որ հասավ մի փոքրիկ լճի: Դեղին ոսկեդրամն ընկած էր լճակի հատակին:  Աստղամանուկը վերցրեց ոսկեդրամը և շտապեց քաղաք: Բորոտը, հենց որ նրան տեսավ, վազեց ընդառաջ և ծնկի գալով աղերսեց.  - Ողորմի°ր ինձ, այլապես ես կմեռնեմ:  Աստղամանուկը խղճաց նրան և ոսկեդրամը տվեց տանջալլուկ բորոտին: Այդ օրը ևս կախարդը ծեծեց տղային և առանց հաց ու ջրի գցեց զնդան` ոտքերին ու ձեռքերին շղթա դնելով: Իսկ առավոտյան նա դարձյալ եկավ ու ասաց.  - Եթե այսօր ինձ բերես կարմիր ոսկեդրամը, ես քեզ ազատ կարձակեմ, իսկ եթե ոչ` կսպանեմ:
  • 10. 9.  Աստղամանուկը նորից անտառ գնաց, նորից ոչինչ չգտավ: Իսկ երեկոյան, երբ լալիս էր, նրան մոտեցավ նապաստակը և ցույց տվեց կարմիր ոսկեդրամի տեղը: Այս անգամ էլ քաղաքի դարպասի մոտ նրա ճամփան կտրեց բորոտը, և Աստղամանուկը դարձյալ գթաց նրան ու տվեց կարմիր ոսկեդրամը: Չնայած նրա սրտի վրա մի ծանր բեռ կար. գիտեր` ի՛նչ է սպասում իրեն: Բայց, ո¯վ զարմանք, երբ նա մոտեցավ քաղաքի դարպասին, պահապանները խոնարհվեցին նրա առաջ, պատիվ տվեցին և ասացին.  - Որքա՜ն գեղեցիկ է մեր տերը:  Քաղաքացիների ամբոխը հետևում էր նրան և բարձրաձայն գոչում.  - Աշխարհում նույնքան գեղեցիկ մեկին գտնելն անհնար է:  Աստղամանուկն արտասվեց և ինքն իրեն ասաց. ՙՆրանք հեգնում են ինձ, ծաղրում են թշվառությունս՚: Ի վերջո տղան մարդկանց կուտակման մեջ հայտնվեց մի մեծ հրապարակում, որտեղ գտնվում էր արքայի պալատը: Հանկարծ պալատի դռները բացվեցին, և դուրս վազեցին հոգևորականներ, բարձրաստիճան զորականներ և խոր գլուխ տալով` ասացին.  - Դու մեր արքայի որդին ես ու մեր տերը, որին մենք երկար ենք սպասել:
  • 11. 10.  - Ես մի մուրացիկ կնոջ որդի եմ: Եվ ինչո՞ւ եք ասում, որ ես գեղեցիկ եմ. չէ± որ ես գիտեմ, որ այլակերպ եմ:  Այդ ժամանակ ոսկե սաղավարտով մի զորապետ բարձրացրեց վահանն ու բացականչեց.  - Ինչո՞ւ իմ տերը չի հավատում, որ ինքը ամենքից գեղեցիկն է:  Աստղամանուկը նայեց վահանին և տեսավ, որ իր գեղեցկությունը վերադարձել է. դեմքը նույնն է, ինչ առաջ, բայց աչքերում հայտնվել է նախկինում իրեն անծանոթ մի թախիծ: Բոլորը ծնկի եկան նրա առաջ, իսկ գլխավոր հոգևորականն ասաց.  - Մեր տերը թող վերցնի թագն ու գայիսոնը և մեզ թագավոր դառնա:  Բայց Աստղամանուկը նրանց պատասխանեց.  - Ես արժանի չեմ նման պատվի, քանի որ ուրացել եմ մորս: Այժմ ես փնտրում եմ նրան, որպեսզի մեղա գամ և թողություն խնդրեմ և հանգիստ չեմ առնի, մինչև չգտնեմ նրան:  Այս խոսքերն ասելով` նա շրջվեց, որ գնա: Մեկ էլ ամբոխի մեջ նա տեսավ իր մուրացկան մորը, իսկ նրա կողքին` բորոտին: Ուրախության մի ճիչ դուրս թռավ Աստղամանուկի շուրթերից: Նա նետվեց դեպի մայրը, ծնկի իջավ, գրկեց նրա ոտքերը, արցունքներով ողողեց ու համբուրեց ոտքերի վերքերը:  - Ոտքի՛ ել, – ասաց կինը:  - Ոտքի՛ ել, – կրկնեց բորոտը:
  • 12. 11.  Աստղամանուկը, դանդաղ ուղղվելով, ոտքի ելավ, հետո բարձրացրեց գլուխը և իր առջև տեսավ թագավորին և թագուհուն: Եվ թագուհին ասաց.  - Ահա քո հայրը, որին դու օգնության հասար, երբ նա կարիքի մեջ էր:  Իսկ արքան այսպես ասաց.  - Ահա քո մայրը, որի ոտքերը դու արտասուքով ողողեցիր:  Նրանք Աստղամանուկին իրենց գիրկն առան, համբուրեցին, ապա տարան պալատ, շքեղ հագուստներ հագցրին, գլխին թագ դրեցին, գայիսոնը ձեռքը տվին, և նա թագավոր դարձավ: Աստղամանուկը արդար և գթառատ էր ամենքի հանդեպ: Նա չմոռացավ փայտահատին և նրա կնոջը. նրանց թանկագին ընծաներ ուղարկեց, իսկ նրանց զավակներին պատիվների արժանացրեց: Աստղամանուկը ոչ ոքի թույլ չէր տալիս թռչունների և գազանների հետ դաժանաբար վարվել, աղքատներին հաց էր տալիս, մերկերին` հագցնում: Եվ նրա երկրում թագավորում էին խաղաղությունը, առատությունը և սերը: