SlideShare une entreprise Scribd logo
1  sur  7
ԱՎԵՏԻՔ
ԻՍԱՀԱԿՅԱՆ
1875-1957
Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր
Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային
աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:
Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և
Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում,
որտեղ աշակերտել է Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝
«Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: 1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի
մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները,
ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք:
Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և
մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին
մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է
հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի
անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում:
Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին մեկնել է
Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում:
1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել
է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է
հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը» (1898 թ.),
նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհֈ Գրքի հիմնական
թեմաները՝ հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան
առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների
համարֈ
Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան
ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի
քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական
առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր
հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի.
Վառ աստղերը երկնից ընկան,
Վարդ ու շուշան թառամեց,
Ախ, իմ կյանքս, անուշ կյանքս
Կտոր, կտոր փշրվեց...
Իսահակյանի պոեզիան իր քնարական ներշնչմամբ, բացառիկ մեղեդայնությամբ և զգացմունքների
մաքրությամբ նոր բարձունքի է հասցրել հայ քնարերգությունը: Նրա շնորհիվ հայ մարդու վիշտն ու
թախիծը, բերկրանքն ու կարոտը հասկանալի դարձան աշխարհի ժողովուրդներինֈ Նա դարձավ իր
ժողովրդի ազատաբաղձ հոգու և արդարության դարավոր կարոտի թարգմանը:
Իսահակյանը մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ
սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել
ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող»,
«Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»):
Իսահակյանի պոեմներից յուրաքանչյուրը խոհափիլիսոփայական մի աշխարհ է՝ կերտված
բանաստեղծական հանճարի բացառիկ ուժովֈ «Ալագյազի մանիները» (1895–1917 թթ.) պոեմը
հայրենի բնաշխարհի հավերժության արտացոլումն է, երիտասարդ Ավետիքի և Զարոյի զուլալ սիրո
պատմությունը: «Իմ կարավանը» (1906 թ.) պոեմ է հայոց անցյալի փառքի մայրաքաղաք Անիի
մասինֈ Բանաստեղծը հիանում է մեր հերոսական պատմությամբ և ոգեկոչում պայքարի նոր
գաղափարներֈ
Իսահակյանը պանդխտության և մայրական սիրո թեմային անդրադարձել է բազմաթիվ
բանաստեղծություններում: Հաճախ պանդխտության երգը միաձուլվել է մոր կերպարին:
«Մայրիկիս» բանաստեղծության մեջ հայրենիքից հեռացած, մորից բաժանված պանդուխտը խոսում
է իր անհուն կարոտի մասին.
Երբ քունդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գրկեմ, համբույր տամ,
Սրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՜մ ու խնդա՜մ, մայրի՜կ ջան...
Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները:
Հայրենասիրական թեման միշտ առկա է նրա ստեղծագործություններում: Հայրենիքի
հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926 թ.)
բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում:
Իսահակյանի «Մասըսա Մանուկը» (1895–1905 թթ.) վիպասքը, որտեղ պատկերված են XIX դարի
վերջի հայ իրականությունը, ժողովրդի ազատասիրական ուժերի պայքարն օսմանյան
բռնակալության դեմ` հայդուկների գլխավորությամբ, հայ ազգային-ազատագրական շարժման
նորօրյա էպոսն էֈ Մասըսա Մանուկը մեր օրերի Սասունցի Դավիթն է՝ հայ ժողովրդի ապստամբ
ոգու հավաքական կերպարը: Սա դասական էպոսի ավանդույթներով ստեղծված, սակայն նոր
բովանդակությամբ հերոսական ասք է:
Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա
Մահարի» պոեմը (1910 թ.)։Հանձին X դարի արաբ բանաստեղծի կերպարի` Իսահակյանը
վերհանել է ու պարզել ոչ այնքան միջնադարի արաբ հեղինակի կյանքի պատմությունը, որքան իր
անձնական խոհերն ու տագնապները, մտորումներն ու ապրումները հարազատ ժողովրդի
ողբերգական ճակատագրի վերաբերյալֈ «Աբու-Լալա Մահարին» Իսահակյանի արձագանքն է
ժամանակի դաժան ու տմարդի իրականությանըֈ Պոեմի հերոսի ճախրանքը դեպի արևը հնի
մերժումն է ու դատափետումը, նոր կյանքի, նոր գաղափարների հաստատումը:
Վերջին՝ «Սասմա Մհերը» (1922 թ.) պոեմում բանաստեղծը յուրովի է ներկայացնում Փոքր Մհերին. Իսահակյանի
մեկնաբանությամբ՝ հենց նա պետք է հագեցներ հայ ժողովրդի հոգում կուտակված արդարության և
հավասարության դարավոր ծարավըֈ Մհերը փորձում է իր օրինակով ոգևորել ընչազուրկին և ռամիկին, պայքարել
տերերի ու իշխանների դեմ, սակայն մենակ է մնում իր պայքարում և, զայրացած այս ամենից, կամավոր փակվում
է Ագռավաքարում։ 19 տարի անց Իսահակյանն «ազատագրում» է իր հերոսին կապանքներից և տեր հռչակում իր
հացին ու վաստակինֈ
Հայ արձակի լավագույն գործերից է Իսահակյանի «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ-ին). այն
օսմանյան լծից Հայաստանի ազատագրմանը ձոնված երկ է, որտեղ հեղինակը ներկայացրել է հայ մարդու
հոգեբանության և բնավորության ճշմարիտ ու ամբողջական պատկերըֈ
Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ
գործերովֈ Իսահակյանը գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում
(«Հիշատակարան», հրատարակվել է 1977 թ-ին), մանրապատումներ և այլն, ունի օրագրային գրառումներֈ 2001
թ-ին լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:
Իսահակյանի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կատարելությամբ, փիլիսոփայական
հնչողությամբ համամարդկային ենֈ
ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա
գրական մրցանակ:
Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ
Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ ՀՀ-ում,
արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում:
ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Իսահակյանի դիմանկարը:
Avetiq Isahakyano

Contenu connexe

Tendances

Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիSona8
 
Արշակ Չոպանյան
Արշակ ՉոպանյանԱրշակ Չոպանյան
Արշակ Չոպանյանkarinemkhitaryan
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյանAnna Mkrtchyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենցsilemil98
 
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»         «Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»» Aarpine
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենցJasmik
 
ավետիք իսահակյան
ավետիք   իսահակյանավետիք   իսահակյան
ավետիք իսահակյանvaheanush
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանSHushanadamyan
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենցkarinemkhitaryan
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյանAnna Mkrtchyan
 
M. mecarenci
M. mecarenciM. mecarenci
M. mecarencishush666
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենցAnna Mkrtchyan
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանSona8
 
Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե ՉարենցLia Movsisyan
 

Tendances (19)

Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանի
 
Արշակ Չոպանյան
Արշակ ՉոպանյանԱրշակ Չոպանյան
Արշակ Չոպանյան
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»         «Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
«Պոստմոդեռնիզմը և «Աբսուրդի թատրոնը»»
 
Daniel varujan
Daniel varujanDaniel varujan
Daniel varujan
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
ավետիք իսահակյան
ավետիք   իսահակյանավետիք   իսահակյան
ավետիք իսահակյան
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Exishe Charenc
Exishe CharencExishe Charenc
Exishe Charenc
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյան
 
M. mecarenci
M. mecarenciM. mecarenci
M. mecarenci
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 
Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե Չարենց
 

Similaire à Avetiq Isahakyano

գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցAreg12
 
դանիել վարուժան
դանիել վարուժանդանիել վարուժան
դանիել վարուժանJasmik
 
Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենցganyan
 
Ավետիք Իսահակայան
Ավետիք ԻսահակայանԱվետիք Իսահակայան
Ավետիք Իսահակայանedgar055
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power pointanipoghosyann
 
Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
ՐաֆֆիSona8
 
Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց Satenik Soghoyan
 
Ակսել Բակունց
Ակսել Բակունց Ակսել Բակունց
Ակսել Բակունց Satenik Soghoyan
 
Ակսել Բակունց
Ակսել ԲակունցԱկսել Բակունց
Ակսել Բակունցganyan
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգJanna Hakobyan
 

Similaire à Avetiq Isahakyano (20)

գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
դանիել վարուժան
դանիել վարուժանդանիել վարուժան
դանիել վարուժան
 
hamo sahyan
hamo sahyanhamo sahyan
hamo sahyan
 
Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենց
 
Ավետիք Իսահակայան
Ավետիք ԻսահակայանԱվետիք Իսահակայան
Ավետիք Իսահակայան
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
New презентация microsoft power point
New презентация microsoft power pointNew презентация microsoft power point
New презентация microsoft power point
 
Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
Րաֆֆի
 
Levon Shant
Levon ShantLevon Shant
Levon Shant
 
վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց Միսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
Ակսել Բակունց
Ակսել Բակունց Ակսել Բակունց
Ակսել Բակունց
 
Ակսել Բակունց
Ակսել ԲակունցԱկսել Բակունց
Ակսել Բակունց
 
Ստեֆան Ցվայգ
Ստեֆան ՑվայգՍտեֆան Ցվայգ
Ստեֆան Ցվայգ
 
Սիամանթո
ՍիամանթոՍիամանթո
Սիամանթո
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
H.Tumanyan
H.TumanyanH.Tumanyan
H.Tumanyan
 

Plus de Davit Gabrielyan

Plus de Davit Gabrielyan (7)

Welcome! to my school
Welcome! to my schoolWelcome! to my school
Welcome! to my school
 
dndjkl
dndjkldndjkl
dndjkl
 
Vahan Teryan
Vahan TeryanVahan Teryan
Vahan Teryan
 
հովհաննես թումանյան5
հովհաննես թումանյան5հովհաննես թումանյան5
հովհաննես թումանյան5
 
Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)
Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)
Լոգարիթմներ(Դավիթ Գաբրիելյան)
 
FOTOSINTEZ BY DAV
FOTOSINTEZ BY DAVFOTOSINTEZ BY DAV
FOTOSINTEZ BY DAV
 
Shakespeare
ShakespeareShakespeare
Shakespeare
 

Avetiq Isahakyano

  • 2. Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ: Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների: 1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: 1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք: Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում:
  • 3. Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը» (1898 թ.), նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհֈ Գրքի հիմնական թեմաները՝ հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համարֈ Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի. Վառ աստղերը երկնից ընկան, Վարդ ու շուշան թառամեց, Ախ, իմ կյանքս, անուշ կյանքս Կտոր, կտոր փշրվեց...
  • 4. Իսահակյանի պոեզիան իր քնարական ներշնչմամբ, բացառիկ մեղեդայնությամբ և զգացմունքների մաքրությամբ նոր բարձունքի է հասցրել հայ քնարերգությունը: Նրա շնորհիվ հայ մարդու վիշտն ու թախիծը, բերկրանքն ու կարոտը հասկանալի դարձան աշխարհի ժողովուրդներինֈ Նա դարձավ իր ժողովրդի ազատաբաղձ հոգու և արդարության դարավոր կարոտի թարգմանը: Իսահակյանը մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Իսահակյանի պոեմներից յուրաքանչյուրը խոհափիլիսոփայական մի աշխարհ է՝ կերտված բանաստեղծական հանճարի բացառիկ ուժովֈ «Ալագյազի մանիները» (1895–1917 թթ.) պոեմը հայրենի բնաշխարհի հավերժության արտացոլումն է, երիտասարդ Ավետիքի և Զարոյի զուլալ սիրո պատմությունը: «Իմ կարավանը» (1906 թ.) պոեմ է հայոց անցյալի փառքի մայրաքաղաք Անիի մասինֈ Բանաստեղծը հիանում է մեր հերոսական պատմությամբ և ոգեկոչում պայքարի նոր գաղափարներֈ Իսահակյանը պանդխտության և մայրական սիրո թեմային անդրադարձել է բազմաթիվ բանաստեղծություններում: Հաճախ պանդխտության երգը միաձուլվել է մոր կերպարին: «Մայրիկիս» բանաստեղծության մեջ հայրենիքից հեռացած, մորից բաժանված պանդուխտը խոսում է իր անհուն կարոտի մասին. Երբ քունդ գա, լուռ գիշերով Հոգիդ գրկեմ, համբույր տամ, Սրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՜մ ու խնդա՜մ, մայրի՜կ ջան...
  • 5. Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենասիրական թեման միշտ առկա է նրա ստեղծագործություններում: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926 թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: Իսահակյանի «Մասըսա Մանուկը» (1895–1905 թթ.) վիպասքը, որտեղ պատկերված են XIX դարի վերջի հայ իրականությունը, ժողովրդի ազատասիրական ուժերի պայքարն օսմանյան բռնակալության դեմ` հայդուկների գլխավորությամբ, հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն էֈ Մասըսա Մանուկը մեր օրերի Սասունցի Դավիթն է՝ հայ ժողովրդի ապստամբ ոգու հավաքական կերպարը: Սա դասական էպոսի ավանդույթներով ստեղծված, սակայն նոր բովանդակությամբ հերոսական ասք է: Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910 թ.)։Հանձին X դարի արաբ բանաստեղծի կերպարի` Իսահակյանը վերհանել է ու պարզել ոչ այնքան միջնադարի արաբ հեղինակի կյանքի պատմությունը, որքան իր անձնական խոհերն ու տագնապները, մտորումներն ու ապրումները հարազատ ժողովրդի ողբերգական ճակատագրի վերաբերյալֈ «Աբու-Լալա Մահարին» Իսահակյանի արձագանքն է ժամանակի դաժան ու տմարդի իրականությանըֈ Պոեմի հերոսի ճախրանքը դեպի արևը հնի մերժումն է ու դատափետումը, նոր կյանքի, նոր գաղափարների հաստատումը:
  • 6. Վերջին՝ «Սասմա Մհերը» (1922 թ.) պոեմում բանաստեղծը յուրովի է ներկայացնում Փոքր Մհերին. Իսահակյանի մեկնաբանությամբ՝ հենց նա պետք է հագեցներ հայ ժողովրդի հոգում կուտակված արդարության և հավասարության դարավոր ծարավըֈ Մհերը փորձում է իր օրինակով ոգևորել ընչազուրկին և ռամիկին, պայքարել տերերի ու իշխանների դեմ, սակայն մենակ է մնում իր պայքարում և, զայրացած այս ամենից, կամավոր փակվում է Ագռավաքարում։ 19 տարի անց Իսահակյանն «ազատագրում» է իր հերոսին կապանքներից և տեր հռչակում իր հացին ու վաստակինֈ Հայ արձակի լավագույն գործերից է Իսահակյանի «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ-ին). այն օսմանյան լծից Հայաստանի ազատագրմանը ձոնված երկ է, որտեղ հեղինակը ներկայացրել է հայ մարդու հոգեբանության և բնավորության ճշմարիտ ու ամբողջական պատկերըֈ Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերովֈ Իսահակյանը գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում («Հիշատակարան», հրատարակվել է 1977 թ-ին), մանրապատումներ և այլն, ունի օրագրային գրառումներֈ 2001 թ-ին լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը: Իսահակյանի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կատարելությամբ, փիլիսոփայական հնչողությամբ համամարդկային ենֈ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ ՀՀ-ում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Իսահակյանի դիմանկարը: