2. • Սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն
կենսագործունեության, ծախսված էներգիայի
լրացման, ինչպես նաև բջիջների և հյուսվածքների
կառուցման ու վերականգնման համար: Մարդը
սննդի մեջ օգտագործում է բուսական և
կենդանական ծագման մթերքներ՝ բնական
վիճակում կամ խոհարարական մշակման
ենթարկելուց հետո: Սննդամթերքի սննդային,
կենսաբանական, էներգիական արժեքները,
ինչպես նաև համային հատկությունները
պայմանավորված են հիմնական
բաղադրամասերի՝ սպիտակուցների, ճարպերի,
ածխաջրերի, վիտամինների, հանքային նյութերի և
համ ու հոտ տվող այլ նյութերի (օրգանական
թթուներ, աղաղանյութեր, եթերայուղեր,
սպիրտներ) պարունակությամբ:
3. • Սպիտակուցը ծանոթ է սովորական
հավի ձվից: Պանիրն ու կաթնաշոռը
նույնպես գրեթե զուտ սպիտակուցներ են:
Սպիտակուցով առատ են միսն ու ձուկը:
• Ճարպերը լինում են կենդանական
(կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ) և
բուսական (ձեթեր) ծագման:
• Ածխաջրեր են օսլան ու շաքարները:
4. • Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների,
հացի, կարտոֆիլի, մրգերի,
հատապտուղների, բանջարեղենի մեջ:
Օրգանիզմում ճեղքվելով (օքսիդանալով)`
ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են
ածխաթթվական գազի ու ջրի: Այդ
ընթացքում անջատվում է մեր օրգանների և
մկանների աշխատանքի համար
անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝ ճարպերի
օքսիդացումից անջատվում է 2 անգամ
ավելի շատ էներգիա, քան նույն
քանակությամբ ածխաջրերից:
5. • Միատուն, հսկա ծառ է, բարձրությունը՝ մինչև
110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մֈ Բունն ուղիղ է՝
ծածկված մինչև 70 սմ հաստության կեղևի
շերտով, սաղարթը նեղ կոնաձև էֈ
Ասեղնատերևները գծանշտարաձև են՝
երկկողմանի սանրաձև դասավորվածֈ
Բազմանում է սերմերով և կտրոններովֈ
Բնափայտն արժեքավոր է, օգտագործվում է
նավաշինության, կամուրջների և ստորջրյա
շինարարության մեջֈ Ինտենսիվ
ծառահատումները սեքվոյայի անհետացման
վտանգ են առաջացրել, և այն պաշտպանության
տակ է վերցվածֈ
6. • Ապրում է մինչև 2 հզ. տարիֈ Հյուսիսային
Ամերիկայի «Սեքվոյա» ազգային
պարկում ծառերը 2500–3000 տարեկան
ենֈ Նրանք կարող էին ավելի երկար
ապրել, եթե արմատները դիմանային
ծառի բնի ծանրությանը (քաշը հասնում է
մինչև 1000տ և ավելի), կամ չլինեին
անտառային հրդեհներ ու սողանքներֈ
7. • Որքան շատ են աշխատում օրգաններն ու
մկանները, այնքան շատ ճարպեր և
հատկապես ածխաջրեր են մեզ
անհրաժեշտ:
• Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում,
հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի
ոչ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն
ունենալ առանց նատրիումի, կալիումի,
կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային
նյութերի:
8. • Վիտամիններ պարունակում են
բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ
մթերքներ: Նրանք ապահովում են
օրգանիզմի բջիջների բնականոն
աշխատանքը: