2. Աչքը տեսողական վերլուծիչի ծայրամասային
բաժինն է:Այն կազմված է օժանդակ ապարատներից և
ակնագնդից: Օժանդակ ապարատի մեջ են մտնում
ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը,
արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը:
3. Ակնագունդը գտնվում է գանգի ակնակապիճում: Արտաքինից
ակնագունդը պատված է սպիտակուցային թաղանթով, որը
նրան տալիս է որոշակի ձև, պաշտպանում քիմիական,
մեխանիկական ներգործություններից, օտար մասնիկների
և մանրէների ներթափանցումից:
4. Կոպերը և հոնքերը աչքը պաշտպանում են արտաքին
վնասակար ներգործությունից: Հոնքերը տարբեր կողմեր են
հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և
արտևանունքներին աչքերը պաշտպանում են
փոշուց,արցունքագեղձերն արտազատում է արցունք, որը
խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի
մակերեսները, տաքացնում աչքը: