SlideShare une entreprise Scribd logo
1  sur  211
Télécharger pour lire hors ligne
0
ՓՄՁ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
2015 - 2017
2014 դեկտեմբեր, Երևան
1
ՆԱԽԱԲԱՆ 4
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակը առաջիկա երեք տարիների համար 4
Ռազմավարության մշակման մեթոդաբանությունը 5
Ռազմավարության ընդգրկումը և բաժինները առաջիկա երեք տարիներին 7
ՓՄՁ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 8
Ներածություն 8
ՓՄՁ-ների դերը ՏՀԶԿ երկրներում և Զարգացող Երկրներում (ԶԵ). Նմանությունները և տարբերությունները 9
ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համակարգային մոտեցումները ՏՀԶԿ երկրներում 14
ՓՄՁ-ների խթանումը փուլ առ փուլ մոտեցմամբ 19
ՏՀԶԿ երկրներում համակարգային մոտեցումները. հիմնական և առանձնահատուկ միտումները 28
Գրականություն 38
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ (ՓՄՁ) ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 40
ՓՄՁ-ն վերաբերող ՀՀ-ում գործող հարկային օրենսդրությունը (առ 01.10.2014թ) 40
ՊԱՐԶ հարկային ռեժիմների փոփոխություններն ու հետևանքները ՓՄՁ- ների համար 44
Առաջարկություններ, հակակշիռներ 48
ՓՄՁ –ՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 50
Առաջարկություններ 53
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՄՁ- ՆԵՐԻՆ 54
Նախաբան 54
Միկրոֆինանսների շուկա. Առաջարկ 55
Միկրոֆինանսների շուկա. պահանջարկ 58
Միկրոֆինանսների շուկայի զարգացման առաջարկներ 61
2
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 64
Ձեռնարկատիրական կրթության միջազգային փորձը 64
Հայաստանում ձեռնարկատիրական կրթության ներկա իրավիճակի վերլուծություն 68
Առաջարկություններ, գործողությունների պլան 71
ՓՄՁ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ 76
Իրավիճակի նկարագիր 76
ՀՀ-ում ՓՄՁ-ների միջազգայնացմանն ուղղված առկա մեխանիզմները և դրանց կատարելագործման
ուղղությունները 79
Առաջարկություններ 83
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ (ԿԱՆԱՉ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՓՄՁ-ՆԵՐՈՒՄ 88
Կանաչ տնտեսության զարգացման դրույթները ՓՄՁ-ներում 88
ՓՄՁ-ները և կանաչ տնտեսությունը Հայաստանում 95
Կանաչ գործողությունների ներկա իրականացումը 96
ՓՄՁ-ների կանաչ գործունեության խթանման մեխանիզմները և գործիքները 99
Կանաչ գործողությունները՝ որպես գործարար հնարավորություններ 100
Առաջարկություններ 105
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 107
Ամփոփ 107
Գյուղական նորարարությունների և մոդեռնիզացիայի տեսությունն ու միջազգային փորձը 110
Համայնքային տնտեսական զարգացման հայկական փորձը 119
Տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման մեխանիզմը Հայաստանում 121
Առաջարկություններ 122
3
ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ 125
Ամփոփ 125
ՓՄՁ աջակցության մակարդակները և համագործակցությունը 127
ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 132
Ներածություն. կանանց ձեռներեցության ռազմավարության նպատակները 134
Համակարգված վերլուծություն. Հայաստանում կանանց ձեռներեցությանը խոչընդոտող հիմնական
գործոնները 135
Կանանց դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում 137
Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման նպատակով համակարգային միջամտությունների
հնարավորությունները 141
Կանանց ձեռներեցության զարգացման համակարգային միջամտություններ 144
Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման ազդեցության չափորոշիչներ 146
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված 1. ՓՄՁ-ների զարգացման ազգային ռազմավարություն 2012-2014 թթ
Հավելված 2. ՓՄՁ վիճակագրության վերլուծություն
Հավելված 3. Համայնքային տնտեսական զարգացման փիլիսոփայությունը
Հավելված 4. Հարկային օրենքների փոփոխության խրոնոգրաֆիա
4
Նախաբան
2011 թվականին Հայաստանում մշակվեց ՓՄՁ աջակցության ռազմավարություն, որը դարձավ ոլորտի
պետական և մասնավոր կառույցների ուղեցույցը երեք տարիների համար։ Ռազմավարության
համաձայն ստեղծվեցին աջակցության նոր մեխանիզմներ, ուղղություններ, էապես վերափոխվեցին և
զարգացան աջակից կառուցները։ Նախորդ երեք տարիների արդյունքները մանրամասն
ներկայացված են հավելվածում։
Հաշվի առնելով արձանագրած արդյունքները, ինչպես նաև քաղած դասերը և միջազգային ու
տարածաշրջանային զարգացումները՝ անհրաժեշտություն առաջացավ ձևակերպել առաջիկա երեք
տարիների համար ՓՄՁ աջակցության նպատակները, խնդիրները, գործուն մեխանիզմները։
2014 թվականի ապրիլից Գերմանիայի Միջազգային Համագործակցության կազմակերպության
աջակցությամբ նախաձեռնվեց նոր ռազմավարության մշակման գործընթացը։ Ռազմավարության
առանձին բաժինների վրա աշխատեցին տեղական և միջազգային փորձագետներ՝ ներգրավելով
գործարարների և քաղաքական որոշումներ կայացնողների, ոլորտին աջակից տեղական և
միջազգային կազմակերպությունների։
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակը առաջիկա երեք
տարիների համար
Եթե նախորդ ռազմավարությունը ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ- ների քանակական աճի և
ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի
և մրցունակության վրա։
Պատկեր 1. ՓՄՁ զարգացման շարժիչ ուժերը և արդյունքները առաջիկա երեք տարիներին։
Շարժիչ ուժեր Արդյունք Ազդեցություն
Ձեռնարկություն
Գիտելիք
Նորարարություն
Մրցակցություն
Ներդրումներ
Աճում է աշխատանքի
արտադրողականությունը
Աճում է զբաղվածությունը
Տնտեսական աճ, մեկ շնչին
ընկնող ՀՆԱ- ի կայուն աճ
5
Առաջիկա երեք տարիներին (2015- 2017) ՓՄՁ աջակցության ռազմավարության նպատակը փոքր և
միջին բիզնեսի համար մրցունակ միջավայր ապահովելն է՝ ձեռնարկությունների զարգացման և
ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային
համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների
կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով:
Արդյունքում 2018 թվականի սկզբում՝
 Հայաստանի դիրքը Doing Business հաշվետվության մեջ բարելավված է առնվազն տասը կետով
(45- րդն է 2014- ին)։
 Արտահանման մեջ աճել է ՓՄՁ - ների տեսակարար կշիռը, որը հետևանք է բարձր
մրցունակության և նորարարությունների կիրառման։ 2017- ին արտահանման աճի մեջ ՓՄՁ -
ների տեսակարար կշիռը առնվազն 50% է։
 ՀՆԱ- ի մեջ ՓՄՁ- ների տեսակարար կշիռն անցել է 40%- ից (2013- ի 29%- ի փոխարեն)։
 Ընդհանուր զբաղվածության մեջ ՓՄՁ - ների տեսակարար կշիռն անցել է 40%- ից (2013- ի 32
%-ի փոխարեն1)։
Ռազմավարության մշակման մեթոդաբանությունը
Սույն ռազմավարության մշակումը հիմնվում է մի շարք սկզբունքային մեթոդական
առանձնահատկությունների վրա՝
 Մասնակցային գործընթաց - մարզերում և Երևանում անցկացվել են աշխատանքային ավելի քան
քսան հանդիպումներ գործարարների հետ՝ Red Tape Workshop ձևաչափով: Այս հանդիպումները
երկու տրամաբանական մասից են բաղկացած՝ գործարարների համար էական խնդիրների և
պրոբլեմների բացահայտում, առաջարկությունների վերհանում, նաև՝ բարձրացված հարցերի
քննարկում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումներ են կազմակերպվել նաև ֆինանսական ոլորտի մասնագետների և կառույցների
ներկայացուցիչների, կրթության ոլորտում որոշում կայացնողների, աջակից միջազգային և
տեղական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։
Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել նաև համայնքների ղեկավարների և
համայնքների զարգացմամբ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 Ինքնագնահատման գործընթաց - այստեղ կիրառվել են վիճակագրական վերլուծության տարբեր
մեթոդներ՝ պատմական, դինամիկ շարքերի, ռեգրեսիոն վերլուծության և այլն, որոնց միջոցով
1
Վիճակագրությունը մանրամասն ներկայացված է հավելվածում։
6
ստացվել է Հայաստանի ՓՄՁ ոլորտի վերջին տարիների պատկերը: Հիմք են ընդունվել նաև մի
շարք տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից արված հարցումների և
հետազոտությունների արդյունքները:
 Համակարգային վերափոխման գործընթաց - հիմնական մեթոդական առանցքը համակարգային
մրցունակության մոդելն է, որը թույլ է տալիս ՓՄՁ աջակցությանը մոտենալ որոշումների
կայացման տարբեր մակարդակներից: Այս մոդելը մանրամասն ներկայացված է
մեթոդաբանության բաժնում:
 Շուկայական ձախողումների վերլուծություն - ռազմավարության բոլոր բաժիններում
վերլուծության առանցքը ազատ շուկայական հարաբերությունների կողմից առկա
գործընթացների կարգավորման արդյունավետությունն է:
 Պետական աջակցության միջոցառումների ձախողումների վերլուծություն - հաճախ պետական
կարգավորման միջոցները և գործիքները ոչ միայն չեն վերացնում շուկայական ձախողումները,
այլև ավելացնում են դրանք՝ ուղեկցվելով անարդյունավետ համակարգի զարգացմամբ,
ինստիտուցիոնալ խափանումներով: ՓՄՁ աջակցության ռազմավարության մյուս առանցքը
պետական աջակցության միջոցառումների ձախողումների բացահայտումն ու դրանց
չեզոքացումն է:
7
Ռազմավարության ընդգրկումը և բաժինները առաջիկա երեք տարիներին
Ընդհանուր առմամբ ռազմավարությունը հիմնվում է հետևյալ տրամաբանական կառուցվածքի և
բաժինների վրա։
Պատկեր 2. ՓՄՁ աջակցության ռազմավարության բաղադրիչները
Ռազմավարութ
յան
բաղադրիչները
Հիմնական
քաղաքակա-
նություն
Կարգավորիչ
միջավայր
Տեխնոլոգիա-
ներ և
իննովացիա
Ձեռնարկատի
րական
կրթություն
ՁԿ
Հասանելի
ֆինանսներ
Տեղեկատվու-
թյուն և
կապեր
Կոորդինացված ազգային
քաղաքականություն,
միջավայրի բարելավում,
թիրախների սահմանում,
մոնիտորինգ, գնահատում
Տեղեկատվության
հասանելիության ապահովում,
մրցանակաբաշխություններ,
կապերի հաստատում և
մենթորների ինստիտուտ և այլն
Սկսնակների ֆինանսավորում,
վարկային
երաշխավորություններ,
իննովատիվ և կանաչ
գրանտներ, ռիսկային
ֆինանսավորում և այլն
ՁԿ ինտեգրում կրթական բոլոր
մակարդակներում, ցկյանս
ուսուցման համակարգերի
ներդրում, թրեներների ու
ուսուցիչների
վերապատրաստում և այլն
Տեխնոլոգիական կենտրոններ,
կապեր հետազոտական
հաստատությունների հետ,
իննովատիվ գրանտներ,
տեխնոլոգիական կրթություն և
այլն
Գրանցման և լուծարման
ընթացակարգեր, ծախսեր,
հարկային համակարգ,
մրցակցային միջավայր,
տեղական տնտեսական
զարգացում, շրջակա միջավայր
8
ՓՄՁ ռազմավարությունը Հայաստանի համար
Ներածություն
Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) հաճախ գնահատվում են որպես բարգավաճող
տնտեսությունների տնտեսական զբաղվածության ողնաշար, ինչպես նաև` որպես նորարարության և
հավելյալ արժեքի ստեղծող արտադրության շարժիչ ուժ: ՏՀԶԿ (Տնտեսական Համագործակցության և
Զարգացման Կազմակերպություն) երկրներում ՓՄՁ-ների մրցունակությունը և սկսնակ
ձեռնարկությունների հայտնվելը հաճախ գնահատվում են որպես հետագա տնտեսական աճի
հնարավորության ցուցանիշ, ինչպես նաև` որպես առողջ կառուցվածքային փոփոխության
գործընթացների նախապայման, որտեղ ավանդական ոլորտները կրճատվում են, և դրանց փոխարեն
ի հայտ են գալիս նոր` գիտելիքներով հագեցած ոլորտներ։
Անցած 2-3 տասնամյակների ընթացքում շատ ՏՀԶԿ երկրներ անցել են ՓՄՁ-ների դերն
ամրապնդելուն ուղղված քաղաքականության մի քանի սերունդների միջով:
Դա նպաստել է մի շարք գործնական լաբորատորիաների ստեղծմանը, որտեղ փորձարկվել են շատ
տարբեր մոտեցումներ, գործիքներ և մեթոդաբանություններ: Այս տարիների ընթացքում ձևավորվեց
որոշակի համընդհանուր փիլիսոփայություն. կան ՓՄՁ-ների խթանման շատ տարբեր
(ան)արդյունավետ եղանակներ, և ՓՄՁ-ների զարգացման ռազմավարությունները պետք է
համապատասխանեն տեղական և ազգային սոցիալ-քաղաքական համատեքստին: Չկա մեկ
միասնական լուծում բոլոր խնդիրների համար: Շատ երկրներ հասել են հաջողության ՓՄՁ
զարգացման ապակենտրոնացված ռազմավարությունների շնորհիվ, մյուսները՝ հատկապես փոքր
երկրները, կարողացել են խթանել ՓՄՁ-ների մրցունակությունը ավելի կենտրոնացված
մոտեցումների միջոցով: Որոշ երկրներ ավելի կենտրոնացել են խոշոր ձեռնարկությունների
խթանման վրա, որտեղ ՓՄՁ-ները դարձել են հետևորդներ, այլ ոչ թե աճի առաջնորդներ: Մյուսները
հիմնականում կենտրոնացել են ՓՄՁ-ների խթանման ուղղությամբ և ստեղծել են
ձեռնարկատիրական բարձր մրցունակություն ունեցող դաս (օրինակ՝ Գերմանիայի Միթթելշտանդը
(Mittelstand) իր հայտնի «թաքնված չեմպիոններով», որոնք խիստ մասնագիտացված և արտահանման
միտում ունեցող ՓՄՁ-ներ են):
Չնայած ՓՄՁ ռազմավարությունների և խթանման քաղաքականությունների բազմազանությանը՝ կան
ընդհանուր քաղված դասեր և հաջողության որոշակի չափանիշներ, որոնք ի հայտ են եկել ՓՄՁ
խթանման լաբորատորիաներում և կներկայացվեն ռազմավարության հաջորդող գլուխներում:
Առանցքային նպատակն է՝ տրամադրել կարևոր սկզբունքներ Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման
ռազմավարության համար:
Հայաստանի ՓՄՁ ռազմավարության ներածականին վերաբերող այս գլուխը կազմված է տարբեր
ենթաբաժիններից: Առաջին ենթաբաժնում կնկարագրվի ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ների դերը, ինչպես
9
նաև՝ ՏՀԶԿ և զարգացող երկրներում ՓՄՁ հիմնական նմանությունները և տարբերությունները:
Երկրորդ ենթաբաժինը նկարագրում է ՏՀԶԿ և ԵՄ երկրներում զարգացման ուղիները և
համընդհանուր հաջողված փորձը: Մինչ այդ, կներկայացվի համակարգային մրցունակության մոդելը:
Այն մատնանշում է հաջող քաղաքականությունների և աջակցության ծրագրերի մշակման որոշակի
չափանիշներ: Շատ ԶԵ-ում այդ չափանիշները դեռևս շատ թույլ են և պետք է հաշվի առնվեն ՓՄՁ
ռազմավարություններ մշակելիս: Երրորդ բաժինն ընդգծում է ՓՄՁ խթանման համակարգային
մոտեցման կարևորությունը, որը պետք է իրականացվի քայլ առ քայլ՝ մասնակից շահագրգիռ կողմերի
կարողություններից ելնելով։ Ռազմավարության գործընթացն սկսելու համար ներկայացված են
բարձր արդյունավետություն ունեցող համեմատաբար ավելի փոքր միջամտությունների
իրականացման ընդհանուր առաջարկություններ:
ՓՄՁ-ների դերը ՏՀԶԿ երկրներում և Զարգացող Երկրներում (ԶԵ). Նմանությունները
և տարբերությունները
ՓՄՁ-ների քաղաքականության աճող կարևորությունը՝ 1990-ականներից սկսած
1980-ականների վերջից սկսած՝ ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ների խթանումը դարձել էր մասնավոր
հատվածի զարգացման ռազմավարության կարևոր կիզակետ: Արդյունաբերական շրջանների
բացահայտումը (այնպիսի երկրներում, ինչպիսին է, օրինակ, Իտալիան), կլաստերների խթանման
մոտեցումը Մայքլ Պորտերի վերլուծական գործիքակազմի միջոցով, ինչպես նաև գիտելիքներով
հարուստ և աճի միտում ունեցող բիզնեսների աճող դերը ավելի մեծ ուշադրություն ուղղեցին ՓՄՁ-
ների խթանմանը:
Մինչդեռ շատ արդյունաբերական երկրներում (ԱԵ) 1970-ականներին և 1980-ականներին նախկին
խթանման մոտեցումները` բարեկեցության վրա հիմնված պետական մոդելը, ավելի կենտրոնացած
էին խոշոր ձեռնարկությունների աջակցության վրա, կամ ավելի մեկուսացված և անհատական
աջակցության կարիք ունեցող ՓՄՁ-ների վրա: 1990-ական թթ. ազատականացման ջանքերը և
սոցիալիզմի անկումը, ներմուծման փոխարինման և զարգացման մոդելները Արևելյան Եվրոպայում և
Լատինական Ամերիկայում նպաստեցին միջազգային ասպարեզում ՓՄՁ-ների կարևորության
մասին իրազեկության աճին, ինչը խթանեց հայտնաբերելու նոր գործարար հնարավորություններ,
որոնք կխթանեն նորարարությունը, զբաղվածությունը և հավելյալ արժեքի ստեղծումը:
Այդ ժամանակից ի վեր ՓՄՁ-ների զարգացման և ձեռներեցության մասին հրապարակվել են
բազմաթիվ հետազոտություններ և հաշվետվություններ, ՓՄՁ-ների խթանման շատ մոտեցումներ են
փորձարկվել և ՓՄՁ-ների հաջողված քաղաքականությունների և ծրագրերի անդրադարձն ընդգծված
կարևորություն է ձեռք բերել: Դեռևս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ՓՄՁ-
ների զարգացումը զարգացող և արդյունաբերական երկրներում աճի արդյունք է, թե՞աճի շարժիչ ուժ:
10
Այս փաստաթուղթը պնդում է, որ անհրաժեշտ է տարբերակել ՓՄՁ-ները: Նրանցից որոշներն ավելի
շատ շարժող ուժ են, մյուսները` աճի հետևորդներ: Ի տարբերություն բազմաթիվ միջազգային
ռազմավարական մոտեցումներին, որոնք «մեկ լուծում բոլոր խնդիրներին» սկզբունքով փորձում են
ընդհանուր մոտեցում ցուցաբերել տարբեր ՓՄՁ-ներին, անհրաժեշտ է զանազանել, օրինակ,
ձեռնարկատիրական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և գոյատևման միտում ունեցող ՓՄՁ-ներին,
բարձր տեխնոլոգիաների և նորարարության կողմնորոշմամբ ՓՄՁ-ներին և «թաքնված
չեմպիոններին», միջին արդյունաբերական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և փոքր
արհեստագործական կամ առևտրային կողմնորոշում ունեցող բիզնեսներին: Այս տարանջատումները
պետք է նաև կիրառվեն հաջողված ռազմավարությունների վերլուծության ժամանակ: Տարբեր ՓՄՁ-
ներ պահանջում են տարբեր քաղաքականություն և գործիքներ, որպեսզի հաղթահարեն իրենց
առանձնահատուկ խոչընդոտները: Նշենք, որ միջազգային հարթակում լայնորեն ընդունված է, որ
ՓՄՁ-ների խթանումը առանցքային նշանակություն ունի մրցունակության բարձրացման և նոր
արժեքի ստեղծման առումով, ինչպես նաև ազգային և տեղական մրցակցային առավելությունների
զարգացման առումով: Այնուամենայնիվ, վերջին երկու տասնամյակում պարզ դարձավ նաև այն, որ
միայն ՓՄՁ քաղաքականությունների մշակումը բավարար չէ երկրի կամ մարզի մրցունակության
ամրապնդման համար: Ավելին՝ ՓՄՁ-ների տարբերակված առողջ խառնուրդը, կլաստերային և
նորարարության խթանման գործունեությունը, ընտրովի արդյունաբերական քաղաքականության
նախաձեռնությունները, ներքևից վերև և վերևից ներքև մոտեցումները, ինչպես նաև մրցունակության
հնարավորություն ընձեռող գործոնները, ինչպիսիք են կազմակերպչական և կառուցվածքային
նախադրյալները, անհրաժեշտ են կայուն աճ և հավելյալ արժեքով արտադրություն ունենալու համար:
Այսպիսով, ՓՄՁ քաղաքականությունը Հայաստանում, ինչպես նաև շատ ՏՀԶԿ երկրներում
հայտարարվել է որպես շատ կարևոր: Այդուհանդերձ, նրանց հաջողությունը կախված է
մրցունակության լայն համակարգային համատեքստում խթանման ծրագրերի իրականացումից:
ՓՄՁ-ների դերը ՏՀԶԿ երկրներում
ՏՀԶԿ Երկրներում կազմակերպությունների 99%-ը ՓՄՁ-ներն են: Նրանք մասնակցում են
տնտեսության մեջ հավելյալ արժեքի 2/3-ի ստեղծմանը: ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ներին աջակցելու
հիմնական փաստարկները հետևյալն են.
 Նրանց կարողությունը՝ լրացնել թափուր աշխատատեղերը, որոնք ոչնչացել են մեծ
կազմակերպությունների ձախողման արդյունքում:
 Նրանց նորարարության պոտենցիալը` պայմանավորված մասնագիտական ներուժով:
 Նրանց ճկունությունը` հարմարվելու նոր շուկայական պայմաններին, որը դառնում է
հատկապես կարևոր` կառուցվածքային փոփոխության գործընթացների ընթացքում:
11
 Նրանց ներուժը՝ դառնալու նոր զարգացող ոլորտների արմատ` արմատական ինովացիոն
միտումներով (ինչպես օրինակ, նոր ՏՀՏ ընկերությունները, որոնցից են Microsoft-ը և Apple-ը
1970–ականներից ի վեր)։
 Նրանց կարողությունը՝ բացահայտելու նոր շուկաներ` իրենց արտահանման և ընդլայնման
ներուժի շնորհիվ (տե՛ս Meyer-Stamer / Waeltring, 2000):
Հատկապես 1980-ականների վերջին, տարբեր հետազոտական ոլորտներ կենտրոնացան
արդյունաբերական կենտրոնների վերլուծության ուղղությամբ, հատկապես Իտալիայում՝ տարբեր
տարածաշրջաններում մրցակցային առավելությունների բացահայտման ուղղությամբ, որտեղ ՓՄՁ-
ների կուտակումը հանգեցրել էր որոշակի գիտելիքների և սոցիալական կապիտալի
առավելությունների: «Փոքրը գեղեցիկ է» սահմանումը դարձավ տարածված արտահայտություն`
ընդգծելով ՓՄՁ-ների ճկուն հնարավորությունները՝ հարմարվելու նոր շուկաներին և արագ փոխելու
արտադրական գործընթացները: Այն նաև դարձավ տարբեր տեսակի ՓՄՁ-ների խթանման հոմանիշը:
ՏՀԶԿ բազմաթիվ երկրներում ՓՄՁ-ները դիտարկվում են որպես փոփոխության ինովացիոն
գործակալներ` գլոբալացված աշխարհում ներկայացնելով նոր ապրանքներ, արձագանքելով նոր
արտադրական գործընթացներին և շուկայի պահանջներն: Այնուամենայնիվ, 1990-ականներին նաև
պարզ դարձավ, որ զարգացող, վերափոխվող և արդյունաբերական երկրներում անհրաժեշտ է
տարբերություն դնել ՓՄՁ-ների մարտահրավերների և ներուժի միջև: ՏՀԶԿ երկրներում նոր
ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՓՄՁ-ները, ըստ էության, ինովացիոն ուժը չեն. ընդհանուր
առմամբ նրանք ներդնում են նորամուծություններ, բայց ոչ այնքան, որքան խոշոր ընկերությունները:
Նրանք, միջին հաշվով, ավելի քիչ են ներգրավված նոր ապրանքների բացահայտման կամ
արտադրական գործընթացներում նորամուծությունների ներդրման մեջ: ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ների
ինովացիոն ուժը առավելապես կենտրոնացած է մի շարք գիտելիքահեն ձեռնարկությունների վրա,
այդ թվում` արագ աճ ունեցող նոր ընկերությունների վրա: 2010թ. ՏՀԶԿ վերջին պաշտոնական
ցուցանիշները ցույց են տալիս, որ ՏՀԶԿ 11 երկրներում բարձր աճի տեմպ գրանցվել է10-ից ավել
աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունների 2-8%-ի մոտ, մինչդեռ ինովացիոն փոքր (10
աշխատակցից քիչ) ձեռնարկությունների դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1% (ՏՀԶԿ 2010,
24): Սա չի նշանակում, որ ՓՄՁ-ների զգալի մասը նորարարությամբ չի զբաղվում. զբաղվում է, բայց
ավելի փոքր չափով:
Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է տարբերակել ՓՄՁ-ների մի քանի տեսակներ՝ նաև հաշվի
առնելով դրանց նորարարական ներուժը: ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ները հաճախ դասակարգվում են
հետևյալ կերպ.
 բարձր պոտենցիալ ունեցող ձեռնարկություններ՝ գիտելիքահեն ոլորտներում, օրինակ`
կենսատեխնոլոգիա, ՏՀՏ և այլն,
 թաքնված չեմպիոններ (օրինակ՝ Գերմանիայում), որպես մասնագիտացված միջին բիզնեսներ`
արդյունաբերական արտադրանքի արտահանման բարձր ներուժով, օրինակ՝
հաստոցաշինության, էլեկտրատեխնիկական արտադրության կամ ավտոմոբիլային ոլորտում:
12
 միջին արդյունաբերական ՓՄՁ-ներ, որոնք արտադրում են որոշակի արտադրական
ապրանքներ կամ վերջնական արտադրանք տեղական և ազգային շուկայի համար, օրինակ`
տեքստիլի և կարի ոլորտում, կամ տարբեր արտադրական ոլորտներում:
 տեղական ծառայություններ և արհեստագործական ձեռնարկություններ, օրինակ`
սուպերմարկետներ, խանութներ, ատաղձագործարաններ և այլն, որոնք բավարարում են
տեղական և ազգային սպառողական ապրանքների պահանջարկը:
ՓՄՁ խմբային այս տարբերությունները կարող են կատարվել նաև զարգացող երկրներում, թեև
մրցունակության բացթողումները հիմնականում մեծ են: Դրա պատճառները թաքնված են ՓՄՁ-ների
համար գիտելիքի, կրթության, շուկայի հասանելության և ֆինանսների ոլորտի շատ ավելի թույլ
միջավայրային պայմաններից: Կառուցվածքային և ֆիզիկական ենթակառուցվածքները, ինչպես նաև
քաղաքական և հասարակական հանգամանքները նույնպես ավելի թույլ են: Սա ավելի է
դժվարացնում ՓՄՁ-ների աճը: Այս համատեքստում և ՓՄՁ-ների դասակարգման առնչությամբ,
կարևոր է նշել ԶԵ մի խումբ ձեռնարկություններ, որոնք նույնպես կարող են բնութագրվել որպես
գոյատևող բիզնեսներ: Այս գոյատևող կազմակերպություններից շատերը այդպիսիք են դարձել ոչ թե
իրենց ընտրությամբ, այլ արտակարգ դրության հետևանքով: Արտադրության և ծառայությունների
ոլորտում շատ արտադրողներ և ինքնազբաղված մարդիկ կարող են բնութագրվել որպես գոյատևող
ձեռնարկատերեր: Ձեռնարկատեր լինելու համար նրանց ընդհանուր առմամբ պակասում են
հիմնական միջոցները, ինչպիսիք են` դեպի շուկա միտումը, ձեռնարկատիրական կարողությունները,
գործարար հնարավորությունների որոնումը: Նրանք հաճախ չունեն աճի նախադրյալներ, ինչպիսիք
են` բիզնես ռազմավարությունը կամ կառավարման տարրական հմտությունները: Այս
ձեռնարկությունները հազվադեպ են դառնում մրցունակ բիզնեսներ: Այդուհանդերձ, անհրաժեշտ
կլինի ապահովել նրանց աջակցության կառույցներով և այնպիսի բիզնես միջավայրով, որը խթանումև
կայունացնում է նրանց տնտեսական վիճակը: Դա ոչ միայն ներառում է ֆինանսների հասանելություն,
այլև նոր աշխատատեղերի հնարավորությունների խթանում, հմտությունների զարգացում, ինչպես
նաև շուկայական գիտելիք և շուկայի մասին տեղեկատվություն: Ինչ վերաբերում է ՓՄՁ-ների աճի
խթանմանը` այստեղ կարիք կլինի կիրառել տարբեր մոտեցումներ: Հաջորդող գլուխներում
կկենտրոնանանք բարձր ներուժ ունեցող ձեռնարկությունների վրա:
ՓՄՁ-ների նմանություններն ու տարբերությունները ՏՀԶԿ և ԶԵ
ՏՀԶԿ և ԶԵ ՓՄՁ-ների մրցունակության և նորարարության շատ նման, բայց և շատ տարբեր
խոչընդոտներ կարելի է հայտնաբերել:
Նմանություններ
Նմանությունների մեծ մասը կապված էշուկայի և կառավարության ձախողումների հետ:
Կառավարության ձախողումները վերաբերում են. 1) բյուրոկրատական խոչընդոտներին,
կոռուպցիային և ՓՄՁ-ների համար նորմատիվ թերություններին, 2) ՓՄՁ-ների աճը խթանող
13
անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ֆիզիկական ենթակառուցվածքների պակասին, 3) պետության
ձախողումների հաղթահարմանն ուղղված քաղաքականության բացակայությանը և 4) որոշակի
հանրային ապրանքների անհասանելիությունը և այն քաղաքականության բացակայությանը, որը
կհաղթահարեր շուկայի ձախողումները: Շուկայի ձախողումները վերաբերում են որոշակի
ապրանքների մատակարարման բացակայությանը, որոնք չեն ապահովվում շուկայական
հարաբերությունների միջոցով, և պահանջում են որոշակի աջակիցկառույցներ: Շուկայական այս
ձախողումները ներառում են, օրինակ՝ տեղեկատվության մատչելիության պակասը,
հետազոտությանը և զարգացմանն ուղղված ներդրումները, որոշակի ծառայությունների
հասանելությունը և այլ ոլորտներ:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ՏՀԶԿ և շատ զարգացող երկրներում ձեռնարկությունները
փորձում են հաղթահարել պետական կառավարման ձախողումները, ինչպես նաև շուկայի
ձախողումները՝ որոշակի միջամտությունների միջոցով: Այստեղ կարող ենք մատնանշել նմանատիպ
ընդհանուր մարտահրավերները, ինչպիսիք են, օրինակ`
 երկարաժամկետ ներդրումների համար ֆինանսավորման անմատչելիությունը
 տեխնոլոգիական կառույցների, գիտահետազոտական ինստիտուտների և ՓՄՁ-ների միջև
կապերի պակասը
 տեղեկատվության թափանցիկությունը և կապերի պակասը ՓՄՁ-ների, գնորդների և
մատակարարների միջև
 շուկայական տեղեկատվության մատչելիության և շուկայավարման գիտելիքների պակասը
 դեպի պահանջարկը միտված գործարարությանը սպասարկող կառույցների և պետական
աջակցության հաստատությունների բացակայությունը
 բյուրոկրատական և գործարար միջավայրի խոչընդոտները:
Տարբերություններ
Չնայած այս բոլոր նմանություններին, վերը նշված մարտահրավերներից շատերն ավելի ուժեղ են ԶԵ,
քան արդյունաբերական երկրներում: Սա հիմնականում պայմանավորված է համակարգային
մրցունակության տարբեր մարտահրավերներով, որոնք ի վերջո հանգեցնում են գիտելիքի ու քաղված
դասերի հնարավորությունների ոչ ճիշտ օգտագործմանը: Մինչ շատ արդյունաբերական երկրներ
ստեղծել են աջակցության մեխանիզմների և ինստիտուտների լայն տեսականի, շատ ԶԵ չունեն
կայուն կառուցվածքային և ռազմավարական նման կառույցներ: Դա հաճախ ներառում է.
 գոյություն ունեցող ՓՄՁ ռազմավարություններում դեպի մրցունակությունը կողմնորոշման
պակաս: Հատկապես ոչ ֆորմալ և փոքր բիզնեսներն ավելի հաճախ, խթանվում են սոցիալական
աջակցության մեխանիզմներով, քան ձեռնարկատիրական գործիքներով:
14
 ընդհանրացված և նպատակային ՓՄՁ քաղաքականությունների պակաս, որոնք կենտրոնանում
են ՓՄՁ-ների մրցունակության բարելավման և ՓՄՁ-ների համար նպաստավոր միջավայրի
ստեղծման ուղղությամբ,
 գործարարության զարգացման ծառայությունների և աջակից կազմակերպությունների
կառուցվածքային և մասնագիտական թույլ կողմերը
 վերևից ներքև և ներքևից վերև, ապակենտրոնացված աջակցող միջոցառումների միջև կապերի
պակասը
ՓՄՁ-ների առումով զարգացող երկրներում դա հանգեցնում է.
 գիտելիքահեն բիզնեսների պակասի,
 մատակարարների և գնորդների միջև թույլ գործարար կապերի,
 տեխնոլոգիաների և շուկայի, ինչպես նաև արտադրական գիտելիքի մատչելիության պակասի
ՏՀԶԿ երկրները վերջին տասնամյակների ընթացքում ՓՄՁ-ների մարտահրավերները
հաղթահարելու նպատակով ստեղծել են բազմաթիվ ռազմավարություններ և ծրագրեր: Որպեսզի
պարզ դառնա ՓՄՁ-ների զարգացման որակյալ ռազմավարությունների առանձնահատկությունը,
արդյունավետ և ոչ արդյունավետ իրագործման տարբերությունը, անհրաժեշտ է ավելի ուշադիր
դիտարկել հաջողությանն առնչվող տարբեր համակարգային տարրեր, գործոններ:
ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համակարգային մոտեցումները ՏՀԶԿ երկրներում
ՏՀԶԿ և հատկապես ԵՄ երկրներն ունեն տարբեր մոտեցումներ, ինչպես նաև տեղական,
տարածաշրջանային, ազգային և ԵՄ մակարդակի բազմաթիվ տարբեր ֆինանսավորման սխեմաներ`:
Չնայած ֆինանսավորման այդ սխեմաներին, որոշակի ծրագրերի հաջողության մեծ մասը
պայմանավորված չէ ֆոնդերով, այլ` գոյություն ունեցող կառույցներով, որոնք ապահովում,
տրամադրում և օգտագործում են այդ միջոցները: ՓՄՁ աջակցության միջոցառումները կախված են
բազմաթիվ շահագրգիռ կողմերից, արդյունաբերական կառույցներից, կառավարման
կարողություններ ունեցող մասնավոր և պետական հատվածներից, ինչպես նաև տարբեր
դերակատարների միջև գործակցությունից, որը խրախուսում է շուկայի միտվածություն ունեցող,
գիտելիքահեն և նորարարական արտադրանքի լուծումները: Սա նշանակում է նաև, որ լավ
քաղաքականությունների համար մեծ ֆինանսական միջոցների առկայությունը առաջնային չէ:
Համակարգային միջամտությունների ընդհանուր պահանջները
Որպեսզի ավելի հասկանալի լինի որոշ արդյունաբերական երկրներում (ԱԵ) ՓՄՁ-ների զարգացման
հաջողությունը, անհրաժեշտ է դիտարկել համակարգային հեռանկարը` հաջողված ծրագրերը և
15
քաղաքականությունները ներկայացնելուց առաջ: Մրցունակության համակարգային մոտեցումն
ավելի խորը հասկանալու համար առաջարկվում է հետևյալ շրջանակը (տես՝ գծապատկեր 3):
Պատկեր 3: Համակարգային մրցունակության տարբեր շերտերը
Հաջողված ՓՄՁ մրցունակությունը պահանջում է որոշակի նախադրյալներ և փոխկապակցված
միջամտություններ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ՓՄՁ-ների խթանման փորձերի
արդյունքն են հետևյալ գաղափարները:
Ձեռնարկատիրական մակարդակում (միկրո մակարդակ) կարևոր է`
 խթանել մրցակցությունը ձեռներեցների միջև և խրախուսել նրանց շարունակաբար բարելավելու
իրենց արտադրանքը և իրենց գործընթացները,
 կենտրոնանալ ձեռնարկությունների, ձեռներեցության հմտություններով կամ ներուժով օժտված
պոտենցիալ անհատների մոտիվացիայի և աճի ներուժի վրա,
 նպաստել ձեռներեցների, նրանց մատակարարների և գնորդների, ինչպես նաև, գիտելիքներ
տրամադրողների (ինչպիսիք են ԲԶԾ, ՀևԶ հաստատությունները, տնտեսական զարգացման և
արտահանման գործակալությունները) միջև կապերի զարգացմանն ու ինքնակազմակերպմանը:
Չնայած ՓՄՁ-ներն որոշակի առումով ունեն մրցունակ լինելու իրենց սեփական
պատասխանատվությունը , նրանք ունեն կառուցվածքային աջակցության (մեզո մակարդակ) և
աջակցող քաղաքականությունների (մակրո մակարդակ) կարիք: Մեզո մակարդակում անհրաժեշտ են
մասնագիտական և դեպի ուսուցումը միտված կազմակերպություններ, որոնք տրամադրում են ՓՄՁ-
ների համար անհրաժեշտ աջակցություն: Դա ներառում է.
16
 շուկայի միտվածությամբ գործարար կազմակերպություններ կամ կոոպերատիվներ, այլ ոչ թե
սոցիալական միտվածությամբ գործարար կապեր: Դա գործարարներին ապահովում է որոշակի
ծառայությունների հասանելությամբ, որն ավելին է, քան շահերի պաշտպանությունը: Այն բերում
է շուկայի մասին տեղեկատվություն, հմտություններ, տեխնոլոգիա, ֆինանսներ և/կամ նոր
շուկաների հասանելություն: Մի շարք ՏՀԶԿ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, պալատները
և որոշակի բիզնես կազմակերպություններ ամուր դերակատարություն ունեն նման
ծառայությունների տրամադրման, կամ ուսուցողական ծրագրերի զարգացման և որակի
ապահովման հարցում:
 Ուսուցման, կրթական և ՀևԶ (Հետազոտություն և Զարգացում) հաստատությունները, որոնք
ապահովում են հմտությունների և կարողությունների զարգացում: Դա վերաբերում է ՓՄՁ-ների
կարիքներին և խթանում է գիտելիքի հոսքը և նորարարությունը գիտելիքահեն և նվազ
գիտելիքահեն բիզնեսներում, որպեսզի բարելավվի նրանց մրցունակությունը շուկայում:
 Տեղական և տարածաշրջանային տնտեսական զարգացման գործակալությունները, որոնք
հասկանում են տեղական գործարար կարիքները և ոլորտի հնարավորությունները և որոնք
աջակցում են այդ մրցակցային առավելություններին ու հնարավորություններին՝ կապերի
կառավարման, առաջխաղացման նախաձեռնությունների և այլ աջակցության միջոցառումների
միջոցով :
Բիզնեսների (միկրո մակարդակ) և աջակից հաստատությունների (մեզո մակարդակի) միջև
հաջողված կապերը հնարավոր կլինեն, միայն եթե կան ռազմավարություններ (մակրո մակարդակ),
որոնք.
 ՓՄՁ-ներին տրամադրում են բարենպաստ միջավայր, որտեղ երաշխավորված են
սեփականության իրավունքը, մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաև մրցակցային
դաշտը:
 Աջակցում են կառուցվածքային (տես՝ վերևում) և ֆիզիկական ենթակառուցվածքներին
(ճանապարհներ, հանրային ծառայությունների մատչելիություն, գործարար ունեցվածք և այլն),
 խթանում են ծրագրեր, որոնք աջակցում և խթանում են հաստատություններին և
ձեռնարկություններին` ստանձնելու պատասխանատու դեր,
 ստեղծում են քաղաքական բարենպաստ պայմաններ, որոնք թույլ կտան այդ բիզնեսներին
հաղթահարել շուկայի և կառավարման ձախողումները
Բոլոր այդ շահագրգիռ կողմերը, որոնք ներգրավված են բիզնեսի, կառուցվածքային և
ռազմավարության մակարդակներում, կգործակցեն միմյանց հետ տեղական կամ ազգային
մակարդակում, միայն եթե նրանք հետևեն ընդհանուր ռազմավարություններին և ուղղություններին:
Վերջինը մեծամասամբ կախված է ազգային սոցիալ-մշակութային արժեքային համակարգից, որը
պետք է միտված լինի դեպի շարունակական ուսուցումը և փոփոխությունները: Այս «մետա
մակարդակը» ներառում է, օրինակ`
17
 այս դերակատարների կարողությունը` սահմանելու ընդհանուր ռազմավարություններ,
 ձեռնարկատիրության, ՓՄՁ-ների, տնտեսական հաջողությունների և դեպի շուկա
միտվածության հասարակական արժևորումը,
● հասարակական կարողությունը և կապերի հանդեպ բաց լինելը, սեփական բիզնեսին և
կառուցվածքային պարտականություններին տեր կանգնելը: Սա նաև հաճախ կոչվում է
հասարակության մեջ «սոցիալական կապիտալի» և «վստահության կառուցման»
հարաբերություններ: Որքան բարձր է այն, այնքան ավելի է նպաստում համատեղ գիտելիքների
ստեղծմանը,
● ճկուն հանգամանքների հետ առնչվելու և դրանց շարունակաբար հարմարվելու ունակություն:
Կայուն մրցունակությանը` որպես տնտեսական զարգացման ներառական մոտեցում
Մրցունակության տարբեր մակարդակներից բացի, վերջին տարիներին ակնհայտ է դարձել նաև, որ
միայն տնտեսական աճի ցուցանիշները չեն ապահովի հավելյալ արժեքի ստեղծման, ինչպես նաև
ներառական և էկոլոգիապես առողջ զարգացման գործընթացները: Կան մի քանի հիմնական
հայեցակարգեր, որոնք պետք է հաշվի առնվեն, երբ նպատակ կա ստեղծելու կայուն մրցունակության
հեռանկարներ (տես գծապատկեր 4):
 Շարունակական ինովացիայի միտվածությունը մրցունակության տարբեր մակարդակներում
 Կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսական ոլորտների խթանումը
 Քաղաքային և գյուղական տնտեսության զարգացման խթանումը: Շատ զարգացող երկրներում
գնալով աճում են գյուղական համայնքների զարգացման մարտահրավերները` ոչ միայն
գյուղատնտեսական զարգացման տեսանկյունից::
Պատկեր 4: Կայուն պահանջները և սիներգիաները տարբեր ոլորտներում
Աղբյուրը` Մեզոփարթներ 2014թ
Գյուղական և քաղաքային ՓՄՁ
տնտեսական զարգացում
Քաղաքային և
գյուղական կանաչ
գործարար
հնարավորություններ
Գյուղական և
քաղաքային
նորարարական
հնարավորություններ
Կայուն ՓՄՁ
զարգացում
Նորարարությու
ններ
Կանաչ զարգացում
Կանաչ
նորարարությունն
երի ներուժ
Կարիք կա ներգրավել
դերակարատներին մակրո,
մեզո և միկրո
մակարդակներում
Կարիք կա խթանելու
ազգային և տեղական
մակարդակներում
18
Մեզոփարթներից վերցված #4 գծապատկերը ցույց է տալիս նաև բազմաթիվ համընկնող ոլորտներ և
գործընկերություններ տարբեր մակարդակների միջև: Հետևյալ գլուխներում կներկայացվեն տարբեր
ոլորտներին առնչվող ՏՀԶԿ որոշ երկրների օրինակները: Ավելի ընդհանրացված դրույթների վրա
կենտրոնանալուց հետո, կտրամադրվեն որոշակի առաջարկություններ, թե ինչպես խթանել
նորարարությունը, կանաչ տնտեսության զարգացումը և հատկապես՝ գյուղական համայնքների
տնտեսական զարգացումը:
ՓԲԱ-ն՝ որպես կայուն մրցունակության մոդել
Փոքր բիզնես ակտը (ՓԲԱ) Եվրամիությունում մշակվել է 2008 թ. որպես ՓՄՁ-ների խթանման
գլխավոր ռազմավարություն: Այն ձեռք է բերել բարձր նշանակություն, քանի որ անդրադառնում է
ՓՄՁ-ներին , որպես հիմնական համապատասխան ընկերություններ` տարածաշրջանի ապագա
մրցունակության համար և կազմակերպություններ, որոնք ապագա զարգացման գիտելիքահեն ուղու
իրականացման համար վճռորոշ դեր են խաղալու: ՓԲԱ առաջնորդող շրջանակը պտտվում է 10
սկզբունքների շուրջ, որոնք ազդեցություն կունենան եվրոպական երկրների2 ՓՄՁ
ռազմավարությունների վրա: Սկզբունքներից յուրաքանչյուրը ներառում է իրականացման համար
նախատեսված մի շարք կոնկրետ գործողություններ: Այսպիսով՝ սկզբունքները հստակ սահմանում
են առաջնահերթությունները, որոնց պետք է համապատասխանեն կառավարությունները, եթե
ցանկանում են նպաստել փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Նրանք միևնույն ժամանակ
տրամադրում են փոփոխությունների հստակ ուղեցույցներ: Երբ քաղաքականություն մշակողները
իսկապես հարգում են այս սկզբունքները, դա անշուշտ բարձրացնում է մրցունակությունը, ինչպես
նաև` ՓՄՁ դերը յուրաքանչյուր տնտեսության մեջ:
20113թ ՓԲԱ-ի վերանայումից հետո, նույնիսկ ավելի շատ ուշադրություն է տրվել սկզբունքներից
մեկին` «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքին: Այն նաև սահմանվում է որպես «ՓԲԱ-ի հիմնական
սկզբունք» (ԵՄ: 2011): Սկզբունքը պահանջում է ոչ միայն ՓՄՁ-ների գործունեության կարգավորիչ և
վարչական միջավայրի պարզեցում, այլև այն ներառում է ՓՄՁ-ների վրա ազդեցության բոլոր
ռազմավարությունների նախագծման ընթացակարգերի ստուգումները և միևնույն ժամանակ,
պահանջում է ավելի արագ դարձնել ՓՄՁ-ների վարչական ընթացակարգերը:
Ընդհանուր առմամբ, ՓԲԱ-ն, ինչպես նաև «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքը կարող են դիտարկվել
որպես ՓՄՁ ռազմավարությունների բարելավման հանդեպ ուշադրությունը բարձրացնելու
տպավորիչ ուղի: Չնայած ԵՄ երկրները վերջին 5-6 տարիների ընթացքում բոլոր սկզբունքները չէ, որ
հաջող կերպով են իրականացվել, քաղաքականություն մշակողների համար այն ապահովում է
հստակ և կոնկրետ ուղղորդող հիմք՝ կոնկրետ ՓՄՁ ռազմավարությունների իրականացման համար:
2
EU 2008: Think Small First, A Small Business Act for Europe, Brussels 2008. See http://eur-lex.europa.eu/legal-
content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52008DC0394&from=EN
3
EU 2011: Review of the Small Business Act for Europe, Brussel 2011. See http://eur-lex.europa.eu/legal-
content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52011DC0078&from=EN
19
Հայաստանի համար ՓԲԱ-ն և «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքը պետք է դառնան կողմնորոշման
ուղղորդող շրջանակ: Հայաստանում ՓՄՁ ոլորտը կարևոր դեր է խաղում ապագա զբաղվածության
ստեղծման հարցում: Միևնույն ժամանակ դա այն ոլորտն է, որը հիմնականում պատասխանատու
կլինի Հայաստանի ապագա մրցունակության ու հավելյալ արժեքի ստեղծման հարցում:
Հայաստանում ՓՄՁ ոլորտին պաշտոնապես աջակցումը և դրա սահմանումը որպես աճի և կայուն
զբաղվածության ստեղծման պատասխանատվության հիմնական կրողի, նույնպես կապացուցի դրա
ռազմավարական առաջնահերթությունը, ինչպես նաև ներդրումային անվտանգությունը բիզնեսի
համար: Այն, միևնույն ժամանակ, հնարավորություն կընձեռի ստուգելու և հավասարակշռելու
իշխանություններին` ՓԲԱ սկզբունքների հետ համեմատության մեջ:
Կան ՓԲԱ-ին հետևելու լրացուցիչ դրական կողմեր
 այլ ԵՄ երկրների հետ գործունեության նոր ուղիների և, ձախողումների ու հաջողությունների
փորձից օգտվելով` սովորելու հնարավորություններ,
 ավելի տարբերակված ռազմավարությունների ներդնում, որոնք արդեն ապացուցվել են՝ ըստ
դրանց կատարման կոնկրետ գործողությունների և ոչ թե ըստ մշակման
 ՓԲԱ-ն «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքի հետ Հայաստանի կառավարությանը նաև
հնարավորություն կտա երաշխավորել առաջնահերթությունների սահմանումը:
Ընդհանուր առմամբ, ՓԲ ակտը, ինչպես նաև «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքը Հայաստանին
տրամադրում են ռազմավարությունները կազմակերպելու շատ օգտակար ու հավակնոտ
կողմնորոշիչ շրջանակ: Այնուամենայնիվ, միայն ՓԲԱ-ն չէ ,որ պետք է հաշվի առնել ՓՄՁ-ի համար
գործարար միջավայրը բարելավելու համար: Մեջբերելով «Doing Business» զեկույցի 2014 թվականի
Հայաստանի արդյունքները` տպավորիչ է, թե ինչպես է երկիրը կրկին բարելավել իր ընդհանուր
դիրքերը: Սակայն այն նաև ցույց է տալիս, որ կան Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
խոչընդոտող մեծ թվով կարևոր բաղադրիչներ (օրինակ էլեկտրաէներգիայի հասանելությունը,
պայմանագրի կիրարկման խնդիրներ և այլն)4: Դա պետք է դեռևս կարգավորվի: Վերջին դրույթները
նաև ներառում են ընդհանուր ենթակառուցվածքային նախապայմաններ, որոնք պետք է խթանվեն
ՓԲԱ-ում ՓՄՁ սկզբունքներին զուգահեռ:
ՓՄՁ-ների խթանումը փուլ առ փուլ մոտեցմամբ
ՓՄՁ-ների խթանման համակարգային մարտահրավերները ԶԵ
Ինչպես արդեն նշվեց, ՓՄՁ-ների քաղաքականությունների խթանման նախադրյալները զարգացող և
արդյունաբերական երկրներում տարբեր են: Այս դրույթները պետք է հաշվի առնել Հայաստանի նման
երկրում ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքում: Այս թերություններից մի քանիսը նշված են
հետևյալ մակարդակներում` կառուցված համակարգային մրցունակության մոդելով:
4
World Bank (2014): Doing Business Ranking 2015 and 2014, see
http://www.doingbusiness.org/data/exploreeconomies/armenia/
20
Միջավայրային և քաղաքական մարտահրավերների հնարավորության ընձեռում
մակրո մակարդակում
 Շուկաներում միջամտելու՝ կառավարությունների կարողությունների պահանջները: Շատ ԶԵ-
ներ կարողացել են բարելավել իրենց մակրոքաղաքական կարգավորող շրջանակային
պայմանները և պահպանել ոչ գնաճային ֆիսկալ քաղաքականությունը: Սա ընդհանուր առմամբ
արդեն բարելավել է ձեռնարկությունների շրջանակային պայմանները : Այնուամենայնիվ,
կառավարությունների ավելի բարդ միջամտությունները, օրինակ՝ ՓՄՁ-ների առաջխաղացման
մեջ, պահանջում են կառավարական ավելի բարդ կարողություններ, որպեսզի հնարավոր լինի
կարգավորել այդ միջամտությունները շուկաները չխեղաթյուրող ճանապարհով: Այս
կարողությունները շատ երկրներում դեռ նոր են ի հայտ են գալիս: Յուրաքանչյուր լրացուցիչ
ռազմավարություն և դրանց ստեղծումը պետք է համապատասխանեն առկա կառավարական
կարողություններին, որպեսզի չհանգեցնեն վատ կառավարվող և շուկան խեղաթյուրող կամ
ցանկալին որպես իրականություն ընդունող ռազմավարությունների:
 ՓՄՁ համակարգային աջակցության փորձը համեմատաբար ավելի թույլ է: Շատ ԶԵ-ում ՓՄՁ
աջակցելու քաղաքականությունները բավական մեկուսացած են: Հատկապես փոքր
ձեռնարկությունների աջակցման գործողություններն ավելի հաճախ միտված են սոցիալական
հիմնախնդիրների կարգավորմանը (օրինակ՝ որոշակի հումքային ապրանքների տրամադրումը),
քան որպես ձեռնարկատիրությանը և մրցունակությանը միտված մոտեցումներ: ՓՄՁ աջակցման
միջոցառումների համար առանցքային նշանակություն ունեն մրցունակության ճիշտ ընկալումը
և վերջինիս խթանման կառույցները:
 Կենտրոնացված ընթացակարգեր: Աջակցության մեխանիզմները, ընդհանուր առմամբ, շատ
կենտրոնացած են ԶԵ-ում: Չնայած շատ երկրներում տեղական և տարածաշրջանային
մարմինները ՓՄՁ-ների խթանման հարցում ստանձնում են ավելի շատ պարտականություններ,
նրանք հաճախ չեն ունենում փորձ, հմտություններ և ազգային կառավարությունների կողմից
տրված իշխանություն` խթանելու տեղական միջավայրը և կարգավորող ընթացակարգերը:
Որոշման վերաբերյալ իրավասությունը հիմնականում դեռևս կենտրոնացված է: Բացի այդ,
տեղական և տարածաշրջանային մարմինները շատ դեպքերում չունեն տեղական մրցակցային
առավելություններն ու գործարար հաստատությունների աջակցությունը բացահայտելու
կարողություն:
 Բյուրոկրատիա և կոռուպցիա: ԶԵ բազմաթիվ կառավարություններ ազգային և տեղական
մակարդակում հաճախ չունեն ինստիտուցիոնալ և արդյունավետ կարգավորիչ ընթացակարգեր,
որոնք որպես հետևանք դառնում են բյուրոկրատական և կոռուպցիոն ռիսկերի պատճառ:
 Տվյալների պակաս: ՓՄՁ աջակցության ռազմավարությունը պահանջում է որոշակի
տեղեկատվություն այնպիսի տվյալների մասին, ինչպիսիք են՝ որոշակի ճյուղերի
մրցունակությունը, ինչպես նաև ՓՄՁ-ների կոնկրետ տնտեսական տվյալները, որոնք
անհրաժեշտ են շուկայում դիրքերը բարելավելու համար: Այդ տվյալները հաճախ գոյություն
ունեն միայն սահմանափակ քանակով, ինչը դժվարեցնում է կայուն և արդյունավետ
միջամտությունների բացահայտումը :
21
 Ռազմավարությունների պլանավորում՝ իրագործման փոխարեն: Բազմաթիվ պետություններ
արտաքին խորհրդատուների աջակցությամբ մշակել են ՓՄՁ և ինովացիոն
ռազմավարություններ, որոնք հետագայում երբեք չեն իրականացվել: Դա ցույց է տալիս, որ
նրանք կենտրոնացել են պլանների նախագծման , այլ ոչ թե իրատեսական ուսանելի
նախաձեռնությունների իրականացման վրա:
 Մասնավոր-պետական ոլորտների հարաբերությունները բավականին թույլ են: Շատ երկրներում
մասնավոր հատվածը դեռևս թույլ կազմակերպված է և պետական կառավարման
ներկայացուցիչները իրենց դեռևս համարում են զարգացման հիմնական գործոն:
Համագործակցության կառույցները հաճախ գտնվում են ձևավորման վաղ փուլերում :
Բիզնեսների մրցունակության մարտահրավերները միկրո մակարդակում
Վերը նշված ենթաբաժիններում նշվեցին արդյունաբերական և զարգացող երկրների ՓՄՁ
մարտահրավերների որոշ նմանություններն ու տարբերությունները: Կան նաև ԶԵ ՓՄՁ ոլորտին
հատուկ այլ՝ հավելյալ մարտահավերներ.
 Ստվերայնության բարձր մակարդակը ՓՄՁ ոլորտում: Շատ ԶԵ-ում հատկապես փոքր
ձեռնարկությունները ստվերային են: Նրանք գրանցված չեն և հաճախ հանդես են գալիս որպես
միկրո ձեռնարկություններ՝ կառավարությունների ստվերի տակ: Չնայած այդ
կազմակերպությունների որոշակի տոկոսն ունի աճի ներուժ, բավական դժվար է նրանց
հայտնաբերելը:
 Գոյատևող՝ թույլ ձեռնարկատիրական հմտություններով բիզնեսների մեծ թիվը: Ինչպես նշվեց
վերևում, ԶԵ-ում բազմաթիվ փոքր ձեռնարկություններ որոշել են դառնալ ինքնազբաղ՝ այլ
զբաղվածության հնարավորությունների բացակայության պատճառով: Այդ ինքնազբաղ
անհատները չունեն տարրական գործարար և շուկայավարման հմտություններ և հիմնականում
աշխատում են առևտրի և սպասարկման ոլորտում՝փոքր շահույթներով: Անհրաժեշտ կլինի
անդրադառնալ այդ գործարարներին առավելապես կրթական և սոցիալական մոտեցումներով՝
աջակցելով նրանց փոքր բիզնեսը բարեփոխելու առումով: Դրանք սոցիալական աջակցության
մոտեցումներ են: Աճի միտում ունեցող ՓՄՁ աջակցության միջոցառումները պետք է ավելի շատ
ուշադրություն դարձնեն ձեռնարկատիրությանը միտված բիզնեսներին:
 Ֆինանսների հասանելության պակաս: Շատ ՓՄՁ-ներ ԶԵ-ում չունեն ներդրումային վարկեր
վերցնելու հնարավորություն: Չնայած շատ երկրներում բազմաթիվ դոնորներ և
կառավարություններ ներդրել են միկրոֆինանսավորման գործիքներ, դա հաճախ՝ 1)
անդրադառնում է ձեռնարկությունների միայն մի փոքր մասին և 2) չի համապատասխանում
ավելի խոշոր ներդրումների համար սահմանված վարկային պահանջներին:
Ձեռնարկություններում ռազմավարական և հաշվապահական հմտությունների, ինչպես նաև
հավելյալ ծրագրերի բացակայությունը հանգեցնում է նրան, որ շատ դեպքերում դժվար է լինում
վերջիններիս օժանդակել կայուն ֆինանսական վարկային գործիքներով:
22
 Շուկայակի վերաբերյալ թույլ տեղեկացվածություն և շուկայի թույլ միտվածություն: Հատկապես
գյուղական վայրերում ՓՄՁ-ներին հաճախ հասանելի չեն լինում շուկայական
տեղեկատվությունը և ապրանքային նորարարությունները: Ընդհանուր առմամբ, շատ
ապրանքներ արտադրվում են միևնույն ձևով, իսկ տեղական արտադրված ապրանքի
կրկնօրինակումը ամենից հաճախ հանդիպող մոտեցումն է:
 ՓՄՁ-ների թույլ կազմակերպվածություն: Բազմաթիվ ԶԵ-ում ՓՄՁ-ները գործում են
մեկուսացված: Նրանք հազվադեպ են ինքնակազմակերպվում գործարար միություններում կամ
կոոպերատիվներում: Գոյություն ունեցող կազմակերպությունները, որպես կանոն միտված չեն
դեպի իրենց անդամները և իրենց ընկալում են առավելապես որպես լոբբիստական խումբ, քան
մրցունակության գործոն:
 Թափանցիկության պակասը և թույլ կապերն այլ մատակարարների, գնորդների և հետագա
շուկայական հնարավորությունների հետ: Հաճախ շուկայական տեղեկատվության
բացակայությունը բերում է նաև մատակարարների և գնորդների մասին տեղեկատվության
թափանցիկության պակասի: Հաճախ ՓՄՁ-ները գերադասում են ավանդական գործարար
հարաբերություննը և ջանքեր չեն գործադրում նոր գործընկերների հայտնաբերման ուղղությամբ,
որոնք նաև կապահովեին արդիականացման հնարավորություններով:
 Կարողությունների և գիտելիքահեն ուսումնական գործընթացի անբավարար հասանելիություն:
ՓՄՁ-ների համար դասընթացների անցկացումը միշտ չէ, որ համապատասխանում է
գործարարների յուրահատուկ պահանջներին: Ընդհանուր առմամբ, ավելի հաճախ դրանք
կենտրոնացված են ընդհանրացված դասընթացների վրա: Օրինակ՝ արտադրական
գործընթացների ընթացքում կարողությունների զարգացման փոխարեն դասավանդվում է
գործարար կառավարում:
ՓՄՁ-ների այս թերություններից շատերը կարելի է վերագրել նրանց ցածր գործարար
հնարավորություններին: Մեծ հաշվով դա նաև անբարենպաստ միջավայրի, ինչպես նաև աջակից
հաստատությունների և բիզնեսի զարգացման ծառայությունների ոչ հասանելի լինելու պատճառն է:
Մարտահրավերներ ինստիտուցիոնալ մակարդակում (մեզո մակարդակ)
ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ աջակցության շատ միջոցառումներ կարևորում են աջակցությունը գիտելիք
տրամադրող կապերին/ցանցերին: Բազմաթիվ զարգացող երկրներում պետք է բարելավել
ինստիտուցիոնալ նախապայմանները և խրախուսել այդ կապերը: Ընդհանուր առմամբ, կարելի է
սահմանել հետևյալ կառուցվածքային/ինստիտուցիոնալ թերությունները՝
 Ապակենտրոնացված աջակցող կառույցների բացակայություն: Ինչպես նշվել էր, բազմաթիվ
մասնագիտացված մարմիններ հիմնականում գտնվում են քաղաքներում և միայն հազվադեպ՝
գյուղական վայրերում:
23
 Զարգացման բազմաթիվ գործակալություններ կենտրոնանում են տարրական ծառայությունների
տրամադրման վրա, օրինակ՝ բիզնես պլանավորման կամ հաշվապահական ծառայություններ:
Նրանք հաճախ չունեն համապատասխան հմտություններ և աջակցություն, որպեսզի վերլուծեն
տեղական մրցակցային առավելությունները կամ որոշակի բիզնես ցանցերին տրամադրեն
կապերի կառավարման ծառայություններ:
 Չնայած նրան, որ շատ ԶԵ նպաստել են մասնագիտական վերապատրաստման ինստիտուտների
ստեղծմանը, ընդհանուր առմամբ այդ ուսումնական կառույցներն ավելի շատ դեպի առաջարկը,
քան պահանջարկը միտվածություն ունեն: Միևնույն ժամանակ, նրանք մասնավոր հատվածին
չեն ներգրավում համապատասխան ուսումնական ծրագրերի նախագծման մեջ և
վերապատրաստման ծրագրերում:
 Համալսարաններն ավելի շատ կենտրոնանում են ուսուցման, քան՝ հետազոտությունների և
նորարարությունների վրա: ԶԵ-ում շատ համալսարաններ ավելի շատ կենտրոնանում են
ուսանողների ուսուցման, քան՝ խորը հետազոտական և զարգացման (R&D) գործողությունների
վրա: Նույնիսկ երբ նրանք կատարում են ՀևԶ, ապա ավելի շատ կենտրոնանում են միջազգային
հետազոտությունների, քան՝ տեղական ՓՄՁ-ների նորարարությունների վրա: Շատ հաճախ
համալսարանի դասախոսները վաստակում են բարձր սոցիալական կարգավիճակ, իսկ
համալսարանները հիմնականում ստանում են պետության երկարաժամկետ աջակցությունը:
Նրանց կողմնորոշումը նրանց հեռացնում է մասնավոր հատվածի և ՓՄՁ-ների հետ
գործակցելուց:
 Պահանջարկի միտվածությամբ ծառայությունների հասանելության պակաս: ՓՄՁ-ների համար
հաճախ հասանելի չենգործարար ծառայություններիը(ԳԾ): Պետական ԳԾ-ները հաճախ չունեն
ձեռնարկատիրական կողմնորոշում, թեև դա փոխվել է, երբ բազմաթիվ դոնորներ շեշտը դրել են
դրանց բարելավման և կառավարման կառուցվածքում փոփոխության վրա: Հաճախ շուկայում
կան թույլ թափանցիկությամբ մասնավոր բիզնես ծառայություններ:
 Կլաստերի և արժեշղթայի խթանման մոտեցումների պակաս: Շատ դոնորներ և ԶԵ
կառավարություններ արդեն սկսել են կիրառել կլաստերային ու արժեշղթային մոտեցումներ:
Բայց այդ մոտեցումների և դրանց խթանման միջոցների վերաբերյալ գիտելիքը դեռևս անհայտ է:
Միջամտություններ՝ փուլ առ փուլ մոտեցմամբ
Վերոնշյալ մարտահրավերների երկար ցանկին զուգահեռ կան նաև բազմաթիվ
հնարավորություններ, թե ինչպես սկսել ՓՄՁ-ներին խթանելու համակարգային միջամտությունները
և ինչպես մշակել համապատասխան քաղաքականություն: Բայց ինչպե՞ս առանց ձախողման ռիսկի
սեփական և ՏՀԶԿ դասերով խթանել ՓՄՁ քաղաքականությունները: Երկարաժամկետ հեռանկարում
ՓՄՁ-ները և ԶԵ կառավարությունների պետք է նախագծեն, պլանավորեն և ստեղծեն վճռական
փոփոխություններ, աջակցող կառույցներ ազգային և տեղական մակարդակներում և շարունակաբար
բարելավեն առկա խոչընդոտները: Դա անելու համար նրանք պետք է սերտորեն համագործակցեն
մասնավոր հատվածի հետ, որպեսզի բուռն կերպով զարգանան ձեռներեցությունը և
24
նորարարությունը: Այդուհանդերձ, դա հնարավոր չէ անել կարճ ժամանակահատվածում: ԶԵ-ը պետք
է անցնեն իրենց սեփական փորձառության շրջանները: Ինչպես ցույց է տալիս ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-
ների քաղաքականության լաբորատորիայի փորձը, անհրաժեշտ է փորձարկել տարբեր մոտեցումներ
և սովորել ձախողումներից և հաջողություններից: Բայց սա պահանջում է փուլային մոտեցում, որտեղ
սեփական ձախողումները և դասերը հաշվի են առնվում և օգտագործվում են հետագա
ռազմավարությունների և գործնական քայլերի բարելավման ժամանակ: Պետք է խթանվեն այն
փուլային մոտեցումները, որտեղ ՝
 խթանման գործողությունները համապատասխանում են դերակատարների կարողություններին,
և ստեղծվում է համագործակցության ներուժ,
 հայտնաբերվում են կոնկրետ միջոցառումներ և գործողություններ, որոնք նույնպես հետագայում
կիրականացվեն,
 խթանվում են փոքր միջամտությունները, որոնք հասանելի են դառնում առավելագույն քանակի
մարդկանց,
 խթանվում են այնպիսի գործողություններ , որոնք խրախուսում են համակարգում ներգրավված
մասնավոր և հասարակական գործիչների համակարգումը:
 լաբորատորիաներում կա փորձարկելով սովորելու հնարավորություն:
Շատ ԶԵ-ներ ունեն այդպիսի փուլային մոտեցումների հաջողված փորձ: Համակարգային
միջամտությունները և կոնկրետ նախաձեռնությունների իրականացումը նպաստել են սովորելու և
վստահության ստեղծման հետագա գործընթացներին: Այս դասերի վրա հիմնվելով՝ խթանվել են
հաջորդ փուլերը, որոնք ավելի են մեծացրել փորձառության և փոփոխությունների վրա հիմնված
փորձառությունների և գիտելիքի ստեղծման հնարավորությունները :
Ինչպիսի՞ն կարող են լինել մարդկանց առավել մեծ քանակին հասնելու փոքրիկ համակարգային
միջամտությունների վրա կենտրոնացող մոտեցումները: Վերջին տարիների ընթացքում նախկին
ՓՄՁ ռազմավարությունը և դրա իրագործմանն առնչվող գործողությունները նպաստել են շատ
բարեփոխումների իրականացմանը: Այնուամենայնիվ, 2011 թվականից որոշ մարտահրավերներ
դեռևս արդիական են և ունեն շարունակման կարիք: Հետևյալ կետերում ներկայացված են որոշակի
սկզբնական առաջարկություններ առաջիկա տարիների համար՝
 նոր գիտելիքը և հոսքերը քաջալերելուն միտված կապերի ստեղծման նախաձեռնությունների
խթանումը գյուղական համայնքներում: Կապերի զարգացմանն ուղղված բազմաթիվ
գործողություններ են խթանվել՝ ներառյալ PACA և CEFE նախաձեռնությունները, միկրո-
ֆրանչայզինգի գործողությունները և այլն: Կարևոր կլինի շարունակել ինչպես
ձեռնարկատերերի, այնպես էլ նրանց և աջակցող կազմակերպությունների միջև կապերի
զարգացման քաջալերումը:: Այդուհանդերձ, կարևոր կլինի ավելի շատ կենտրոնանալ
նորարարության մոտեցումների խթանման, լրացուցիչ գիտելիքների ստեղծման և
հմտությունների հայտնաբերման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական
համայնքներին:
25
 Կապել տեղական արժեշղթաները, ինչպես նաև խթանել միջմարզային արժեշղթաների կապերը:
Վերջին տարիների ընթացքում քաջալերվել են արժեքային շղթաների բազմաթիվ
նախաձեռնություններ: Շատ խթանիչ գործողություններ ավելի կենտրոնացած են տեղական և
մարզային շղթաների վրա: Կարևոր կլինի խթանել տարբեր մարզերում նմանատիպ շղթաների
փոխանակումը, ինչպես նաև աճեցնել գոյություն ունեցող շղթաների ազդեցություն մինչևն
ազգային մակարդակ: Սա հնարավոր կլինի միայն նոր շուկայական կապերը հաշվի առնելով, նոր
գնորդների ներգրավմամբ, ինչպես նաև համապատասխան շուկաներում դերակատարների
արդիականացման միջոցով:
 Ավելի ուժեղ կենտրոնացում ագրովերամշակման վրա: Հայաստանում գյուղատնտեսական
ոլորտը շատ մարդկանց եկամտի աղբյուրն է: Կարիք կա անցնել ավելի բարձր հավելյալ արժեքի
ստեղծման գործողությունների, հատկապես կենտրոնանալով գյուղատնտեսության վրա՝ ավելի
կիրթ ձեռներեցների և սկսնակ կազմակերպությունների նեգրավմամբ: Դա նաև կառաջացնի նոր
գիտելիքի ներդրման և հմտությունների զարգացման կարիք:
 Գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակումից բացի՝ նոր ոլորտների խթանում:
Գյուղական վայրերում կենտրոնացումը հիմնականում բնական և գյուղատնտեսական
ռեսուրսների և հավելյալ արժեքի ներուժի վրա է: Այնուամենայնիվ, գյուղական վայրերում կան
նաև այլ պահանջներ և շուկայական հնարավորություններ: Ինչպես օրինակ` նոր ծառայություն
մատուցողների զարգացումը, ագրովերամշակման և զբոսաշրջության հետ առնչվող
ենթաճյուղերի խթանումը (օրինակ՝ ՏՏ):
 Տեղական միջամտություններից բացի կենտրոնացում մարզային միջամտությունների վրա:
Վերջին տարիներին Հայաստանում տեղական տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր են
իրականացվել: Մոտ ապագայում կարևոր կլինի նաև խթանել գյուղական և մարզային
միջամտությունները՝ հետևյալ համակարգված ազդեցությամբ. հաղթահարել մեկուսացված
տեղական մոտեցումները և միավորել տնտեսական զարգացման և սկսնակ
կազմակերպությունների խթանման բազմաթիվ շրջանների փորձերը:
 Ամենաակտիվ դերակատարների և մարզերի միջև խթանել ուսուցումը՝ հաղորդակցության
հարթակների միջոցով: Անցած տարիներին Հայաստանը փորձել է ՓՄՁ-ների խթանման տարբեր
նոր ձևեր: Անհրաժեշտ է օգուտ քաղել ստացած դասերից և քաջալերել ինտենսիվ
փոխանակումները ակտիվ դերակատարներների միջև: Սա ներառում է նաև ուսուցման և
փոխանակման հարթակների խթանում:
 Հաջողված փորձառության համեմատումը: Չնայած Հայաստանի մարզերը շատ առումներով
էականորեն տարբերվում են միմյանցից, շատ երկրներում ընդհանուր համեմատական ջանքերը
նպաստել են իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև խթանման ծրագրերի որակի և
արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում անհրաժեշտ կլինի սկսել
փորձառությունների ավելի ուժեղ համեմատություններ, քանի որ արդեն շատ փորձեր են
կատարվել կապերի և խթանման գործընթացների ուղղությամբ: :
 Ազգային կարողությունների ուսումնասիրումը գյուղական նորարարությանների համար:
Գյուղական վայրերը հիմնականում ունեն մասնագիտացված աջակցող կառույցների պակաս:
Գյուղական վայրերում նոր գործակալություններ հիմնելու փոխարեն, կարևոր կլինի արդեն
26
գոյություն ունեցող ազգային կառույցներին ավելի շատ ներգրավել գյուղական վայրերի
աջակցման մեջ: Դա պահանջում է ազգային ինստիտուցիոնալ կարողությունների մանրամասն
ուսումնասիրում և դեպի գյուղական մարտահրավերը դրանց միտվածության ուժեղացում:
 Տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանակումն ընդհանուր առմամբ, որպես հիմնահարց:
Տնտեսության բոլոր մակարդակներում անհրաժեշտ կլինի քաջալերել տեխնոլոգիաների և
գիտելիքի փոխանակումը: ՓՄՁ-ների ուսուցման մեջ տեխնոլոգիաների փոխանակումն ունի մեծ
ազդեցություն, նաև բիզնեսի՝ դեպի նոր շուկաներ միտվածության խթանման առնչությամբ: Դա ոչ
միայն նոր հմտություններ պահանջող տեխնոլոգիաների կիրառման խնդիր է, այլև անդրադարձ
որակի նոր չափորոշիչներին և արտադրական գործընթացներին:
 Խոշոր ձեռնարկությունների և ՓՄՁ-ների միջև տեխնոլոգիայի և գիտելիքի փոխանակման ավելի
ուժեղ խթանում: Մատակարարների և գնորդների միջև համագործակցության ծրագրերը շատ
դեպքերում նպաստել են ՓՄՁ-ների ուսուցման արագ ընթացքին և գիտելիքի ստեղծման աճին:
Շուկայի պահանջների վերլուծությունը և կատարելագործման խթանումը, շատ երկրներում
նպաստել են ուսուցման արագ գործընթացներին (օրինակ՝ չափորոշիչների կամ ապրանքի
դիզայնի հարցում, ինչպես նաև ավելի նորարարական տեխնոլոգիաների կիրառումն
արտադրության գործընթացներում): Հայաստանում սա նույնպես կարող է ավելի արագանալ
առաջիկա տարիների ընթացքում:
 ՓՄՁ-ների միջև մրցակցության խթանում: Տնտեսական զարգացումն առաջին հերթին
համագործակցություն չէ: Գործակցության ձևաչափերը կարող են օգտագործվել բիզնեսների
մրցակցությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, հատկապես Հայաստանի շատ
մարզերում ձեռնարկություններն ավելի հաճախ արտադրում են միևնույն ձևով, առանց ուժեղ
որակական մրցակցության: Տեղական տնտեսության մեջ ապրանքների բարելավման և հավելյալ
արժեքի ստեղծման դինամիկ մրցակցությունը բավական ցածր է: Արտադրանքի
դիվերսիֆիկացիայի խթանման և նոր ներդրողներին և սկսնակ ձեռնարկություններին գրավելու
միջոցով մրցակցության քաջալերումը կարևոր խնդիր է մոտ ապագայի համար:
 Քաղաքային և գյուղական կապերի խթանումը` ներմուծման փոխարինման ներուժի
վերլուծության միջոցով: Հայաստանում տեղին կլինի ավելի ուժեղ կապեր ստեղծել քաղաքային,
գյուղական տարածքների և շուկաների միջև: Դա նաև պահանջում է քաղաքային վայրերի
շուկայական ներուժի բացահայտում, ինչպես նաև այն ներմուծվող ապրանքների բացահայտում,
որոնք կարող են արտադրել տեղական ՓՄՁ-ները: Դա նաև իր հետ բերում է այդ ապրանքներին
առնչվող շուկայի պահանջների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության խթանում,
ինչպես նաև աջակցություն այս ապրանքների արտադրման գործընթացին:
 ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելության նպատակով ներառական մոտեցումների
խթանման շարունակում: Կողմնակի ծրագրերը և երկարաժամկետ վարկային ներդրումները,
հիմնական հմտությունների ապահովումը (օրինակ` գործարար ծրագրերի կազմում,
հաշվապահություն) և խորհրդատվական կամ ուղղորդող ծրագրերն ապահովում են վարկերի
իրացվելիությունը: ՓՄՁ-ների համար հետագա ֆինանսական վարկերի հնարավորության
հասանելությունը ՏՀԶԿ բազմաթիվ մոտեցումներում վերաբերել է արժեշղթաների,
տեխնոլոգիաների փոխարինման կամ կլաստերային ծրագրերին: Այդպպիսի ծրագրերում
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017
Sme strategy 2015   2017

Contenu connexe

En vedette

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

En vedette (20)

Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 

Sme strategy 2015 2017

  • 2. 1 ՆԱԽԱԲԱՆ 4 Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակը առաջիկա երեք տարիների համար 4 Ռազմավարության մշակման մեթոդաբանությունը 5 Ռազմավարության ընդգրկումը և բաժինները առաջիկա երեք տարիներին 7 ՓՄՁ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ 8 Ներածություն 8 ՓՄՁ-ների դերը ՏՀԶԿ երկրներում և Զարգացող Երկրներում (ԶԵ). Նմանությունները և տարբերությունները 9 ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համակարգային մոտեցումները ՏՀԶԿ երկրներում 14 ՓՄՁ-ների խթանումը փուլ առ փուլ մոտեցմամբ 19 ՏՀԶԿ երկրներում համակարգային մոտեցումները. հիմնական և առանձնահատուկ միտումները 28 Գրականություն 38 ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ (ՓՄՁ) ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 40 ՓՄՁ-ն վերաբերող ՀՀ-ում գործող հարկային օրենսդրությունը (առ 01.10.2014թ) 40 ՊԱՐԶ հարկային ռեժիմների փոփոխություններն ու հետևանքները ՓՄՁ- ների համար 44 Առաջարկություններ, հակակշիռներ 48 ՓՄՁ –ՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 50 Առաջարկություններ 53 ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՄՁ- ՆԵՐԻՆ 54 Նախաբան 54 Միկրոֆինանսների շուկա. Առաջարկ 55 Միկրոֆինանսների շուկա. պահանջարկ 58 Միկրոֆինանսների շուկայի զարգացման առաջարկներ 61
  • 3. 2 ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 64 Ձեռնարկատիրական կրթության միջազգային փորձը 64 Հայաստանում ձեռնարկատիրական կրթության ներկա իրավիճակի վերլուծություն 68 Առաջարկություններ, գործողությունների պլան 71 ՓՄՁ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ 76 Իրավիճակի նկարագիր 76 ՀՀ-ում ՓՄՁ-ների միջազգայնացմանն ուղղված առկա մեխանիզմները և դրանց կատարելագործման ուղղությունները 79 Առաջարկություններ 83 ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ (ԿԱՆԱՉ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՓՄՁ-ՆԵՐՈՒՄ 88 Կանաչ տնտեսության զարգացման դրույթները ՓՄՁ-ներում 88 ՓՄՁ-ները և կանաչ տնտեսությունը Հայաստանում 95 Կանաչ գործողությունների ներկա իրականացումը 96 ՓՄՁ-ների կանաչ գործունեության խթանման մեխանիզմները և գործիքները 99 Կանաչ գործողությունները՝ որպես գործարար հնարավորություններ 100 Առաջարկություններ 105 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 107 Ամփոփ 107 Գյուղական նորարարությունների և մոդեռնիզացիայի տեսությունն ու միջազգային փորձը 110 Համայնքային տնտեսական զարգացման հայկական փորձը 119 Տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման մեխանիզմը Հայաստանում 121 Առաջարկություններ 122
  • 4. 3 ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ 125 Ամփոփ 125 ՓՄՁ աջակցության մակարդակները և համագործակցությունը 127 ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 132 Ներածություն. կանանց ձեռներեցության ռազմավարության նպատակները 134 Համակարգված վերլուծություն. Հայաստանում կանանց ձեռներեցությանը խոչընդոտող հիմնական գործոնները 135 Կանանց դերը Հայաստանի տնտեսական զարգացման գործում 137 Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման նպատակով համակարգային միջամտությունների հնարավորությունները 141 Կանանց ձեռներեցության զարգացման համակարգային միջամտություններ 144 Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացման ազդեցության չափորոշիչներ 146 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ Հավելված 1. ՓՄՁ-ների զարգացման ազգային ռազմավարություն 2012-2014 թթ Հավելված 2. ՓՄՁ վիճակագրության վերլուծություն Հավելված 3. Համայնքային տնտեսական զարգացման փիլիսոփայությունը Հավելված 4. Հարկային օրենքների փոփոխության խրոնոգրաֆիա
  • 5. 4 Նախաբան 2011 թվականին Հայաստանում մշակվեց ՓՄՁ աջակցության ռազմավարություն, որը դարձավ ոլորտի պետական և մասնավոր կառույցների ուղեցույցը երեք տարիների համար։ Ռազմավարության համաձայն ստեղծվեցին աջակցության նոր մեխանիզմներ, ուղղություններ, էապես վերափոխվեցին և զարգացան աջակից կառուցները։ Նախորդ երեք տարիների արդյունքները մանրամասն ներկայացված են հավելվածում։ Հաշվի առնելով արձանագրած արդյունքները, ինչպես նաև քաղած դասերը և միջազգային ու տարածաշրջանային զարգացումները՝ անհրաժեշտություն առաջացավ ձևակերպել առաջիկա երեք տարիների համար ՓՄՁ աջակցության նպատակները, խնդիրները, գործուն մեխանիզմները։ 2014 թվականի ապրիլից Գերմանիայի Միջազգային Համագործակցության կազմակերպության աջակցությամբ նախաձեռնվեց նոր ռազմավարության մշակման գործընթացը։ Ռազմավարության առանձին բաժինների վրա աշխատեցին տեղական և միջազգային փորձագետներ՝ ներգրավելով գործարարների և քաղաքական որոշումներ կայացնողների, ոլորտին աջակից տեղական և միջազգային կազմակերպությունների։ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակը առաջիկա երեք տարիների համար Եթե նախորդ ռազմավարությունը ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ- ների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի և մրցունակության վրա։ Պատկեր 1. ՓՄՁ զարգացման շարժիչ ուժերը և արդյունքները առաջիկա երեք տարիներին։ Շարժիչ ուժեր Արդյունք Ազդեցություն Ձեռնարկություն Գիտելիք Նորարարություն Մրցակցություն Ներդրումներ Աճում է աշխատանքի արտադրողականությունը Աճում է զբաղվածությունը Տնտեսական աճ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ- ի կայուն աճ
  • 6. 5 Առաջիկա երեք տարիներին (2015- 2017) ՓՄՁ աջակցության ռազմավարության նպատակը փոքր և միջին բիզնեսի համար մրցունակ միջավայր ապահովելն է՝ ձեռնարկությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով: Արդյունքում 2018 թվականի սկզբում՝  Հայաստանի դիրքը Doing Business հաշվետվության մեջ բարելավված է առնվազն տասը կետով (45- րդն է 2014- ին)։  Արտահանման մեջ աճել է ՓՄՁ - ների տեսակարար կշիռը, որը հետևանք է բարձր մրցունակության և նորարարությունների կիրառման։ 2017- ին արտահանման աճի մեջ ՓՄՁ - ների տեսակարար կշիռը առնվազն 50% է։  ՀՆԱ- ի մեջ ՓՄՁ- ների տեսակարար կշիռն անցել է 40%- ից (2013- ի 29%- ի փոխարեն)։  Ընդհանուր զբաղվածության մեջ ՓՄՁ - ների տեսակարար կշիռն անցել է 40%- ից (2013- ի 32 %-ի փոխարեն1)։ Ռազմավարության մշակման մեթոդաբանությունը Սույն ռազմավարության մշակումը հիմնվում է մի շարք սկզբունքային մեթոդական առանձնահատկությունների վրա՝  Մասնակցային գործընթաց - մարզերում և Երևանում անցկացվել են աշխատանքային ավելի քան քսան հանդիպումներ գործարարների հետ՝ Red Tape Workshop ձևաչափով: Այս հանդիպումները երկու տրամաբանական մասից են բաղկացած՝ գործարարների համար էական խնդիրների և պրոբլեմների բացահայտում, առաջարկությունների վերհանում, նաև՝ բարձրացված հարցերի քննարկում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են կազմակերպվել նաև ֆինանսական ոլորտի մասնագետների և կառույցների ներկայացուցիչների, կրթության ոլորտում որոշում կայացնողների, աջակից միջազգային և տեղական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել նաև համայնքների ղեկավարների և համայնքների զարգացմամբ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  Ինքնագնահատման գործընթաց - այստեղ կիրառվել են վիճակագրական վերլուծության տարբեր մեթոդներ՝ պատմական, դինամիկ շարքերի, ռեգրեսիոն վերլուծության և այլն, որոնց միջոցով 1 Վիճակագրությունը մանրամասն ներկայացված է հավելվածում։
  • 7. 6 ստացվել է Հայաստանի ՓՄՁ ոլորտի վերջին տարիների պատկերը: Հիմք են ընդունվել նաև մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից արված հարցումների և հետազոտությունների արդյունքները:  Համակարգային վերափոխման գործընթաց - հիմնական մեթոդական առանցքը համակարգային մրցունակության մոդելն է, որը թույլ է տալիս ՓՄՁ աջակցությանը մոտենալ որոշումների կայացման տարբեր մակարդակներից: Այս մոդելը մանրամասն ներկայացված է մեթոդաբանության բաժնում:  Շուկայական ձախողումների վերլուծություն - ռազմավարության բոլոր բաժիններում վերլուծության առանցքը ազատ շուկայական հարաբերությունների կողմից առկա գործընթացների կարգավորման արդյունավետությունն է:  Պետական աջակցության միջոցառումների ձախողումների վերլուծություն - հաճախ պետական կարգավորման միջոցները և գործիքները ոչ միայն չեն վերացնում շուկայական ձախողումները, այլև ավելացնում են դրանք՝ ուղեկցվելով անարդյունավետ համակարգի զարգացմամբ, ինստիտուցիոնալ խափանումներով: ՓՄՁ աջակցության ռազմավարության մյուս առանցքը պետական աջակցության միջոցառումների ձախողումների բացահայտումն ու դրանց չեզոքացումն է:
  • 8. 7 Ռազմավարության ընդգրկումը և բաժինները առաջիկա երեք տարիներին Ընդհանուր առմամբ ռազմավարությունը հիմնվում է հետևյալ տրամաբանական կառուցվածքի և բաժինների վրա։ Պատկեր 2. ՓՄՁ աջակցության ռազմավարության բաղադրիչները Ռազմավարութ յան բաղադրիչները Հիմնական քաղաքակա- նություն Կարգավորիչ միջավայր Տեխնոլոգիա- ներ և իննովացիա Ձեռնարկատի րական կրթություն ՁԿ Հասանելի ֆինանսներ Տեղեկատվու- թյուն և կապեր Կոորդինացված ազգային քաղաքականություն, միջավայրի բարելավում, թիրախների սահմանում, մոնիտորինգ, գնահատում Տեղեկատվության հասանելիության ապահովում, մրցանակաբաշխություններ, կապերի հաստատում և մենթորների ինստիտուտ և այլն Սկսնակների ֆինանսավորում, վարկային երաշխավորություններ, իննովատիվ և կանաչ գրանտներ, ռիսկային ֆինանսավորում և այլն ՁԿ ինտեգրում կրթական բոլոր մակարդակներում, ցկյանս ուսուցման համակարգերի ներդրում, թրեներների ու ուսուցիչների վերապատրաստում և այլն Տեխնոլոգիական կենտրոններ, կապեր հետազոտական հաստատությունների հետ, իննովատիվ գրանտներ, տեխնոլոգիական կրթություն և այլն Գրանցման և լուծարման ընթացակարգեր, ծախսեր, հարկային համակարգ, մրցակցային միջավայր, տեղական տնտեսական զարգացում, շրջակա միջավայր
  • 9. 8 ՓՄՁ ռազմավարությունը Հայաստանի համար Ներածություն Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) հաճախ գնահատվում են որպես բարգավաճող տնտեսությունների տնտեսական զբաղվածության ողնաշար, ինչպես նաև` որպես նորարարության և հավելյալ արժեքի ստեղծող արտադրության շարժիչ ուժ: ՏՀԶԿ (Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպություն) երկրներում ՓՄՁ-ների մրցունակությունը և սկսնակ ձեռնարկությունների հայտնվելը հաճախ գնահատվում են որպես հետագա տնտեսական աճի հնարավորության ցուցանիշ, ինչպես նաև` որպես առողջ կառուցվածքային փոփոխության գործընթացների նախապայման, որտեղ ավանդական ոլորտները կրճատվում են, և դրանց փոխարեն ի հայտ են գալիս նոր` գիտելիքներով հագեցած ոլորտներ։ Անցած 2-3 տասնամյակների ընթացքում շատ ՏՀԶԿ երկրներ անցել են ՓՄՁ-ների դերն ամրապնդելուն ուղղված քաղաքականության մի քանի սերունդների միջով: Դա նպաստել է մի շարք գործնական լաբորատորիաների ստեղծմանը, որտեղ փորձարկվել են շատ տարբեր մոտեցումներ, գործիքներ և մեթոդաբանություններ: Այս տարիների ընթացքում ձևավորվեց որոշակի համընդհանուր փիլիսոփայություն. կան ՓՄՁ-ների խթանման շատ տարբեր (ան)արդյունավետ եղանակներ, և ՓՄՁ-ների զարգացման ռազմավարությունները պետք է համապատասխանեն տեղական և ազգային սոցիալ-քաղաքական համատեքստին: Չկա մեկ միասնական լուծում բոլոր խնդիրների համար: Շատ երկրներ հասել են հաջողության ՓՄՁ զարգացման ապակենտրոնացված ռազմավարությունների շնորհիվ, մյուսները՝ հատկապես փոքր երկրները, կարողացել են խթանել ՓՄՁ-ների մրցունակությունը ավելի կենտրոնացված մոտեցումների միջոցով: Որոշ երկրներ ավելի կենտրոնացել են խոշոր ձեռնարկությունների խթանման վրա, որտեղ ՓՄՁ-ները դարձել են հետևորդներ, այլ ոչ թե աճի առաջնորդներ: Մյուսները հիմնականում կենտրոնացել են ՓՄՁ-ների խթանման ուղղությամբ և ստեղծել են ձեռնարկատիրական բարձր մրցունակություն ունեցող դաս (օրինակ՝ Գերմանիայի Միթթելշտանդը (Mittelstand) իր հայտնի «թաքնված չեմպիոններով», որոնք խիստ մասնագիտացված և արտահանման միտում ունեցող ՓՄՁ-ներ են): Չնայած ՓՄՁ ռազմավարությունների և խթանման քաղաքականությունների բազմազանությանը՝ կան ընդհանուր քաղված դասեր և հաջողության որոշակի չափանիշներ, որոնք ի հայտ են եկել ՓՄՁ խթանման լաբորատորիաներում և կներկայացվեն ռազմավարության հաջորդող գլուխներում: Առանցքային նպատակն է՝ տրամադրել կարևոր սկզբունքներ Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման ռազմավարության համար: Հայաստանի ՓՄՁ ռազմավարության ներածականին վերաբերող այս գլուխը կազմված է տարբեր ենթաբաժիններից: Առաջին ենթաբաժնում կնկարագրվի ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ների դերը, ինչպես
  • 10. 9 նաև՝ ՏՀԶԿ և զարգացող երկրներում ՓՄՁ հիմնական նմանությունները և տարբերությունները: Երկրորդ ենթաբաժինը նկարագրում է ՏՀԶԿ և ԵՄ երկրներում զարգացման ուղիները և համընդհանուր հաջողված փորձը: Մինչ այդ, կներկայացվի համակարգային մրցունակության մոդելը: Այն մատնանշում է հաջող քաղաքականությունների և աջակցության ծրագրերի մշակման որոշակի չափանիշներ: Շատ ԶԵ-ում այդ չափանիշները դեռևս շատ թույլ են և պետք է հաշվի առնվեն ՓՄՁ ռազմավարություններ մշակելիս: Երրորդ բաժինն ընդգծում է ՓՄՁ խթանման համակարգային մոտեցման կարևորությունը, որը պետք է իրականացվի քայլ առ քայլ՝ մասնակից շահագրգիռ կողմերի կարողություններից ելնելով։ Ռազմավարության գործընթացն սկսելու համար ներկայացված են բարձր արդյունավետություն ունեցող համեմատաբար ավելի փոքր միջամտությունների իրականացման ընդհանուր առաջարկություններ: ՓՄՁ-ների դերը ՏՀԶԿ երկրներում և Զարգացող Երկրներում (ԶԵ). Նմանությունները և տարբերությունները ՓՄՁ-ների քաղաքականության աճող կարևորությունը՝ 1990-ականներից սկսած 1980-ականների վերջից սկսած՝ ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ների խթանումը դարձել էր մասնավոր հատվածի զարգացման ռազմավարության կարևոր կիզակետ: Արդյունաբերական շրջանների բացահայտումը (այնպիսի երկրներում, ինչպիսին է, օրինակ, Իտալիան), կլաստերների խթանման մոտեցումը Մայքլ Պորտերի վերլուծական գործիքակազմի միջոցով, ինչպես նաև գիտելիքներով հարուստ և աճի միտում ունեցող բիզնեսների աճող դերը ավելի մեծ ուշադրություն ուղղեցին ՓՄՁ- ների խթանմանը: Մինչդեռ շատ արդյունաբերական երկրներում (ԱԵ) 1970-ականներին և 1980-ականներին նախկին խթանման մոտեցումները` բարեկեցության վրա հիմնված պետական մոդելը, ավելի կենտրոնացած էին խոշոր ձեռնարկությունների աջակցության վրա, կամ ավելի մեկուսացված և անհատական աջակցության կարիք ունեցող ՓՄՁ-ների վրա: 1990-ական թթ. ազատականացման ջանքերը և սոցիալիզմի անկումը, ներմուծման փոխարինման և զարգացման մոդելները Արևելյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում նպաստեցին միջազգային ասպարեզում ՓՄՁ-ների կարևորության մասին իրազեկության աճին, ինչը խթանեց հայտնաբերելու նոր գործարար հնարավորություններ, որոնք կխթանեն նորարարությունը, զբաղվածությունը և հավելյալ արժեքի ստեղծումը: Այդ ժամանակից ի վեր ՓՄՁ-ների զարգացման և ձեռներեցության մասին հրապարակվել են բազմաթիվ հետազոտություններ և հաշվետվություններ, ՓՄՁ-ների խթանման շատ մոտեցումներ են փորձարկվել և ՓՄՁ-ների հաջողված քաղաքականությունների և ծրագրերի անդրադարձն ընդգծված կարևորություն է ձեռք բերել: Դեռևս շարունակվում է բանավեճն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ՓՄՁ- ների զարգացումը զարգացող և արդյունաբերական երկրներում աճի արդյունք է, թե՞աճի շարժիչ ուժ:
  • 11. 10 Այս փաստաթուղթը պնդում է, որ անհրաժեշտ է տարբերակել ՓՄՁ-ները: Նրանցից որոշներն ավելի շատ շարժող ուժ են, մյուսները` աճի հետևորդներ: Ի տարբերություն բազմաթիվ միջազգային ռազմավարական մոտեցումներին, որոնք «մեկ լուծում բոլոր խնդիրներին» սկզբունքով փորձում են ընդհանուր մոտեցում ցուցաբերել տարբեր ՓՄՁ-ներին, անհրաժեշտ է զանազանել, օրինակ, ձեռնարկատիրական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և գոյատևման միտում ունեցող ՓՄՁ-ներին, բարձր տեխնոլոգիաների և նորարարության կողմնորոշմամբ ՓՄՁ-ներին և «թաքնված չեմպիոններին», միջին արդյունաբերական ուղղվածությամբ ՓՄՁ-ներին և փոքր արհեստագործական կամ առևտրային կողմնորոշում ունեցող բիզնեսներին: Այս տարանջատումները պետք է նաև կիրառվեն հաջողված ռազմավարությունների վերլուծության ժամանակ: Տարբեր ՓՄՁ- ներ պահանջում են տարբեր քաղաքականություն և գործիքներ, որպեսզի հաղթահարեն իրենց առանձնահատուկ խոչընդոտները: Նշենք, որ միջազգային հարթակում լայնորեն ընդունված է, որ ՓՄՁ-ների խթանումը առանցքային նշանակություն ունի մրցունակության բարձրացման և նոր արժեքի ստեղծման առումով, ինչպես նաև ազգային և տեղական մրցակցային առավելությունների զարգացման առումով: Այնուամենայնիվ, վերջին երկու տասնամյակում պարզ դարձավ նաև այն, որ միայն ՓՄՁ քաղաքականությունների մշակումը բավարար չէ երկրի կամ մարզի մրցունակության ամրապնդման համար: Ավելին՝ ՓՄՁ-ների տարբերակված առողջ խառնուրդը, կլաստերային և նորարարության խթանման գործունեությունը, ընտրովի արդյունաբերական քաղաքականության նախաձեռնությունները, ներքևից վերև և վերևից ներքև մոտեցումները, ինչպես նաև մրցունակության հնարավորություն ընձեռող գործոնները, ինչպիսիք են կազմակերպչական և կառուցվածքային նախադրյալները, անհրաժեշտ են կայուն աճ և հավելյալ արժեքով արտադրություն ունենալու համար: Այսպիսով, ՓՄՁ քաղաքականությունը Հայաստանում, ինչպես նաև շատ ՏՀԶԿ երկրներում հայտարարվել է որպես շատ կարևոր: Այդուհանդերձ, նրանց հաջողությունը կախված է մրցունակության լայն համակարգային համատեքստում խթանման ծրագրերի իրականացումից: ՓՄՁ-ների դերը ՏՀԶԿ երկրներում ՏՀԶԿ Երկրներում կազմակերպությունների 99%-ը ՓՄՁ-ներն են: Նրանք մասնակցում են տնտեսության մեջ հավելյալ արժեքի 2/3-ի ստեղծմանը: ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ներին աջակցելու հիմնական փաստարկները հետևյալն են.  Նրանց կարողությունը՝ լրացնել թափուր աշխատատեղերը, որոնք ոչնչացել են մեծ կազմակերպությունների ձախողման արդյունքում:  Նրանց նորարարության պոտենցիալը` պայմանավորված մասնագիտական ներուժով:  Նրանց ճկունությունը` հարմարվելու նոր շուկայական պայմաններին, որը դառնում է հատկապես կարևոր` կառուցվածքային փոփոխության գործընթացների ընթացքում:
  • 12. 11  Նրանց ներուժը՝ դառնալու նոր զարգացող ոլորտների արմատ` արմատական ինովացիոն միտումներով (ինչպես օրինակ, նոր ՏՀՏ ընկերությունները, որոնցից են Microsoft-ը և Apple-ը 1970–ականներից ի վեր)։  Նրանց կարողությունը՝ բացահայտելու նոր շուկաներ` իրենց արտահանման և ընդլայնման ներուժի շնորհիվ (տե՛ս Meyer-Stamer / Waeltring, 2000): Հատկապես 1980-ականների վերջին, տարբեր հետազոտական ոլորտներ կենտրոնացան արդյունաբերական կենտրոնների վերլուծության ուղղությամբ, հատկապես Իտալիայում՝ տարբեր տարածաշրջաններում մրցակցային առավելությունների բացահայտման ուղղությամբ, որտեղ ՓՄՁ- ների կուտակումը հանգեցրել էր որոշակի գիտելիքների և սոցիալական կապիտալի առավելությունների: «Փոքրը գեղեցիկ է» սահմանումը դարձավ տարածված արտահայտություն` ընդգծելով ՓՄՁ-ների ճկուն հնարավորությունները՝ հարմարվելու նոր շուկաներին և արագ փոխելու արտադրական գործընթացները: Այն նաև դարձավ տարբեր տեսակի ՓՄՁ-ների խթանման հոմանիշը: ՏՀԶԿ բազմաթիվ երկրներում ՓՄՁ-ները դիտարկվում են որպես փոփոխության ինովացիոն գործակալներ` գլոբալացված աշխարհում ներկայացնելով նոր ապրանքներ, արձագանքելով նոր արտադրական գործընթացներին և շուկայի պահանջներն: Այնուամենայնիվ, 1990-ականներին նաև պարզ դարձավ, որ զարգացող, վերափոխվող և արդյունաբերական երկրներում անհրաժեշտ է տարբերություն դնել ՓՄՁ-ների մարտահրավերների և ներուժի միջև: ՏՀԶԿ երկրներում նոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՓՄՁ-ները, ըստ էության, ինովացիոն ուժը չեն. ընդհանուր առմամբ նրանք ներդնում են նորամուծություններ, բայց ոչ այնքան, որքան խոշոր ընկերությունները: Նրանք, միջին հաշվով, ավելի քիչ են ներգրավված նոր ապրանքների բացահայտման կամ արտադրական գործընթացներում նորամուծությունների ներդրման մեջ: ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ների ինովացիոն ուժը առավելապես կենտրոնացած է մի շարք գիտելիքահեն ձեռնարկությունների վրա, այդ թվում` արագ աճ ունեցող նոր ընկերությունների վրա: 2010թ. ՏՀԶԿ վերջին պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ ՏՀԶԿ 11 երկրներում բարձր աճի տեմպ գրանցվել է10-ից ավել աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունների 2-8%-ի մոտ, մինչդեռ ինովացիոն փոքր (10 աշխատակցից քիչ) ձեռնարկությունների դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1% (ՏՀԶԿ 2010, 24): Սա չի նշանակում, որ ՓՄՁ-ների զգալի մասը նորարարությամբ չի զբաղվում. զբաղվում է, բայց ավելի փոքր չափով: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է տարբերակել ՓՄՁ-ների մի քանի տեսակներ՝ նաև հաշվի առնելով դրանց նորարարական ներուժը: ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ-ները հաճախ դասակարգվում են հետևյալ կերպ.  բարձր պոտենցիալ ունեցող ձեռնարկություններ՝ գիտելիքահեն ոլորտներում, օրինակ` կենսատեխնոլոգիա, ՏՀՏ և այլն,  թաքնված չեմպիոններ (օրինակ՝ Գերմանիայում), որպես մասնագիտացված միջին բիզնեսներ` արդյունաբերական արտադրանքի արտահանման բարձր ներուժով, օրինակ՝ հաստոցաշինության, էլեկտրատեխնիկական արտադրության կամ ավտոմոբիլային ոլորտում:
  • 13. 12  միջին արդյունաբերական ՓՄՁ-ներ, որոնք արտադրում են որոշակի արտադրական ապրանքներ կամ վերջնական արտադրանք տեղական և ազգային շուկայի համար, օրինակ` տեքստիլի և կարի ոլորտում, կամ տարբեր արտադրական ոլորտներում:  տեղական ծառայություններ և արհեստագործական ձեռնարկություններ, օրինակ` սուպերմարկետներ, խանութներ, ատաղձագործարաններ և այլն, որոնք բավարարում են տեղական և ազգային սպառողական ապրանքների պահանջարկը: ՓՄՁ խմբային այս տարբերությունները կարող են կատարվել նաև զարգացող երկրներում, թեև մրցունակության բացթողումները հիմնականում մեծ են: Դրա պատճառները թաքնված են ՓՄՁ-ների համար գիտելիքի, կրթության, շուկայի հասանելության և ֆինանսների ոլորտի շատ ավելի թույլ միջավայրային պայմաններից: Կառուցվածքային և ֆիզիկական ենթակառուցվածքները, ինչպես նաև քաղաքական և հասարակական հանգամանքները նույնպես ավելի թույլ են: Սա ավելի է դժվարացնում ՓՄՁ-ների աճը: Այս համատեքստում և ՓՄՁ-ների դասակարգման առնչությամբ, կարևոր է նշել ԶԵ մի խումբ ձեռնարկություններ, որոնք նույնպես կարող են բնութագրվել որպես գոյատևող բիզնեսներ: Այս գոյատևող կազմակերպություններից շատերը այդպիսիք են դարձել ոչ թե իրենց ընտրությամբ, այլ արտակարգ դրության հետևանքով: Արտադրության և ծառայությունների ոլորտում շատ արտադրողներ և ինքնազբաղված մարդիկ կարող են բնութագրվել որպես գոյատևող ձեռնարկատերեր: Ձեռնարկատեր լինելու համար նրանց ընդհանուր առմամբ պակասում են հիմնական միջոցները, ինչպիսիք են` դեպի շուկա միտումը, ձեռնարկատիրական կարողությունները, գործարար հնարավորությունների որոնումը: Նրանք հաճախ չունեն աճի նախադրյալներ, ինչպիսիք են` բիզնես ռազմավարությունը կամ կառավարման տարրական հմտությունները: Այս ձեռնարկությունները հազվադեպ են դառնում մրցունակ բիզնեսներ: Այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի ապահովել նրանց աջակցության կառույցներով և այնպիսի բիզնես միջավայրով, որը խթանումև կայունացնում է նրանց տնտեսական վիճակը: Դա ոչ միայն ներառում է ֆինանսների հասանելություն, այլև նոր աշխատատեղերի հնարավորությունների խթանում, հմտությունների զարգացում, ինչպես նաև շուկայական գիտելիք և շուկայի մասին տեղեկատվություն: Ինչ վերաբերում է ՓՄՁ-ների աճի խթանմանը` այստեղ կարիք կլինի կիրառել տարբեր մոտեցումներ: Հաջորդող գլուխներում կկենտրոնանանք բարձր ներուժ ունեցող ձեռնարկությունների վրա: ՓՄՁ-ների նմանություններն ու տարբերությունները ՏՀԶԿ և ԶԵ ՏՀԶԿ և ԶԵ ՓՄՁ-ների մրցունակության և նորարարության շատ նման, բայց և շատ տարբեր խոչընդոտներ կարելի է հայտնաբերել: Նմանություններ Նմանությունների մեծ մասը կապված էշուկայի և կառավարության ձախողումների հետ: Կառավարության ձախողումները վերաբերում են. 1) բյուրոկրատական խոչընդոտներին, կոռուպցիային և ՓՄՁ-ների համար նորմատիվ թերություններին, 2) ՓՄՁ-ների աճը խթանող
  • 14. 13 անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ֆիզիկական ենթակառուցվածքների պակասին, 3) պետության ձախողումների հաղթահարմանն ուղղված քաղաքականության բացակայությանը և 4) որոշակի հանրային ապրանքների անհասանելիությունը և այն քաղաքականության բացակայությանը, որը կհաղթահարեր շուկայի ձախողումները: Շուկայի ձախողումները վերաբերում են որոշակի ապրանքների մատակարարման բացակայությանը, որոնք չեն ապահովվում շուկայական հարաբերությունների միջոցով, և պահանջում են որոշակի աջակիցկառույցներ: Շուկայական այս ձախողումները ներառում են, օրինակ՝ տեղեկատվության մատչելիության պակասը, հետազոտությանը և զարգացմանն ուղղված ներդրումները, որոշակի ծառայությունների հասանելությունը և այլ ոլորտներ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ՏՀԶԿ և շատ զարգացող երկրներում ձեռնարկությունները փորձում են հաղթահարել պետական կառավարման ձախողումները, ինչպես նաև շուկայի ձախողումները՝ որոշակի միջամտությունների միջոցով: Այստեղ կարող ենք մատնանշել նմանատիպ ընդհանուր մարտահրավերները, ինչպիսիք են, օրինակ`  երկարաժամկետ ներդրումների համար ֆինանսավորման անմատչելիությունը  տեխնոլոգիական կառույցների, գիտահետազոտական ինստիտուտների և ՓՄՁ-ների միջև կապերի պակասը  տեղեկատվության թափանցիկությունը և կապերի պակասը ՓՄՁ-ների, գնորդների և մատակարարների միջև  շուկայական տեղեկատվության մատչելիության և շուկայավարման գիտելիքների պակասը  դեպի պահանջարկը միտված գործարարությանը սպասարկող կառույցների և պետական աջակցության հաստատությունների բացակայությունը  բյուրոկրատական և գործարար միջավայրի խոչընդոտները: Տարբերություններ Չնայած այս բոլոր նմանություններին, վերը նշված մարտահրավերներից շատերն ավելի ուժեղ են ԶԵ, քան արդյունաբերական երկրներում: Սա հիմնականում պայմանավորված է համակարգային մրցունակության տարբեր մարտահրավերներով, որոնք ի վերջո հանգեցնում են գիտելիքի ու քաղված դասերի հնարավորությունների ոչ ճիշտ օգտագործմանը: Մինչ շատ արդյունաբերական երկրներ ստեղծել են աջակցության մեխանիզմների և ինստիտուտների լայն տեսականի, շատ ԶԵ չունեն կայուն կառուցվածքային և ռազմավարական նման կառույցներ: Դա հաճախ ներառում է.  գոյություն ունեցող ՓՄՁ ռազմավարություններում դեպի մրցունակությունը կողմնորոշման պակաս: Հատկապես ոչ ֆորմալ և փոքր բիզնեսներն ավելի հաճախ, խթանվում են սոցիալական աջակցության մեխանիզմներով, քան ձեռնարկատիրական գործիքներով:
  • 15. 14  ընդհանրացված և նպատակային ՓՄՁ քաղաքականությունների պակաս, որոնք կենտրոնանում են ՓՄՁ-ների մրցունակության բարելավման և ՓՄՁ-ների համար նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ,  գործարարության զարգացման ծառայությունների և աջակից կազմակերպությունների կառուցվածքային և մասնագիտական թույլ կողմերը  վերևից ներքև և ներքևից վերև, ապակենտրոնացված աջակցող միջոցառումների միջև կապերի պակասը ՓՄՁ-ների առումով զարգացող երկրներում դա հանգեցնում է.  գիտելիքահեն բիզնեսների պակասի,  մատակարարների և գնորդների միջև թույլ գործարար կապերի,  տեխնոլոգիաների և շուկայի, ինչպես նաև արտադրական գիտելիքի մատչելիության պակասի ՏՀԶԿ երկրները վերջին տասնամյակների ընթացքում ՓՄՁ-ների մարտահրավերները հաղթահարելու նպատակով ստեղծել են բազմաթիվ ռազմավարություններ և ծրագրեր: Որպեսզի պարզ դառնա ՓՄՁ-ների զարգացման որակյալ ռազմավարությունների առանձնահատկությունը, արդյունավետ և ոչ արդյունավետ իրագործման տարբերությունը, անհրաժեշտ է ավելի ուշադիր դիտարկել հաջողությանն առնչվող տարբեր համակարգային տարրեր, գործոններ: ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված համակարգային մոտեցումները ՏՀԶԿ երկրներում ՏՀԶԿ և հատկապես ԵՄ երկրներն ունեն տարբեր մոտեցումներ, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային, ազգային և ԵՄ մակարդակի բազմաթիվ տարբեր ֆինանսավորման սխեմաներ`: Չնայած ֆինանսավորման այդ սխեմաներին, որոշակի ծրագրերի հաջողության մեծ մասը պայմանավորված չէ ֆոնդերով, այլ` գոյություն ունեցող կառույցներով, որոնք ապահովում, տրամադրում և օգտագործում են այդ միջոցները: ՓՄՁ աջակցության միջոցառումները կախված են բազմաթիվ շահագրգիռ կողմերից, արդյունաբերական կառույցներից, կառավարման կարողություններ ունեցող մասնավոր և պետական հատվածներից, ինչպես նաև տարբեր դերակատարների միջև գործակցությունից, որը խրախուսում է շուկայի միտվածություն ունեցող, գիտելիքահեն և նորարարական արտադրանքի լուծումները: Սա նշանակում է նաև, որ լավ քաղաքականությունների համար մեծ ֆինանսական միջոցների առկայությունը առաջնային չէ: Համակարգային միջամտությունների ընդհանուր պահանջները Որպեսզի ավելի հասկանալի լինի որոշ արդյունաբերական երկրներում (ԱԵ) ՓՄՁ-ների զարգացման հաջողությունը, անհրաժեշտ է դիտարկել համակարգային հեռանկարը` հաջողված ծրագրերը և
  • 16. 15 քաղաքականությունները ներկայացնելուց առաջ: Մրցունակության համակարգային մոտեցումն ավելի խորը հասկանալու համար առաջարկվում է հետևյալ շրջանակը (տես՝ գծապատկեր 3): Պատկեր 3: Համակարգային մրցունակության տարբեր շերտերը Հաջողված ՓՄՁ մրցունակությունը պահանջում է որոշակի նախադրյալներ և փոխկապակցված միջամտություններ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ՓՄՁ-ների խթանման փորձերի արդյունքն են հետևյալ գաղափարները: Ձեռնարկատիրական մակարդակում (միկրո մակարդակ) կարևոր է`  խթանել մրցակցությունը ձեռներեցների միջև և խրախուսել նրանց շարունակաբար բարելավելու իրենց արտադրանքը և իրենց գործընթացները,  կենտրոնանալ ձեռնարկությունների, ձեռներեցության հմտություններով կամ ներուժով օժտված պոտենցիալ անհատների մոտիվացիայի և աճի ներուժի վրա,  նպաստել ձեռներեցների, նրանց մատակարարների և գնորդների, ինչպես նաև, գիտելիքներ տրամադրողների (ինչպիսիք են ԲԶԾ, ՀևԶ հաստատությունները, տնտեսական զարգացման և արտահանման գործակալությունները) միջև կապերի զարգացմանն ու ինքնակազմակերպմանը: Չնայած ՓՄՁ-ներն որոշակի առումով ունեն մրցունակ լինելու իրենց սեփական պատասխանատվությունը , նրանք ունեն կառուցվածքային աջակցության (մեզո մակարդակ) և աջակցող քաղաքականությունների (մակրո մակարդակ) կարիք: Մեզո մակարդակում անհրաժեշտ են մասնագիտական և դեպի ուսուցումը միտված կազմակերպություններ, որոնք տրամադրում են ՓՄՁ- ների համար անհրաժեշտ աջակցություն: Դա ներառում է.
  • 17. 16  շուկայի միտվածությամբ գործարար կազմակերպություններ կամ կոոպերատիվներ, այլ ոչ թե սոցիալական միտվածությամբ գործարար կապեր: Դա գործարարներին ապահովում է որոշակի ծառայությունների հասանելությամբ, որն ավելին է, քան շահերի պաշտպանությունը: Այն բերում է շուկայի մասին տեղեկատվություն, հմտություններ, տեխնոլոգիա, ֆինանսներ և/կամ նոր շուկաների հասանելություն: Մի շարք ՏՀԶԿ երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, պալատները և որոշակի բիզնես կազմակերպություններ ամուր դերակատարություն ունեն նման ծառայությունների տրամադրման, կամ ուսուցողական ծրագրերի զարգացման և որակի ապահովման հարցում:  Ուսուցման, կրթական և ՀևԶ (Հետազոտություն և Զարգացում) հաստատությունները, որոնք ապահովում են հմտությունների և կարողությունների զարգացում: Դա վերաբերում է ՓՄՁ-ների կարիքներին և խթանում է գիտելիքի հոսքը և նորարարությունը գիտելիքահեն և նվազ գիտելիքահեն բիզնեսներում, որպեսզի բարելավվի նրանց մրցունակությունը շուկայում:  Տեղական և տարածաշրջանային տնտեսական զարգացման գործակալությունները, որոնք հասկանում են տեղական գործարար կարիքները և ոլորտի հնարավորությունները և որոնք աջակցում են այդ մրցակցային առավելություններին ու հնարավորություններին՝ կապերի կառավարման, առաջխաղացման նախաձեռնությունների և այլ աջակցության միջոցառումների միջոցով : Բիզնեսների (միկրո մակարդակ) և աջակից հաստատությունների (մեզո մակարդակի) միջև հաջողված կապերը հնարավոր կլինեն, միայն եթե կան ռազմավարություններ (մակրո մակարդակ), որոնք.  ՓՄՁ-ներին տրամադրում են բարենպաստ միջավայր, որտեղ երաշխավորված են սեփականության իրավունքը, մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաև մրցակցային դաշտը:  Աջակցում են կառուցվածքային (տես՝ վերևում) և ֆիզիկական ենթակառուցվածքներին (ճանապարհներ, հանրային ծառայությունների մատչելիություն, գործարար ունեցվածք և այլն),  խթանում են ծրագրեր, որոնք աջակցում և խթանում են հաստատություններին և ձեռնարկություններին` ստանձնելու պատասխանատու դեր,  ստեղծում են քաղաքական բարենպաստ պայմաններ, որոնք թույլ կտան այդ բիզնեսներին հաղթահարել շուկայի և կառավարման ձախողումները Բոլոր այդ շահագրգիռ կողմերը, որոնք ներգրավված են բիզնեսի, կառուցվածքային և ռազմավարության մակարդակներում, կգործակցեն միմյանց հետ տեղական կամ ազգային մակարդակում, միայն եթե նրանք հետևեն ընդհանուր ռազմավարություններին և ուղղություններին: Վերջինը մեծամասամբ կախված է ազգային սոցիալ-մշակութային արժեքային համակարգից, որը պետք է միտված լինի դեպի շարունակական ուսուցումը և փոփոխությունները: Այս «մետա մակարդակը» ներառում է, օրինակ`
  • 18. 17  այս դերակատարների կարողությունը` սահմանելու ընդհանուր ռազմավարություններ,  ձեռնարկատիրության, ՓՄՁ-ների, տնտեսական հաջողությունների և դեպի շուկա միտվածության հասարակական արժևորումը, ● հասարակական կարողությունը և կապերի հանդեպ բաց լինելը, սեփական բիզնեսին և կառուցվածքային պարտականություններին տեր կանգնելը: Սա նաև հաճախ կոչվում է հասարակության մեջ «սոցիալական կապիտալի» և «վստահության կառուցման» հարաբերություններ: Որքան բարձր է այն, այնքան ավելի է նպաստում համատեղ գիտելիքների ստեղծմանը, ● ճկուն հանգամանքների հետ առնչվելու և դրանց շարունակաբար հարմարվելու ունակություն: Կայուն մրցունակությանը` որպես տնտեսական զարգացման ներառական մոտեցում Մրցունակության տարբեր մակարդակներից բացի, վերջին տարիներին ակնհայտ է դարձել նաև, որ միայն տնտեսական աճի ցուցանիշները չեն ապահովի հավելյալ արժեքի ստեղծման, ինչպես նաև ներառական և էկոլոգիապես առողջ զարգացման գործընթացները: Կան մի քանի հիմնական հայեցակարգեր, որոնք պետք է հաշվի առնվեն, երբ նպատակ կա ստեղծելու կայուն մրցունակության հեռանկարներ (տես գծապատկեր 4):  Շարունակական ինովացիայի միտվածությունը մրցունակության տարբեր մակարդակներում  Կանաչ տեխնոլոգիաների և կանաչ տնտեսական ոլորտների խթանումը  Քաղաքային և գյուղական տնտեսության զարգացման խթանումը: Շատ զարգացող երկրներում գնալով աճում են գյուղական համայնքների զարգացման մարտահրավերները` ոչ միայն գյուղատնտեսական զարգացման տեսանկյունից:: Պատկեր 4: Կայուն պահանջները և սիներգիաները տարբեր ոլորտներում Աղբյուրը` Մեզոփարթներ 2014թ Գյուղական և քաղաքային ՓՄՁ տնտեսական զարգացում Քաղաքային և գյուղական կանաչ գործարար հնարավորություններ Գյուղական և քաղաքային նորարարական հնարավորություններ Կայուն ՓՄՁ զարգացում Նորարարությու ններ Կանաչ զարգացում Կանաչ նորարարությունն երի ներուժ Կարիք կա ներգրավել դերակարատներին մակրո, մեզո և միկրո մակարդակներում Կարիք կա խթանելու ազգային և տեղական մակարդակներում
  • 19. 18 Մեզոփարթներից վերցված #4 գծապատկերը ցույց է տալիս նաև բազմաթիվ համընկնող ոլորտներ և գործընկերություններ տարբեր մակարդակների միջև: Հետևյալ գլուխներում կներկայացվեն տարբեր ոլորտներին առնչվող ՏՀԶԿ որոշ երկրների օրինակները: Ավելի ընդհանրացված դրույթների վրա կենտրոնանալուց հետո, կտրամադրվեն որոշակի առաջարկություններ, թե ինչպես խթանել նորարարությունը, կանաչ տնտեսության զարգացումը և հատկապես՝ գյուղական համայնքների տնտեսական զարգացումը: ՓԲԱ-ն՝ որպես կայուն մրցունակության մոդել Փոքր բիզնես ակտը (ՓԲԱ) Եվրամիությունում մշակվել է 2008 թ. որպես ՓՄՁ-ների խթանման գլխավոր ռազմավարություն: Այն ձեռք է բերել բարձր նշանակություն, քանի որ անդրադառնում է ՓՄՁ-ներին , որպես հիմնական համապատասխան ընկերություններ` տարածաշրջանի ապագա մրցունակության համար և կազմակերպություններ, որոնք ապագա զարգացման գիտելիքահեն ուղու իրականացման համար վճռորոշ դեր են խաղալու: ՓԲԱ առաջնորդող շրջանակը պտտվում է 10 սկզբունքների շուրջ, որոնք ազդեցություն կունենան եվրոպական երկրների2 ՓՄՁ ռազմավարությունների վրա: Սկզբունքներից յուրաքանչյուրը ներառում է իրականացման համար նախատեսված մի շարք կոնկրետ գործողություններ: Այսպիսով՝ սկզբունքները հստակ սահմանում են առաջնահերթությունները, որոնց պետք է համապատասխանեն կառավարությունները, եթե ցանկանում են նպաստել փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Նրանք միևնույն ժամանակ տրամադրում են փոփոխությունների հստակ ուղեցույցներ: Երբ քաղաքականություն մշակողները իսկապես հարգում են այս սկզբունքները, դա անշուշտ բարձրացնում է մրցունակությունը, ինչպես նաև` ՓՄՁ դերը յուրաքանչյուր տնտեսության մեջ: 20113թ ՓԲԱ-ի վերանայումից հետո, նույնիսկ ավելի շատ ուշադրություն է տրվել սկզբունքներից մեկին` «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքին: Այն նաև սահմանվում է որպես «ՓԲԱ-ի հիմնական սկզբունք» (ԵՄ: 2011): Սկզբունքը պահանջում է ոչ միայն ՓՄՁ-ների գործունեության կարգավորիչ և վարչական միջավայրի պարզեցում, այլև այն ներառում է ՓՄՁ-ների վրա ազդեցության բոլոր ռազմավարությունների նախագծման ընթացակարգերի ստուգումները և միևնույն ժամանակ, պահանջում է ավելի արագ դարձնել ՓՄՁ-ների վարչական ընթացակարգերը: Ընդհանուր առմամբ, ՓԲԱ-ն, ինչպես նաև «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքը կարող են դիտարկվել որպես ՓՄՁ ռազմավարությունների բարելավման հանդեպ ուշադրությունը բարձրացնելու տպավորիչ ուղի: Չնայած ԵՄ երկրները վերջին 5-6 տարիների ընթացքում բոլոր սկզբունքները չէ, որ հաջող կերպով են իրականացվել, քաղաքականություն մշակողների համար այն ապահովում է հստակ և կոնկրետ ուղղորդող հիմք՝ կոնկրետ ՓՄՁ ռազմավարությունների իրականացման համար: 2 EU 2008: Think Small First, A Small Business Act for Europe, Brussels 2008. See http://eur-lex.europa.eu/legal- content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52008DC0394&from=EN 3 EU 2011: Review of the Small Business Act for Europe, Brussel 2011. See http://eur-lex.europa.eu/legal- content/EN/TXT/PDF/?uri=CELEX:52011DC0078&from=EN
  • 20. 19 Հայաստանի համար ՓԲԱ-ն և «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքը պետք է դառնան կողմնորոշման ուղղորդող շրջանակ: Հայաստանում ՓՄՁ ոլորտը կարևոր դեր է խաղում ապագա զբաղվածության ստեղծման հարցում: Միևնույն ժամանակ դա այն ոլորտն է, որը հիմնականում պատասխանատու կլինի Հայաստանի ապագա մրցունակության ու հավելյալ արժեքի ստեղծման հարցում: Հայաստանում ՓՄՁ ոլորտին պաշտոնապես աջակցումը և դրա սահմանումը որպես աճի և կայուն զբաղվածության ստեղծման պատասխանատվության հիմնական կրողի, նույնպես կապացուցի դրա ռազմավարական առաջնահերթությունը, ինչպես նաև ներդրումային անվտանգությունը բիզնեսի համար: Այն, միևնույն ժամանակ, հնարավորություն կընձեռի ստուգելու և հավասարակշռելու իշխանություններին` ՓԲԱ սկզբունքների հետ համեմատության մեջ: Կան ՓԲԱ-ին հետևելու լրացուցիչ դրական կողմեր  այլ ԵՄ երկրների հետ գործունեության նոր ուղիների և, ձախողումների ու հաջողությունների փորձից օգտվելով` սովորելու հնարավորություններ,  ավելի տարբերակված ռազմավարությունների ներդնում, որոնք արդեն ապացուցվել են՝ ըստ դրանց կատարման կոնկրետ գործողությունների և ոչ թե ըստ մշակման  ՓԲԱ-ն «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքի հետ Հայաստանի կառավարությանը նաև հնարավորություն կտա երաշխավորել առաջնահերթությունների սահմանումը: Ընդհանուր առմամբ, ՓԲ ակտը, ինչպես նաև «Սկզբում մտածեք փոքր» սկզբունքը Հայաստանին տրամադրում են ռազմավարությունները կազմակերպելու շատ օգտակար ու հավակնոտ կողմնորոշիչ շրջանակ: Այնուամենայնիվ, միայն ՓԲԱ-ն չէ ,որ պետք է հաշվի առնել ՓՄՁ-ի համար գործարար միջավայրը բարելավելու համար: Մեջբերելով «Doing Business» զեկույցի 2014 թվականի Հայաստանի արդյունքները` տպավորիչ է, թե ինչպես է երկիրը կրկին բարելավել իր ընդհանուր դիրքերը: Սակայն այն նաև ցույց է տալիս, որ կան Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը խոչընդոտող մեծ թվով կարևոր բաղադրիչներ (օրինակ էլեկտրաէներգիայի հասանելությունը, պայմանագրի կիրարկման խնդիրներ և այլն)4: Դա պետք է դեռևս կարգավորվի: Վերջին դրույթները նաև ներառում են ընդհանուր ենթակառուցվածքային նախապայմաններ, որոնք պետք է խթանվեն ՓԲԱ-ում ՓՄՁ սկզբունքներին զուգահեռ: ՓՄՁ-ների խթանումը փուլ առ փուլ մոտեցմամբ ՓՄՁ-ների խթանման համակարգային մարտահրավերները ԶԵ Ինչպես արդեն նշվեց, ՓՄՁ-ների քաղաքականությունների խթանման նախադրյալները զարգացող և արդյունաբերական երկրներում տարբեր են: Այս դրույթները պետք է հաշվի առնել Հայաստանի նման երկրում ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքում: Այս թերություններից մի քանիսը նշված են հետևյալ մակարդակներում` կառուցված համակարգային մրցունակության մոդելով: 4 World Bank (2014): Doing Business Ranking 2015 and 2014, see http://www.doingbusiness.org/data/exploreeconomies/armenia/
  • 21. 20 Միջավայրային և քաղաքական մարտահրավերների հնարավորության ընձեռում մակրո մակարդակում  Շուկաներում միջամտելու՝ կառավարությունների կարողությունների պահանջները: Շատ ԶԵ- ներ կարողացել են բարելավել իրենց մակրոքաղաքական կարգավորող շրջանակային պայմանները և պահպանել ոչ գնաճային ֆիսկալ քաղաքականությունը: Սա ընդհանուր առմամբ արդեն բարելավել է ձեռնարկությունների շրջանակային պայմանները : Այնուամենայնիվ, կառավարությունների ավելի բարդ միջամտությունները, օրինակ՝ ՓՄՁ-ների առաջխաղացման մեջ, պահանջում են կառավարական ավելի բարդ կարողություններ, որպեսզի հնարավոր լինի կարգավորել այդ միջամտությունները շուկաները չխեղաթյուրող ճանապարհով: Այս կարողությունները շատ երկրներում դեռ նոր են ի հայտ են գալիս: Յուրաքանչյուր լրացուցիչ ռազմավարություն և դրանց ստեղծումը պետք է համապատասխանեն առկա կառավարական կարողություններին, որպեսզի չհանգեցնեն վատ կառավարվող և շուկան խեղաթյուրող կամ ցանկալին որպես իրականություն ընդունող ռազմավարությունների:  ՓՄՁ համակարգային աջակցության փորձը համեմատաբար ավելի թույլ է: Շատ ԶԵ-ում ՓՄՁ աջակցելու քաղաքականությունները բավական մեկուսացած են: Հատկապես փոքր ձեռնարկությունների աջակցման գործողություններն ավելի հաճախ միտված են սոցիալական հիմնախնդիրների կարգավորմանը (օրինակ՝ որոշակի հումքային ապրանքների տրամադրումը), քան որպես ձեռնարկատիրությանը և մրցունակությանը միտված մոտեցումներ: ՓՄՁ աջակցման միջոցառումների համար առանցքային նշանակություն ունեն մրցունակության ճիշտ ընկալումը և վերջինիս խթանման կառույցները:  Կենտրոնացված ընթացակարգեր: Աջակցության մեխանիզմները, ընդհանուր առմամբ, շատ կենտրոնացած են ԶԵ-ում: Չնայած շատ երկրներում տեղական և տարածաշրջանային մարմինները ՓՄՁ-ների խթանման հարցում ստանձնում են ավելի շատ պարտականություններ, նրանք հաճախ չեն ունենում փորձ, հմտություններ և ազգային կառավարությունների կողմից տրված իշխանություն` խթանելու տեղական միջավայրը և կարգավորող ընթացակարգերը: Որոշման վերաբերյալ իրավասությունը հիմնականում դեռևս կենտրոնացված է: Բացի այդ, տեղական և տարածաշրջանային մարմինները շատ դեպքերում չունեն տեղական մրցակցային առավելություններն ու գործարար հաստատությունների աջակցությունը բացահայտելու կարողություն:  Բյուրոկրատիա և կոռուպցիա: ԶԵ բազմաթիվ կառավարություններ ազգային և տեղական մակարդակում հաճախ չունեն ինստիտուցիոնալ և արդյունավետ կարգավորիչ ընթացակարգեր, որոնք որպես հետևանք դառնում են բյուրոկրատական և կոռուպցիոն ռիսկերի պատճառ:  Տվյալների պակաս: ՓՄՁ աջակցության ռազմավարությունը պահանջում է որոշակի տեղեկատվություն այնպիսի տվյալների մասին, ինչպիսիք են՝ որոշակի ճյուղերի մրցունակությունը, ինչպես նաև ՓՄՁ-ների կոնկրետ տնտեսական տվյալները, որոնք անհրաժեշտ են շուկայում դիրքերը բարելավելու համար: Այդ տվյալները հաճախ գոյություն ունեն միայն սահմանափակ քանակով, ինչը դժվարեցնում է կայուն և արդյունավետ միջամտությունների բացահայտումը :
  • 22. 21  Ռազմավարությունների պլանավորում՝ իրագործման փոխարեն: Բազմաթիվ պետություններ արտաքին խորհրդատուների աջակցությամբ մշակել են ՓՄՁ և ինովացիոն ռազմավարություններ, որոնք հետագայում երբեք չեն իրականացվել: Դա ցույց է տալիս, որ նրանք կենտրոնացել են պլանների նախագծման , այլ ոչ թե իրատեսական ուսանելի նախաձեռնությունների իրականացման վրա:  Մասնավոր-պետական ոլորտների հարաբերությունները բավականին թույլ են: Շատ երկրներում մասնավոր հատվածը դեռևս թույլ կազմակերպված է և պետական կառավարման ներկայացուցիչները իրենց դեռևս համարում են զարգացման հիմնական գործոն: Համագործակցության կառույցները հաճախ գտնվում են ձևավորման վաղ փուլերում : Բիզնեսների մրցունակության մարտահրավերները միկրո մակարդակում Վերը նշված ենթաբաժիններում նշվեցին արդյունաբերական և զարգացող երկրների ՓՄՁ մարտահրավերների որոշ նմանություններն ու տարբերությունները: Կան նաև ԶԵ ՓՄՁ ոլորտին հատուկ այլ՝ հավելյալ մարտահավերներ.  Ստվերայնության բարձր մակարդակը ՓՄՁ ոլորտում: Շատ ԶԵ-ում հատկապես փոքր ձեռնարկությունները ստվերային են: Նրանք գրանցված չեն և հաճախ հանդես են գալիս որպես միկրո ձեռնարկություններ՝ կառավարությունների ստվերի տակ: Չնայած այդ կազմակերպությունների որոշակի տոկոսն ունի աճի ներուժ, բավական դժվար է նրանց հայտնաբերելը:  Գոյատևող՝ թույլ ձեռնարկատիրական հմտություններով բիզնեսների մեծ թիվը: Ինչպես նշվեց վերևում, ԶԵ-ում բազմաթիվ փոքր ձեռնարկություններ որոշել են դառնալ ինքնազբաղ՝ այլ զբաղվածության հնարավորությունների բացակայության պատճառով: Այդ ինքնազբաղ անհատները չունեն տարրական գործարար և շուկայավարման հմտություններ և հիմնականում աշխատում են առևտրի և սպասարկման ոլորտում՝փոքր շահույթներով: Անհրաժեշտ կլինի անդրադառնալ այդ գործարարներին առավելապես կրթական և սոցիալական մոտեցումներով՝ աջակցելով նրանց փոքր բիզնեսը բարեփոխելու առումով: Դրանք սոցիալական աջակցության մոտեցումներ են: Աճի միտում ունեցող ՓՄՁ աջակցության միջոցառումները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ձեռնարկատիրությանը միտված բիզնեսներին:  Ֆինանսների հասանելության պակաս: Շատ ՓՄՁ-ներ ԶԵ-ում չունեն ներդրումային վարկեր վերցնելու հնարավորություն: Չնայած շատ երկրներում բազմաթիվ դոնորներ և կառավարություններ ներդրել են միկրոֆինանսավորման գործիքներ, դա հաճախ՝ 1) անդրադառնում է ձեռնարկությունների միայն մի փոքր մասին և 2) չի համապատասխանում ավելի խոշոր ներդրումների համար սահմանված վարկային պահանջներին: Ձեռնարկություններում ռազմավարական և հաշվապահական հմտությունների, ինչպես նաև հավելյալ ծրագրերի բացակայությունը հանգեցնում է նրան, որ շատ դեպքերում դժվար է լինում վերջիններիս օժանդակել կայուն ֆինանսական վարկային գործիքներով:
  • 23. 22  Շուկայակի վերաբերյալ թույլ տեղեկացվածություն և շուկայի թույլ միտվածություն: Հատկապես գյուղական վայրերում ՓՄՁ-ներին հաճախ հասանելի չեն լինում շուկայական տեղեկատվությունը և ապրանքային նորարարությունները: Ընդհանուր առմամբ, շատ ապրանքներ արտադրվում են միևնույն ձևով, իսկ տեղական արտադրված ապրանքի կրկնօրինակումը ամենից հաճախ հանդիպող մոտեցումն է:  ՓՄՁ-ների թույլ կազմակերպվածություն: Բազմաթիվ ԶԵ-ում ՓՄՁ-ները գործում են մեկուսացված: Նրանք հազվադեպ են ինքնակազմակերպվում գործարար միություններում կամ կոոպերատիվներում: Գոյություն ունեցող կազմակերպությունները, որպես կանոն միտված չեն դեպի իրենց անդամները և իրենց ընկալում են առավելապես որպես լոբբիստական խումբ, քան մրցունակության գործոն:  Թափանցիկության պակասը և թույլ կապերն այլ մատակարարների, գնորդների և հետագա շուկայական հնարավորությունների հետ: Հաճախ շուկայական տեղեկատվության բացակայությունը բերում է նաև մատակարարների և գնորդների մասին տեղեկատվության թափանցիկության պակասի: Հաճախ ՓՄՁ-ները գերադասում են ավանդական գործարար հարաբերություննը և ջանքեր չեն գործադրում նոր գործընկերների հայտնաբերման ուղղությամբ, որոնք նաև կապահովեին արդիականացման հնարավորություններով:  Կարողությունների և գիտելիքահեն ուսումնական գործընթացի անբավարար հասանելիություն: ՓՄՁ-ների համար դասընթացների անցկացումը միշտ չէ, որ համապատասխանում է գործարարների յուրահատուկ պահանջներին: Ընդհանուր առմամբ, ավելի հաճախ դրանք կենտրոնացված են ընդհանրացված դասընթացների վրա: Օրինակ՝ արտադրական գործընթացների ընթացքում կարողությունների զարգացման փոխարեն դասավանդվում է գործարար կառավարում: ՓՄՁ-ների այս թերություններից շատերը կարելի է վերագրել նրանց ցածր գործարար հնարավորություններին: Մեծ հաշվով դա նաև անբարենպաստ միջավայրի, ինչպես նաև աջակից հաստատությունների և բիզնեսի զարգացման ծառայությունների ոչ հասանելի լինելու պատճառն է: Մարտահրավերներ ինստիտուցիոնալ մակարդակում (մեզո մակարդակ) ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ աջակցության շատ միջոցառումներ կարևորում են աջակցությունը գիտելիք տրամադրող կապերին/ցանցերին: Բազմաթիվ զարգացող երկրներում պետք է բարելավել ինստիտուցիոնալ նախապայմանները և խրախուսել այդ կապերը: Ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել հետևյալ կառուցվածքային/ինստիտուցիոնալ թերությունները՝  Ապակենտրոնացված աջակցող կառույցների բացակայություն: Ինչպես նշվել էր, բազմաթիվ մասնագիտացված մարմիններ հիմնականում գտնվում են քաղաքներում և միայն հազվադեպ՝ գյուղական վայրերում:
  • 24. 23  Զարգացման բազմաթիվ գործակալություններ կենտրոնանում են տարրական ծառայությունների տրամադրման վրա, օրինակ՝ բիզնես պլանավորման կամ հաշվապահական ծառայություններ: Նրանք հաճախ չունեն համապատասխան հմտություններ և աջակցություն, որպեսզի վերլուծեն տեղական մրցակցային առավելությունները կամ որոշակի բիզնես ցանցերին տրամադրեն կապերի կառավարման ծառայություններ:  Չնայած նրան, որ շատ ԶԵ նպաստել են մասնագիտական վերապատրաստման ինստիտուտների ստեղծմանը, ընդհանուր առմամբ այդ ուսումնական կառույցներն ավելի շատ դեպի առաջարկը, քան պահանջարկը միտվածություն ունեն: Միևնույն ժամանակ, նրանք մասնավոր հատվածին չեն ներգրավում համապատասխան ուսումնական ծրագրերի նախագծման մեջ և վերապատրաստման ծրագրերում:  Համալսարաններն ավելի շատ կենտրոնանում են ուսուցման, քան՝ հետազոտությունների և նորարարությունների վրա: ԶԵ-ում շատ համալսարաններ ավելի շատ կենտրոնանում են ուսանողների ուսուցման, քան՝ խորը հետազոտական և զարգացման (R&D) գործողությունների վրա: Նույնիսկ երբ նրանք կատարում են ՀևԶ, ապա ավելի շատ կենտրոնանում են միջազգային հետազոտությունների, քան՝ տեղական ՓՄՁ-ների նորարարությունների վրա: Շատ հաճախ համալսարանի դասախոսները վաստակում են բարձր սոցիալական կարգավիճակ, իսկ համալսարանները հիմնականում ստանում են պետության երկարաժամկետ աջակցությունը: Նրանց կողմնորոշումը նրանց հեռացնում է մասնավոր հատվածի և ՓՄՁ-ների հետ գործակցելուց:  Պահանջարկի միտվածությամբ ծառայությունների հասանելության պակաս: ՓՄՁ-ների համար հաճախ հասանելի չենգործարար ծառայություններիը(ԳԾ): Պետական ԳԾ-ները հաճախ չունեն ձեռնարկատիրական կողմնորոշում, թեև դա փոխվել է, երբ բազմաթիվ դոնորներ շեշտը դրել են դրանց բարելավման և կառավարման կառուցվածքում փոփոխության վրա: Հաճախ շուկայում կան թույլ թափանցիկությամբ մասնավոր բիզնես ծառայություններ:  Կլաստերի և արժեշղթայի խթանման մոտեցումների պակաս: Շատ դոնորներ և ԶԵ կառավարություններ արդեն սկսել են կիրառել կլաստերային ու արժեշղթային մոտեցումներ: Բայց այդ մոտեցումների և դրանց խթանման միջոցների վերաբերյալ գիտելիքը դեռևս անհայտ է: Միջամտություններ՝ փուլ առ փուլ մոտեցմամբ Վերոնշյալ մարտահրավերների երկար ցանկին զուգահեռ կան նաև բազմաթիվ հնարավորություններ, թե ինչպես սկսել ՓՄՁ-ներին խթանելու համակարգային միջամտությունները և ինչպես մշակել համապատասխան քաղաքականություն: Բայց ինչպե՞ս առանց ձախողման ռիսկի սեփական և ՏՀԶԿ դասերով խթանել ՓՄՁ քաղաքականությունները: Երկարաժամկետ հեռանկարում ՓՄՁ-ները և ԶԵ կառավարությունների պետք է նախագծեն, պլանավորեն և ստեղծեն վճռական փոփոխություններ, աջակցող կառույցներ ազգային և տեղական մակարդակներում և շարունակաբար բարելավեն առկա խոչընդոտները: Դա անելու համար նրանք պետք է սերտորեն համագործակցեն մասնավոր հատվածի հետ, որպեսզի բուռն կերպով զարգանան ձեռներեցությունը և
  • 25. 24 նորարարությունը: Այդուհանդերձ, դա հնարավոր չէ անել կարճ ժամանակահատվածում: ԶԵ-ը պետք է անցնեն իրենց սեփական փորձառության շրջանները: Ինչպես ցույց է տալիս ՏՀԶԿ երկրներում ՓՄՁ- ների քաղաքականության լաբորատորիայի փորձը, անհրաժեշտ է փորձարկել տարբեր մոտեցումներ և սովորել ձախողումներից և հաջողություններից: Բայց սա պահանջում է փուլային մոտեցում, որտեղ սեփական ձախողումները և դասերը հաշվի են առնվում և օգտագործվում են հետագա ռազմավարությունների և գործնական քայլերի բարելավման ժամանակ: Պետք է խթանվեն այն փուլային մոտեցումները, որտեղ ՝  խթանման գործողությունները համապատասխանում են դերակատարների կարողություններին, և ստեղծվում է համագործակցության ներուժ,  հայտնաբերվում են կոնկրետ միջոցառումներ և գործողություններ, որոնք նույնպես հետագայում կիրականացվեն,  խթանվում են փոքր միջամտությունները, որոնք հասանելի են դառնում առավելագույն քանակի մարդկանց,  խթանվում են այնպիսի գործողություններ , որոնք խրախուսում են համակարգում ներգրավված մասնավոր և հասարակական գործիչների համակարգումը:  լաբորատորիաներում կա փորձարկելով սովորելու հնարավորություն: Շատ ԶԵ-ներ ունեն այդպիսի փուլային մոտեցումների հաջողված փորձ: Համակարգային միջամտությունները և կոնկրետ նախաձեռնությունների իրականացումը նպաստել են սովորելու և վստահության ստեղծման հետագա գործընթացներին: Այս դասերի վրա հիմնվելով՝ խթանվել են հաջորդ փուլերը, որոնք ավելի են մեծացրել փորձառության և փոփոխությունների վրա հիմնված փորձառությունների և գիտելիքի ստեղծման հնարավորությունները : Ինչպիսի՞ն կարող են լինել մարդկանց առավել մեծ քանակին հասնելու փոքրիկ համակարգային միջամտությունների վրա կենտրոնացող մոտեցումները: Վերջին տարիների ընթացքում նախկին ՓՄՁ ռազմավարությունը և դրա իրագործմանն առնչվող գործողությունները նպաստել են շատ բարեփոխումների իրականացմանը: Այնուամենայնիվ, 2011 թվականից որոշ մարտահրավերներ դեռևս արդիական են և ունեն շարունակման կարիք: Հետևյալ կետերում ներկայացված են որոշակի սկզբնական առաջարկություններ առաջիկա տարիների համար՝  նոր գիտելիքը և հոսքերը քաջալերելուն միտված կապերի ստեղծման նախաձեռնությունների խթանումը գյուղական համայնքներում: Կապերի զարգացմանն ուղղված բազմաթիվ գործողություններ են խթանվել՝ ներառյալ PACA և CEFE նախաձեռնությունները, միկրո- ֆրանչայզինգի գործողությունները և այլն: Կարևոր կլինի շարունակել ինչպես ձեռնարկատերերի, այնպես էլ նրանց և աջակցող կազմակերպությունների միջև կապերի զարգացման քաջալերումը:: Այդուհանդերձ, կարևոր կլինի ավելի շատ կենտրոնանալ նորարարության մոտեցումների խթանման, լրացուցիչ գիտելիքների ստեղծման և հմտությունների հայտնաբերման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական համայնքներին:
  • 26. 25  Կապել տեղական արժեշղթաները, ինչպես նաև խթանել միջմարզային արժեշղթաների կապերը: Վերջին տարիների ընթացքում քաջալերվել են արժեքային շղթաների բազմաթիվ նախաձեռնություններ: Շատ խթանիչ գործողություններ ավելի կենտրոնացած են տեղական և մարզային շղթաների վրա: Կարևոր կլինի խթանել տարբեր մարզերում նմանատիպ շղթաների փոխանակումը, ինչպես նաև աճեցնել գոյություն ունեցող շղթաների ազդեցություն մինչևն ազգային մակարդակ: Սա հնարավոր կլինի միայն նոր շուկայական կապերը հաշվի առնելով, նոր գնորդների ներգրավմամբ, ինչպես նաև համապատասխան շուկաներում դերակատարների արդիականացման միջոցով:  Ավելի ուժեղ կենտրոնացում ագրովերամշակման վրա: Հայաստանում գյուղատնտեսական ոլորտը շատ մարդկանց եկամտի աղբյուրն է: Կարիք կա անցնել ավելի բարձր հավելյալ արժեքի ստեղծման գործողությունների, հատկապես կենտրոնանալով գյուղատնտեսության վրա՝ ավելի կիրթ ձեռներեցների և սկսնակ կազմակերպությունների նեգրավմամբ: Դա նաև կառաջացնի նոր գիտելիքի ներդրման և հմտությունների զարգացման կարիք:  Գյուղատնտեսության և գյուղմթերքի վերամշակումից բացի՝ նոր ոլորտների խթանում: Գյուղական վայրերում կենտրոնացումը հիմնականում բնական և գյուղատնտեսական ռեսուրսների և հավելյալ արժեքի ներուժի վրա է: Այնուամենայնիվ, գյուղական վայրերում կան նաև այլ պահանջներ և շուկայական հնարավորություններ: Ինչպես օրինակ` նոր ծառայություն մատուցողների զարգացումը, ագրովերամշակման և զբոսաշրջության հետ առնչվող ենթաճյուղերի խթանումը (օրինակ՝ ՏՏ):  Տեղական միջամտություններից բացի կենտրոնացում մարզային միջամտությունների վրա: Վերջին տարիներին Հայաստանում տեղական տնտեսական զարգացման բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Մոտ ապագայում կարևոր կլինի նաև խթանել գյուղական և մարզային միջամտությունները՝ հետևյալ համակարգված ազդեցությամբ. հաղթահարել մեկուսացված տեղական մոտեցումները և միավորել տնտեսական զարգացման և սկսնակ կազմակերպությունների խթանման բազմաթիվ շրջանների փորձերը:  Ամենաակտիվ դերակատարների և մարզերի միջև խթանել ուսուցումը՝ հաղորդակցության հարթակների միջոցով: Անցած տարիներին Հայաստանը փորձել է ՓՄՁ-ների խթանման տարբեր նոր ձևեր: Անհրաժեշտ է օգուտ քաղել ստացած դասերից և քաջալերել ինտենսիվ փոխանակումները ակտիվ դերակատարներների միջև: Սա ներառում է նաև ուսուցման և փոխանակման հարթակների խթանում:  Հաջողված փորձառության համեմատումը: Չնայած Հայաստանի մարզերը շատ առումներով էականորեն տարբերվում են միմյանցից, շատ երկրներում ընդհանուր համեմատական ջանքերը նպաստել են իրազեկության բարձրացմանը, ինչպես նաև խթանման ծրագրերի որակի և արդյունավետության բարձրացմանը: Հայաստանում անհրաժեշտ կլինի սկսել փորձառությունների ավելի ուժեղ համեմատություններ, քանի որ արդեն շատ փորձեր են կատարվել կապերի և խթանման գործընթացների ուղղությամբ: :  Ազգային կարողությունների ուսումնասիրումը գյուղական նորարարությանների համար: Գյուղական վայրերը հիմնականում ունեն մասնագիտացված աջակցող կառույցների պակաս: Գյուղական վայրերում նոր գործակալություններ հիմնելու փոխարեն, կարևոր կլինի արդեն
  • 27. 26 գոյություն ունեցող ազգային կառույցներին ավելի շատ ներգրավել գյուղական վայրերի աջակցման մեջ: Դա պահանջում է ազգային ինստիտուցիոնալ կարողությունների մանրամասն ուսումնասիրում և դեպի գյուղական մարտահրավերը դրանց միտվածության ուժեղացում:  Տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանակումն ընդհանուր առմամբ, որպես հիմնահարց: Տնտեսության բոլոր մակարդակներում անհրաժեշտ կլինի քաջալերել տեխնոլոգիաների և գիտելիքի փոխանակումը: ՓՄՁ-ների ուսուցման մեջ տեխնոլոգիաների փոխանակումն ունի մեծ ազդեցություն, նաև բիզնեսի՝ դեպի նոր շուկաներ միտվածության խթանման առնչությամբ: Դա ոչ միայն նոր հմտություններ պահանջող տեխնոլոգիաների կիրառման խնդիր է, այլև անդրադարձ որակի նոր չափորոշիչներին և արտադրական գործընթացներին:  Խոշոր ձեռնարկությունների և ՓՄՁ-ների միջև տեխնոլոգիայի և գիտելիքի փոխանակման ավելի ուժեղ խթանում: Մատակարարների և գնորդների միջև համագործակցության ծրագրերը շատ դեպքերում նպաստել են ՓՄՁ-ների ուսուցման արագ ընթացքին և գիտելիքի ստեղծման աճին: Շուկայի պահանջների վերլուծությունը և կատարելագործման խթանումը, շատ երկրներում նպաստել են ուսուցման արագ գործընթացներին (օրինակ՝ չափորոշիչների կամ ապրանքի դիզայնի հարցում, ինչպես նաև ավելի նորարարական տեխնոլոգիաների կիրառումն արտադրության գործընթացներում): Հայաստանում սա նույնպես կարող է ավելի արագանալ առաջիկա տարիների ընթացքում:  ՓՄՁ-ների միջև մրցակցության խթանում: Տնտեսական զարգացումն առաջին հերթին համագործակցություն չէ: Գործակցության ձևաչափերը կարող են օգտագործվել բիզնեսների մրցակցությունը բարձրացնելու համար: Այդուհանդերձ, հատկապես Հայաստանի շատ մարզերում ձեռնարկություններն ավելի հաճախ արտադրում են միևնույն ձևով, առանց ուժեղ որակական մրցակցության: Տեղական տնտեսության մեջ ապրանքների բարելավման և հավելյալ արժեքի ստեղծման դինամիկ մրցակցությունը բավական ցածր է: Արտադրանքի դիվերսիֆիկացիայի խթանման և նոր ներդրողներին և սկսնակ ձեռնարկություններին գրավելու միջոցով մրցակցության քաջալերումը կարևոր խնդիր է մոտ ապագայի համար:  Քաղաքային և գյուղական կապերի խթանումը` ներմուծման փոխարինման ներուժի վերլուծության միջոցով: Հայաստանում տեղին կլինի ավելի ուժեղ կապեր ստեղծել քաղաքային, գյուղական տարածքների և շուկաների միջև: Դա նաև պահանջում է քաղաքային վայրերի շուկայական ներուժի բացահայտում, ինչպես նաև այն ներմուծվող ապրանքների բացահայտում, որոնք կարող են արտադրել տեղական ՓՄՁ-ները: Դա նաև իր հետ բերում է այդ ապրանքներին առնչվող շուկայի պահանջների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության խթանում, ինչպես նաև աջակցություն այս ապրանքների արտադրման գործընթացին:  ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելության նպատակով ներառական մոտեցումների խթանման շարունակում: Կողմնակի ծրագրերը և երկարաժամկետ վարկային ներդրումները, հիմնական հմտությունների ապահովումը (օրինակ` գործարար ծրագրերի կազմում, հաշվապահություն) և խորհրդատվական կամ ուղղորդող ծրագրերն ապահովում են վարկերի իրացվելիությունը: ՓՄՁ-ների համար հետագա ֆինանսական վարկերի հնարավորության հասանելությունը ՏՀԶԿ բազմաթիվ մոտեցումներում վերաբերել է արժեշղթաների, տեխնոլոգիաների փոխարինման կամ կլաստերային ծրագրերին: Այդպպիսի ծրագրերում