SlideShare une entreprise Scribd logo
1  sur  6
ԼԵՎՈՆ ՕՐԲԵԼԻ
•   Ծնվել է հունիսի 25-ին, 1882 թ. Դարաչիչակում: Հովսեփ Օրբելու և Ռուբեն
    Օրբելու եղբայրը: Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական
    ակադեմիան (1904): 1907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի
    փորձառական բժշկագիտության ինստիտուտում: 1909-11 թթ-ին
    գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի
    խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային
    կենսաբանական կայանում: 1918-57-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի
    անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է
    Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին` Ս. Մ.
    Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի
    պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան
    ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի
    անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային
    գործունեության ախտաբանության ինստիտուտի դիրեկտոր (1939-50),
    ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս
    քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46): 1956 թ-ին կազմակերպել
    և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն
    ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն
    աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից (1937) հետո եղել է նրա
    անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության
    կենտրոնական վարչության նախագահը:
• Լևոն Աբգարի Օրբելին հայ
  ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի
  ուսմունքի ստեղծողներից
  է, ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության
  վաստակավոր գործիչ
  (1934), սոցիալիստական աշխատանքի
  հերոս (1945), բժշկական ծառայության
  գեներալ-գնդապետ:
• Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են
  ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման
  գործում և ունեն համաշխարհային ճանաչում:
  Զարգացնելով բարձրագույն նյարդային
  գործունեության մասին Պավլովի ուսմունքը, նա ցույց
  տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման
  գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական
  ֆունկցիաների համադասեցման զարգացման
  ընթացքը: Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է
  նաև նրա` մարդու, առանձնապես՝ երեխաների,
  բարձրագույն նյարդային գործունեությանը
  վերաբերող աշխատանքներում: Ֆունկցիաների
  համադասեցման մասին Օրբելու ստեղծած
  ուսմունքից էլ սկիզբ են առել հետագայում նրա
  ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն
  ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային
  համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում:
• Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության
  հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու
  խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների
  ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը` կապված
  արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության
  հետ: Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները,
  որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են
  ժամանակակից հետազոտություններում: Օրբելին նշանակալի
  աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի
  բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր
  գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է
  հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ: 1930-
  ական թվականներից Օրբելին լայն հետազոտություններ է
  կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի
  բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն
  տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմական,
  խնդիրների հետ:
• Օրբելին հիմնավորել է ողնուղեղային
                    կոորդինացիաների դինամիկության
                    տեսությունը, բազմաթիվ կարևոր
                    ընդհանրացումներ կատարել բարձրագույն
                    նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի
                    բնագավառում: Նրա ղեկավարությամբ
                    հիմնարար հետազոտություններ են
                    կատարվել զգայարանների ֆիզիոլոգիայի,
                    հարմարվողականության պրոցեսների,
                    աֆերենտ համակարգերի
                    փոխներգործությունների բնագավառներում
                    ևն:

Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ
դպրոցներից մեկը: Նա կարևոր ավանդ ունի
Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Նրա
անունով է կոչվում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը

Contenu connexe

Tendances

2013 03-18, дет-марат кабанбай
2013 03-18, дет-марат кабанбай2013 03-18, дет-марат кабанбай
2013 03-18, дет-марат кабанбайulugbek81
 
ԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹLiana V
 
Էներգախնայողություն փոքրերի համար
Էներգախնայողություն փոքրերի համարԷներգախնայողություն փոքրերի համար
Էներգախնայողություն փոքրերի համարSona Arsenyan
 
Gıda biyokimyası ders notu
Gıda biyokimyası ders notuGıda biyokimyası ders notu
Gıda biyokimyası ders notuBetül Kaplan
 
Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ
Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ  Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ
Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ Erik Hovhannisyan
 

Tendances (7)

2013 03-18, дет-марат кабанбай
2013 03-18, дет-марат кабанбай2013 03-18, дет-марат кабанбай
2013 03-18, дет-марат кабанбай
 
ԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹԴՆԹ և ՌՆԹ
ԴՆԹ և ՌՆԹ
 
Էներգախնայողություն փոքրերի համար
Էներգախնայողություն փոքրերի համարԷներգախնայողություն փոքրերի համար
Էներգախնայողություն փոքրերի համար
 
Դասի պլան
Դասի պլանԴասի պլան
Դասի պլան
 
Օզոն
ՕզոնՕզոն
Օզոն
 
Gıda biyokimyası ders notu
Gıda biyokimyası ders notuGıda biyokimyası ders notu
Gıda biyokimyası ders notu
 
Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ
Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ  Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ
Ֆիզիկա-Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա և կայծակ
 

Plus de marineapresyan78 (20)

__
  __  __
__
 
Endemik kendaniner 198
Endemik kendaniner 198Endemik kendaniner 198
Endemik kendaniner 198
 
Gayane
GayaneGayane
Gayane
 
Hasmik
HasmikHasmik
Hasmik
 
London zoo
London     zooLondon     zoo
London zoo
 
կենդանաբանական այգի
կենդանաբանական այգիկենդանաբանական այգի
կենդանաբանական այգի
 
Lusine
LusineLusine
Lusine
 
Lilit
LilitLilit
Lilit
 
Ajvazyan robe8 t smbat
Ajvazyan robe8 t  smbatAjvazyan robe8 t  smbat
Ajvazyan robe8 t smbat
 
зоопарк сандиего Dallaqyan gor
зоопарк сандиего Dallaqyan gor зоопарк сандиего Dallaqyan gor
зоопарк сандиего Dallaqyan gor
 
Harutyunyan karine
Harutyunyan karineHarutyunyan karine
Harutyunyan karine
 
Davtyan anahit
Davtyan anahitDavtyan anahit
Davtyan anahit
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
գիհի
գիհիգիհի
գիհի
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
ալոճենի
ալոճենիալոճենի
ալոճենի
 
Anahit ericuk
Anahit ericukAnahit ericuk
Anahit ericuk
 
Nersisyan abraham kaktusner
Nersisyan abraham   kaktusnerNersisyan abraham   kaktusner
Nersisyan abraham kaktusner
 

ՀԱՅ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐ 10-3

  • 2. Ծնվել է հունիսի 25-ին, 1882 թ. Դարաչիչակում: Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրը: Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1904): 1907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում: 1909-11 թթ-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում: 1918-57-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին` Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի դիրեկտոր (1939-50), ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46): 1956 թ-ին կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից (1937) հետո եղել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը:
  • 3. • Լևոն Աբգարի Օրբելին հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է, ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ:
  • 4. • Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում: Զարգացնելով բարձրագույն նյարդային գործունեության մասին Պավլովի ուսմունքը, նա ցույց տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը: Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է նաև նրա` մարդու, առանձնապես՝ երեխաների, բարձրագույն նյարդային գործունեությանը վերաբերող աշխատանքներում: Ֆունկցիաների համադասեցման մասին Օրբելու ստեղծած ուսմունքից էլ սկիզբ են առել հետագայում նրա ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում:
  • 5. • Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը` կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ: Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում: Օրբելին նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ: 1930- ական թվականներից Օրբելին լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմական, խնդիրների հետ:
  • 6. • Օրբելին հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը, բազմաթիվ կարևոր ընդհանրացումներ կատարել բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառում: Նրա ղեկավարությամբ հիմնարար հետազոտություններ են կատարվել զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության պրոցեսների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում ևն: Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը: Նա կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը