Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
1. Փոքր պետությունների
արտաքին քաղաքական վարքի
առանձնահատկությունները․
տեսություն և պրակտիկա
Նարեկ Ս․ Գալստյան
Քաղաքական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ
Էլ․ փոստ nsgalstyan@ysu.am
2. Ի՞նչ կիմանանք դասախոսության
արդյունքում
• Պե՞տք է արդյոք, խոշորներին զուգահեռ ու անգամ դրանցից
առաջ, իմանալ փոքր պետությունների արտաքին քաղաքական
վարքի առանձնահատկությունների մասին և ինչո՞ւ։
• Ի՞նչ է փոքր պետությունը (փոքր պետության բնորոշումները)
• Ունե՞ն արդյոք փոքր պետություններն առանձնահատուկ
արտաքին քաղաքական վարք։ Որո՞նք են դրանք և դրանց
պատճառները
• Հնարավո՞ր է արդյոք այդ հայեցակարգերը տեղայնացնել
Հայաստանի օրինակով
3. Քննարկման թեմաներ
• Փոքր պետությունների արտաքին քաղաքականության
յուրահատկությունների իմացության կարևորությունը
• Փոքր պետության բնորոշումները
• Փոքր պետության արտաքին քաղաքական վարքի
դետերմինանտները
• Փոքր պետության արտաքին քաղաքական վարքի
առանձնահատկությունները
• Հայեցակարգի տեղայնացումը Հայաստանի օրինակով
(գործնական քննարկում)
4. Ինչո՞ւ պետք է հատուկ ուշադրություն
դարձնենք փոքր պետությունների արտաքին
քաղաքական վարքի
առանձնահատկություններին
5. Քանի որ
• Աշխարհի պետությունների մեծամասնությունը փոքր
պետություններ են
• Փոքր պետություններն ավելի, քան խոշորները, զգայուն ու
խոցելի են գլոբալ և տարածաշրջանային կարգերի
փոխակերպումների ու գործընթացների նկատմամբ
• Փոքր պետությունների վարքը տարբերվում է խոշորների
վարքից
• Հայաստանը փոքր պետություն է
• Կան փոքր պետությունների արտաքին քաղաքականության
ձևանմուշների՝ Հայաստանի համար ուսանելի տարբերակներ
8. Վյայուրյունենի մատրիցա
Ներածին Արտածին
Օբյեկտիվ Ընդհանրացված
փոփոխականներ՝
տարածք, բնակչություն,
ՀՆԱ
Արտաքին աշխարհի հետ
փոխազդեցությունների ծավալը
Սուբյեկտիվ Հանրության և քաղ․
գործիչների
ինքնաընկալումը
Արտաքին դերակատարների
վերաբերմունքը
10. Պետությունների բնորոշման
մոտեցումները
Մոտեցումը Սկզբունքը
Բացարձակ Չափման շեմերի սահմանում, քանակական տվյալների
օգտագործում
Համեմատական Տվյալների դիտարկում համաշխարհային կամ
տարածաշրջանային համեմատության մեջ
Քանակական Տարածք, բնակչություն, ՀՆԱ, ռազմական
սպառազինություն
Որակական Ինքնաընկալում, ընկալում այլ երկրների կողմից
Համալիր Բացարձակ + համեմատական + քանակական +
որակական
13. Պետությունների տիպերն ըստ Քրովարդսի
Դասը Բնութագիրը
Գաճաճ Տարածքը < 7,000 քկմ
Բնակչությունը < 0.5 մլն
ՀՆԱ < 0.7 մլրդ ԱՄՆ $
Փոքր Տարածքը 7-40,000 քկմ
Բնակչությունը 0.5-2.7 մլն
ՀՆԱ 0.7-2.5 մլրդ ԱՄՆ $
Միջին փոքր Տարածքը 40-125,000 քկմ
Բնակչությունը 2.7-6.7 մլն
ՀՆԱ 2.5-7 մլրդ ԱՄՆ $
Միջին մեծ Տարածքը 125-250,000 քկմ
Բնակչությունը 6.7-12 մլն
ՀՆԱ 7-19 մլրդ ԱՄՆ $
Մեծ Տարածքը > 250,000 քկմ
Բնակչությունը > 12 մլն
ՀՆԱ > 19 մլրդ ԱՄՆ $
14. Հայաստանի «չափն» ըստ Քրովարդսի
դասակարգման
Չափանիշ Թվային արժեք Չափը
Տարածք 41.242 քկմ Միջին փոքր
Բնակչություն 3․137․432 Միջին փոքր
ՀՆԱ 10.7 մլրդ․ Միջին մեծ
15. Հայաստանի «չափը»
տարածաշրջանային համեմատությամբ
Երկիր Տարածք (քկմ) Բնակչություն (մլն․) ՀՆԱ (ԱՄՆ $) Կարգ
Հայաստան 41․242 3.1 10.7 մլրդ Միջին փոքր +
Վրաստան 57.140 3.4 14.4 մլրդ Միջին փոքր +
Ադրբեջան 75.100 9.6 35.6 մլրդ Միջին մեծ +
Թուրքիա 783.562 79.8 861 մլրդ Մեծ
Իրան 1,648,195 80 438.3 մլրդ Մեծ
Ռուսաստան 17,098,246 146.8 1.4 տրլ Մեծ
16. Հայաստանի «չափը» ՀԱՊԿ/ԵԱՏՄ–ում
Երկիր Տարածք (քկմ) Բնակչություն (մլն․) ՀՆԱ (ԱՄՆ $) Կարգ
Հայաստան 41․242 3.1 10.7 մլրդ Միջին փոքր +
Ղրղզստան 199․951 6,1 5.7 մլրդ Միջին մեծ -
Տաջիկստան 143,100 8,7 6.6 մլրդ Միջին մեծ -
Բելառուս 207.600 9.5 45.1 մլրդ Միջին մեծ +
Ղազախստան 2,724,900 17,9 225.6 մլրդ Մեծ
Ռուսաստան 17,098,246 146.8 1.4 տրլ Մեծ
17. Քոհեյնի դասակարգումը
Դասը Երկրի առաջնորդները կարծում են, որ իրենց երկիրը ․․․
Մեծ միայնակ կարող է ունենալ վճռորոշ ազդեցություն
միջազգային համակարգի վրա
Երկրորդային միայնակ կարող է ունենալ ոչ վճռորոշ ազդեցություն
միջազգային համակարգի վրա
Միջին միայնակ արդյունավետ չի կարող գործել, բայց փոքր
խմբում կարող է նշանակալի ազդեցություն ունենալ
Փոքր միայնակ կամ փոքր խմբով չի կարող էական ազդեցություն
ունենալ համակարգի վրա
18. Ի՞նչ չափանիշներով տարբերել
փոքր պետություններին
մյուսներից
Համալիր–համակցված մոտեցում
Թյոռհալսոնի վեց կատեգորիաները և Վիվելի վեց չափանիշները
(Thorhallsson’s Categories & Wivel’s Criteria)
19. Թյոռհալսոնի վեց «չափումները»
Չափումը Բնութագիրը
Ամրագրված Տարածքի և բնակչության չափը
Ինքնիշխանության Իր տարածքում ինքնիշխանության ապահովման, միջազգային
հարթակում ներկայացվածություն ապահովելու
կարողությունները
Քաղաքական Ռազմական և վարչական կարողությունները, ներքին և արտաքին
հարցերում միասնականությունը
Տնտեսական ՀՆԱ և շուկայի չափը, զարգացման հաջողությունները
Ընկալման Ներքին և արտաքին դերակատարների ընկալումները,
վերաբերմունքը
Հավակնությունների Կառավարող էլիտայի հավակնությունները և նրա գաղափարների
տարածումը միջազգային համակարգում
20. Վիվելի 6 չափանիշները
Չափանիշ Բնութագիր
1 Բացարձակ տարածքի չափը, բնակչության թիվը, ՀՆԱ մեծությունը
2 Համեմատական վերոնշյալները՝ համեմատության մեջ համաշխարհային
և/կամ տարածաշրջանային համաշարում
3 Իրավիճակային փոքր՝ կոնկրետ համատեքստում, ոչ թե ընդհանրապես
4 Վարքաբանական փոքրերը գործում են հատուկ եղանակով
5 Ընկալման առաջնորդներն իրենց երկիրը համարում են քիչ
ազդեցություն ունեցող
6 Խնդրային շեշտադրում սահմանափակ թվով կոնկրետ խնդիրների
վրա
22. Կնուդսենի 6 փոփոխականները
1. Փոքր պետության աշխարհագրական տեղադրության
ռազմավարական նշանակությունը խոշոր տերությունների
համար
2. Խոշոր տերությունների միջև լարվածության աստիճանը
3. Ուժի շրջապտույտի այն փուլը, որում գտնվում է մերձավոր
խոշոր տերությունը
4. Մերձավոր խոշոր ուժի հետ հարաբերությունների
պատմությունը
5. Մրցակից խոշոր տերության քաղաքականությունը փոքր
պետության նկատմամբ
6. Ուժային անհամամասնությունը կայունացնելու ունակ
անվտանգային համագործակցության բազմազգ ձևաչափերի
առկայությունը
24. Բնութագրիչներն ըստ Մ․ Իսթի
1. Համաշխարհային գործերում ներգրավվածության ցածր
մակարդակ
2. Միջպետական կազմակերպություններում ակտիվության բարձր
մակարդակ
3. Միջազգային իրավանորմերին աջակցության բարձր մակարդակ
4. Բարոյական և նորմատիվ մոտեցումներին հաճախակի հղում
միջազգային հարցերում
5. Ուժի կիրառումից խուսափում
6. Առավել հզոր տերությունների օտարմանն ուղղված վարքից ու
քաղաքականությունից խուսափում
7. Արտաքին քաղաքական ակտիվության գործառութային և
աշխարհագրական նեղ միջակայք
25. Բնութագրիչներն ըստ Թոյեի և Վիվելի
(1)
1. Փպ–ն ունի շահերի և գործունեության նեղ շրջանակ, ձգտում
է աստիճանակարգել իր ռիսկերը և նվազեցնել դրանցից
առավել կարևորները, կենտրոնացած է տեղական կամ
տարածաշրջանային սպառնալիքների ու
մարտահրավերների վրա։
2. Փպ–ն ունի միայն «պաշտպանական հավակնություններ»,
ձգտում է լինել քիչ ցանկալի թիրախ դրսի համար, խուսափել
արտաքին թելադրանքից ու հարկադրանքից։
26. Բնութագրիչներն ըստ Թոյեի և Վիվելի
(2)
3. Գիտակցելով, որ միայն սեփական ուժերով չի կարող
ապահովել իր անվտանգությունը՝ փպ–ն ձգտում է
չեզոքության կամ դաշինքային քաղաքականության։
4. Դաշինքի ներսում փպ–ն հետևում է առաջնորդ–
պետությանը, ամեն կերպ աջակցում նրան, խուսափում նրա
հետ թշնամությունից։
27. Բնութագրիչներն ըստ Թոյեի և Վիվելի
(3)
5. Ձգտելով նվազեցնել իր արտաքին քաղաքական ծախսերն ու
մեծացնել իր կշիռը, զսպել խոշորներին և խուսափելով
միջազգային անկառավարելիությունից՝ փպ–ն ձգտում է
գործակցել այլ դերակատարների հետ միջազգային
կազմակերպությունների ներսում, աջակցում է դրանց,
միջազգային իրավական և բարոյական նորմերին։
6. Փպ–ն կողմնորոշված է դեպի ստատուս քվոյի պահպանումը,
ձգտում է, որ իրեն համարեն առկա կարգի պահապան, եթե
անգամ ինքն է խախտում այն։
28. Թեմատիկ աղբյուրներ
• Crowards, T. (2002). Defining the category of ‘small’ states. Journal of
International Development, 14(2), pp. 143-179.
• East, M. (1973). Size and Foreign Policy Behavior: A Test of Two Models. World
Politics, 25(04), pp. 556-576.
• Knudsen, O. (1996). Analysing Small-State Security: The Role of External
Factors. In: W. Bauwens, A. Clesse and O. Knudsen, ed., Small States and the
Security Challenge in the New Europe. London: Brassey's, pp. 8-18.
• Thorhallsson, B. (2006). The Size of States in the European Union: Theoretical
and Conceptual Perspectives. European Integration, 28(1), pp. 7-31.
• Toje, A. (2010). The European Union as a small power. After The Post-Cold War.
New York: Palgrave Macmillan, pp. 27-31
• Wivel, A., 2012. Optimizing small state interests in the European Union: lessons
from the past, prospects for the future. Latvijas intereses Eiropas Savienībā, Issue
3, pp. 46-54
30. Խմբային աշխատանք–քննարկում
1. Տեղայնացնել Օ․ Կնուդսենի 6 փոփոխականները՝ Հայաստանի
արտաքին քաղաքական վարքի դետերմինանտները վերհանելու
համար
2. Կիրառել Դ․ Իսթի՝ 7 և Թոյե–Վիվելի 6 բնութագրիչները
Հայաստանի արտաքին քաղաքական վարքի բնութագրման
համար։
3. Կազմել և ներկայացնել համառոտ ակնարկ արդյունքների
վերաբերյալ
31. Մտորելու նյութ – ազգային ներուժը և դրա
հաշվարկը
Ազգային ներուժի 8 հիմնատարրերն ըստ Հ․ Մորգենթաուի
1. աշխարհագրությունը (աշխարհագրական տեղադրությունը,
բնաշխարհագրական բնութագիրը),
2. բնական պաշարները,
3. արդյունաբերական հզորությունները (ներառյալ՝
տեխնոլոգիական զարգացվածությունը),
4. ռազմական ներուժը,
5. բնակչության թիվը,
6. ազգային բնավորությունը,
7. ազգի բարոյական ոգին,
8. դիվանագիտության որակը
32. Մտորելու նյութ – ազգային ներուժը և դրա
հաշվարկը
Ազգային ներուժի հաշվարկման բանաձևն ըստ Դ․ Յաբլոնսկիի
Pp = (C + E + M) x (S + W)
որտեղ
Pp = ակնկալվող հզորությունը,
C = կրիտիկական զանգվածը՝ բնակչությունը և տարածքը,
E = տնտեսական կարողությունը,
M = ռազմական կարողությունը,
S = ռազմավարական նպատակը,
W = ազգային ռազմավարության իրականացման կամքը: