2. Ալեքսանդր Մակեդոնացի, (մ.թ.ա. 356-323), զորավար և պետական գործիչ, Մակեդոնիայի թագավոր՝ մ.թ.ա. 336–ից։ Ծնվել է Պելլայում։ Ալեքսանդրին կրթել և դաստիարակել է Արիստոտելը։ Ռազմական պատրաստությունն անցել է հոր ղեկավարությամբ։ Աչքի էր ընկնում համառ կամքով և քաջությամբ։ Հունական պոլիսների ազատագրական պայքարը ճնշելուց հետո, մ.թ.ա. 334-ի գարնանը Պարսկաստանի դեմ արշավանք սկսեց։ Հունա–մակեդոնական ստրկատերերը ձգտում էին տիրանալ Արևելքի երկրների հարստություններին, ձեռք բերել ստրուկների նոր աղբյուրներ։ Ալեքսանդր Մակեդոնացին արշավանքների ժամանակ կիրառեց պատերազմի ու մարտի նոր եղանակներ։ Սովորաբար, քանակապես զիջելով թշնամուն, Ալեքսանդր Մակեդոնացին հմտորեն մանևրում էր, հեծելազորի ու ծանր հետևակի համագործակցությամբ հաջողության հասնում գլխավոր հարվածի ուղղությամբ։ Նրա բանակը կարգապահ էր և լավ մարզված։ Մ.թ.ա. 334–ին Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակը գրավեց Փոքր Ասիայի հունական քաղաքները, որոնք ձգտում էին ազատվել պարսկական լծից, և ինքնավարություն տվեց նրանց։ 332–ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց ծովափնյա բոլոր նավահանգիստները, որով պարսկական նավատորմը զրկվեց հենակետերից և ապահովեց իր տիրապետությունը ծովում։ Մ.թ.ա. 331–ի ձմռանը նա առանց դիմադրության գրավեց Եգիպտոսը։ Քիմերը նրան պաշտոնապես ճանաչեցին Եգիպտոսի թագավոր։ Նույն թվականին Գավգամելայի ճակատամարտում ջախջախեց պարսիկներին, գրավեց Բաբելոնը և իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետնորդ։ Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդր Մակեդոնացին հիմնեց մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնք մեծ մասամբ կրում էին Ալեքսանդրիա անունը։ Շարունակելով արշավանքը՝ մ.թ.ա. 330–ին գրավեց Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասը, իսկ 329–ին ներխուժեց Միջին
3. Աքեմենյան տերությունը, չնայած արտաքին փայլին, նման էր կավե ոտքերով հսկայի: Գնալով ուժեղանում էին կենտրոնախույս ձգտումները, և տերության տարբեր մասերում հանդես եկան գործնականում անկախ ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից էին Հայաստանում գտնվող կարդուխները, խալդայները կամ սկյութները: Եվ մինչ օրեցօր թուլանում էր Աքեմենյան տերությունը, Բալկանյան թերակղզում գնալով ուժեղանում ու առնականանում էր Մակեդոնիայի ոչ մեծ թագավորությունը: Ռազմական վերափոխությունների շնորհիվ, որոնց մեջ կարևոր դեր ուներ փաղանգի (ֆալանգ) ստեղծումը, մակեդոնական բանակը դարձավ իր ժամանակի ամենամարտունակ բանակը: Իրեն բավարար չափով ուժեղ զգալով՝ Մակեդոնիայի թագավոր Ալեքսանդր Մեծը Ք.ա. 334 թ. իր բանակով անցավ սևծովյան նեղուցները և մեկ տարվա համառ կռիվներից հետո գրավեց Աքեմենյան տերության արևմտյան սատրապությունները: Աքեմենյան բանակներն առաջին լուրջ պարտությունը կրեցին Ք.ա. 333 թ. Իսոսի ճակատամարտում: Սակայն պարսից արքունիքն անկարող եղավ հետագա երկու տարիներին ուժեղացնել երկրի պաշտպանությունը: Եվ երբ Ք.ա. 331 թվին հունա-մակեդոնական և պարսկական բանակները ճակատամարտ տվեցին Գավգամելայում, Ալեքսանդր Մակեդոնացին պարզապես ջախջախեց Դարեհ Գ-ի կողմից ղեկավարվող պարսկական բանակը: Ճակատամարտի ժամանակ Դարեհ Գ-ն փախուստի դիմեց՝ հուսալքության մատնելով իր զորքերին, և շատ չանցած սպանվեց իր իսկ մերձավորների ձեռքով: Ինչպես հավաստում են սկզբնաղբյուրները, Գավգամելայի ճակատամարտին մասնակցել են Մեծ Հայքի և Փոքր Հայքի զորաբանակները:
4. Մոտ երկու դարեր Հայաստանը մնալով Պարսկաստանի տիրապետության տակ, որտեղ իշխում էին Աքեմենյանները, ինքնուրույն պետականություն ստեղծելու գործեր չեր կատարվում, որովհետեվ պարսիկները դաժանորեն ճնշում էին իրեպց ենթակա ժողովուրդների ինքնուրույնության ամեն մի փորձ: Ուրարատուի անկումից հետո՝ Հայաստանի տնտեսությունը զարգանում էր այնքան ինչքան որ ձեռնտու էր պարսիկներին: Սակայն 4-րդ դարում մ.թ.ա. ուժեղացավ Մակեդոնյան պետությունը եվ Ալեքսանդր Մակեդոնացու ղեկավարությամբ մեծ նվաճումներ կատարեց, այդ թվում նվաճելով նաեվ Պարսկաստանը: Ալեքսանդր Մակեդոնացին իր նվաճումների հաղթարշավում Հայաստան չմտավ, չնայած (1-2) փորձեր կատարեցին նրա զորավարները, բայց անհաջող: Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ 323 մ.թ.ա., որից հետո նրա հիմնած վիթխարի կայսրությունը բաժանվեց նրա զորավարների միջեվ: Արեվելյան մասը անցավ զորավար Սելեվկիոսին, որը հինեց Սելեվկյանների դինաստիան: Հայաստանը Սելեվկիանների ժամանակ (քանի որ հայերը օգնել էին Սելեվկիոսին)՝ կարողացավ անկախություն ձեռք բերել: Նախկինում պարսիկները Հայաստանը բաժանած էին 13-րդ եվ 18-րդ սատրապություններին: Նախկին 13-րդ սատրապությունը որը ընդգրկում էր Արարատյան դաշտավայրը դարձավ անկախ թագավորություն: Ծոփքն էլ հռչակվեց թագավորություն, սակայն չդարձավ ինքնուրույն թագավորություն: զզզզ