SlideShare une entreprise Scribd logo
1  sur  3
Télécharger pour lire hors ligne
Բ Ա Ժ Ի Ն II
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Գ Լ Ո Ւ Խ 8
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ
Տնտեսության անցումը շուկայական հարաբերությունների արմատապես
փոխել է հաշվապահական հաշվառման մեթոդոլոգիան և տեսական սկզբունքները:
Դեռևս 50-ական թվականներից սկսած տնտեսապես զարգացած երկրներում
հաշվապահական հաշվառումը բաժանվել է երկու ճյուղերի (տեսակների),
ֆինանսական հաշվառում և կառավարչական հաշվառում: Այդպիսի բաժանում
կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, որը թելադրված է 1998 թ.֊
ին սկսված հաշվապահական հաշվառման բարեփոխումներով:
Չնայած հաշվառման այս երկու ուղղություններն էլ գործում են միևնույն
հաշվային համակարգում զուգահեռաբար և խիստ փոխկապակցված են միմյանց
հետ, սակայն հանդես են գալիս իրենց ֆունկցիոնալ առանձնահատկություններով,
որոնք բխում են հաշվապահական տեղեկատվությունն օգտագործողների շահերից:
Ֆինանսական հաշվառումը տարվում է արտաքին բոլոր օգտագործողներին
համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու և կազմակերպության
հարկային պարտավորությունները կատարելու համար: Այն հաճախ անվանում են
նաև արտաքին հաշվառում:
Կառավարչական հաշվառումը տարվում է կազմակերպության
գործունեության կառավարման համար, նրա տվյալները համարվում են
առևտրական գաղտնիք, և օգտագործվում են հետագա որոշումների կայաց^ւսն
համար: Կառավարչական հաշվառումը կոչվում է նաև ներքին հաշվառում:
Կառավարչական հաշվառման կողմից ներկայացվող հաշվետվությունը
ստանդարտ ձև չունի և ժամանակագրական տեսանկյունից կազմվում է
ներտնտեսական մենեջմենտի պահանջներին համապատասխան: Կառավարչական
հաշվառումը հիմնականում գործում է արտադրանքի արտադրության և թողարկմւսն
ոլորտում:
Ներկայումս հաշվապահական հաշվառման համակարգում առանձնացվել և
վարվում է հարկային հաշվառումը:
ժամանակակից հաշվապահական հաշվառման կառուցվածքը ցույց տանք
ներքոհիշյալ գծապատկերով (գծապատկեր 8.1):
Քանի որ ֆինանսական և կառավարչական հաշվառումները
հաշվապահական հաշվառման ընդհանուր համակարգի տարրերն են, դրա համար
էլ երկու հաշվսաումներուս էլ օգտագործվում է միևնույն հաշվապահական
հաշիվների պլանը:
8.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ
Ֆինանսական հաշվառման տեղեկատվության օգտագործողներին կարելի է
բաժանել երկու խմբի.
ա) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար
անմիջական շահագրգիռ օգտագործողներ,
բ) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար
միջնորդավորված շահագրգիռ օգտագործողներ:
Գ5ԱՊԱՏԿԵՐ 8.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ
Առաջին խմբի մեջ մտնում են .
• կազմակերպության միջոցների տերերը, որոնք պետք է որոշեն իրենց
պատկանող կապիտալի ավելացումը կամ նվազեցումը,
• մատակարարները և վարկատուները, որպեսզի որոշեն իրենց վարկերի
օգտագործման արդյունավետությունը և մարման ժամկետները,
• հարկային մարմինները, որպեսզի որոշեն վճարվելիք հարկերի
մեծությունը,
• գնորդները, որպեսզի որոշեն և կանխատեսեն արտադրանքի գները,
• կազմակերպության վարչակառավարչական անձնակազմը, որպեսզի
որոշի կազմակերպության ֆինանսական ռեսուրսների պահանջը և
կառավարչական որոշումների ճշտությունը,
• կազմակերպության աշխատողները և ծառայողները, որպեսզի որոշեն
իրենց աշխատանքի հեռանկարը:
Երկրորդ խմբի մեջ մտնում են. արժեթղթերի բորսան, խորհրդատուները,
իրավաբանները, աուդիտորները, մամուլը, արհմիությունները և այլն:
96
Ֆինանսական հաշվառման վարման հիմնական սկզբունքները շարադրված
են 2002 թ.-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում,
դրանք տասն են.
1. Անրնդհատութւան սեօԸունբ. կազմակերպությունը սկսելով իր
գործունեությունը աշխատելու է անորոշ երկար ժամանակ և մտադրություն
չկա այն լուծարելու:
2. Հետևոոաևանուտւան սևցօունբ. հաշվետու ժամանակաշրջանում
ընտրելով հաշվային քաղաքականությունը կազմակերպությունը այն չպետք է
փոխի մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը:
3. Հա?Աեօոման սԱցբունբ. տնտեսական գործունեության արդյունքները
հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են
ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացումից
կամ վճարումից:
4. Հասևանաւհու&ւան սեօըունբ. ֆինանսական հաշվետվությունում
արտացոլված տեղեկատվությունը պետք է պարզ և հասկանալի լինի այն
օգտագործողների համար:
5. էանւսնու&ւան սևցօունբ. տեղեկատվությունը համարվում է էական, եթե
նրա չբացահայտումը ազդում է ֆինանսական հաշվետվությունները
օգտագործողների կողմից ընդունված տնտեսական որոշումների վրա:
6. ՄհասնաեանուԹւան սևօօունբ. հաշվապահական հաշվառման բնույթով և
գործառույթով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ
պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում
էական տեղեկատվություն:
7. ԱոժանահաԱատուաան սնօռունբ . Ֆհնանսաևան հաշվետվությունները
պետք է բավարարեն հետևյալ պահանջներին'
ա) ձևի նկատմամբ բովանդակության գերակայություն,
բ) չեզոքություն,
գ) հաշվենկատություն,
դ) ամբողջականություն:
8. Համառոեւհու&ւան սևօտունբ. տարբեր ժամանակաշրջանների
ֆինանսական հաշվետվությունների տվյալներո և միևնույն
ժամանակաշրջանի տարբեր կազմակերպությունն)^ ֆինանսական
հաշվետվությունների տվյալները պետք է լինեն հւսմւսդրելք*
9. Հա?մանօման սևօօունբ. ակտիվների, սեփական կապիտալի և
պարտավորությունների, եկամուտների և ծախսերի միջև հաշվանցում չի
թույլատրվում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
10* Սահմանաօատման (հնբնամաոու&ւան) սնօռունբ. կազմակերպության
, ակտիվները և պարտավորությունները պետք է առանձնացված լինեն,
, կազմակերպության տերերի կամ նրանց աշխատողների ակտիվներից և
к պարտավորություններից:
8.3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
97

Contenu connexe

En vedette

En vedette (15)

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ - ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ - ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ - ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ - ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
 
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
 
G9
G9G9
G9
 
3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
 
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
 
խնդիրներ մաթեմատիկայից
խնդիրներ մաթեմատիկայիցխնդիրներ մաթեմատիկայից
խնդիրներ մաթեմատիկայից
 
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ...
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ...
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ...
 
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
 
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан   ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан   ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
 
Arximed Архимед
Arximed АрхимедArximed Архимед
Arximed Архимед
 
Геометрия помогает считать
Геометрия помогает считатьГеометрия помогает считать
Геометрия помогает считать
 
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
 
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёровПрайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
 
Guided Reading: Making the Most of It
Guided Reading: Making the Most of ItGuided Reading: Making the Most of It
Guided Reading: Making the Most of It
 

Plus de silvermlm

Plus de silvermlm (20)

ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
 
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
 
Faberlic by-17-2015
Faberlic by-17-2015Faberlic by-17-2015
Faberlic by-17-2015
 
Faberlic Armenia Catalog 16
Faberlic Armenia Catalog 16Faberlic Armenia Catalog 16
Faberlic Armenia Catalog 16
 
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLICФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
 
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
 
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДАБЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
 
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
 
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
 
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
 
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИККазахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
 
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
 
Sengara 2015
Sengara 2015Sengara 2015
Sengara 2015
 
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
 
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
 
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
 
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
 
Каталог Faberlic 7 2015 Фаберлик
Каталог Faberlic 7 2015 ФаберликКаталог Faberlic 7 2015 Фаберлик
Каталог Faberlic 7 2015 Фаберлик
 
Cat pdf-05-2015-small
Cat pdf-05-2015-smallCat pdf-05-2015-small
Cat pdf-05-2015-small
 
Фаберлик каталог 4 2015
Фаберлик каталог 4 2015Фаберлик каталог 4 2015
Фаберлик каталог 4 2015
 

Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ: 8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈ

  • 1. Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Գ Լ Ո Ւ Խ 8 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ Տնտեսության անցումը շուկայական հարաբերությունների արմատապես փոխել է հաշվապահական հաշվառման մեթոդոլոգիան և տեսական սկզբունքները: Դեռևս 50-ական թվականներից սկսած տնտեսապես զարգացած երկրներում հաշվապահական հաշվառումը բաժանվել է երկու ճյուղերի (տեսակների), ֆինանսական հաշվառում և կառավարչական հաշվառում: Այդպիսի բաժանում կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, որը թելադրված է 1998 թ.֊ ին սկսված հաշվապահական հաշվառման բարեփոխումներով: Չնայած հաշվառման այս երկու ուղղություններն էլ գործում են միևնույն հաշվային համակարգում զուգահեռաբար և խիստ փոխկապակցված են միմյանց հետ, սակայն հանդես են գալիս իրենց ֆունկցիոնալ առանձնահատկություններով, որոնք բխում են հաշվապահական տեղեկատվությունն օգտագործողների շահերից: Ֆինանսական հաշվառումը տարվում է արտաքին բոլոր օգտագործողներին համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու և կազմակերպության հարկային պարտավորությունները կատարելու համար: Այն հաճախ անվանում են նաև արտաքին հաշվառում: Կառավարչական հաշվառումը տարվում է կազմակերպության գործունեության կառավարման համար, նրա տվյալները համարվում են առևտրական գաղտնիք, և օգտագործվում են հետագա որոշումների կայաց^ւսն համար: Կառավարչական հաշվառումը կոչվում է նաև ներքին հաշվառում: Կառավարչական հաշվառման կողմից ներկայացվող հաշվետվությունը ստանդարտ ձև չունի և ժամանակագրական տեսանկյունից կազմվում է ներտնտեսական մենեջմենտի պահանջներին համապատասխան: Կառավարչական հաշվառումը հիմնականում գործում է արտադրանքի արտադրության և թողարկմւսն ոլորտում: Ներկայումս հաշվապահական հաշվառման համակարգում առանձնացվել և վարվում է հարկային հաշվառումը: ժամանակակից հաշվապահական հաշվառման կառուցվածքը ցույց տանք ներքոհիշյալ գծապատկերով (գծապատկեր 8.1): Քանի որ ֆինանսական և կառավարչական հաշվառումները հաշվապահական հաշվառման ընդհանուր համակարգի տարրերն են, դրա համար
  • 2. էլ երկու հաշվսաումներուս էլ օգտագործվում է միևնույն հաշվապահական հաշիվների պլանը: 8.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ Ֆինանսական հաշվառման տեղեկատվության օգտագործողներին կարելի է բաժանել երկու խմբի. ա) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար անմիջական շահագրգիռ օգտագործողներ, բ) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար միջնորդավորված շահագրգիռ օգտագործողներ: Գ5ԱՊԱՏԿԵՐ 8.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ Առաջին խմբի մեջ մտնում են . • կազմակերպության միջոցների տերերը, որոնք պետք է որոշեն իրենց պատկանող կապիտալի ավելացումը կամ նվազեցումը, • մատակարարները և վարկատուները, որպեսզի որոշեն իրենց վարկերի օգտագործման արդյունավետությունը և մարման ժամկետները, • հարկային մարմինները, որպեսզի որոշեն վճարվելիք հարկերի մեծությունը, • գնորդները, որպեսզի որոշեն և կանխատեսեն արտադրանքի գները, • կազմակերպության վարչակառավարչական անձնակազմը, որպեսզի որոշի կազմակերպության ֆինանսական ռեսուրսների պահանջը և կառավարչական որոշումների ճշտությունը, • կազմակերպության աշխատողները և ծառայողները, որպեսզի որոշեն իրենց աշխատանքի հեռանկարը: Երկրորդ խմբի մեջ մտնում են. արժեթղթերի բորսան, խորհրդատուները, իրավաբանները, աուդիտորները, մամուլը, արհմիությունները և այլն: 96
  • 3. Ֆինանսական հաշվառման վարման հիմնական սկզբունքները շարադրված են 2002 թ.-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում, դրանք տասն են. 1. Անրնդհատութւան սեօԸունբ. կազմակերպությունը սկսելով իր գործունեությունը աշխատելու է անորոշ երկար ժամանակ և մտադրություն չկա այն լուծարելու: 2. Հետևոոաևանուտւան սևցօունբ. հաշվետու ժամանակաշրջանում ընտրելով հաշվային քաղաքականությունը կազմակերպությունը այն չպետք է փոխի մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը: 3. Հա?Աեօոման սԱցբունբ. տնտեսական գործունեության արդյունքները հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացումից կամ վճարումից: 4. Հասևանաւհու&ւան սեօըունբ. ֆինանսական հաշվետվությունում արտացոլված տեղեկատվությունը պետք է պարզ և հասկանալի լինի այն օգտագործողների համար: 5. էանւսնու&ւան սևցօունբ. տեղեկատվությունը համարվում է էական, եթե նրա չբացահայտումը ազդում է ֆինանսական հաշվետվությունները օգտագործողների կողմից ընդունված տնտեսական որոշումների վրա: 6. ՄհասնաեանուԹւան սևօօունբ. հաշվապահական հաշվառման բնույթով և գործառույթով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում էական տեղեկատվություն: 7. ԱոժանահաԱատուաան սնօռունբ . Ֆհնանսաևան հաշվետվությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին' ա) ձևի նկատմամբ բովանդակության գերակայություն, բ) չեզոքություն, գ) հաշվենկատություն, դ) ամբողջականություն: 8. Համառոեւհու&ւան սևօտունբ. տարբեր ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունների տվյալներո և միևնույն ժամանակաշրջանի տարբեր կազմակերպությունն)^ ֆինանսական հաշվետվությունների տվյալները պետք է լինեն հւսմւսդրելք* 9. Հա?մանօման սևօօունբ. ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի միջև հաշվանցում չի թույլատրվում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: 10* Սահմանաօատման (հնբնամաոու&ւան) սնօռունբ. կազմակերպության , ակտիվները և պարտավորությունները պետք է առանձնացված լինեն, , կազմակերպության տերերի կամ նրանց աշխատողների ակտիվներից և к պարտավորություններից: 8.3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 97