SlideShare une entreprise Scribd logo
1  sur  11
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ 
 Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, 
Կարսում:1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է 
Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ 
զբաղվելու:Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն 
զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, 
օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում 
պարսկական անձնագրեր:Իրականում, Չարենցի ծնողները 
Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ 
եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. 
տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար 
աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք 
դուստր:Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` 
«Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, 
Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում 
ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա 
խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի 
համար նրան կոչում էին նաև «հաջի»:
 Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է 
մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների 
զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով 
փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, 
եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` 
Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին: 
 Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 
1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է 
Չարենցի առաջին բանաստեղծությունը: Գրախանութներից մեկի տնօրեն 
Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ 1914թ. լույս է տեսնում 
պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ 
տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը 
Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին 
սիրահարված էր պատանի Եղիշեն): 1931թ. Չարենցն ամուսնանում է 
Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 
1935-ին` Անահիտը:Գրադարաններից և գրախանությներից հավաքում են 
Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` 
Իզաբելլային: 
 Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. 
նոյեմբերի 7-ին:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ 
 Չարենցը շատ ընթերցասեր էր ընկերներից մեկը մի հատկանշական 
դրվագ է հիշում Չարենցի մասին. «... Հայրը` Աբգար աղան, փող 
էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ 
մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: 
— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: 
— Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս 
եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. 
— Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
 Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, 
երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի 
Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: 
Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ 
է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է 
Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: 
Վարպետը ծիծաղելով պատասխանում է. 
 — Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է 
եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
ԱՍՈՒՅԹՆԵՐ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ 
 Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, 
անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը 
գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր... 
Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող 
էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ 
գրականության մեջ... 
Ավ. Իսահակյան 
 Նաիրին ծնեց Չարենցին...Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, 
ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ, բայց ծով արյան ու ծով ցավերի 
մեջ... բարձրացրեց գլուխը`տեսավ շողացող արևը... Եվ իր հայրենիքի 
արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր 
որոնեց: 
Մարտիրոս Սարյան 
 Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… 
նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել 
Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև 
այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն 
է, գովաբանման աղոթքը: 
Վիլյամ Սարոյան
 Կյանքը 
 Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – 
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն: 
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – 
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: 
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – 
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն … 
 Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս 
 Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ. 
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես: 
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար, 
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ: 
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր, 
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար: 
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա – 
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
 ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ 
 Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով, 
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով 
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով – 
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: 
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր. 
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. – 
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար, 
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով: 
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի. 
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի, 
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի 
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով: 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի – 
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝ 
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի – 
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով… 
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում. 
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն. 
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում – 
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
ՉԱՐԵՆՑԻ ԿԱՆԱՅՔ 
 Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, 
Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ 
Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս 
Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, 
որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի 
կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր 
անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում: 
 Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ: 1930 թվի ամռանը Լենինգրադից 
Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի 
գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել 
Հայ կինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից 
մեկում: Նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո 
Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել 
«Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում: Միանգամից ասենք, որ 
1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե 
հրավերը նրանից լիներ: Հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց 
Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»):
 Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած 
բառախաղով աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »: 
Առաջին կնոջ Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի 
հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես 
տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ 
բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ» ներկայիս «Երևան» 
հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն 
ուղեկցվել է աննկարագրելի խանդով: Չարենցը սահմանափակել էր 
աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց 
հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր 
ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը 
պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես 
սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և 
նոր միայն հեռանում: Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի 
շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը ամուսնանալ: Կարծիք կա, 
որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ 
նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և 
Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց 
արարողությանը:
 Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը 
ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված 
ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները ավելի քան 20 հոգի: 
Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, 
քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ 
էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր 
բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու 
անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ 
սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից 
մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: 
Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու 
տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Պարզվում է, որ այն 
պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, 
Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն 
ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան: Էռան առաջին իսկ 
գնացքով մեկնում է Հայաստանից;

Contenu connexe

Tendances

հովհաննես շիրազ
հովհաննես շիրազհովհաննես շիրազ
հովհաննես շիրազkarinemkhitaryan
 
Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
ՐաֆֆիSona8
 
Мұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жыл
Мұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жылМұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жыл
Мұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жылAbilkair Zhakupov
 
KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260
KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260
KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260nataliej4
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթErik Telunc
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանRebeka Gevorgyan
 
Մեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոցՄեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոցLusiAnn1
 
Viața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevărViața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevărIonescu Ion
 
MÙA XUÂN NHO NHỎ.ppt
MÙA XUÂN NHO NHỎ.pptMÙA XUÂN NHO NHỎ.ppt
MÙA XUÂN NHO NHỎ.pptThyHong43096
 
Հովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինՀովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինAnahit Hovhannisian
 
TÁC-GIẢ-TỐ-HỮU.pptx
TÁC-GIẢ-TỐ-HỮU.pptxTÁC-GIẢ-TỐ-HỮU.pptx
TÁC-GIẢ-TỐ-HỮU.pptxBNgcKiuL
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանSona8
 

Tendances (20)

Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
Րաֆֆի
 
հովհաննես շիրազ
հովհաննես շիրազհովհաննես շիրազ
հովհաննես շիրազ
 
գրիգոր զոհրապ
գրիգոր զոհրապգրիգոր զոհրապ
գրիգոր զոհրապ
 
Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
Րաֆֆի
 
Мұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жыл
Мұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жылМұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жыл
Мұхтар Омарханұлы Әуезовтың туғанына 120 жыл
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260
KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260
KHÁT VỌNG NỮ QUYỀN TRONG THƠ VI THÙY LINH 2827260
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Վահան Տերյան
Վահան  ՏերյանՎահան  Տերյան
Վահան Տերյան
 
Մեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոցՄեսրոպ մաշտոց
Մեսրոպ մաշտոց
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
Viața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevărViața lui mihai eminescu între mistificare și adevăr
Viața lui mihai eminescu între mistificare și adevăr
 
MÙA XUÂN NHO NHỎ.ppt
MÙA XUÂN NHO NHỎ.pptMÙA XUÂN NHO NHỎ.ppt
MÙA XUÂN NHO NHỎ.ppt
 
Luận văn: Văn hóa dân gian trong tiểu thuyết Đàn hương hình, HAY
Luận văn: Văn hóa dân gian trong tiểu thuyết Đàn hương hình, HAYLuận văn: Văn hóa dân gian trong tiểu thuyết Đàn hương hình, HAY
Luận văn: Văn hóa dân gian trong tiểu thuyết Đàn hương hình, HAY
 
Հովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասինՀովհաննես Թումանյան մասին
Հովհաննես Թումանյան մասին
 
TÁC-GIẢ-TỐ-HỮU.pptx
TÁC-GIẢ-TỐ-HỮU.pptxTÁC-GIẢ-TỐ-HỮU.pptx
TÁC-GIẢ-TỐ-HỮU.pptx
 
Հ.Թումանյանի մասին
Հ.Թումանյանի մասինՀ.Թումանյանի մասին
Հ.Թումանյանի մասին
 
Luận án: Khuynh hướng thơ tượng trưng Việt Nam hiện đại, HAY
Luận án: Khuynh hướng thơ tượng trưng Việt Nam hiện đại, HAYLuận án: Khuynh hướng thơ tượng trưng Việt Nam hiện đại, HAY
Luận án: Khuynh hướng thơ tượng trưng Việt Nam hiện đại, HAY
 
Ավետիք Իսահակյան
Ավետիք ԻսահակյանԱվետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
 

Similaire à եղիշե չարենց

Similaire à եղիշե չարենց (20)

վահան տերյան
վահան տերյանվահան տերյան
վահան տերյան
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Daniel Varujan
Daniel VarujanDaniel Varujan
Daniel Varujan
 
Grigor
GrigorGrigor
Grigor
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
H.Tumanyan
H.TumanyanH.Tumanyan
H.Tumanyan
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Սիամանթո
ՍիամանթոՍիամանթո
Սիամանթո
 
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
 
Ստեփան Զորյան
Ստեփան ԶորյանՍտեփան Զորյան
Ստեփան Զորյան
 
դանիել վարուժան
դանիել վարուժանդանիել վարուժան
դանիել վարուժան
 
.Խաչատուր Աբովյան
.Խաչատուր Աբովյան.Խաչատուր Աբովյան
.Խաչատուր Աբովյան
 
Խաչատուր Աբովյան
Խաչատուր ԱբովյանԽաչատուր Աբովյան
Խաչատուր Աբովյան
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Ամարաս
ԱմարասԱմարաս
Ամարաս
 
Ամարաս
ԱմարասԱմարաս
Ամարաս
 
Ամարաս
ԱմարասԱմարաս
Ամարաս
 
հովհաննես շիրազ
հովհաննես շիրազհովհաննես շիրազ
հովհաննես շիրազ
 

Plus de susannachalikyan

Plus de susannachalikyan (20)

english
englishenglish
english
 
երվանդ քոչար
երվանդ քոչարերվանդ քոչար
երվանդ քոչար
 
Global
GlobalGlobal
Global
 
գոյության կռիվ
գոյության կռիվգոյության կռիվ
գոյության կռիվ
 
Գալակտոզեմիա
ԳալակտոզեմիաԳալակտոզեմիա
Գալակտոզեմիա
 
Գալակտոզեմիա
Գալակտոզեմիա Գալակտոզեմիա
Գալակտոզեմիա
 
բնական ընտրություն
բնական ընտրությունբնական ընտրություն
բնական ընտրություն
 
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
վճռաբեկ դատարան (անհատական աշխատանք)
 
Հեմոֆիլիա...
Հեմոֆիլիա...Հեմոֆիլիա...
Հեմոֆիլիա...
 
Մոլեկուլային-կինետիկ տեսություն
Մոլեկուլային-կինետիկ տեսություն Մոլեկուլային-կինետիկ տեսություն
Մոլեկուլային-կինետիկ տեսություն
 
Կարավաջո
Կարավաջո Կարավաջո
Կարավաջո
 
անտոնիս վան դեյք
անտոնիս վան դեյք անտոնիս վան դեյք
անտոնիս վան դեյք
 
տոնավաճառներ
տոնավաճառներտոնավաճառներ
տոնավաճառներ
 
միտոզ
միտոզմիտոզ
միտոզ
 
ամն դոլար
ամն դոլարամն դոլար
ամն դոլար
 
սրտի արատ
սրտի արատսրտի արատ
սրտի արատ
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
ածուխ. նավթ. գազ
ածուխ. նավթ. գազածուխ. նավթ. գազ
ածուխ. նավթ. գազ
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթ
 
Salvador Dali
Salvador DaliSalvador Dali
Salvador Dali
 

եղիշե չարենց

  • 2. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ  Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում:1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու:Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր:Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:
  • 3.  Չարենցի եղբայր Սերոբը հոր հետ առևտրով էր զբաղվում և ապրում է մինչև ծերություն, իսկ Գեղամը` 1937թ. ստալինյան բռնությունների զոհերից է: Քույրերից Աննան բնակվում էր Երևանում, իսկ Աշխենը, ով փոքր տարիքում ծաղիկ հիվանդությունից կորցրել էր տեսողությունը, եղբոր` Գեղամի հետ բնակվում էր Լենինգրադում: Չարենցի մյուս քույրը` Մարիամը իր ընտանիքի հետ զոհվում է Մեծ եղեռնի տարիներին:  Չարենցն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն): 1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:  Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին:
  • 4. ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ  Չարենցը շատ ընթերցասեր էր ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «... Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն: — Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:
  • 5.  Հետաքրքիր է Չարենցի և Իսահակյանի առաջին հանդիպումը: Մի անգամ, երբ Իսահակյանը Կարսում զբոսնում էր հյուրանոցի բակում, պատանի Եղիշեն տեսնում է նրան և կախարդվածի պես, հիացած նայում է նրան: Վարպետին դուր չի գալիս այդ սևեռուն հայացքը և նա մի ուժգին ապտակ է հասցնում Չարենցին: 1925թ. Չարենցը Վենետիկում հանդիպում է Իսահակյանին և, մտերմիկ զրույցի ժամանակ, հիշեցնում է միջադեպը: Վարպետը ծիծաղելով պատասխանում է.  — Դե, ոչինչ, Եղիշե ջան, դա ուստա–սիլլասի է եղել: Ապտակս ուժգին է եղել, դրա համար էլ լավ բանաստեղծ ես դարձել:
  • 6. ԱՍՈՒՅԹՆԵՐ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ  Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլ;որ ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր... Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ... Ավ. Իսահակյան  Նաիրին ծնեց Չարենցին...Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ, բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ... բարձրացրեց գլուխը`տեսավ շողացող արևը... Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց: Մարտիրոս Սարյան  Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը: Վիլյամ Սարոյան
  • 7.  Կյանքը  Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն: Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, – Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա: Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, – Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …  Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս  Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ. Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես: Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար, Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ: Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր, Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար: Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա – Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
  • 8.  ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ  Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով, Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով – Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր. Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. – Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար, Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով: որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի. Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի, Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով: Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի – Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝ Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի – Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով… Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում. Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն. Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում – Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
  • 9. ՉԱՐԵՆՑԻ ԿԱՆԱՅՔ  Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:  Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ: 1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայ կինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում: Նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում: Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»):
  • 10.  Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »: Առաջին կնոջ Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ» ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով: Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում: Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը ամուսնանալ: Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը:
  • 11.  Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշա֊կի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան: Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից;