SlideShare une entreprise Scribd logo
1  sur  17
ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Բագրատունիներ `հայ, նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին:
Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը Աշոտ Ա 885-890 Սմբատ Ա 890-913 Աշոտ Բ Երկաթ 914-929 Աբաս 929-953 Աշոտ Գ Ողորմած 953-977 Սմբատ Բ Տիեզերակալ 977-989 Գագիկ Ա 989-1020 Հովհաննես–Սմբատ 1020-1041 Աշոտ Դ 1022-1040 Գագիկ Բ 1043-1045
ԱշոտІ Աշոտ Ա (ծն. թ. անհայտ – 890), Հայոց թագավոր 885-ից։ Բագրատունյաց հարստությանհիմնադիրը։ 855–ին փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ 862–ինխալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկԲյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»:
Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Դեռևս 870–ական թթ. կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆայից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885–ին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։ Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ ԲյուզանդիայիԿոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։
ՍմբատІ Սմբատ Ա (890-914)թթ.— հայոց արքա Բագրատունիների հարստությունից: Շարունակել է իր հոր որդեգրած ակտիվ քաղաքականությունը: 893թ. Բյուզանդիայի հետ կնքել է բարեկամության և առևտրական պայմանագիր,որը ձեռնտու էր երկու կողմին էլ: 893 կամ 894թ.-ին Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ պարտության է մատնել Սաջյան ամիրայի զորքերին: Սակայն շուտով անձնատուր է լինում և ստիպված է լինում հրաժարվել Դվինի ամիրայությունը գրավելու մտքից: Սմբատը ի օգուտ Սյունիքի է լուծել Նախճավանի հարցը: Դրանից դժգոհ մնացած Վասպուրականի տեր Գագիկ Արծրունին միացել է Ատրպատականի Յուսուֆ ամիրային և վերջինիս միջնորդությամբ խալիֆը ճանաչել է նրան 908թ.-ին Վասպուրականի արքա: Այնուհետև Ատրպատականի ամիրայության զորքերի Վասապուրականի Գագիկ արքայի զորքերի հետ միասին արշավել են Սմբատ I վրա: Վերջինս ամրացել է Կապույտ բերդում և մոտ մեկ տարի կռվել: Սակայն տեսնելով բերդից դուրս կատարվող ավերվածությունները` կամովին հանձնվել է Յուսուֆին: Յուսուֆը գլխատել է նրան` Երնջակ բերդի պաշտպաններին ուղղված պայքարել շարունակելու հորդորի համար:
ԱշոտІІԵրկաթ Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն:Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը: Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտումգլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույսուժերի դեմ՝ ճգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ 
Աբաս Աբաս — (ծննդյան թիվը անհայտ - 596) — Աղվանից մարզպանության եպիսկոպոսապետ 552-ից։ Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Պարսից Սասանյան արքունիքի հովանավորությամբ առանձնացել է Հայոց մայր եկեղեցուց և աթոռանիստը հիմնել Պարտավ քաղաքում։ Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր։ Սակայն Աբասն ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու գահերեցությունը, պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության(երկաբնակության) դեմ:
ԱշոտІІІՈղորմած Աշոտ Գ Ողորմած (ծն. թ. անհայտ–977) Հայոց թագավոր 953–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համամատաբար խաղաղ իրավիճակ։ 953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973–ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»:
ՍմբատІІՏիեզերակալ Սմբատ Բ Տիեզերակալ (ծն.թ.անհայտ–989), Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիների արքայատնից։ 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդելԱտրպակարանի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։
ԳագիկІ Գագիկ Ա (ծն. թ. անհայտ– 1020), Հայոց թագավոր 989–ից։ Բագրատունիների հարստությունից։ Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց և վրաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինզկզն դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ Xդ. վերջին Ատրպատականի ամիրա Մամլունը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը :
 1000 թ.–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունիների թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը:Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
Հովհաննես-Սմբատ Հովհաննես–Սմբատ (ծն. թ. անհայտ –1041), Հայոց Բագրատունի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի օժանդակ զորքով հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Վասիլ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի:
Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Վասիլ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Վասիլ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038–ին վերանորոգել է տվել Հռոմոսի վանքը։
ԱշոտІV Աշոտ Դ (ծն. թ. անհայտ–1040), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։ Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականիթագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանինսահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաևԲյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։
Գագիկ II Գագիկ Բ (մոտ 1024-1079), Հայոց թագավոր 1042-45–ին։ Բագրատունիների հարստությունից։ Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու:
Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Հայաստան, գրավել Անին, Կորշանելով հայ Բագրատունիների թագավորությունը։Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է բյուզանդացիների ձեռքով։

Contenu connexe

Tendances

նախագծային աշխատանք
նախագծային աշխատանքնախագծային աշխատանք
նախագծային աշխատանքastghikp
 
Հայաստան
Հայաստան Հայաստան
Հայաստան LusiAnn1
 
Արևելյան Հայաստանը 19-րդ դարում
Արևելյան Հայաստանը 19-րդ դարում Արևելյան Հայաստանը 19-րդ դարում
Արևելյան Հայաստանը 19-րդ դարում Meri Markosyan
 
Բնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներԲնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներLyudmila Voskanyan
 
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերՀայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերGevSon
 
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...Hovhannes Astvatsatryan
 
Նախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումՆախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումTamara Marimyan
 
Համացանցը և երեխաները
Համացանցը և երեխաներըՀամացանցը և երեխաները
Համացանցը և երեխաներըSafer Internet Armenia
 
հայաստանի խորհրդանիշները
հայաստանի խորհրդանիշներըհայաստանի խորհրդանիշները
հայաստանի խորհրդանիշներըganyan
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկանԵրևանի N198 ավագ դպրոց
 
Ճապոնիաի տեսարժան վայրեր
Ճապոնիաի տեսարժան վայրերՃապոնիաի տեսարժան վայրեր
Ճապոնիաի տեսարժան վայրերemiliasimonian
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյանAnna Mkrtchyan
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթErik Telunc
 

Tendances (20)

նախագծային աշխատանք
նախագծային աշխատանքնախագծային աշխատանք
նախագծային աշխատանք
 
Հայաստան
Հայաստան Հայաստան
Հայաստան
 
Արևելյան Հայաստանը 19-րդ դարում
Արևելյան Հայաստանը 19-րդ դարում Արևելյան Հայաստանը 19-րդ դարում
Արևելյան Հայաստանը 19-րդ դարում
 
Խաչատուր Աբովյան
Խաչատուր ԱբովյանԽաչատուր Աբովյան
Խաչատուր Աբովյան
 
Բնական Ռեսուրսներ
Բնական ՌեսուրսներԲնական Ռեսուրսներ
Բնական Ռեսուրսներ
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
Народни будители - библиотекари
Народни будители - библиотекариНародни будители - библиотекари
Народни будители - библиотекари
 
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերՀայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
 
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն      99...
1915թ.՝ Հայոց Մեծ Եղեռն 99...
 
Նախագծային ուսուցում
Նախագծային ուսուցումՆախագծային ուսուցում
Նախագծային ուսուցում
 
Համացանցը և երեխաները
Համացանցը և երեխաներըՀամացանցը և երեխաները
Համացանցը և երեխաները
 
հայաստանի խորհրդանիշները
հայաստանի խորհրդանիշներըհայաստանի խորհրդանիշները
հայաստանի խորհրդանիշները
 
China antică
China anticăChina antică
China antică
 
հայկական աստվածներ
հայկական աստվածներհայկական աստվածներ
հայկական աստվածներ
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
 
Ճապոնիաի տեսարժան վայրեր
Ճապոնիաի տեսարժան վայրերՃապոնիաի տեսարժան վայրեր
Ճապոնիաի տեսարժան վայրեր
 
Դասի պլան
Դասի պլանԴասի պլան
Դասի պլան
 
խաչատուր աբովյան
խաչատուր աբովյանխաչատուր աբովյան
խաչատուր աբովյան
 
ՀՀ ռելիեֆը
ՀՀ ռելիեֆըՀՀ ռելիեֆը
ՀՀ ռելիեֆը
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
 

Similaire à Bagratuniner

Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթganyan
 
հայաստան Viդ.
հայաստան Viդ.հայաստան Viդ.
հայաստան Viդ.TigranArtenyan
 
Մեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունՄեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունAni Gareginyan
 
Պապ թագավոր
Պապ թագավորՊապ թագավոր
Պապ թագավորvahram85
 
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Բաբելոն
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: ԲաբելոնՀանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Բաբելոն
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: ԲաբելոնArtak Zargaryan
 
Շիրակավանի Մասին
Շիրակավանի ՄասինՇիրակավանի Մասին
Շիրակավանի ՄասինAnn Isakhanyan
 
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըԱրշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըelladababayan
 

Similaire à Bagratuniner (10)

Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթ
 
Bagratuniner
BagratuninerBagratuniner
Bagratuniner
 
հայաստան Viդ.
հայաստան Viդ.հայաստան Viդ.
հայաստան Viդ.
 
Մեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունՄեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորություն
 
Պապ թագավոր
Պապ թագավորՊապ թագավոր
Պապ թագավոր
 
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Բաբելոն
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: ԲաբելոնՀանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Բաբելոն
Հանրակրթական Դիջիտեք 2011,«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ,10-րդ դասարան: Բաբելոն
 
խոսրով մեծ
խոսրով մեծխոսրով մեծ
խոսրով մեծ
 
Շիրակավանի Մասին
Շիրակավանի ՄասինՇիրակավանի Մասին
Շիրակավանի Մասին
 
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըԱրշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
 

Bagratuniner

  • 2. Բագրատունիներ `հայ, նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին:
  • 3. Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը Աշոտ Ա 885-890 Սմբատ Ա 890-913 Աշոտ Բ Երկաթ 914-929 Աբաս 929-953 Աշոտ Գ Ողորմած 953-977 Սմբատ Բ Տիեզերակալ 977-989 Գագիկ Ա 989-1020 Հովհաննես–Սմբատ 1020-1041 Աշոտ Դ 1022-1040 Գագիկ Բ 1043-1045
  • 4. ԱշոտІ Աշոտ Ա (ծն. թ. անհայտ – 890), Հայոց թագավոր 885-ից։ Բագրատունյաց հարստությանհիմնադիրը։ 855–ին փոխարինել է Հայոց սպարապետ Սմբատ Ա Բագրատունուն։ 862–ինխալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Աշոտ Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող Արաբական խալիֆայությունը Աշոտին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Աշոտի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսական իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։ Աշոտը ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Աշոտից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկԲյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Աշոտին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»:
  • 5. Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Դեռևս 870–ական թթ. կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆայից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Մութամիդ խալիֆան 885–ին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։ Աշոտը ցուցաբերել է ռազմա–քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ ԲյուզանդիայիԿոստանդին Ծիրանածին կայսրը գրում է, որ Աշոտը «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին»։
  • 6. ՍմբատІ Սմբատ Ա (890-914)թթ.— հայոց արքա Բագրատունիների հարստությունից: Շարունակել է իր հոր որդեգրած ակտիվ քաղաքականությունը: 893թ. Բյուզանդիայի հետ կնքել է բարեկամության և առևտրական պայմանագիր,որը ձեռնտու էր երկու կողմին էլ: 893 կամ 894թ.-ին Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ պարտության է մատնել Սաջյան ամիրայի զորքերին: Սակայն շուտով անձնատուր է լինում և ստիպված է լինում հրաժարվել Դվինի ամիրայությունը գրավելու մտքից: Սմբատը ի օգուտ Սյունիքի է լուծել Նախճավանի հարցը: Դրանից դժգոհ մնացած Վասպուրականի տեր Գագիկ Արծրունին միացել է Ատրպատականի Յուսուֆ ամիրային և վերջինիս միջնորդությամբ խալիֆը ճանաչել է նրան 908թ.-ին Վասպուրականի արքա: Այնուհետև Ատրպատականի ամիրայության զորքերի Վասապուրականի Գագիկ արքայի զորքերի հետ միասին արշավել են Սմբատ I վրա: Վերջինս ամրացել է Կապույտ բերդում և մոտ մեկ տարի կռվել: Սակայն տեսնելով բերդից դուրս կատարվող ավերվածությունները` կամովին հանձնվել է Յուսուֆին: Յուսուֆը գլխատել է նրան` Երնջակ բերդի պաշտպաններին ուղղված պայքարել շարունակելու հորդորի համար:
  • 7. ԱշոտІІԵրկաթ Աշոտ Բ Երկաթ (ծն. թ. անհայտ–929), Հայոց թագավոր 914–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն:Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը: Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտումգլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թ. Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույսուժերի դեմ՝ ճգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ–ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915–ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ 
  • 8. Աբաս Աբաս — (ծննդյան թիվը անհայտ - 596) — Աղվանից մարզպանության եպիսկոպոսապետ 552-ից։ Կրել է «Կաթողիկոս Աղվանից, Լփնաց և Չողայ» տիտղոսը։ Պարսից Սասանյան արքունիքի հովանավորությամբ առանձնացել է Հայոց մայր եկեղեցուց և աթոռանիստը հիմնել Պարտավ քաղաքում։ Նրան են ենթարկվել ութ եպիսկոպոսական թեմեր։ Սակայն Աբասն ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու գահերեցությունը, պայքարել Բյուզանդիայից պարտադրվող քաղկեդոնականության(երկաբնակության) դեմ:
  • 9. ԱշոտІІІՈղորմած Աշոտ Գ Ողորմած (ծն. թ. անհայտ–977) Հայոց թագավոր 953–ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատին։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համամատաբար խաղաղ իրավիճակ։ 953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973–ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»:
  • 10. ՍմբատІІՏիեզերակալ Սմբատ Բ Տիեզերակալ (ծն.թ.անհայտ–989), Հայոց թագավոր 977–ից։ Բագրատունիների արքայատնից։ 958–ին դարձել է հոր ՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա–ն։ Վերջինս 982–ին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդելԱտրպակարանի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան մահմեդական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։
  • 11. ԳագիկІ Գագիկ Ա (ծն. թ. անհայտ– 1020), Հայոց թագավոր 989–ից։ Բագրատունիների հարստությունից։ Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց և վրաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինզկզն դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ Xդ. վերջին Ատրպատականի ամիրա Մամլունը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը :
  • 12.  1000 թ.–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունիների թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը:Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
  • 13. Հովհաննես-Սմբատ Հովհաննես–Սմբատ (ծն. թ. անհայտ –1041), Հայոց Բագրատունի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի օժանդակ զորքով հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Նրա իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Վասիլ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի:
  • 14. Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Վասիլ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Վասիլ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038–ին վերանորոգել է տվել Հռոմոսի վանքը։
  • 15. ԱշոտІV Աշոտ Դ (ծն. թ. անհայտ–1040), Հայոց թագավոր 1022–ից։ Գագիկ Ա–ի որդին։ Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ Հովհաննես–Սմբատի դեմ։ Օգնական զորք ստանալով Վասպուրականիթագավոր Սենեքերիմից՝ պաշարել է Անին։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ Պարսկաստանին և Վրաստանինսահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաևԲյուզանդիայի կայսր Վասիլ II կողմից։
  • 16. Գագիկ II Գագիկ Բ (մոտ 1024-1079), Հայոց թագավոր 1042-45–ին։ Բագրատունիների հարստությունից։ Հովհաննես–Սմբատի մահից հետո, բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան՝ գրավելու Հովհաննես–Սմբատի՝ 1023–ին Բյուզանդիային կտակած հողերը և պաշարել Անի մայրաքաղաքը։ Հայկական զորքը և Անիի բնակչությունը, սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ, քաղաքի պարիսպների տակ ջախջախել են բյուզանդական բանակը։ Դրանից հետո գահ է բարձրացել Աշոտ Դ–ի որդին՝ 18–ամյա Գագիկ Բ։ Բյուզանդական զորքերի երեք անհաջող արշավանքներից հետո Կոստանդին Մոնոմախ կայսրը բանակցությունների պատրվակով իր մոտ է հրավրել Գագիկ Բ–ին։ Թագավորությունը պահպանելու կողմնակիցները զգուշացրել են Գագիկ Բ–ին՝ չընդունել հրավերը, սակայն բյուզանդական կողմնորոշման պարագլուխներ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները համոզել են Գագիկ Բ–ին մեկնելու:
  • 17. Կայսրը Գագիկ Բ–ից պահանջել է հրաժարվել գահից՝ հօգուտ Բյուզանդիայի։ Գագիկ Բ երկար դիմադրել է, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկել Անիի բանալիները ու հայտնել, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ հրաժարվել է գահից։ 1045–ին բյուզանդական զորքերը չորրորդ անգամ խուժել են Հայաստան, գրավել Անին, Կորշանելով հայ Բագրատունիների թագավորությունը։Գագիկ Բ եղել է կրթված, գրասեր անձնավորություն։ Սպանվել է բյուզանդացիների ձեռքով։