SlideShare une entreprise Scribd logo
1  sur  12
Télécharger pour lire hors ligne
24 Նոյեմբեր, 2012

      Աշխարհում ամեն տարի 1.100.000 մարդ ինքնասպան է լինում. սոցիոլոգ

                                        Աշխարհում տարեկան մեկ միլիոն հարյուր հազար մարդ ինք-
                                        նասպան է լինում: Այսօր լրագրողների հետ հանդիպման
                                        ընթացքում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական
                                        կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

                                        «Այս տվյալն ամեն երկրորդ, երրորդ բացահայտված դեպքին է
                                        միայն վերաբերում: Մինչև 19-րդ դարը կարծում էին, որ
                                        ինքնասպանության դիմողները հոգեկան հիվանդ են և
                                        կորցնելով վերահսկողությունը` գնում են այդ քայլին:
                                        Ինքնասպանությունն, առհասարակ, ոչ միայն հոգեբանական,
                                        այլ նաև սոցիալական խնդիր է: Լինել հարուստ երկիր` դեռ չի
նշանակում կրճատել նմանատիպ դեպքերի թիվը: Շվեդիան զարգացած հարուստ երկիր է, բայց այնտեղ
ինքնասպանությունների թիվն ավելի շատ է, քան մեզ մոտ:

Կան ինքնասպանության տիպական պատճառներ: Առաջինը՝ թագավորների բարդույթ: Դա այն դեպքն է, երբ
տնօրենն անցնում է թոշակի, դերասանը առաջին դերում էր խաղում, նրան այլևս նկարահանման չեն
հրավիրում: Երկրորդը՝ արտաքին գործոններն են, որոնք սրում են մարդկանց հոգեկան վիճակը:
Ինքնասպանների 80 տոկոսն, ընդհանրապես, երկար ժամանակ ճնշված վիճակում է լինում: Երբ մարդն այդ
վիճակում է, անհրաժեշտ է, որպեսզի ուշադիր լինենք նրա նկատմամբ:

Ինքնասպանների 80 տոկոսը նշան է տալիս, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել: Իսկ ինք-
նասպան եղածների նորից 80 տոկոսն արդեն այդ փորձն արել է, ուղղակի այն անհաջող է եղել: Նման
մարդկանց մեծ մասը հիմնականում մեկուսացված է լինում: Կանայք ավելի են հակված ինքնասպանության,
քան տղամարդիկ: Երրորդ՝ հոմոսեքսուալների մոտ ինքնասպանության դիմելու հավանականությունը երկու
անգամ բարձր է` համեմատած հետերոսեքսուալների հետ:

Արտաքին գործոն՝ ինքնասպանությունների մեծ մասը լինում է գարնանը և աշնանը՝ եղանակների փո-
փոխմանը զուգահեռ: Տարիքային գործոն նույնպես կա՝ երիտասարդների մոտ չկիսված սերն է խնդիր,
ծնողների հետ տարաձայնություններ ունենալը, երբեմն ընկնում են որոշ գործողությունների ազդեցության
տակ:

Ինքնասպանության 10 դեպքից 8-ում մարդիկ փրկվում են: Ինքնասպանության դիմելու ցանկություն ունեցողի
վարքագծի մեջ տարօրինակ բաներ են նկատվում, որոնք միայն մահից հետո են հարազատները գիտակցում:
Դա կարող է լինել տրամադրության անկում, ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության անկում:
Ամենագլխավոր խնդիրը հայերի մոտ՝ ծնող-երեխա սխալ հարաբերություններն են: Երեխան ինքնուրույն է
մեծանում և չգիտի ինչպես հաղթահարել իր խնդիրները»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, նշեց, որ այժմ Հայաստանում շատերն
ինքնասպանության են դիմում զանազան աղանդների և սատանիստական շարժումների պատճառով. «Երեկ
13-ամյա աղջիկ էր ինքնասպան եղել: Դա կապված էր սատանիստական գաղափարների հետ: Այսինքն` բացի
բնականոն ընթացքներից, որոնք կարող են բերել ինքնասպանության դիմելու ցանկության՝ սատանիստական
վիճակներն են, որ մարդուն կարող են դրդել սրան:

Բացի այդ, նույնիսկ մարդիկ, որոնք որոշակի լավ սոցիալական դիրքում են գտնվում, նրանց կյանքը դառնում
է միապաղաղ, մոնոտոն, որը օրեցօր բերում է որոշակի դեպրեսիվ վիճակների, դա էլ իր հերթին դրդում է
ինքնասպանության:

Երկիր լքելը, նոր կյանք ստեղծելը բերում է դրական տրամադրվածությունների, բայց երբ չի բերում՝ այդ
ժամանակ մարդը տեսնում է ապրելու անիմաստությունը: Հայաստանում շատ հազվադեպ են մարդիկ դիմում
հոգեբանի օգնությանը, ինչը շատ դեպքերում ոչ թե կարևոր է, այլ անհրաժեշտ»,- եզրափակեց հոգեբանը:

                                                        http://www.1in.am/arm/armenia_society_135451.html
24 Նոյեմբեր, 2012




Ինքնասպանություններն ավելի շատ հոգեբանական, քան տնտեսական խնդիրների
                        հետեւանք են. սոցիոլոգ

                              Սեփական երեխաների խնդիրները լսելու ծնողնե-
                              րի ունակությունը և երեխաների հետ ընկերական
                              հարաբերությունների ձևավորումը նպաստում է
                              ինքնասպանությունների թվի նվազեցմանը: Այդ
                              մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցի-
                              ոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ծնող-երեխա կապը
                              բավական կարևոր է երեխաներին ինքնասպանու-
                              թյունից փրկելու համար», -«Արմենպրես»-ի փո-
                              խանցմամբ՝ ընդգծեց սոցիոլոգը: Ադիբեկյանի դի-
                              տարկմամբ` ինքնասպանությունների քանակը
                              կապված չէ տնտեսական վիճակի հետ. դրանք
ավելի հաճախ հոգեբանական խնդիրների պատճառով են տեղի ունենում:

Կանայք և հոմոսեքսուալներն ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու:
«Շվեդիան, զարգացած երկիր լինելով, ինքնասպանությունների թվով 15 անգամ գերա-
զանցում է առաջատար այլ երկրների»,- ասաց Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ ինքնա-
սպան լինողների 80 տոկոսը տարբեր նշաններով այս մասին հաղորդում է մինչև իրեն
կյանքից զրկելը: «Օգնության խնդրանքով դիմող և դեպրեսիվ վիճակում գտնվող մարդ-
կանց հանդեպ մի եղեք անտարբեր»,- հորդորեց սոցիոլոգը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հասարակական ակտիվ կյանքով ապրող և
շփվող մարդիկ ավելի քիչ են հակված ինքնասպանություների: «Սոցիալապես ակտիվ
մարդն ավելի հեշտ է հաղթահարում իր խնդիրները»,- ասաց հոգեբանը: Անդրադառնալով
դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերին՝ Մադաթյանը դրանք կապեց զա-
նազան գաղափարախոսությունների հետ: ««Էմոների» գաղափարախոսությունը նպաս-
տում է ինքնասպանությունների թվի աճին»,- ասաց հոգեբանը:

Իրեն հասարակության մեջ գտնել չկարողացող մարդիկ փորձում են դա անել կրոնական
տարատեսակ աղանդներում, որոնք, սակայն, եւս մարդկանց կարող են հասցնել ինքնա-
սպանության:

Վիճակագրության համաձայն` աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1,2 մլն մարդ:
Հայաստանն ինքնասպանությունների մակարդակով աշխարհում ստորին հորիզոնական-
ներում է:

             http://armenpress.am/arm/news/700483/inqnaspanutyunnern-aveli-shat-hogebanakan-qan-tntesakan.html

                                                                             http://ankakh.com/2012/11/261526/
24 Նոյեմբեր, 2012




 13-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել սատանիստական գաղափարների
                          հողի վրա. վարկած

                                    Ավանում նոյեմբերի 23-ին բնակելի շենքի 11-րդ հար-
                                    կից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած
                                    13- ամյա աղջիկը, նախնական տեղեկություններով,
                                    ինքնասպանություն է գործել սատանիստական գա-
                                    ղափարների հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին,
                                    հրավիրած ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մա-
                                    դաթյան: Նա նշեց, որ ինքնասպանությունների քա-
                                    նակը ապահովված է նաեւ ինչ-որ չափի հոգեբանա-
                                    կան անտարբերությամբ:

                                     «Բացի բնականոն ընթացքից, որոնք կարող են բերել
այս դժբախտ վիճակի կան նաեւ կողմնակի վիճակներ, օրինակ, Հայաստանում ակտիվացած
էմոյական եւ սատանիստական շարժումները: Խոսքը հիմնականում վերաբերում է 13-14 տա-
րեկան երեխաներին»,- նշեց Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի խոսքով ծնողները երեխանե-
րին նկատողություն անելով, որ սատանիստական կայքեր չմտնեն խնդիր չեն լուծի: Ավելի շատ
նպատակահարմար է ընկերանալը եւ ընկերության միջոցով խնդիրներ լուծելը: Ինչպես նաեւ
ավելացրեց, որ մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ըն-
կերություն չեն անում: Այնինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում է
այդ բացը: Արդյունքում, ովքեր այդ ամենը չեն ստանում ընտանիքից եւ ծնողից ձգտում են կրո-
նական կազմակերպությունների կողմը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացրեց, որ ինքնասպանություն գործողների թվում աշ-
խարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրոդում՝ ատամ-
նաբույժները, չորրոդում՝ ֆինանսիստները, իսկ հինգում՝ հոգեբույժները, վեցում՝ գրադարանա-
վարերը եւ յոթում՝ առեւտրականները: «Մարդիկ են, որոնք ունեն կարիերայի, ճանաչման մեծ
ձգտում եւ, եթե այդ բանը իրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածը
անիմաստ է դարձել: Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասը
ինքնասպան են լինում, «դոն ժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահար-
վում եւ հիասթափվում են, «կազանովաների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ մի
քանի անգամ «կուսումնասիրվի»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը:

                                                                 http://news.am/arm/news/129849.html


                                           http://www.top-news.am/index.php?newsid=12981&ng=7&nt=1




                                          http://news.am/eng/photos/sessions/mihrdat-madatyan-aharon-
                                                                                           adibekyan/
24 Նոյեմբեր, 2012




       Ծնողների կողմից ուշադրության պակասը կարող է դառնալ երեխայի
                   ինքնասպանության պատճառ. հոգեբան

                                  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Միհր-
                                  դատ Մադաթյանը նշեց, որ Հայաստանում ինք-
                                  նասպանության գնում են նաև անուշադրության
                                  հետևանքով:

                                     «Երեկվա` երեխայի ինքնասպանության դեպքի հետ
                                     կապված նշվում էր սատանիստական դրդապատճառ-
                                     ները: Դա հետևանք է ծնողների և երեխաների միջև
                                     շփման բացակայության: Ծնողները պետք է ընկերա-
նան երեխայի հետ, հասկանան իրենց երեխայի հոգեվիճակը, ոչ թե ուղղակի արգելեն այս կամ
այն կայք մտնելը կամ ինչ-որ բան անելը: Կրոնական ուղղությունները լրացնում են այն բացը,
որը թողնում են ծնողները: Այն, ինչ չեն ստանում իրենց ընկերներից, շրջապատից, ծնողներից
մարդը ստանում է կրոնական տարբեր կազմակերպություններից, որոնցից հետ բերելը շատ
դժվար է»,- ասաց նա։

Բանախոսը նշեց, որ էմոյական և նմանատիպ շարժումները ևս բերում են ինքնասպանության:
Նա հավելեց, որ ինքնասպանությանը նախորդում է դեպրեսիվ վիճակը, իսկ ստատիստիկ
տվյալներով կանայք ավելի շատ են դիմում ինքնասպանության:

«Միշտ չէ, որ սոցիալական խնդիրն է հանդիսանում ինքնասպանության պատճառ: Սկանդի-
նավյան զարգացած երկրներում բավականին բարձր է այդ ցուցանիշը: Խնդիրը ապագայի մո-
նոտոնության, կարիերայի հետ կապված խնդիրների, կյանքի միալար ընթացքի մեջ է»,- նշեց
նա:

                                                         http://www.haynews.am/hy/1353751348


  Ինքնասպանությունների թվով Հայաստանն աշխարհում ամենացածր ցուցանիշ
              ունեցող երկրների թվում է. Ահարոն Ադիբեկյան

«Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, և կարևոր է` ինչ միջավայրում է գործում մարդը:
                                  Մարդկանց          ինքնասպանության           դրդող
                                  պատճառներից         է    ապագայի       նկատմամբ
                                  անորոշությունը, ինքնահաստատման հետ կապված
                                  խնդիրներ ունենալը, տարիքային պատճառները,
                                  ծնողների կողմից ուշադրության պակասը»,- այս մա-
                                  սին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց սո-
                                  ցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

                                    Նա հայտնեց,որ մեկ տարում աշխարհում 1 մլն 100
                                    հազար մարդ է ինքնասպան լինում:

«Մինչև 19-րդ դարը համարում էին, որ ինքնասպանությունը հիվանդություն է: Շվեյցարիայում
100.000 հազար բնակչի մոտ 90 ինքնասպանության դեպք է արձանագրվում, մեզ մոտ 2 դեպք:
Կանայք ավելի հակված են ինքնասպանության, քան տղամարդիկ: Սեռական փոքրամասնու-
թյունների մոտ, մարգինալ խմբերում ևս բարձր է ինքնասպանությունը»,- տեղեկացրեց բանա-
խոսը։
Անդրադառնալով Հայաստանում տվյալ խնդրին` բանախոսը նշեց, որ աշխարհում Հայաստանը
ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների թվում է:

«Տարվա կտրվածքով Հայաստանում 1.9 դեպք է արձանագրվում 100 հազար բնակչին: ԱՊՀ
երկրների մեջ մենք նախավերջին տեղում ենք այդ ցուցանիշով: Նախորդ տարի եղել է 195 ինք-
նասպանության դեպք: Ինքնասպանության ավելի հակված են երաժիշտները, բուժքույրերը, հո-
գեբանները, գրադարանավարները: Աշխարհում քսան փորձից միայն մեկի մոտ է ստացվում
ինքնասպանությունը»,- ամփոփեց Ահարոն Ադիբեկյանը։

                                                              http://www.haynews.am/hy/1353753112




                                                            24 Նոյեմբեր, 2012




     Ինքնասպանության դիմած 13-ամյա աղջիկը սատանիստական շարժման
                             հետեւո՞րդ էր

                                     Հոգեբան Միհրդատ Մադաթյանի տվյալներով, նախօրեին
                                     Ավանում բնակելի շենքի 11-րդ հարկից իրեն ցած նետած 13-
                                     ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել սատանիստա-
                                     կան գաղափարների հողի վրա: «Այսօր բնականոն ընթացք-
                                     ներից բացի, որոնք կարող են այս դժբախտ վիճակին բերել,
                                     նաեւ էմոյական, սատանիստական գաղափարներն են, որ
                                     երիտասարդներին տանում են ինքնասպանության»,- այսօր
                                     ասուլիսի ժամանակ ասաց հոգեբանը:

                                      Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հավելեց, որ Հայաստանում
                                      ծնողները սովորություն չունեն երեխաների հետ ընկերու-
թյուն անել, հետաքրքրվել նրանց խնդիրներով. «Երեխայի հետ ծնողը չի խոսում խնդիրների մասին,
երեխան ինքնուրույն է մեծանում եւ չի կարողանում իր խնդիրները լուծել, երբեմն հենց դրա համար էլ
դիմում են ինքնասպանության»:

 Ըստ պարոն Ադիբեկյանի, ինքնասպանություն գործողների 80 տոկոսը դեպրեսիայի մեջ է եւ ինքնա-
սպանություն գործելուց առաջ հստակ նշաններ է ցույց տալիս, որ այդ քայլին է դիմելու. «Ինքնասպան-
ների էլի 80 տոկսոը նման փորձ արել է, բայց այն անհաջող է եղել»:

Սոցիոլոգի խոսքերով, կանայք ավելի հակված են կյանքին վերջ տալու, իսկ համասեռամոլների շրջա-
նում ինքնասպանություն գործելու հավանականությունը 7 անգամ բարձր է: Ըստ նրա, ծնողից երեխային
ինքնասպանության սիմդրոմը չի անցնում: Ինքնասպանություն գործածների 6 տոկոսի մոտ է, որ ծնող-
ներից մեկը կյանքին վերջ է տվել:

«Պաշտոնական տվյալները, թե անցյալ տարվա ընթացքում Հայաստանում մոտ 200 մարդ է ինքնասպան
եղել, պետք է հարցականի տակ դնենք: Հասկանանք, որ եւս մոտ 400 դեպք բացահայտված չի եղել՝ ար-
դյոք ինքնասպանություն էր: Մեր կրճատվող ազգաբնակչության ֆոնին, ստացվում է՝ ամեն տարի մի
փոքր գյուղ վերանում է»:

Ըստ պարոն Ադիբեկյանի, Հայաստանը ինքնասպանության դեպքերի ցուցանիշով նախկին խորհրդային
երկրների շարքում նախավերջինն է:

                                                                               Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


                                                            http://www.aravot.am/2012/11/24/133911/
24 Նոյեմբեր, 2012




                 ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ԱՆՑԱՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ



                                Աշխարհում տարեկան մեկ մլն հարյուր հազար մարդ
                                ինքնասպան է լինում. Եթե նախկինում ընդունված էր
                                կարծել, որ ինքնասպանները հոգեկան հիվանդներ են,
                                սակայն ավելի ուշ գիտությունն ընդունեց, որ ինքնասպա-
                                նությունը ոչ թե հոգեբանական, այլ սոցիալական խնդիր
                                է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց սո-
                                ցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

                                 Նա նաև հավելեց, որ զարգացած երկրներում ինքնա-
սպանությունների թիվը բարձր է` հարյուր հազար մարդու հաշվով 30 ինքնասպաններ են ընկ-
նում, իսկ Հայաստանում հարյուր հազար մարդու հաշվով` երկուսը:

Բանախոսի հավաստմամբ, կանայք ավելի շատ են ինքնասպանության, քան տղամարդիկ, կա
նաև տարիքային գործոնը, որը նկատվում է քառասուն տարեկանից հետո:

«Դեպրեսիվ վիճակներն են հիմնականում մարդկանց դրդում ինքնասպանության»,- իր հերթին
հավելեց հոգեբան Միրդատ Մադաթյանը: Նաև նշեց, որ կանայք ավելի հաճախ են դիմում մաս-
նագետի օգնությանը, կանայք ավելի շատ են դեպրեսիվ վիճակում հայտնվում, սակայն միա-
նշանակ չէ, որ կանայք են ավելի շատ հակված ինքնասպանության:

«Մեր դժբախտությունը նրանում է, որ ծնողների և երեխաների միջև շփում չկա»,- ասաց հոգե-
բանը և առաջարկեց ծնողներին իրենց իսկ երեխաների հետ ընկերանալ, իսկ խնդիրների դեպ-
քում` փոխել միջավայրը:

Բանախոսները կարևորեցին մարդկանց միջև շփումները, որի միջոցով մեկուսացված մարդ-
կանց հնարավոր է օգնել` թույլ չտալով նրանց դիմել ինքնասպանության:

                                          http://www.armtown.com/news/am/ays/20121124/201211242/


                                        http://www.aysor.am/am/news/2012/11/24/adibekyan-madatyan/
24 Նոյեմբեր, 2012

    Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. «Հայաստանում ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ թվին
           նպաստում են նաև ՍԱՏԱՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ»


Ինքնասպանությունների թվով աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են: Այս մասին
այսօրվա ասուլիսին հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, շարունակելով` երկրորդ տե-
ղում՝ բուժքույրերը, երրոդում՝ ատամնաբուժները, չորրոդում՝ ֆինասիստները, իսկ հինգում՝ հո-
գեբուժները:

Նրա խոսքերով` երիտասարդների շրջանում ինքնասպան են լինում սերը կերցրած «ռոմեոնե-
րը», նաև` կարիերայի, ճանաչման մեծ ձգտում ունեցողները , եթե դա իրենց մոտ չի իրականա-
նում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել:

Իսկ հոգեբան Միհրդատ Մադաթյանի հավելմաբ` Հայաստանում ինքնասպանությունների թվին
նպաստել են ակտիվացած էմոյական եւ սատանիստական շարժումները: Խոսքը 13-14 տարե-
կան երեխաների մասին է: Ըստ հոգեբանի` երեխաներին նկատողություն անելով, որ սատա-
նիստական կայքեր չմտնեն ծնողները խնդիր չեն լուծի. երեխաների հետ պետք է ընկերանալ:
                                                           http://asekose.am/hy_AM/news/article/view/8/107590/




                                                                  24 Նոյեմբեր, 2012

 Ծնողը երեխայի հետ ընկերություն չի անում, իսկ կրոնական կազմակերպությունը
                      լրացնում է այդ բացը. հոգեբան

Հայաստանում ակտիվացած է էմոյական և սատանիստական շարժումները, որում հիմնականում ներ-
գրաված են 13-14 տարեկան երեխաներ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ
տեղեկացրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը, և ավելացրել, որ երեկ Ավանում բնակելի շենքի 11-րդ
հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 13-ամյա աղջիկը, ըստ նախնական տեղեկու-
թյունների, սատանիստական շարժման ներկայացուցիչ է և ինքնասպանություն է գործել սատանիստա-
կան գաղափարների հողի վրա:

«Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ընկերություն չեն անում: Այ-
նինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում է այդ բացը: Արդյունքում, ովքեր այդ
ամենը չեն ստանում ընտանիքց և ծնողից ձգտում են կրոնական կազմակերպությունների կողմը»,-նկա-
տել է հոգեբանը:

Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ թվարկել է, որ ինքնասպանություն գործող-
ների թվում աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրորդում՝
ատամնաբուժները, չորրորդում՝ ֆինասիստները, հինգում՝ հոգեբուժները, վեցում՝ գրադարանավնները ,
յոթում՝ առևտրակնները:

Ըստ սոցիոլոգի, այդ մարդիկ, սովորաբար, կարիերայի, ճանաչման մեծ ձգտում ունեն և, եթե այդ բանը
իրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել:

«Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասը ինքնասպան են լինում, «դոն
ժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահարվում եւ հիասթափվում են, «կազանովա-
ների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ մի քանի անգամ «կուսումնասիրվի»,- մանրամասնել է
Ահարոն Ադիբեկյանը:

                                  http://www.armversion.am/2012/11/24/ծնողները-երեխաների-հետ-ընկերություն/
24 Նոյեմբեր, 2012




           Ամենաշատ ինքնասպանություններ երաժիշտնե՞րն են գործում

                                20-րդ դարից սկսած աճել և շարունակում են աճել ինքնասպանու-
                                թյունները, որը մասնագետները բացատրում են այն հանգամանքով,
                                որ կյանքը գնալով ավելի է ծանրանում և վատանում սոցիալական
                                պայմանները։

                                Աշխարհում յուրաքանչյուր տարի 1մլն 100.000 մարդ ինքնասպան է
                                լինում։ Մինչև 19-րդ դարը կարծիք է եղել, որ ինքնասպանները հո-
                                գեկան հիվանդներ են և կորցնելով իրենց վերահսկողությունը հոգե-
                                բանական այս կամ այն պատճառով գնում են ինքնասպանության։

                                2011 թվականի դրությամբ Հայաստանում ինքնասպան է եղել 115
                                մարդ։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ ամենաշատ ինք-
                                նասպանություններ գործում են երաժիշտները, երկրորդ տեղում են
                                բուժքույրերը, այնուհետև հորիզոնականները հաջորդաբար շարու-
                                նակում են ատամնաբույժները, ֆինանսիստները, հոգեբույժները,
                                գրադարանավարուհիները և առևտրականները։

«Ինքնասպանությունը ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական խնդիր է և, եթե մենք ուզում ենք
հասկանալ և կանխել ինքնասպանությունը, նախ պետք է հասկանանք, թե տվյալ մարդը ի՞նչ շրջապա-
տում է գործել, կամ ո՞ր շրջապատն է դրդում անձին գնալ ինքնասպանության»,- նշեց Ադիբեկյանը։

Նա նաև նշում է, որ ինքնասպանությունների անմիջական պատճառը չի կարելի համարել սոցիալականը,
քանի որ այնպիսի զարգացած երկիր, ինչպիսին Շվեյցարիան է, ինքնասպանությունները մեծ թիվ են
կազմում։

«Գոյություն ունեն ինքնասպանության տիպական պատճառներ, առաջինը դա «Լիր արքայի» կոմպլեքսն
է, երբ մարդը գտնվում է սոցիալական ստատուսի կորստի շեմին։

Երկրորդ գործոնը կապված է արտաքին ազդակների հետ, և ընդհանրապես ինքնասպանների 80 տոկո-
սը լինում են դեպրեսիվ վիճակում։ Երբ մարդը ճնշված է, նրա նկատմամաբ պետք է ավելի նուրբ և ուշա-
դիր լինել։

Ինքնասպանների 80 տոկոսը փորձ է արել երկրորդ անգամ գնալ այդ քայլին, որը պսակվել է անհաջո-
ղությամբ»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը։

Ինքնասպանությունների ավելի շատ գնում են կանայք, քանի որ կանայք ավելի շատ են հակված դեպրե-
սիայի, սեռական կողմնորոշման առումով համասեռամոլները 7 անգամ ավելի շատ են գործում ինքնա-
սպանություն, քան հետերոսեքսուալները։

Հոգեբան Միրհդատ Մադաթյանի խոսքերով Հայաստանում ինքնասպանությունների պատճառներից
մեկն այն է, որ մարդիկ միմյանց հանդեպ անտարբեր են։ Ծնողների և երեխաների միջև չկա սովորական
շփումներ։

«Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ունենում են որոշակի ճգնաժամեր, ոմանց հաջողվում է դա հաղթա-
հարել, իսկ ոմանց ոչ և դիմում են ինքնասպանության։ Ինքնասպանության գնացող անձիք հիմնականում
ունենում են դեպրեսիվ վիճակ»,- շեշտեց Մադաթյանը։

                                                                     http://ardarutyun.am/?p=19899
24 Նոյեմբեր, 2012




             Թե ինչն է դրդում մարդկանց ինքնասպանություն գործել



                                    Բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում,
                                    քան կաթոլիկները։ Այսօր լրագրողների հետ հանդիպ-
                                    ման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիո-
                                    մետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար,
                                    սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Ինչու են Հա-
                                    յաստանում օր օրի շատանում ինքնասպանության
                                    փորձի դեպքերը: Որոնք են հիմնական դրդապատճառ-
                                    ները» թեմայի շուրջ: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ժա-
                                    ռանգական հոգեկան խնդիրների նախադրյալ ունեցող-
                                    ների 20%-ն է գործում ինքնասպանություն, կաթոլիկնե-
                                    րի մոտ ինքնասպանությունը ավելի ցածր տոկոս է
կազմում, քան բողոքականների մոտ, ինչպես Հունգարիայում, Էստոնիայում, Գերմանիայում։
Ըստ բանախոսի՝ ինքնասպանությունների ցուցանիշները բարձր են նաև այն երկրներում, որ-
տեղ ինքնասպանությունը չի համարվում հանցագործություն՝ ինչպես Ճապոնիայում, որտեղ ա-
մեն տարի տասնյակ հազար ճապոնացիներ ինքնասպան են լինում: «Հայաստանյան որոշ տվ-
յալներով` Հայաստանում հարյուր հազար բնակչից վեցը ինքնասպան է լինում։ Պատճառներն
են՝ խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձեր, սեր, թշնամացած վերաբերմունք:
Տնտեսական ճգնաժամերը ևս բերում են ինքնասպանությունների թվի աճի, ավելի բարե-
նպաստ պայմաններում ապրողները ևս դիմում են ինքնասպանության: Այս պատճառով ինքնա-
սպանությունները շատացել էին 19-րդ դարի վերջին: Մենք իրավունք չունենք դատապարտելու
այդ մարդկանց։ Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ կյանքը արժեք է, և այն պետք է ապրել։
Պետք է օգնություն խնդրողի առջև դուռ չփակել և օգնել. եթե դա մենք անենք, ապա ինչ-որ չա-
փով խնդիրը կլուծվի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով. երբ մարդը ֆիլմում տեսնում է,
որ իր նման մեկը ֆիլմում ինքնասպան է լինում, ինքն էլ է դիմում ինքնասպանության` դա հա-
մարելով օրինաչափ։ Ըստ Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրությունների` Հայաստանն ինքնա-
սպանության ցուցանիշով 86-րդ տեղում է։ Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Միհր-
դատ Մադաթյանն ասաց, որ մարդու ինքնապահպանման մեխանիզմները գալիս են կյանքի
սկզբից, սակայն կյանքի ընթացքում նոր արժեքներ են ձևավորվում, և հաճախ մարդիկ հաս-
նում են այն աստիճանի, որ դիմում են ինքնասպանության: «Պետք է ունենան լուրջ հոգեբանա-
կան խնդիրներ նման քայլի դիմելու համար: Երևի թե թվի մեծացումը կապված է լայնորեն տա-
րածված կրոնական սեկտաների, երիտասարդական խմբերի գործունեության հետ, ինչպիսիք
են էմոները և այլն, որտեղ առկա է սուիսիդալ գաղափարախոսություն»,- նկատեց Միհրդատ
Մադաթյանը:

                                           http://hayeli.am/թե-ինչն-է-դրդում-մարդկանց-ինքնասպանու/
24 Նոյեմբեր, 2012



«Կրոնական ուղղությունները լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ
                              շրջապատը»

                                      Հայաստանում ինքնասպանությունների թիվը մեծապես պայ-
                                      մանավորված է միմյանց նկատմամբ հոգեբանական անտար-
                                      բերությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժա-
                                      մանակ այսօր ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

                                        Ըստ նրա՝ սոցիալապես ակտիվ մարդն ավելի հեշտ է հաղ-
                                        թահարում կյանքի տարբեր շրջաններում պատահող ճգնա-
                                        ժամային իրավիճակները, հետևապես՝ չի դիմում ինքնասպա-
                                        նության. «Մարդը, ով ավելի մեկուսացված է մասնագիտա-
կան, բնավորության կամ հոգեբանորեն, բնականաբար, ավելի հակված է ինքնասպանության: Ինձ
համար շատ ցավոտ դեպք էր երեկ 13-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքը, սա երեկվա
տվյալներով եմ ասում: Սա ցույց է տալիս, թե այսօր (բացի բնականոն իրավիճակներից) որոնք կարող են
բերել այդ վիճակին, կան նաև կողմնակի վիճակներ. դա Հայաստանում ակտիվացած էմոյական շար-
ժումներն են: Այն ունի մի գաղափարախոսություն, որը երիտասարդներին բերում է ինքնասպանության:
Խոսքն ավելի շատ անցումային շրջանի երեխաների մասին է»:

Ըստ հոգեբանի՝ սոցիալական վիճակն այնքան էլ կապված չէ ինքնասպանության հետ: Նույնիսկ նորմալ
սոցիալական վիճակում ապրող մարդկանց կյանքը դառնում է միալար, ինչը, նրա խոսքով՝ նույնպես
հանգեցնում է որոշակի դեպրեսիվ վիճակների:

«Ըստ վիճակագրության՝ կանայք ավելի հաճախ են ինքնասպանության դիմում: Նույն վիճակագրությու-
նը ցույց է տալիս, որ կանանց մոտ դեպրեսիաներն ավելի շատ են: Սա կապված է նրա հետ, որ կանայք
ավելի շատ են դիմում մասնագետի օգնությանը, ըստ դրա, միգուցե վիճակագրությունը մի փոքր խեղ-
ված է»,- ասաց հոգեբանը:

Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ լուրջ խնդիր է այն, որ ծնողների ու երեխայի միջև չկա շփում:
Երեխային միայն նկատողություն անելով, արգելելով մտնել այս կամ այն սոցիալական ցանց՝ խնդիրը չի
լուծվի. «13-14 տարեկան երեխան մի շրջանում է, որ իր հետ փոփոխություններ են տեղի ունենում: Այս
դեպքում շատ ավելի նպատակահարմար է ընկերանալը և ընկերության միջոցով որոշ բաներ փոխելը:
Երեխան այդ շրջանում խոցելի է: Այդ շրջանում ծնողն իր երեխայի հետ ունենում է դժվարություններ:
Շատ հազվադեպ է լինում, որ դիմում են հոգեբանի ու փորձում են տարաձայնությունները շտկել»:

Հոգեբանի խոսքով`կրոնական ուղղությունները ևս կարող են նպաստել ինքնասպանություն գործելուն.
«Դրանք լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ շրջապատը: Իր շրջապատից, ընտանիքից
չստանալով ուշադրություն, լսված չլինելով՝ մարդը ձգտում է դեպի այդ շրջանը: Եթե մի շրջան բաց ենք
թողնում, բնականաբար, այս խմբերն աշխատում են ակտիվ, սկսում ենք կորցնել այդ մարդուն, ու ինքն
արդեն ունենում է իր համոզմունքները, ու շատ դժվար է լինում իրեն ետ բերել»:

Ըստ Միհրդատ Մադաթյանի՝ ինքնասպանության տրամադրված անձի հետ ճիշտ աշխատանք տանելու
դեպքում նրանց 80 տոկոսը ետ է կանգնում այդ գաղափարից: Հոգեբանի խոսքով` խրախուսելի է ՀՀ ոս-
տիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ոստիկանական հա-
մակարգում աշխատեն նաև հոգեբաններ: Վերջիններս, ըստ հոգեբանի՝ բարդ իրավիճակներում կկարո-
ղանան մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

                                                                http://168.am/2012/11/24/146376.html
24 Նոյեմբեր, 2012


          Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր.
                  ինքնասպանությունները կանխելու տարբերակ

                                              Այսօր մամուլի ասուլիսում հոգեբան Միհրդատ Մադաթյանը
                                              և սոցիոլոգ` Ահարոն Ադիբեկյանը խոսեցին ինքնասպա-
                                              նություն գործելու դրդապատճառների մասին: Ահարոն Ադի-
                                              բեկյանը հայտնեց, որ աշխարհում տարեկան մեկ միլիոն
                                              հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում, չնայած կան
                                              նաև ինքնասպանության դեպքեր, որոնք չեն բացահայտ-
                                              վում: «Ինքնասպանությունը ոչ միայն հոգեբանական խնդիր
                                              է, այլ նաև՝ սոցիալական»,- ասաց նա և նշեց, որ մենք
                                              պետք է ուսումնասիրենք ինքնասպանություն գործողի ապ-
                                              րած միջավայրը և տեսնենք, թե ինչն է պատճառ հանդիսա-
                                              ցել՝ ինքնասպան լինելու համար:

Ըստ նրա՝ ինքնասպանություն գործելը կապված չէ տնտեսական իրավիճակի հետ, որովհետև տնտեսա-
պես զարգացած երկրներում, օրինակ՝ Շվեյցարիայում, հարյուր հազար մարդուն բաժին է ընկնում 30
ինքնասպանության դեպք, իսկ Հայաստանում՝ 1-2: «Լինել հարուստ երկիր, դա դեռ ոչինչ չի նշանա-
կում»,- ասաց նա: Սոցիոլոգն ասաց, որ ինքնասպանների մեծ մասը դեպրեսիվ վիճակում են գտնվում:

«Այդ մարդկանց նկատմամբ պետք է լինել առավել ուշադիր: Ընդհանրապես ինքնասպանների 80 տոկո-
սը նշան է տալիս, որ պատրաստվում է ինքնասպան լինելու: Ի դեպ՝ նրանք մեծամասամբ էլի են ինքնա-
սպան լինելու փորձ արել, սակայն դա անհաջող է ավարտվել: Նրանք հիմնականում ինքնամեկուսացված
մարդիկ են: Եթե ինքնասպանին մեկը այդ պահին ձեռք է մեկնում, կոնտակտի մեջ է մտնում, ապա տասը
հոգուց ութին հնարավոր է փրկել: Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր»,-
ասաց Ահարոն Ադիբեկյանը և կոչ արեց օգնել նույնիսկ փողոցում հանդիպած անծանոթին:

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ամեն ինքնասպան իր հետևից թողնում է առնվազն վեց հոգի, ովքեր դա-
ռը ապրումների մեջ են ընկնում այդ դեպքից հետո և չեն կարողանում իրենց ներել, որ չեն կարողացել
կանխել դա:

Չնայած անցած տարի ինքնասպանությունների թվի կրճատում է եղել։ Սոցիոլոգն ասաց, թե պետք է
հաշվի առնել, որ խոցելի խումբը մեծամասամբ արտագաղթել է:

Հոգեբանը ևս համաձայն էր, որ ինքնասպանություն գործողները հոգեբանական անտարբերության են
մատնված: Միհրդատ Մադաթյանը վտանգ է տեսնում նաև էմոյական շարժումների մեջ:

 http://mardik.am/am/հասարակություն/առողջապահություն/item/152413-այն-մարդիկ,-ովքեր-ձեզ-դիմում-են-օգնության,-մի-
                                                    եղեք-անտարբեր-ինքնասպանությունները-կանխելու-տարբերակ
24 Նոյեմբեր, 2012




                 Գեյերը 7 անգամ ավելի շատ են ինքնասպան լինում
                                   «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, ոչ թե հոգեբանա-
                                   կան: Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, թե ինչ միջա-
                                   վայրում է անձը գործել ինքնասպանություն, կամ որ միջավայրն է
                                   դրդում նրան գնալ այդ քայլին: Ավելի շատ ինքնասպանություն
                                   գործում են Շվեյցարիայում, չնայած, որ վերջին տարիներին Հա-
                                   յաստանում ինքնասպանություն գործողների թիվը ավելացել է»,-
                                   այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ
                                   ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
                                   Վերջինս նշել է, որ ինքնասպանության ավելի շատ դիմում են կա-
                                   նայք: «Վիճակագրության համաձայն` տղամարդիկ քիչ են գնում
                                   այդ քայլին: Գեյերը յոթ անգամ ավելի շատ են դիմում այդ քայ-
լին»: Սոցիոլոգը նշել է, որ պատճառները բազմազան են, կան ե´ւ հոգեբանական, ե´ւ սոցիալական, ե´ւ
անձնական պատճառներ, որոնք դրդում են ինքնասպանության: «Օրինակ եթե տնօրեն է, ու ինքը թոշա-
կի է անցել, կամ լավագույն դերասան է, բայց նրան այլեւս բեմ բարձրանալ թույլ չեն տալիս: Պետք է
նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ ինքնասպանություն գործողների 80 տոկոսը ինչ-որ ձեւով
ցույց է տալիս, որ պատրաստվում է գնալ այդ քայլին, մեծ է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր առաջին
«անհաջող» փորձից հետո դարձյալ դիմում են այդ քայլին»,- ասել է սոցիոլոգը: Նախորդ տարվա վիճա-
կագրությունն այսպիսին է. ինքնասպանություն է գործել 192 մարդ, այս տարվա տվյալները դեռեւս հրա-
պարակված չեն, նշել է Ահարոն Ադիբեկյանը:

Իսկ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, խոսելով ինքնասպանությունների մասին, ասել է, որ այդ քայլին
ավելի շատ գնում են մեկուսացվածները, նրանք, ովքեր ունեն հոգեբանական ճնշումներ: «Նույնիսկ այն
մարդիկ, ովքեր սոցիալապես ապահովված են, նրանց չի ապահովագրում չգնալ այդ քայլին: Տարիքը եւս
մեծ նշանակություն ունի, դեպրեսիվ վիճակները եւս ինքնասպանությունների դիմելու պատճառներից
են»:
Բանախոսները նշել են, որ Հայաստանում ավելի շատ տարածված են ինքնասպանության հետեւյալ
տարբերակները: «Ավելի շատ ինքնասպանություն են գործում կախվելու միջոցով, ավելացել են հատկա-
պես կամուրջներից ցած նետվելու եւ այդ ձեւով սեփական կյանքին վերջ տալու տարբերակը: Հաբերի մի-
ջոցով ինքնասպանություն գործելու երեւույթները մասսայականություն չեն վայելում»,- նշել են բանա-
խոսները: Նրանք նշել են, որ ինքնասպանությունների մարդիկ շատ հաճախ դիմում են, որովհետեւ այս
կամ այն աղանդին են հետեւում, որոնք կործանարար են լինում: « Ծնողները պետք է մշտապես խոսեն
իրենց երեխաների խնդիրների մասին, թույլ չտան, որ երեխաները առանձնանան, քանի որ մեկուսացա-
ծությունը, հատկապես երեխայի մոտ, առաջացնում է տրամադրվածություն, որ ինքը անտեսված է»,-
ասել են բանախոսները:

                                                       http://www.galatv.am/news/view/suicide_2411.html

Contenu connexe

En vedette

Rancangan pengajaran harian copy
Rancangan pengajaran harian   copyRancangan pengajaran harian   copy
Rancangan pengajaran harian copy
roslinah_harun
 
Microsoft word pengurusan kualiti menyeluruh hem
Microsoft word   pengurusan kualiti menyeluruh hemMicrosoft word   pengurusan kualiti menyeluruh hem
Microsoft word pengurusan kualiti menyeluruh hem
roslinah_harun
 
La diffusion multi-canal, formation ADBS
La diffusion multi-canal, formation ADBSLa diffusion multi-canal, formation ADBS
La diffusion multi-canal, formation ADBS
Jean-Baptiste Soufron
 

En vedette (18)

Assignment nº2
Assignment nº2Assignment nº2
Assignment nº2
 
Manifestacionesarquitectonicasde finales del siglo xix iniciosdelsigloxx
Manifestacionesarquitectonicasde finales del siglo xix iniciosdelsigloxxManifestacionesarquitectonicasde finales del siglo xix iniciosdelsigloxx
Manifestacionesarquitectonicasde finales del siglo xix iniciosdelsigloxx
 
Legal drafting
Legal draftingLegal drafting
Legal drafting
 
Kaedah pandang sebut
Kaedah pandang sebutKaedah pandang sebut
Kaedah pandang sebut
 
Rancangan pengajaran harian copy
Rancangan pengajaran harian   copyRancangan pengajaran harian   copy
Rancangan pengajaran harian copy
 
Introduction to UX Research: Fundamentals of Contextual Inquiry
Introduction to UX Research: Fundamentals of Contextual InquiryIntroduction to UX Research: Fundamentals of Contextual Inquiry
Introduction to UX Research: Fundamentals of Contextual Inquiry
 
Microsoft word pengurusan kualiti menyeluruh hem
Microsoft word   pengurusan kualiti menyeluruh hemMicrosoft word   pengurusan kualiti menyeluruh hem
Microsoft word pengurusan kualiti menyeluruh hem
 
Mesurer la valeur de vos points d’engagement sur Internet
Mesurer la valeur de vos points d’engagement sur InternetMesurer la valeur de vos points d’engagement sur Internet
Mesurer la valeur de vos points d’engagement sur Internet
 
Bénéfices des blogs dans votre communication sur les médias sociaux
Bénéfices des blogs dans votre communication sur les médias sociauxBénéfices des blogs dans votre communication sur les médias sociaux
Bénéfices des blogs dans votre communication sur les médias sociaux
 
WP7-SDMT
WP7-SDMTWP7-SDMT
WP7-SDMT
 
Strategie de marque et brand content
Strategie de marque et brand contentStrategie de marque et brand content
Strategie de marque et brand content
 
La diffusion multi-canal, formation ADBS
La diffusion multi-canal, formation ADBSLa diffusion multi-canal, formation ADBS
La diffusion multi-canal, formation ADBS
 
Popereview V2
Popereview V2Popereview V2
Popereview V2
 
Faire de la croissance sans cash
Faire de la croissance sans cashFaire de la croissance sans cash
Faire de la croissance sans cash
 
Atelier IE10 Google+ : le réseau social qui fédère les services “Google”
Atelier IE10 Google+ : le réseau social qui fédère les services “Google”Atelier IE10 Google+ : le réseau social qui fédère les services “Google”
Atelier IE10 Google+ : le réseau social qui fédère les services “Google”
 
Identifier les risques
Identifier les risquesIdentifier les risques
Identifier les risques
 
Microsoft TechDays 2012 France - BPOS301 La réversibilité des données dans le...
Microsoft TechDays 2012 France - BPOS301 La réversibilité des données dans le...Microsoft TechDays 2012 France - BPOS301 La réversibilité des données dans le...
Microsoft TechDays 2012 France - BPOS301 La réversibilité des données dans le...
 
Les Médias Sociaux Sans Se Brûler
Les Médias Sociaux Sans Se BrûlerLes Médias Sociaux Sans Se Brûler
Les Médias Sociaux Sans Se Brûler
 

Plus de drMadatyan

Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
drMadatyan
 
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում էՀայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
drMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
drMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
drMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
drMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
drMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
drMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
drMadatyan
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
drMadatyan
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
drMadatyan
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսները
drMadatyan
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
drMadatyan
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայք
drMadatyan
 

Plus de drMadatyan (13)

Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
 
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում էՀայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսները
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայք
 

Ինքնասպանություններ

  • 1. 24 Նոյեմբեր, 2012 Աշխարհում ամեն տարի 1.100.000 մարդ ինքնասպան է լինում. սոցիոլոգ Աշխարհում տարեկան մեկ միլիոն հարյուր հազար մարդ ինք- նասպան է լինում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: «Այս տվյալն ամեն երկրորդ, երրորդ բացահայտված դեպքին է միայն վերաբերում: Մինչև 19-րդ դարը կարծում էին, որ ինքնասպանության դիմողները հոգեկան հիվանդ են և կորցնելով վերահսկողությունը` գնում են այդ քայլին: Ինքնասպանությունն, առհասարակ, ոչ միայն հոգեբանական, այլ նաև սոցիալական խնդիր է: Լինել հարուստ երկիր` դեռ չի նշանակում կրճատել նմանատիպ դեպքերի թիվը: Շվեդիան զարգացած հարուստ երկիր է, բայց այնտեղ ինքնասպանությունների թիվն ավելի շատ է, քան մեզ մոտ: Կան ինքնասպանության տիպական պատճառներ: Առաջինը՝ թագավորների բարդույթ: Դա այն դեպքն է, երբ տնօրենն անցնում է թոշակի, դերասանը առաջին դերում էր խաղում, նրան այլևս նկարահանման չեն հրավիրում: Երկրորդը՝ արտաքին գործոններն են, որոնք սրում են մարդկանց հոգեկան վիճակը: Ինքնասպանների 80 տոկոսն, ընդհանրապես, երկար ժամանակ ճնշված վիճակում է լինում: Երբ մարդն այդ վիճակում է, անհրաժեշտ է, որպեսզի ուշադիր լինենք նրա նկատմամբ: Ինքնասպանների 80 տոկոսը նշան է տալիս, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել: Իսկ ինք- նասպան եղածների նորից 80 տոկոսն արդեն այդ փորձն արել է, ուղղակի այն անհաջող է եղել: Նման մարդկանց մեծ մասը հիմնականում մեկուսացված է լինում: Կանայք ավելի են հակված ինքնասպանության, քան տղամարդիկ: Երրորդ՝ հոմոսեքսուալների մոտ ինքնասպանության դիմելու հավանականությունը երկու անգամ բարձր է` համեմատած հետերոսեքսուալների հետ: Արտաքին գործոն՝ ինքնասպանությունների մեծ մասը լինում է գարնանը և աշնանը՝ եղանակների փո- փոխմանը զուգահեռ: Տարիքային գործոն նույնպես կա՝ երիտասարդների մոտ չկիսված սերն է խնդիր, ծնողների հետ տարաձայնություններ ունենալը, երբեմն ընկնում են որոշ գործողությունների ազդեցության տակ: Ինքնասպանության 10 դեպքից 8-ում մարդիկ փրկվում են: Ինքնասպանության դիմելու ցանկություն ունեցողի վարքագծի մեջ տարօրինակ բաներ են նկատվում, որոնք միայն մահից հետո են հարազատները գիտակցում: Դա կարող է լինել տրամադրության անկում, ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության անկում: Ամենագլխավոր խնդիրը հայերի մոտ՝ ծնող-երեխա սխալ հարաբերություններն են: Երեխան ինքնուրույն է մեծանում և չգիտի ինչպես հաղթահարել իր խնդիրները»: Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, նշեց, որ այժմ Հայաստանում շատերն ինքնասպանության են դիմում զանազան աղանդների և սատանիստական շարժումների պատճառով. «Երեկ 13-ամյա աղջիկ էր ինքնասպան եղել: Դա կապված էր սատանիստական գաղափարների հետ: Այսինքն` բացի բնականոն ընթացքներից, որոնք կարող են բերել ինքնասպանության դիմելու ցանկության՝ սատանիստական վիճակներն են, որ մարդուն կարող են դրդել սրան: Բացի այդ, նույնիսկ մարդիկ, որոնք որոշակի լավ սոցիալական դիրքում են գտնվում, նրանց կյանքը դառնում է միապաղաղ, մոնոտոն, որը օրեցօր բերում է որոշակի դեպրեսիվ վիճակների, դա էլ իր հերթին դրդում է ինքնասպանության: Երկիր լքելը, նոր կյանք ստեղծելը բերում է դրական տրամադրվածությունների, բայց երբ չի բերում՝ այդ ժամանակ մարդը տեսնում է ապրելու անիմաստությունը: Հայաստանում շատ հազվադեպ են մարդիկ դիմում հոգեբանի օգնությանը, ինչը շատ դեպքերում ոչ թե կարևոր է, այլ անհրաժեշտ»,- եզրափակեց հոգեբանը: http://www.1in.am/arm/armenia_society_135451.html
  • 2. 24 Նոյեմբեր, 2012 Ինքնասպանություններն ավելի շատ հոգեբանական, քան տնտեսական խնդիրների հետեւանք են. սոցիոլոգ Սեփական երեխաների խնդիրները լսելու ծնողնե- րի ունակությունը և երեխաների հետ ընկերական հարաբերությունների ձևավորումը նպաստում է ինքնասպանությունների թվի նվազեցմանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցի- ոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ծնող-երեխա կապը բավական կարևոր է երեխաներին ինքնասպանու- թյունից փրկելու համար», -«Արմենպրես»-ի փո- խանցմամբ՝ ընդգծեց սոցիոլոգը: Ադիբեկյանի դի- տարկմամբ` ինքնասպանությունների քանակը կապված չէ տնտեսական վիճակի հետ. դրանք ավելի հաճախ հոգեբանական խնդիրների պատճառով են տեղի ունենում: Կանայք և հոմոսեքսուալներն ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու: «Շվեդիան, զարգացած երկիր լինելով, ինքնասպանությունների թվով 15 անգամ գերա- զանցում է առաջատար այլ երկրների»,- ասաց Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ ինքնա- սպան լինողների 80 տոկոսը տարբեր նշաններով այս մասին հաղորդում է մինչև իրեն կյանքից զրկելը: «Օգնության խնդրանքով դիմող և դեպրեսիվ վիճակում գտնվող մարդ- կանց հանդեպ մի եղեք անտարբեր»,- հորդորեց սոցիոլոգը: Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հասարակական ակտիվ կյանքով ապրող և շփվող մարդիկ ավելի քիչ են հակված ինքնասպանություների: «Սոցիալապես ակտիվ մարդն ավելի հեշտ է հաղթահարում իր խնդիրները»,- ասաց հոգեբանը: Անդրադառնալով դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերին՝ Մադաթյանը դրանք կապեց զա- նազան գաղափարախոսությունների հետ: ««Էմոների» գաղափարախոսությունը նպաս- տում է ինքնասպանությունների թվի աճին»,- ասաց հոգեբանը: Իրեն հասարակության մեջ գտնել չկարողացող մարդիկ փորձում են դա անել կրոնական տարատեսակ աղանդներում, որոնք, սակայն, եւս մարդկանց կարող են հասցնել ինքնա- սպանության: Վիճակագրության համաձայն` աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1,2 մլն մարդ: Հայաստանն ինքնասպանությունների մակարդակով աշխարհում ստորին հորիզոնական- ներում է: http://armenpress.am/arm/news/700483/inqnaspanutyunnern-aveli-shat-hogebanakan-qan-tntesakan.html http://ankakh.com/2012/11/261526/
  • 3. 24 Նոյեմբեր, 2012 13-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել սատանիստական գաղափարների հողի վրա. վարկած Ավանում նոյեմբերի 23-ին բնակելի շենքի 11-րդ հար- կից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 13- ամյա աղջիկը, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել սատանիստական գա- ղափարների հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, հրավիրած ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մա- դաթյան: Նա նշեց, որ ինքնասպանությունների քա- նակը ապահովված է նաեւ ինչ-որ չափի հոգեբանա- կան անտարբերությամբ: «Բացի բնականոն ընթացքից, որոնք կարող են բերել այս դժբախտ վիճակի կան նաեւ կողմնակի վիճակներ, օրինակ, Հայաստանում ակտիվացած էմոյական եւ սատանիստական շարժումները: Խոսքը հիմնականում վերաբերում է 13-14 տա- րեկան երեխաներին»,- նշեց Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի խոսքով ծնողները երեխանե- րին նկատողություն անելով, որ սատանիստական կայքեր չմտնեն խնդիր չեն լուծի: Ավելի շատ նպատակահարմար է ընկերանալը եւ ընկերության միջոցով խնդիրներ լուծելը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ըն- կերություն չեն անում: Այնինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում է այդ բացը: Արդյունքում, ովքեր այդ ամենը չեն ստանում ընտանիքից եւ ծնողից ձգտում են կրո- նական կազմակերպությունների կողմը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացրեց, որ ինքնասպանություն գործողների թվում աշ- խարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրոդում՝ ատամ- նաբույժները, չորրոդում՝ ֆինանսիստները, իսկ հինգում՝ հոգեբույժները, վեցում՝ գրադարանա- վարերը եւ յոթում՝ առեւտրականները: «Մարդիկ են, որոնք ունեն կարիերայի, ճանաչման մեծ ձգտում եւ, եթե այդ բանը իրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել: Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասը ինքնասպան են լինում, «դոն ժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահար- վում եւ հիասթափվում են, «կազանովաների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ մի քանի անգամ «կուսումնասիրվի»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը: http://news.am/arm/news/129849.html http://www.top-news.am/index.php?newsid=12981&ng=7&nt=1 http://news.am/eng/photos/sessions/mihrdat-madatyan-aharon- adibekyan/
  • 4. 24 Նոյեմբեր, 2012 Ծնողների կողմից ուշադրության պակասը կարող է դառնալ երեխայի ինքնասպանության պատճառ. հոգեբան Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Միհր- դատ Մադաթյանը նշեց, որ Հայաստանում ինք- նասպանության գնում են նաև անուշադրության հետևանքով: «Երեկվա` երեխայի ինքնասպանության դեպքի հետ կապված նշվում էր սատանիստական դրդապատճառ- ները: Դա հետևանք է ծնողների և երեխաների միջև շփման բացակայության: Ծնողները պետք է ընկերա- նան երեխայի հետ, հասկանան իրենց երեխայի հոգեվիճակը, ոչ թե ուղղակի արգելեն այս կամ այն կայք մտնելը կամ ինչ-որ բան անելը: Կրոնական ուղղությունները լրացնում են այն բացը, որը թողնում են ծնողները: Այն, ինչ չեն ստանում իրենց ընկերներից, շրջապատից, ծնողներից մարդը ստանում է կրոնական տարբեր կազմակերպություններից, որոնցից հետ բերելը շատ դժվար է»,- ասաց նա։ Բանախոսը նշեց, որ էմոյական և նմանատիպ շարժումները ևս բերում են ինքնասպանության: Նա հավելեց, որ ինքնասպանությանը նախորդում է դեպրեսիվ վիճակը, իսկ ստատիստիկ տվյալներով կանայք ավելի շատ են դիմում ինքնասպանության: «Միշտ չէ, որ սոցիալական խնդիրն է հանդիսանում ինքնասպանության պատճառ: Սկանդի- նավյան զարգացած երկրներում բավականին բարձր է այդ ցուցանիշը: Խնդիրը ապագայի մո- նոտոնության, կարիերայի հետ կապված խնդիրների, կյանքի միալար ընթացքի մեջ է»,- նշեց նա: http://www.haynews.am/hy/1353751348 Ինքնասպանությունների թվով Հայաստանն աշխարհում ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների թվում է. Ահարոն Ադիբեկյան «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, և կարևոր է` ինչ միջավայրում է գործում մարդը: Մարդկանց ինքնասպանության դրդող պատճառներից է ապագայի նկատմամբ անորոշությունը, ինքնահաստատման հետ կապված խնդիրներ ունենալը, տարիքային պատճառները, ծնողների կողմից ուշադրության պակասը»,- այս մա- սին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց սո- ցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա հայտնեց,որ մեկ տարում աշխարհում 1 մլն 100 հազար մարդ է ինքնասպան լինում: «Մինչև 19-րդ դարը համարում էին, որ ինքնասպանությունը հիվանդություն է: Շվեյցարիայում 100.000 հազար բնակչի մոտ 90 ինքնասպանության դեպք է արձանագրվում, մեզ մոտ 2 դեպք: Կանայք ավելի հակված են ինքնասպանության, քան տղամարդիկ: Սեռական փոքրամասնու- թյունների մոտ, մարգինալ խմբերում ևս բարձր է ինքնասպանությունը»,- տեղեկացրեց բանա- խոսը։
  • 5. Անդրադառնալով Հայաստանում տվյալ խնդրին` բանախոսը նշեց, որ աշխարհում Հայաստանը ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների թվում է: «Տարվա կտրվածքով Հայաստանում 1.9 դեպք է արձանագրվում 100 հազար բնակչին: ԱՊՀ երկրների մեջ մենք նախավերջին տեղում ենք այդ ցուցանիշով: Նախորդ տարի եղել է 195 ինք- նասպանության դեպք: Ինքնասպանության ավելի հակված են երաժիշտները, բուժքույրերը, հո- գեբանները, գրադարանավարները: Աշխարհում քսան փորձից միայն մեկի մոտ է ստացվում ինքնասպանությունը»,- ամփոփեց Ահարոն Ադիբեկյանը։ http://www.haynews.am/hy/1353753112 24 Նոյեմբեր, 2012 Ինքնասպանության դիմած 13-ամյա աղջիկը սատանիստական շարժման հետեւո՞րդ էր Հոգեբան Միհրդատ Մադաթյանի տվյալներով, նախօրեին Ավանում բնակելի շենքի 11-րդ հարկից իրեն ցած նետած 13- ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել սատանիստա- կան գաղափարների հողի վրա: «Այսօր բնականոն ընթացք- ներից բացի, որոնք կարող են այս դժբախտ վիճակին բերել, նաեւ էմոյական, սատանիստական գաղափարներն են, որ երիտասարդներին տանում են ինքնասպանության»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբանը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հավելեց, որ Հայաստանում ծնողները սովորություն չունեն երեխաների հետ ընկերու- թյուն անել, հետաքրքրվել նրանց խնդիրներով. «Երեխայի հետ ծնողը չի խոսում խնդիրների մասին, երեխան ինքնուրույն է մեծանում եւ չի կարողանում իր խնդիրները լուծել, երբեմն հենց դրա համար էլ դիմում են ինքնասպանության»: Ըստ պարոն Ադիբեկյանի, ինքնասպանություն գործողների 80 տոկոսը դեպրեսիայի մեջ է եւ ինքնա- սպանություն գործելուց առաջ հստակ նշաններ է ցույց տալիս, որ այդ քայլին է դիմելու. «Ինքնասպան- ների էլի 80 տոկսոը նման փորձ արել է, բայց այն անհաջող է եղել»: Սոցիոլոգի խոսքերով, կանայք ավելի հակված են կյանքին վերջ տալու, իսկ համասեռամոլների շրջա- նում ինքնասպանություն գործելու հավանականությունը 7 անգամ բարձր է: Ըստ նրա, ծնողից երեխային ինքնասպանության սիմդրոմը չի անցնում: Ինքնասպանություն գործածների 6 տոկոսի մոտ է, որ ծնող- ներից մեկը կյանքին վերջ է տվել: «Պաշտոնական տվյալները, թե անցյալ տարվա ընթացքում Հայաստանում մոտ 200 մարդ է ինքնասպան եղել, պետք է հարցականի տակ դնենք: Հասկանանք, որ եւս մոտ 400 դեպք բացահայտված չի եղել՝ ար- դյոք ինքնասպանություն էր: Մեր կրճատվող ազգաբնակչության ֆոնին, ստացվում է՝ ամեն տարի մի փոքր գյուղ վերանում է»: Ըստ պարոն Ադիբեկյանի, Հայաստանը ինքնասպանության դեպքերի ցուցանիշով նախկին խորհրդային երկրների շարքում նախավերջինն է: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ http://www.aravot.am/2012/11/24/133911/
  • 6. 24 Նոյեմբեր, 2012 ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ԱՆՑԱՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ Աշխարհում տարեկան մեկ մլն հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում. Եթե նախկինում ընդունված էր կարծել, որ ինքնասպանները հոգեկան հիվանդներ են, սակայն ավելի ուշ գիտությունն ընդունեց, որ ինքնասպա- նությունը ոչ թե հոգեբանական, այլ սոցիալական խնդիր է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց սո- ցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նաև հավելեց, որ զարգացած երկրներում ինքնա- սպանությունների թիվը բարձր է` հարյուր հազար մարդու հաշվով 30 ինքնասպաններ են ընկ- նում, իսկ Հայաստանում հարյուր հազար մարդու հաշվով` երկուսը: Բանախոսի հավաստմամբ, կանայք ավելի շատ են ինքնասպանության, քան տղամարդիկ, կա նաև տարիքային գործոնը, որը նկատվում է քառասուն տարեկանից հետո: «Դեպրեսիվ վիճակներն են հիմնականում մարդկանց դրդում ինքնասպանության»,- իր հերթին հավելեց հոգեբան Միրդատ Մադաթյանը: Նաև նշեց, որ կանայք ավելի հաճախ են դիմում մաս- նագետի օգնությանը, կանայք ավելի շատ են դեպրեսիվ վիճակում հայտնվում, սակայն միա- նշանակ չէ, որ կանայք են ավելի շատ հակված ինքնասպանության: «Մեր դժբախտությունը նրանում է, որ ծնողների և երեխաների միջև շփում չկա»,- ասաց հոգե- բանը և առաջարկեց ծնողներին իրենց իսկ երեխաների հետ ընկերանալ, իսկ խնդիրների դեպ- քում` փոխել միջավայրը: Բանախոսները կարևորեցին մարդկանց միջև շփումները, որի միջոցով մեկուսացված մարդ- կանց հնարավոր է օգնել` թույլ չտալով նրանց դիմել ինքնասպանության: http://www.armtown.com/news/am/ays/20121124/201211242/ http://www.aysor.am/am/news/2012/11/24/adibekyan-madatyan/
  • 7. 24 Նոյեմբեր, 2012 Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. «Հայաստանում ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ թվին նպաստում են նաև ՍԱՏԱՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ» Ինքնասպանությունների թվով աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, շարունակելով` երկրորդ տե- ղում՝ բուժքույրերը, երրոդում՝ ատամնաբուժները, չորրոդում՝ ֆինասիստները, իսկ հինգում՝ հո- գեբուժները: Նրա խոսքերով` երիտասարդների շրջանում ինքնասպան են լինում սերը կերցրած «ռոմեոնե- րը», նաև` կարիերայի, ճանաչման մեծ ձգտում ունեցողները , եթե դա իրենց մոտ չի իրականա- նում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել: Իսկ հոգեբան Միհրդատ Մադաթյանի հավելմաբ` Հայաստանում ինքնասպանությունների թվին նպաստել են ակտիվացած էմոյական եւ սատանիստական շարժումները: Խոսքը 13-14 տարե- կան երեխաների մասին է: Ըստ հոգեբանի` երեխաներին նկատողություն անելով, որ սատա- նիստական կայքեր չմտնեն ծնողները խնդիր չեն լուծի. երեխաների հետ պետք է ընկերանալ: http://asekose.am/hy_AM/news/article/view/8/107590/ 24 Նոյեմբեր, 2012 Ծնողը երեխայի հետ ընկերություն չի անում, իսկ կրոնական կազմակերպությունը լրացնում է այդ բացը. հոգեբան Հայաստանում ակտիվացած է էմոյական և սատանիստական շարժումները, որում հիմնականում ներ- գրաված են 13-14 տարեկան երեխաներ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը, և ավելացրել, որ երեկ Ավանում բնակելի շենքի 11-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 13-ամյա աղջիկը, ըստ նախնական տեղեկու- թյունների, սատանիստական շարժման ներկայացուցիչ է և ինքնասպանություն է գործել սատանիստա- կան գաղափարների հողի վրա: «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ընկերություն չեն անում: Այ- նինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում է այդ բացը: Արդյունքում, ովքեր այդ ամենը չեն ստանում ընտանիքց և ծնողից ձգտում են կրոնական կազմակերպությունների կողմը»,-նկա- տել է հոգեբանը: Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ թվարկել է, որ ինքնասպանություն գործող- ների թվում աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրորդում՝ ատամնաբուժները, չորրորդում՝ ֆինասիստները, հինգում՝ հոգեբուժները, վեցում՝ գրադարանավնները , յոթում՝ առևտրակնները: Ըստ սոցիոլոգի, այդ մարդիկ, սովորաբար, կարիերայի, ճանաչման մեծ ձգտում ունեն և, եթե այդ բանը իրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել: «Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասը ինքնասպան են լինում, «դոն ժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահարվում եւ հիասթափվում են, «կազանովա- ների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ մի քանի անգամ «կուսումնասիրվի»,- մանրամասնել է Ահարոն Ադիբեկյանը: http://www.armversion.am/2012/11/24/ծնողները-երեխաների-հետ-ընկերություն/
  • 8. 24 Նոյեմբեր, 2012 Ամենաշատ ինքնասպանություններ երաժիշտնե՞րն են գործում 20-րդ դարից սկսած աճել և շարունակում են աճել ինքնասպանու- թյունները, որը մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ կյանքը գնալով ավելի է ծանրանում և վատանում սոցիալական պայմանները։ Աշխարհում յուրաքանչյուր տարի 1մլն 100.000 մարդ ինքնասպան է լինում։ Մինչև 19-րդ դարը կարծիք է եղել, որ ինքնասպանները հո- գեկան հիվանդներ են և կորցնելով իրենց վերահսկողությունը հոգե- բանական այս կամ այն պատճառով գնում են ինքնասպանության։ 2011 թվականի դրությամբ Հայաստանում ինքնասպան է եղել 115 մարդ։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ ամենաշատ ինք- նասպանություններ գործում են երաժիշտները, երկրորդ տեղում են բուժքույրերը, այնուհետև հորիզոնականները հաջորդաբար շարու- նակում են ատամնաբույժները, ֆինանսիստները, հոգեբույժները, գրադարանավարուհիները և առևտրականները։ «Ինքնասպանությունը ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական խնդիր է և, եթե մենք ուզում ենք հասկանալ և կանխել ինքնասպանությունը, նախ պետք է հասկանանք, թե տվյալ մարդը ի՞նչ շրջապա- տում է գործել, կամ ո՞ր շրջապատն է դրդում անձին գնալ ինքնասպանության»,- նշեց Ադիբեկյանը։ Նա նաև նշում է, որ ինքնասպանությունների անմիջական պատճառը չի կարելի համարել սոցիալականը, քանի որ այնպիսի զարգացած երկիր, ինչպիսին Շվեյցարիան է, ինքնասպանությունները մեծ թիվ են կազմում։ «Գոյություն ունեն ինքնասպանության տիպական պատճառներ, առաջինը դա «Լիր արքայի» կոմպլեքսն է, երբ մարդը գտնվում է սոցիալական ստատուսի կորստի շեմին։ Երկրորդ գործոնը կապված է արտաքին ազդակների հետ, և ընդհանրապես ինքնասպանների 80 տոկո- սը լինում են դեպրեսիվ վիճակում։ Երբ մարդը ճնշված է, նրա նկատմամաբ պետք է ավելի նուրբ և ուշա- դիր լինել։ Ինքնասպանների 80 տոկոսը փորձ է արել երկրորդ անգամ գնալ այդ քայլին, որը պսակվել է անհաջո- ղությամբ»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը։ Ինքնասպանությունների ավելի շատ գնում են կանայք, քանի որ կանայք ավելի շատ են հակված դեպրե- սիայի, սեռական կողմնորոշման առումով համասեռամոլները 7 անգամ ավելի շատ են գործում ինքնա- սպանություն, քան հետերոսեքսուալները։ Հոգեբան Միրհդատ Մադաթյանի խոսքերով Հայաստանում ինքնասպանությունների պատճառներից մեկն այն է, որ մարդիկ միմյանց հանդեպ անտարբեր են։ Ծնողների և երեխաների միջև չկա սովորական շփումներ։ «Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ունենում են որոշակի ճգնաժամեր, ոմանց հաջողվում է դա հաղթա- հարել, իսկ ոմանց ոչ և դիմում են ինքնասպանության։ Ինքնասպանության գնացող անձիք հիմնականում ունենում են դեպրեսիվ վիճակ»,- շեշտեց Մադաթյանը։ http://ardarutyun.am/?p=19899
  • 9. 24 Նոյեմբեր, 2012 Թե ինչն է դրդում մարդկանց ինքնասպանություն գործել Բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, քան կաթոլիկները։ Այսօր լրագրողների հետ հանդիպ- ման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիո- մետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Ինչու են Հա- յաստանում օր օրի շատանում ինքնասպանության փորձի դեպքերը: Որոնք են հիմնական դրդապատճառ- ները» թեմայի շուրջ: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ժա- ռանգական հոգեկան խնդիրների նախադրյալ ունեցող- ների 20%-ն է գործում ինքնասպանություն, կաթոլիկնե- րի մոտ ինքնասպանությունը ավելի ցածր տոկոս է կազմում, քան բողոքականների մոտ, ինչպես Հունգարիայում, Էստոնիայում, Գերմանիայում։ Ըստ բանախոսի՝ ինքնասպանությունների ցուցանիշները բարձր են նաև այն երկրներում, որ- տեղ ինքնասպանությունը չի համարվում հանցագործություն՝ ինչպես Ճապոնիայում, որտեղ ա- մեն տարի տասնյակ հազար ճապոնացիներ ինքնասպան են լինում: «Հայաստանյան որոշ տվ- յալներով` Հայաստանում հարյուր հազար բնակչից վեցը ինքնասպան է լինում։ Պատճառներն են՝ խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձեր, սեր, թշնամացած վերաբերմունք: Տնտեսական ճգնաժամերը ևս բերում են ինքնասպանությունների թվի աճի, ավելի բարե- նպաստ պայմաններում ապրողները ևս դիմում են ինքնասպանության: Այս պատճառով ինքնա- սպանությունները շատացել էին 19-րդ դարի վերջին: Մենք իրավունք չունենք դատապարտելու այդ մարդկանց։ Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ կյանքը արժեք է, և այն պետք է ապրել։ Պետք է օգնություն խնդրողի առջև դուռ չփակել և օգնել. եթե դա մենք անենք, ապա ինչ-որ չա- փով խնդիրը կլուծվի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով. երբ մարդը ֆիլմում տեսնում է, որ իր նման մեկը ֆիլմում ինքնասպան է լինում, ինքն էլ է դիմում ինքնասպանության` դա հա- մարելով օրինաչափ։ Ըստ Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրությունների` Հայաստանն ինքնա- սպանության ցուցանիշով 86-րդ տեղում է։ Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Միհր- դատ Մադաթյանն ասաց, որ մարդու ինքնապահպանման մեխանիզմները գալիս են կյանքի սկզբից, սակայն կյանքի ընթացքում նոր արժեքներ են ձևավորվում, և հաճախ մարդիկ հաս- նում են այն աստիճանի, որ դիմում են ինքնասպանության: «Պետք է ունենան լուրջ հոգեբանա- կան խնդիրներ նման քայլի դիմելու համար: Երևի թե թվի մեծացումը կապված է լայնորեն տա- րածված կրոնական սեկտաների, երիտասարդական խմբերի գործունեության հետ, ինչպիսիք են էմոները և այլն, որտեղ առկա է սուիսիդալ գաղափարախոսություն»,- նկատեց Միհրդատ Մադաթյանը: http://hayeli.am/թե-ինչն-է-դրդում-մարդկանց-ինքնասպանու/
  • 10. 24 Նոյեմբեր, 2012 «Կրոնական ուղղությունները լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ շրջապատը» Հայաստանում ինքնասպանությունների թիվը մեծապես պայ- մանավորված է միմյանց նկատմամբ հոգեբանական անտար- բերությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժա- մանակ այսօր ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Ըստ նրա՝ սոցիալապես ակտիվ մարդն ավելի հեշտ է հաղ- թահարում կյանքի տարբեր շրջաններում պատահող ճգնա- ժամային իրավիճակները, հետևապես՝ չի դիմում ինքնասպա- նության. «Մարդը, ով ավելի մեկուսացված է մասնագիտա- կան, բնավորության կամ հոգեբանորեն, բնականաբար, ավելի հակված է ինքնասպանության: Ինձ համար շատ ցավոտ դեպք էր երեկ 13-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքը, սա երեկվա տվյալներով եմ ասում: Սա ցույց է տալիս, թե այսօր (բացի բնականոն իրավիճակներից) որոնք կարող են բերել այդ վիճակին, կան նաև կողմնակի վիճակներ. դա Հայաստանում ակտիվացած էմոյական շար- ժումներն են: Այն ունի մի գաղափարախոսություն, որը երիտասարդներին բերում է ինքնասպանության: Խոսքն ավելի շատ անցումային շրջանի երեխաների մասին է»: Ըստ հոգեբանի՝ սոցիալական վիճակն այնքան էլ կապված չէ ինքնասպանության հետ: Նույնիսկ նորմալ սոցիալական վիճակում ապրող մարդկանց կյանքը դառնում է միալար, ինչը, նրա խոսքով՝ նույնպես հանգեցնում է որոշակի դեպրեսիվ վիճակների: «Ըստ վիճակագրության՝ կանայք ավելի հաճախ են ինքնասպանության դիմում: Նույն վիճակագրությու- նը ցույց է տալիս, որ կանանց մոտ դեպրեսիաներն ավելի շատ են: Սա կապված է նրա հետ, որ կանայք ավելի շատ են դիմում մասնագետի օգնությանը, ըստ դրա, միգուցե վիճակագրությունը մի փոքր խեղ- ված է»,- ասաց հոգեբանը: Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ լուրջ խնդիր է այն, որ ծնողների ու երեխայի միջև չկա շփում: Երեխային միայն նկատողություն անելով, արգելելով մտնել այս կամ այն սոցիալական ցանց՝ խնդիրը չի լուծվի. «13-14 տարեկան երեխան մի շրջանում է, որ իր հետ փոփոխություններ են տեղի ունենում: Այս դեպքում շատ ավելի նպատակահարմար է ընկերանալը և ընկերության միջոցով որոշ բաներ փոխելը: Երեխան այդ շրջանում խոցելի է: Այդ շրջանում ծնողն իր երեխայի հետ ունենում է դժվարություններ: Շատ հազվադեպ է լինում, որ դիմում են հոգեբանի ու փորձում են տարաձայնությունները շտկել»: Հոգեբանի խոսքով`կրոնական ուղղությունները ևս կարող են նպաստել ինքնասպանություն գործելուն. «Դրանք լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ շրջապատը: Իր շրջապատից, ընտանիքից չստանալով ուշադրություն, լսված չլինելով՝ մարդը ձգտում է դեպի այդ շրջանը: Եթե մի շրջան բաց ենք թողնում, բնականաբար, այս խմբերն աշխատում են ակտիվ, սկսում ենք կորցնել այդ մարդուն, ու ինքն արդեն ունենում է իր համոզմունքները, ու շատ դժվար է լինում իրեն ետ բերել»: Ըստ Միհրդատ Մադաթյանի՝ ինքնասպանության տրամադրված անձի հետ ճիշտ աշխատանք տանելու դեպքում նրանց 80 տոկոսը ետ է կանգնում այդ գաղափարից: Հոգեբանի խոսքով` խրախուսելի է ՀՀ ոս- տիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ոստիկանական հա- մակարգում աշխատեն նաև հոգեբաններ: Վերջիններս, ըստ հոգեբանի՝ բարդ իրավիճակներում կկարո- ղանան մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: http://168.am/2012/11/24/146376.html
  • 11. 24 Նոյեմբեր, 2012 Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր. ինքնասպանությունները կանխելու տարբերակ Այսօր մամուլի ասուլիսում հոգեբան Միհրդատ Մադաթյանը և սոցիոլոգ` Ահարոն Ադիբեկյանը խոսեցին ինքնասպա- նություն գործելու դրդապատճառների մասին: Ահարոն Ադի- բեկյանը հայտնեց, որ աշխարհում տարեկան մեկ միլիոն հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում, չնայած կան նաև ինքնասպանության դեպքեր, որոնք չեն բացահայտ- վում: «Ինքնասպանությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այլ նաև՝ սոցիալական»,- ասաց նա և նշեց, որ մենք պետք է ուսումնասիրենք ինքնասպանություն գործողի ապ- րած միջավայրը և տեսնենք, թե ինչն է պատճառ հանդիսա- ցել՝ ինքնասպան լինելու համար: Ըստ նրա՝ ինքնասպանություն գործելը կապված չէ տնտեսական իրավիճակի հետ, որովհետև տնտեսա- պես զարգացած երկրներում, օրինակ՝ Շվեյցարիայում, հարյուր հազար մարդուն բաժին է ընկնում 30 ինքնասպանության դեպք, իսկ Հայաստանում՝ 1-2: «Լինել հարուստ երկիր, դա դեռ ոչինչ չի նշանա- կում»,- ասաց նա: Սոցիոլոգն ասաց, որ ինքնասպանների մեծ մասը դեպրեսիվ վիճակում են գտնվում: «Այդ մարդկանց նկատմամբ պետք է լինել առավել ուշադիր: Ընդհանրապես ինքնասպանների 80 տոկո- սը նշան է տալիս, որ պատրաստվում է ինքնասպան լինելու: Ի դեպ՝ նրանք մեծամասամբ էլի են ինքնա- սպան լինելու փորձ արել, սակայն դա անհաջող է ավարտվել: Նրանք հիմնականում ինքնամեկուսացված մարդիկ են: Եթե ինքնասպանին մեկը այդ պահին ձեռք է մեկնում, կոնտակտի մեջ է մտնում, ապա տասը հոգուց ութին հնարավոր է փրկել: Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը և կոչ արեց օգնել նույնիսկ փողոցում հանդիպած անծանոթին: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ամեն ինքնասպան իր հետևից թողնում է առնվազն վեց հոգի, ովքեր դա- ռը ապրումների մեջ են ընկնում այդ դեպքից հետո և չեն կարողանում իրենց ներել, որ չեն կարողացել կանխել դա: Չնայած անցած տարի ինքնասպանությունների թվի կրճատում է եղել։ Սոցիոլոգն ասաց, թե պետք է հաշվի առնել, որ խոցելի խումբը մեծամասամբ արտագաղթել է: Հոգեբանը ևս համաձայն էր, որ ինքնասպանություն գործողները հոգեբանական անտարբերության են մատնված: Միհրդատ Մադաթյանը վտանգ է տեսնում նաև էմոյական շարժումների մեջ: http://mardik.am/am/հասարակություն/առողջապահություն/item/152413-այն-մարդիկ,-ովքեր-ձեզ-դիմում-են-օգնության,-մի- եղեք-անտարբեր-ինքնասպանությունները-կանխելու-տարբերակ
  • 12. 24 Նոյեմբեր, 2012 Գեյերը 7 անգամ ավելի շատ են ինքնասպան լինում «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, ոչ թե հոգեբանա- կան: Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, թե ինչ միջա- վայրում է անձը գործել ինքնասպանություն, կամ որ միջավայրն է դրդում նրան գնալ այդ քայլին: Ավելի շատ ինքնասպանություն գործում են Շվեյցարիայում, չնայած, որ վերջին տարիներին Հա- յաստանում ինքնասպանություն գործողների թիվը ավելացել է»,- այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս նշել է, որ ինքնասպանության ավելի շատ դիմում են կա- նայք: «Վիճակագրության համաձայն` տղամարդիկ քիչ են գնում այդ քայլին: Գեյերը յոթ անգամ ավելի շատ են դիմում այդ քայ- լին»: Սոցիոլոգը նշել է, որ պատճառները բազմազան են, կան ե´ւ հոգեբանական, ե´ւ սոցիալական, ե´ւ անձնական պատճառներ, որոնք դրդում են ինքնասպանության: «Օրինակ եթե տնօրեն է, ու ինքը թոշա- կի է անցել, կամ լավագույն դերասան է, բայց նրան այլեւս բեմ բարձրանալ թույլ չեն տալիս: Պետք է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ ինքնասպանություն գործողների 80 տոկոսը ինչ-որ ձեւով ցույց է տալիս, որ պատրաստվում է գնալ այդ քայլին, մեծ է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր առաջին «անհաջող» փորձից հետո դարձյալ դիմում են այդ քայլին»,- ասել է սոցիոլոգը: Նախորդ տարվա վիճա- կագրությունն այսպիսին է. ինքնասպանություն է գործել 192 մարդ, այս տարվա տվյալները դեռեւս հրա- պարակված չեն, նշել է Ահարոն Ադիբեկյանը: Իսկ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, խոսելով ինքնասպանությունների մասին, ասել է, որ այդ քայլին ավելի շատ գնում են մեկուսացվածները, նրանք, ովքեր ունեն հոգեբանական ճնշումներ: «Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սոցիալապես ապահովված են, նրանց չի ապահովագրում չգնալ այդ քայլին: Տարիքը եւս մեծ նշանակություն ունի, դեպրեսիվ վիճակները եւս ինքնասպանությունների դիմելու պատճառներից են»: Բանախոսները նշել են, որ Հայաստանում ավելի շատ տարածված են ինքնասպանության հետեւյալ տարբերակները: «Ավելի շատ ինքնասպանություն են գործում կախվելու միջոցով, ավելացել են հատկա- պես կամուրջներից ցած նետվելու եւ այդ ձեւով սեփական կյանքին վերջ տալու տարբերակը: Հաբերի մի- ջոցով ինքնասպանություն գործելու երեւույթները մասսայականություն չեն վայելում»,- նշել են բանա- խոսները: Նրանք նշել են, որ ինքնասպանությունների մարդիկ շատ հաճախ դիմում են, որովհետեւ այս կամ այն աղանդին են հետեւում, որոնք կործանարար են լինում: « Ծնողները պետք է մշտապես խոսեն իրենց երեխաների խնդիրների մասին, թույլ չտան, որ երեխաները առանձնանան, քանի որ մեկուսացա- ծությունը, հատկապես երեխայի մոտ, առաջացնում է տրամադրվածություն, որ ինքը անտեսված է»,- ասել են բանախոսները: http://www.galatv.am/news/view/suicide_2411.html